— Այստեղ եմ, — Ալիսը հուզմունքից լրիվ մոռացավ, որ ինքը բավական մեծացել է վերջին մի քանի րոպեի ընթացքում և այնպիսի արագությամբ ցատկեց, որ փեշի ծայրը դիպավ ատենակալների աթոռին՝ շպրտելով նրանց դահլիճում նստածների գլխներին, և նրանք մնացին այդպես չռված: Դա Ալիսին հիշեցրեց ոսկե ձկների ակվարիումը, որ պատահմամբ վայր էր գցել մի շաբաթ առաջ:
— Ա՜խ, ներեցեք ինձ, — խիստ շփոթված գոչեց նա ն և սկսեց հնարավորին չափ արագ բարձրացնել ատենակալներին, որովհետև ոսկե ձկների դեպքը դեռ թարմ էր, և գիտեր, որ պետք է անմիջապես հավաքել նրանց ու Նստեցնել նստեցնել աթոռներին, թե չէ իսկույն կմեռնեն:
— Դատը չի շարունակվի, մինչև բոլոր ատենակալներն իրենց տեղերը չգրավեն, բոլո՛րը, — շեշտը դնելով վերջին բառի վրա, մռայլ ասաց Թագավորը և խստությամբ նայեց աղջկան:
— Հասցե չկա, — պատասխանեց Սպիտակ ճագարը, — փաստորեն վրան ոչ մի բան չի գրված, — խոսելիս նա բացեց թուղթը, — սա բոլորովին էլ նամակ չէ, այլ ոտանավորների մի ամբողջ շարան:
— Դրանք բանտարկյալի բանտարկյալի՞ ձեռքով են գրված, — հարցրեց մի ուրիշ ատենակալ:
— Ոչ, և դա կասկածելի է, — պատասխանեց Սպիտակ ճագարը: (Ատենակալները շփոթված տեսք ընդունեցին):
<poem>Ինձ ասացին՝ դու նրա մոտ ես վազել,
Եվ այն մեկն էլ հարցուփորձ է արել քեզ:
Նա իմ, մասին քեզ լավ խոսքեր է ասել,
Բայց ասել է, թե չեմ կարով լողալ ես:
— Չեմ կարող: (Նա իսկապես չէր կարող լողալ, որովհետև ամբողջովին ստվարաթղթից էր):
— Մինչև հիմա ամեն ինչ կարգին է: — Թագավորը շարունակեց քթի տակ կարդալ. «Ամեն մեկի համար փաստ է ակնհայտ»: Սա, իհարկե, ատենակալներին է վերաբերում: «Իսկ եթե նա ձեռք չքաշի այգ այդ գործից...», սա Թագուհու մասին է: «Ինչեր պիտի գլխիդ բերի գործը այդ»: Իսկապես ինչ: էս Էս մեկին՝ մեկ, իսկ երկրորդին՝հենց երկու», իսկ. սա էլ, անշուշտ, կարկանդակների մասին է, թե Նա ինչ արեց դրանք:
հեսց երՏյու»— Ինչո՞ւ չեք շարունակում, իսկ― հարցրեց Ալիսը, — կարդացեք. սա էլ, անշուշտ, կարկանդակների մասին է, թե Նա ինչ արեց դրանք«նրա մոտից հեա վերցրիր ողջը դու»:
— ինչո՞ւ չեք շարունակում, _ հարցրեց Ալիսը, — կարդացեք. «նրա մոտից հեա վերցրիր ողջը դու»: — Իհարկե, այդպես է, — հաղթականորեն բացականչեց Թագավորը, մատնացույց անելով սեղանին դրված կարկանդակները, — դրանից ավելի պարզ ոչինչ չկա: «երբ «Երբ որ նա պոռթկաց...», ինձ թվում է, դու երբեք չես պոռթկացել, այնպես չէ՞, սիրելիս, — ասաց նա Թագուհուն:
— Երբե՛ք, — պոռթկաց Թագուհին և թանաքամանը շպրտեց Մողեսի գլխին:
