Changes

Ալիսը հրաշքների աշխարհում

Ավելացվել է 20 910 բայտ, 16:02, 7 Մայիսի 2014
Ալիսը քայլերն ուղղեց դեպի դուռը և նորից հայտնվեց երկար սրահում՝ փոքրիկ ապակե սեղանի մոտ:
— Այս անգամ գործն ավելի լավ գլուխ կբերեմ, — վճռեց նա ու վերցնելով փոքրիկ ոսկե բանալին, բացեց պարտեզ տանող դուռը: Ապա կերավ սնկից (գրպանում դեռ մի կտոր կար), դարձավ մեկ ոտնաչափ, հետո անցավ նեղ միջանցքով ու վերջապես հայտնվեց գեղատեսիլ պարտեզում՝ զով շա- տըրվանների շատրվանների ու գեղեցիկ ծաղկաթմբերի միջև:  == ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ <br /> Թագուհու քրոքեթի դաշտը == Պարտեզի մուտքի մոտ աճել էր մի մեծ սպիտակ վարդենի: Շուրջը կանգնած երեք պարտիզպան շտապ-շտապ կարմիր գույնով ներկում էին վարդերը: Դա Ալիսին տարօրինակ թվաց և նրանց աշխատանքը մոտիկից դիտելու համար մի քանի քայլ արեց: Մոտ գալուն պես լսեց, թե ինչպես նրանցից մեկը խոսեց. — Լսիր, Հինգնոց, վրաս ներկ ես կաթեցնում: — Ես մեղավոր չեմ, — մռայլվեց Հինգնոցը, — Յոթնոցը խփեց արմունկիս: Այս խոսքերի վրա Յոթնոցը բարձրացրեց գլուխը. — Ճիշտ այդպես, Հինգնոց, մեղքդ միշտ ուրիշների վրա գցիր: — Գոնե դու մի խոսիր, — ասաց Հինգնոցը, — ես երեկ միայն լսեցի, թե ինչպես Թագուհին ասաց, որ դու արժանի ես գլխատման: — Հանուն ինչի՞, — հարցրեց այն մեկը, որն առաջինն էր խոսել: — Քո գործը չէ, Երկուսնոց, — պատասխանեց Յոթնոցը: — Ո՜չ, նրա գործն է, — պնդեց Հինգնոցը, — ես կասեմ նրան, թե ինչում: Այն պատճառով, որ խոհարարին սոխի փոխարեն կակաչի արմատներ էր տվել: Յոթնոցը շպրտեց վրձինը և հենց նոր էր սկսել. — Դե, այդ բոլոր անարդարություններից... — երբ պատահմամբ աչքն ընկավ Ալիսի վրա, որը կանգնած դիտում էր նրանց, և իսկույն լռեց: Մյուսները նույնպես շրջվեցին դեպի Ալիսն ու գլուխ տվին: — Ասացե՛ք, խնդրեմ, — փոքր-ինչ երկչոտ հարցրեց Ալիսը, — ինչո՞ւ եք ներկում վարդերը: Հինգնոցն ու Յոթնոցը լուռ նայեցին Երկուսնոցին: Երկուսնոցը ցածր ձայնով բացատրեց. — Գիտեք ինչ, փոքրիկ օրիորդ, այստեղ պետք է կարմիր վարդենի լիներ, իսկ մենք սխալմամբ սպիտակն ենք տնկել, և եթե Թագուհին նկատի, գլխատել կտա բոլորիս: Դրա համար էլ, ինչպես տեսնում եք, մենք մեր ձեռքից եկածն անում ենք նախքան նրա գալը, և... Այդ պահին հինգնոցը, որ անհանգստացած պարտեզի խորքն էր նայում, գոչեց. — Թագուհի՜ն, Թագուհի՜ն: Պարտիզպաններն անմիջապես երեսնիվայր փռվեցին գետնին: Բազմաթիվ ոտնաձայներ լսվեցին և Ալիսն անհամբերությամբ շրջվեց Թագուհուն տեսնելու: Առջևից քայլում էին տասը զինվոր: Նրանք բոլորն էլ երեք պարտիզպանների նման ուղղանկյուն էին ու տափակ, իսկ ձեռքերն ու ոտքերն անկյուններում էին: Ապա եկան ադամանդյա ագուռներով զարդարված տԼճսը