— Դե, միգուցե դուք չեք կորցնում, բայց երբ հանկարծ հարսնյակ դառնաք, իսկ հետո էլ թիթեռնիկ, երևի դուք էլ փոքր ինչ գլխապտույտ կզգաք, ճիշտ չէ՞:
— Հեչ էլ չէ12չէ:
— Դե, միգուցե դուք ուրիշ բան եք զգացել, ես միայն գիտեմ, որ այդ ամենն ինձ համար տհաճ է:
Բավական է, — ասաց հայրը, — լավ է՝ չափդ իմանաս:
Հո չե՞ս կարծում ամբողջ օրը պիտի լսեմ տխմարիդ,
Չքվի՛ր, թե չէ վզակաթիդ կստանաս13վզակոթիդ կստանաս:</poem>
«Ինչի՞ մի կողմը և ինչի մյուս կողմը», — մտածեց Ալիսը:
— ԱնկիՍնկի, — պատասխանեց Թրթուրը, կարծես գուշակելով Ալիսի միտքը, և հաջորդ վայրկյանին նրա հետքն անգամ չէր մնացել:
Ալիսը մտածկոտ նայեց սնկին, փորձելով որոշել, թե որոնք են նրա երկու կողմերը: Դա շատ դժվար հարց էր, որովհետև այն բացարձակ կլոր էր: Այնուամենայնիվ, հնարավորին չափ տարածելով թևերը սնկի շուրջը, ձեռքերով յուրաքանչյուր եզրից փոքրիկ կտորներ պոկեց.
<nowiki>* * *</nowiki>
— Վերջապես գլուխս ազատեցի, — Ալիսի ուրախությանը չափ չկար, բայց ահա, հաջորդ վայրկյանին, երբ չկարողացավ տեսնել ուսերը, նրա ուրախությունը փոխվեց տագնապի: Իսկ երբ ցած նայեց? նայե՞ց գետնին թափված կանաչ տերևների կույտի միջից ծառաբնի նման վեր էր խոյանում մի հսկայական երկար վիզ:
— Այդ ի՞նչ կանաչություն է, իսկ ուր են ուսերս, իմ խեղճ ձեռքեր, որտե՞ղ եք դուք հիմա, ինչո՞ւ չեք երևում:
Խոսելիս նա այս ու այն կողմ էր թափահարում ձեռքերը, բայց իզուր, հեռվից միայն տերևների թեթև խշխշոց էր գալիս: Քանի որ Ալիսը չէր կարող ձեռքերը մոտեցնել գլխին, փորձեց հակառակը՝ գլուխը մոտեցնել ձեռքերի» ձեռքերին շատ ուրախացավ՝ տեսնելով, որ վիզը հեշտությամբ, օձի նման գալարվում է ցանկացած կողմը: Նրան հենց նոր էր հաջողվել երկար վզով օդում շնորհալի զիգզագ գծել, և պատրաստվում էր սուզվել սաղարթի մեջ, որը այլ ինչ էր, եթե ոչ կատարները այն ծառերի, որոնց տակ քիչ առաջ թափառում էր, երբ հանկարծ մի զիլ ֆշշոց ստիպեց նրան արագորեն հետ քաշվել: Մի խոշոր աղավնի էր թռել եկել դեմքին շատ մոտ և թևերով ուժգնորեն հարվածում էր նրան:
— Օ՜ձ, — ճղճղում էր Աղավնին: