Changes

Ալիսը հրաշքների աշխարհում

32 bytes removed, 18:51, 6 Մայիսի 2014
/* ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ Ցած դեպի ճագարի բույնը */
Իսկ երբ ճագարը բաճկոնի գրպանից հանեց ժամացույցը, ուշադիր նայեց ու ապա շարունակեց ճանապարհը, Ալիսը վեր թռավ, որովհետև երբեք չէր տեսել բաճկոն հագած կամ ժամացույց ունեցող ճագարի և հետաքրքրությունից վառվելով վազեց ճագարի հետևից ու հասցրեց տեսնել, թե ինչպես վերջինս ցատկեց մտավ ցանկապատի տակի փոսը:
Հաջորդ վայրկյանին Ալիսը նետվեց նրա հետևից, առանց մտածելու, թե հետո ինչ հրաշքով է դուրս գալու այնտեղից: Ճագարի բույնը մի որոշ տարածություն ձգվում էր ուղիղ թունելի նման, հետո միանգամից կտրուկ ցած էր իջնում, այնքան կտրուկ, որ աղջիկը նույնիսկ չհասցրեց իրեն հետ պահել ու ընկավ խոր ջրհորի մեջ: Կամ ջրհորն էր շատ խոր, կամ ինքն էր շատ դանդաղ ընկնում, որովհետև իջնելիս Ալիսը բավական ժամանակ ուներ դիտելու շրջապատը և մտածելու կատարվելիքի մասին: Սկզբում փորձեց ցած նայել ու գուշակել, թե ինչին է մոտենում, բայց հատակում խավար էր և հնարավոր չէր որևէ բան զանազանել: Հետո նայեց ջրհորի պատերին և նշմարեց, որ դրանք վերից վար լցված են պահարաններով ու գրադարակներով: Այս ու այնտեղ նա մեխերից կախված քարտեզներ ու նկարներ տեսավ: Դարակների մոտով անցնելիս ցած բերեց մի սափոր, որի վրա կպցրած էր «ՆԱՐՆՋԻ ՀՅՈԻԹ» պիտակը, բայց ափսոս դատարկ էր: Նա չուզեց սափորը ձեռքից թողնել՝ վախենալով ներքևում մեկնումեկին վնասելուց և պահարանների մոտով իջնելիս հասցրեց դնել նրանցից մեկի մեջ2մեջ:
«Դե, իհարկե, — մտածեց Ալիսը, — այսպիսի վայրէջքից հետո սանդուղքից գլորվելն ինձ համար դատարկ բան է: Տնեցիք ինձ քաջի տեղ կդնեն: Ու ես ծպտուն անգամ չեմ հանի, թեկուզ տանիքից ընկնեմ»: (Եվ դա իրոք ճիշտ էր): Ցա՛ծ, ցա՛ծ, ցա՛ծ. երբևէ սրա վերջը կգա՞:
Ցա՛ծ, ցա՛ծ, ցա՛ծ: Քանի որ Ալիսն ուրիշ անելիք չուներ, սկսեց նորից խոսել.
— Հաստատ գիտեմ, այս գիշեր Դինան4 Դինան ինձ կկարոտի: (Դինան նրա կատուն էր): Երևի մերոնք թեյի ժամին չեն մոռանա նրան կաթ տալ: Դինա, սիրելիս, երանի հիմա մոտս լինեիր: ԱլիսոսԱփսոս, օդում մկներ չկան, բայց դու կարող ես չղջիկ բռնել: Գիտես չէ՞, որ չղջիկն ու մուկն իրար նման են: Հետաքրքիր է, կատուն չղջիկ ուտո՞ւմ է:
Այստեղ Ալիսի քունը տարավ, բայց նա շարունակեց կես քուն, կես-արթուն միալար կրկնել.
— Իսկ չղջիկն աղջիկ ուտո՞ւմ է, չղջիկն աղջիկ ուտո՞ւմ է , երբեմն էլ, — աղջիկը չղջիկ ուտո՞ւմ է:
Ալիսը չէր կարող պատասխանել այս հարցերից և ոչ մեկին, ուստի միևնույնն էր, թե որ հարցն էր, թե որ հարցն է տալիս: Նա արդեն ննջում էր և երազում սկսել էր տեսնել, թե ինչպես Դինայի թաթը բռնած զբոսնում է և շատ լուրջ հարցնում նրան.
— Դե՛, Դինա, ճիշտն ասա, երբևէ չղջիկ կերե՞լ ես.
Ալիսն արդեն մոտեցել էր ճագարին, բայց վերջինս նորից շրջվեց անկյունը: Ալիսը հայտնվեց երկար ու ցածր սրահում, որը լուսավորված էր առաստաղից կախված լապտերների շարքով:
Շուրջը բացմաթիվ բազմաթիվ դռներ կային, բոլորն էլ փակ: Բայց երբ Ալիսը շրջանցեց սրահը, փորձեց մեկ առ մեկ բացել մեկ մի կողմի դռները, մեկ մյուս, նա տխուր քայլեց դեպի սրահի կենտրոնն ու սկսեց մտածել, թե արդյո՞ք երբևէ իրեն կհաջողվի այդտեղից դուրս գալ: Հանկարծ նա մոտեցավ կարծր ապակուց պատրաստված եռոտանի մի սեղանի, որի վրա Փոքրիկ ոսկե բանալի կար: Ալիսի առաջին միտքն այն եղավ, որ այն դռներից որևէ մեկինն է: Բայց ավաղ, կամ փականքներն էին շատ մեծ, կամ բանալին էր շատ փոքր նա այդպես էլ չբացվեց դռներից և ոչ մեկը: Այնուամենայնիվ, երկրորդ անգամ շրջանցելիս նա դեմ առավ մի ցածր վարագույրի, որ մինչ այդ չէր նկատել, ետևում մոտ տասնհինգ մատնաչափ բարձրության դուռ կար: Ալիսը ոսկե բանալին մտցրեց փականքի մեջ և, ո՜վ զարմանք, հարմարվեց.
Ալիսը բացեց դուռը և տեսավ, որ այն տանում է դեպի ճագարի բնից ոչ մեծ, մի նեղ անցք: Նա չոքեց ու անցքի միջով նայելով տեսավ մի հիասքանչ պարտեզ: Որքան էր ցանկանում դուրս գալ այդ մութ սրահից, զբոսնել երփներանգ ծաղկաթմբերի ու զով շատրվանների մոտ, բայց գլուխն անգամ չկարողացավ մտցնել դռնից:
Նա գործի անցավ ու շատ շուտով վերջացրեց կարկանդակը:
 
== ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ <br /> Արցունքի լճակը ==