պալատական, որոնք շարժվում էին զինվորների նման՝ զույգ-զույգ: Նրանցից հետո գալիս էին տասն արքայազն: Երեխաները ձեռքձեռքի տված, ուրախ-զվարթ ցատկռտելով առաջ էին վազում: Բոլորն էլ ունեին փոսիկի նշանը: Ապա հայտնվեցին հյուրերը՝ մեծ մասամբ թագավորներ ու թագուհիներ: Նրանց մեջ Ալիսը ճանաչեց Սպիտակ ճագարին, որն արագ-արագ խոսում էր, ժպտալով ամեն մի ասածի վրա, և անցավ Ալիսի կողքով առանց նրան նկատելու: Հետո եկավ Փոսիկի Վալետը՝ ձեռքին արքայական թագը՝ մանուշակագույն թավշյա բարձի վրա: Այդ հսկայական թափորի վերջից գալիս էին  '''ՓՈՍԻԿԻ ԹԱԳԱՎՈՐՆ ՈՒ ԹԱԳՈՒՀԻՆ:'''  Ալիսը չէր կարողանում որոշել, թե արդյո՞ք ինքն էլ պետք է հետևի պարտիզպաններին և չմտաբերեց որևէ տեղ գրված նման մի օրենք. «Ի՞նչ օգուտ այդ թափորից, եթե բոլոր մարդիկ երեսնիվայր պառկեն ու ոչինչ չտեսնեն», — մտածեց նա ու մնաց կանգնած: Երբ թափորը մոտեցավ Ալիսին, բոլորը կանգ առան ու նայեցին նրան, իսկ Թագուհին խիստ ձայնով ասաց. — Սա ո՞վ է, — հարցն ուղղելով Փոսիկի Վալետին, որն ի պատասխան միայն գլուխ տվեց ու ժպտաց: — Ապուշ, — Թագուհին անհամբերությամբ ցնցեց գլուխը, — անունդ ինչ է, աղջիկս, — դիմելով Ալիսին շարունակեց նա: — Ալիս է, ձերդ գերազանցություն, — վերին աստիճանի քաղաքավարություն ցուցաբերելով ասաց նա և միաժամանակ մտածեց. «Ի վերջո, նրանք ընդամենը խաղաթղթերի կապուկ են, չարժե նրանցից վախենալ»: — Իսկ սրանք ովքե՞ր են, — հարցրեց Թագուհին՝ մատնացույց անելով վարդենու շուրջը երեսնիվայր փռված երեք պարտիզպաններին: Բանի որ նրանց մեջքներին նկարված էր նույնը, ինչ հր խաղաթղթերի վրա, Թագուհին չէր կարողանում հասկանալ՝ նրանք պարտիզպաններ էին, զինվորներ, պալատականներ, թե իր երեք երեխաները: — Որտեղից իմանամ, — պատասխանեց Ալիսը՝ զարմանալով իր համարձակության վրա, — իմ ինչ գործն է: Թագուհին զայրույթից կապտեց և մի պահ վայրի գազանի նման անթարթ Ալիսին նայելուց հետո ճչաց. — Կտրել սրա գլուխը, կտրել: — Հիմարություն, — վճռական ու համարձակ նետեց Ալիսը: Թագուհին լռեց: Թագավորը ձեռքը վախվորած դրեց Թագուհու ձեռքի վրա և երկչոտ ձայնով ասաց. — Մտածիր, թե ինչ ես անում, սիրելիս, չէ որ նա դեռ երեխա է: Թագուհին բարկացած մեջքն արեց նրան ու դիմեց Վալետին. — Շրջի՛ր դրանց: Վալետը զգուշությամբ ոտքով շրջեց պարտիզպաններին. — Ոտքի՛, — հրամայեց Թագուհին սուր, ճղճղան ձայնով, և երեք պարտիզպաններն անմիջապես վեր թռան ու սկսեցին գլուխ տալ Թագավորին, Թագուհուն, արքայազներին և բոլոր հյուրերին: — Վերջացրե՛ք, — ճչաց Թագուհին, — գլուխս պտտվում է: — հետո դառնալով դեպի վարդենին՝ շարունակեց. — Դուք ի՞նչ էիք անում այստեղ: — Թագուհին ապրած կենա, — վախեցած հլու-հնազանդ ասաց Երկուսնոցը և խոսելիս ծնկի