[[Կատեգորիա:Հեքիաթ]]
==ԲՆԱԲԱՆ== Դոջսոնը վախճանվեց հարբուխից 1898 թվականի հունվարի 14-ին, Լոնդոնից ոչ հեռու Գիլֆորդ քաղաքում, ուր մեկնել էր քույրերի հետ դիմավորելու Ծննդյան տոնը։ Այնտեղ էլ նա թաղված է։ Լուիս Քերոլը Դերսբերիի անբաժանելի մասն է. ահա թե ինչ է զգում աշխարհահռչակ գրողի ծննդավայրն այցելող յուրաքանչյուր մարդ։ Ձեզ կարող են միանգամայն լրջորեն առաջարկել հայելու միջով ոտք դնել Լիվերփուլից ոչ հեռու գտնվող չեշիրյան այս գյուղը, որն այժմ ճարտարապետական արգելոց է։ Գյուղի ծայրին փոխերեցի հին տունն է՝ Քերոլին վերաբերող հուշատախտակով։ Ծխական եկեղեցու գունազարդ ապակիներով լուսամուտներից ձեզ կողջունեն... Քերոլն ու Ալիսը, ինչպես նաև Սպիտակ ճագարը, Խելագար Գլխարկագործը, Քնամուկը, Թրթուրը, Արծվառյուծը, Դքսուհին... Այստեղ մենք ոտք ենք դնում 19-րդ դար. ծխական եկեղեցին, Դերսբերի-հոլն ու ճարտարապետական այլ հուշարձաններ ամենևին չեն փոխվել։ Փոխերեց Դեյվիդ Սմիթը ձեզ կհամոզի, որ շինությունները ճիշտ նույն կերպ են պատկերացել նաև Լուիս Քերոլին։ Սակայն Քերոլի Հրաշքների աշխարհը սկսվում է «Լորդ Դերսբերի» հյուրանոցից, որտեղ մեզ դիմավորեցին «Լուիս Քերոլ ընկերության» հիմնադիր Քեն Օուլթրեմը և... Ալիսը։ «Ալիսի խանութից» այցելուներին սպասվում է անչափ հետաքրքիր ուղևորություն, տունը, որտեղ ծնվել է գրողը, շատրվանը, որտեղ մկրտել են նրան, «հրաշք-հողմացույցը» և, իհարկե, չեշիրյան կատուն։ Այս ամենը ակնառու ժխտումն է այն վարկածի, որ «Ալիսների» իսկական հեղինակը Վիկտորյա թագուհին է, ինչպես սխալմամբ պնդում է «Վիկտորյա թագուհու օրագրերը» հրատարակությունը։ Իսկ մոտակա Վորինգթոն քաղաքի կենտրոնում խելահեղ թեյըմպման են նստած հավերժ արձանացած Ալիսը, Գլխարկագործը և Մարտյան Նապաստակը թեյամանի դիմաց, որի մեջ ժամանակ առ ժամանակ մտցնում են քնաթաթախ Քնամուկին, որն այդպես էլ չի հասցնում պատմությունն ավարտին հասցնել։ Հետաքրքիր է, որ նույն մթնոլորտն է տիրում նաև Ռիչմոնդում, ուր 1844֊1846 թթ. դպրոց է հաճախել Քերոլը, նախքան Ռագբի մեկնելը։ Գոյություն ունի ապագա մաթեմատիկոս֊հեքիաթասացի նստարանը, որի վրա այժմ լավ սովորող աշակերտներին են նստեցնում։ Դպրոցական տարիներին հաջորդում են ուսանողական տարիները Օքսֆորդի Քրայսթ Չըրչ քոլեջում 1851֊1855 թթ.։ Ապա նա մնում է այստեղ որպես մաթեմատիկայի դասախոս։ Քոլեջի հսկայական սրահի տասնյոթ պատուհանները պատկերում են պատմական դեմքեր և դեպքեր։ Հարավային կողմի պատուհանի ապակենկարին Դոջսոնն ու Ալիսն են և մի շարք քերոլյան կերպարներ՝ ըստ այդ հանրահռչակ գրքերի առաջին ձևավորող Ջոն Թենիելի։ Հաճելի անակնկալ էր սպասվում Բրեդֆորդում։ Լուսանկարչության ազգային թանգարանում բացվել էր Քերոլի լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ դերասանուհի Էլեն Թերիի, բանաստեղծ Ալֆրեդ Թենիսոնի, Վիկտորյա թագուհու որդու լուսանկարներին հարևանում են Դերսբերիի բնապատկերներն ու մարդիկ։ Եվ, իհարկե, Ալիս Լիդելը։ ՍՈՆԱ ՍԵՖԵՐՅԱՆ --<poem><small>::::::::Ոսկի կեսօր. մեղմ սահում է::::::::Մեր նավակը գետն ի վար:::::::::Դեպի թիակներն են ձգվում::::::::Փոքրիկ ձեռքերն անդադար::::::::Ու փորձում են ղեկավարել::::::::Որպես հմուտ թիավար:
Հորդորում է Առաջինը.
Իր հարցերով դիմադիր:
::::::::Անխիղճ Եռյակ, ով է տեսել,::::::::Որ քնաբեր շոգի մեջ,::::::::Երբ չի շարժվում ոչ մի տերև,::::::::Հեքիաթ ուզեն անընդմեջ,::::::::Սակայն ինչպես հակաճառես,::::::::Երբ պահանջում են անվերջ:
Լռություն է... Աղջնակները
Ճշմարիտ է այն, կարծես:
::::::::Սակայն շուտով թուլանում են::::::::Պատրանքները մեծազոր,::::::::Ցամաքում է մտքի հոսքը,::::::::Եվ խնդրում եմ ես անզոր.::::::::«Մնացածը թողնենք վաղվան»:::::::::«Վաղը չկա, հենց այսօր»:
Եվ հյուսվում են հրաշքների
Տուն ենք գնում մենք զվարթ:
::::::::Անգին Ալիս, քնքուշ ձեռքով::::::::Պահիր հեքիաթն ամեն օր,::::::::Թող մանկության հուշ նա լինի,::::::::Ինչպես ծաղկեփունջ, որ::::::::Ուխտավորն է սիրով քաղել::::::::Ճամփաներում հեռավոր:</small>
</poem>