(Դժբախտ փոքրիկ Բիլը դադարեցրել էր մատով գրելը, որովհետև նկատել էր, որ ոչ մի հետք չի մնում քարե տախտակի վրա: Բայց այժմ նա շտապ գործի անցավ՝ օգտագործելով երեսից կաթկթացող թանաքը):
— Իսկապես, դու միայն փռթկում ես, սիրելիս, — կրկին Թագուհուն դիմեց Թագավորը և ժպտալով Նայեց նայեց շուրջը:
Դատարանում քար լռություն տիրեց:
Իսկ քույրն այդպես էլ մնաց նստած, գլուխը ձեռքին հենած՝ նա դիտում էր մայր մտնող արևը և մտածում քրոջ հետաքրքիր արկածների մասին, մինչև որ քունը տարավ ու երազում տեսավ հետևյալը:
Սկզբում նրա երևակայության մեջ կենդանացավ կրտսեր քույրը: Մի անգամ ևս Ալիսի քնքուշ ձեռքերը գրկեցին նրա ծնկները, և լուրջ, փայլուն աչքերը նայեցին իր աչքերի մեջ: Նա լսում էր քրոջ ձայնի ելևէջները և տեսնում գլխի ծանոթ շարժումը՝ աչքերին թափվող անհնազանդ մազերը հետ տանելու համար: Մինչ այդ, շրջապատը կենդանանում! էր ու լցվում քրոջ երազի տարօրինակ արարածներով:
Երկար խոտերը խշշում էին Սպիտակ ճագարի ոտքերի տակ, երբ Նա նա անցնում էր իր կողքով: Վախեցած Մուկը թպրտում էր հարևան լճակի մեջ: Հնչում էին Մարտյան Նապաստակի և նրա ընկերների թեյի բաժակների զրնգոցը անվերջանւպի անվերջանալի թեյըմպման ժամանակ, Թագուհու սուր ճիչը, որ մահվան էր դատապարտում իր թշվառ հյուրերին: Մեկ անգամ ևս Փոքրիկ գոճի-երեխան փռշտաց Դքսուհու ծնկին, մինչ ափսեներն ու սկուտեղները փշուր-փշուր էին լինում շուրջը: Մեկ անգամ ևս լսվեցին Արծվառյուծի կռնչոցը, Մողեսի մատիտի խզխզոցը, և ծովախոզերի խեղդվող ձայները թշվառ Կրիայի հեռվից եկող հեկեկանքների հետ միասին լցրեցին օդը:
Բույրը Քույրը նստած նիրհում էր. նա արդեն հավատում էր, որ ինքը գտնվում է Հրաշքների Աշխարհում, չնայած գիտեր, որ աչքերը բացելուն պես ամեն ինչ կվերածվեր գորշ իրականության. խոտը քամուց կօրորվեր, լճակը կխայտար եղեգների ճոճքից, կհնչեր ոչխարի հոտի զանգակների ղողանջը թեյի բաժակների զրնգոցի փոխարեն, իսկ Թագուհու սուր ճիչերի տեղ կարձագանքեր հովվի կանչը: Երեխայի փռշտոցին, Արծվառյուծի կռնչոցին և մնացած բոլոր անսովոր ձայներին (նա համոզված էր) կփոխարիներ ագարակի խառնաշփոթ աղմուկը, իսկ Կեղծ Կրիայի խուլ հեկեկանքների տեղ կլսվեր նախիրի բառաչը:
Վերջապես, նա պատկերացրեց, թե ինչպիսին կլինի կրտսեր քույրը հետագայում, երբ հասուն աղջիկ դառնա: Ջերմորեն ու քնքշանքով իր շուրջը կհավաքի երեխաներին, որոնց աչքերը կփայլեն հետաքրքրությունից, լսելով այդ տարօրինակ հեքիաթը և տարիներ առաջ երազում տեսած Հրաշքների Աշխարհի պատմությունը: Նա երջանիկ կզգա երեխաների հետ, կմասնակցի նրանց ուրախություններին ու թեթև վշտերին հիշելով իր սեփական մանկությունն ու ամառային երջանիկ օրերը:
== Ծանոթագրություններ ==
<references />