եկավ, — մենք փորձում էինք... — Պարզ է, — ընդհատեց Թագուհին, որ մինչ այդ ուշադրությամբ զննում էր վարդերը, — գլխատել դրանց: Թափորն առաջ շարժվեց: Զինվորներից երեքը մնացին պատմելու տարաբախտ պարտիզպաններին, որոնք վազեցին դեպի աղջիկը օգնություն հայցելու: — Մի՛ վախեցեք: — Ալիսը դրեց նրանց մոտակայքում դդրված թաղարի մեջ: Երեք զինվորները մի քանի րոպե այս ու այն կողմ գնացին և, պարտիզպաններին չգտնելով, հանգիստ քայլեցին մյուսների հետևից: — Կտրեցե՛ք գլուխները, — բղավեց Թագուհին: — Նրանց գլուխներն անհետացել են, ձերդ գերազանցություն, — ի պատասխան ճչացին նրանք: — Հրաշալի է, — ծղրտաց Թագուհին, — կարող ես քրոքեթ խաղալ: Զինվորները լուռ նայեցին Ալիսին, որովհետև խոսքը բացահայտորեն ուղղված էր նրան: — Այո՛, — գոռաց Ալիսը: — Ուրեմն գնանք, — մռնչաց Թագուհին և Ալիսը միացավ թափորին՝ հետաքրքրված, թե ինչ է լինելու հետո: — Շատ... շատ հիանալի օր է, — մի նվազ ձայն լսվեց կողքից: Պարզվեց, որ խոսողը Սպիտակ ճագարն էր, որը քայլում էր Ալիսի հետ համընթաց՝ անհանգստացած նայելով նրա դեմքին: — Շատ, — կրկնեց Ալիսը, — իսկ ուր է Դքսուհին: — Սուս, սուս-հապշտապ ցածրաձայն կանխեց ճագարը: Խոսելիս նա ուսի վրայով վախեցած նայեց հետ, ապա կանգնելով ոտքի մատներին, բերանը մոտեցրեց Ալիսի ականջին ու շշնջաց. — Նա մահվան է դատապարտված: — Ինչի՞ համար, — հետաքրքրվեց Ալիսը: — Դու ասացիր. «Ի՜նչ մեղք է», — հարցրեց ճագարը: Ալիսը քրքջաց: — Սո՛ւս կաց, — վախեցավ ճագարը, — Թագուհին կլսի: Գիտես ի՞նչ, Դքսուհին ուշացումով եկավ, իսկ Թագուհին որոտաց... — Գրավե՛ք ձեր տեղերը, — և մարդիկ սկսեցին այս ու այն կողմ վազել տարբեր ուղղություններով՝ ցատկելով միմյանց վրայից: P-այց և այնպես, քիչ անց, նրանք տեղավորվեցին, ու խաղն սկսվեց: Ալիսը կյանքում երբեք այդպիսի արտառոց խաղադաշտ չէր տեսել: Ամենուրեք թմբեր էին ու ակոսներ: Քրոքեթի գնդակները կենդանի ոզնիներ էին, մուրճիկները՝ կարմրաթև թռչուններ, իսկ դարպասների փոխարեն զինվորները երկծալ ու չորեքթաթ հենվել էին գետնին: Ալիսի համար շատ դժվար էր կառավարել իր կարմրաթևիկին: Նա միայն կարողացավ թռչունի մարմինը թևի տակ դնել, բայց ոտքերը մնացին կախ ընկած: Բայց և այնպես ամեն անգամ, երբ ուղղում էր թռչունին ու պատրաստվում նրա գլխով հարվածել ոզնուն, թռչունը թեքում էր Վիզը և ապուշ կտրած այնպես էր նայում Ալիսին, որ վերջինս չէր կարողանում ծիծաղը զսպել: Ի վերջո հաջողվեց նրա գլուխն իջեցնել, պահել հարվածի պատրաստ, բայց արդեն ուշ էր: Ոզնին ուղղվել էր ու դանդաղ հեռանում էր: Այնտեղ, ուր Ալիսն ուզում էր ուղարկել ոզնուն՝ կամ թումբ էր լինում, կամ էլ ակոս, իսկ երկծալ զինվորները շարունակ ոտքի էին կանգնում ու տեղից տեղ վազում, այնպես որ Ալիսը շուտով եզրակացրեց, որ այդ չափազանց դժվար խաղ է: Մասնակիցները խաղում էին առանց հերթականության, շարունակ վիճում ու կռվում էին ոզնիների պատճառով: Քիչ անց Թագուհին այն աստիճան զայրացավ, որ ամեն րոպե ոտքը գետնին էր խփում ու ճչում. — Կտրեցե՛ք սրա գլուխը: Կտրեցե՛ք նրա գլուխը: Ալիսն սկսեց հուզվել: Հեշտ է, նա դեռ Թագուհու հետ վեճի չէր բռնվել, բայց գիտեր, որ դա անխուսափելի է: «Ի՞նչ կլինի իմ վիճակը: Սրանք շատ են սիրում գլխատել, բայց զարմանալին այն է, որ դեռ կենդանի մնացողներ կան», — մտածում էր Ալիսը: Եվ շուրջն էր նայում փախուստի ճանապարհ գտնելու, աննկատ ծլկելու համար, երբ հանկարծ օդում նկատեց մի տարօրինակ կերպարանք: Սկզբում իրոք խիստ զարմացավ, բայց մի քանի րոպե ուշադիր դիտելուց հետո գլխի ընկավ, որ դա ժպիտ է և ինքն իրեն ասաց. — Չեշիրյան Կատուն է: Հիմա մի քիչ կզրուցենք: — Ինչպե՞ս ես, — հարցրեց Կատուն միայն այն ժամանակ, երբ երևաց բերանը: Ալիսն սպասեց այնքան, մինչև հայտնվեցին Կատվի աչքերը և գլխով արեց: «Եթե ականջները կամ թեկուզ դրանցից մեկը չհայտնվի, չեմ խոսի», — մտածեց նա: Հաջորդ վայրկյանին երևաց Կատվի ամբողջ գլուխը: Հետո Ալիսը ցած դրեց կարմրաթևիկին ու սկսեց խոսել խաղի մասին: Աղջիկն այնքան էր ուրախացել, որ վերջապես իրեն լսող գտավ: Կատուն կարծես բավական համարեց իր գլուխը և այլևս չշարունակեց հայտնվել: — Ինձ թվում է նրանք բոլորն էլ սխալ են խաղում, — բողոքեց Ալիսը, — և այնքան բարձր են վիճում, որ ասածդ չես լսում: Կարծես ոչ մի կանոն գոյություն չունի, իսկ եթե ունի էլ, ոչ ոք չի կիրառում: Չեք կարող պատկերացնել, թե մարդ ինչպես է շփոթվում, երբ խաղի բոլոր առարկաները կենդանիներ են: Օրինակ, դարպասը, որի միջով պետք է անցնեի, խաղադաշտի մյուս կողմը գնաց, իսկ երբ պատրաստվեցի հարվածել Թագուհու ոզնուն, փախավ, տեսնելով ինձ: — Ինչպե՞ս է քեզ դուր գալիս Թագուհին, — ցածրաձայն հարցրեց Կատուն: — Բոլորովին էլ դուր չի գալիս, — սկսեց Ալիսը, — նա այնպես... — Հենց այդ պահին Ալիսը նկատեց Թագուհուն, որը կանգնած մոտերքում ականջ էր դնում խոսակցությանը — ... լավ է խաղում, որ անմիջապես պետք է հանձնվել: Թագուհին ժպտաց ու առաջ անցավ: — Այդ ում հետ ես խոսում, — մոտենալով Ալիսին, հարցրեց Թագավորը և հետաքրքրությամբ նայեց Կատվի գլխին: — Իմ ընկերն է, Չեշիրյան Կատուն, — ասաց Ալիսը, — թույլ տվեք ներկայացնել ձեզ: — Ինձ բոլորովին դուր չի գալիս նրա տեսքը, — նկատեց Թագավորը, — բայց եթե ցանկանում է, կարող է համբուրել ձեռքս: — Բոլորովին էլ չեմ ցանկանում, — պատասխանեց Կատուն: — Ի՜նչ հանդուգն ես, — վրդովվեց Թագավորը, - այդպես մի նայիր ինձ: Եվ խոսելիս թաքնվեց Ալիսի թիկունքում: — Կատուն կարող է նայել Թագավորին, — առարկեց Ալիսը, — ես նման մի բան կարդացել եմ, բայց չեմ հիշում որտեղ: — Նրան պետք է արտաքսել, — վճռեց Թագավորը և կանչեց Թագուհուն, որն այդ րոպեին անցնում էր իր կողքով: — Սիրելի՛ս, ես կուզենայի, որ այս կատվին արտաքսեիր: Թագուհին մեծ ու փոքր դժվարությունները հարթելու մի միջոց ուներ: — Կտրեցե՛ք գլուխը, — առանց շուրջը Նայելու հրամայեց նա: — Ես ինքս կբերեմ դահճին, — ոգևորվեց Թագավորը և շտապ հեռացավ: Ալիսը ցանկացավ հետ գնալ տեսնելու, թե խաղն ինչպես է ընթանում, բայց հանկարծ հեռվից հնչեց Թագուհու կատաղի ճիչը: Նա արդեն լսել էր խաղացողներից երեքի մահավճիռի միայն նրա համար, որ բաց էին թողել իրենց հերթը: Նրան բոլորովին դուր չէր գալիս խաղը, այնպիսի խառնաշփոթություն էր տիրում շուրջը, որ երբեք չէր իմանում, թե երբ է իր հերթը, և գնաց փնտրելու իր ոզնուն: Կենդանին կռվի էր բռնվել մեկ ուրիշ ոզնու հետ: Հ.արվածելու հիանալի առիթ էր, բայց դժբախտաբար Ալիսի կարմրաթևիկը պարտեզի մյուս ծայրին էր և անօգնական փորձում էր մագլցել ծառը: Երբ թռչունին բռնած Ալիսը հետ եկավ, կռիվն արդեն ավարտվել էր, իսկ ոզնիներն էլ անհետացել էին: «Դա դեռ ոչինչ չի նշանակում, — մտածեց Ալիսը, — որովհետև բոլոր դարպասները խաղադաշտի այս կողմից գնացել են»: Նա թռչունին թևի տակ դրեց, որպեսզի նորից չփախչի և վերադարձավ շարունակելու զրույցը Չեշիրյան Կատվի հետ: Մոտ գնալով զարմանք կտրեց՝ տեսնելով հոծ բազմություն հավաքված Կատվի շուրջը: Վեճ էր գնում դահճի, Թագավորի և Թագուհու միջև, որոնք բոլորն էլ խոսում էին միաժամանակ, իսկ մնացածները դժգոհ ու անհանգստացած լռում էին: Հենց որ Ալիսը հայտնվեց, նրանք երեքով կրկնեցին իրենց փաստարկները՝ դիմելով նրան: Նա մի կերպ հասկացավ, թե խոսքն ում է վերաբերում, որովհետև բոլորն էլ խոսում էին միաբերան: Դահիճն ասում էր, որ ինքը չի կարող կտրել մարմին չունեցող գլուխ: Նա երբեք իր կյանքում այդպիսի բան չի արել և չի էլ ուզում անել: Թագավորը պնդում էր, որ գլուխ ունեցողը պիտի գլխատվի, ուստի հարկավոր չէ հիմարություններ դուրս տալ: Թագուհին աղաղակում էր, որ եթե դահիճը ի կատար չածի իր հրամանը, ապա մի ակնթարթում պետք է գլխատի բոլոր ներկաներին: (հենց այդ վերջին խոսքերի պատճառով մարդիկ ահ ու սարսափի մեջ էին): Ալիսը կարողացավ միայն ասել. — Կատուն պատկանում է Դքսուհուն: Ավելի լավ է նրան հարցրեք: — Նա բանտում է, շուտ նրան այստեղ բեր, — հրամայեց Թագուհին դահճին, որը նետի նման սուրաց-գնաց: Դահճի գնալու հետ մեկտեղ Կատվի գլուխը սկսեց կամաց-կամաց անհետանալ: Երբ դահիճը Դքսուհու հետ հետ եկավ, Կատվի գլուխն այլևս չէր երևում: Թագավորն ու դահիճը կատաղի առաջ նետվեցին փնտրելու Կատվին, իսկ մնացածներն անցան իրենց խաղին:
Վստահելի
294
edits