― Արդյո՞ք, ― հարցրեցի ես, ― մենք միևնույն լեզվով չենք խոսում։
Նա քաղաքավարի սպասեց թարգմանությանը, հետո բացատրեց, որ չնայած մենք երկուսս էլ օգտագրծում ենք մոտավորապես նույն բառերը, բայց ինչպես հայտնի է (ինձ դա հայտնի չէր), կարևոր են ոչ միայն բառերի նշանակությունը այլև նրանց գաղափարական հիմքըգաղափարախոսությունը, և հենց դրա համար էլ անհրաժեշտ է թարգմանիչը, որը փոխանցում է որ փոխանցի միտքը մի գաղափարախոսությունից մյուսը, հաշվի առնելով նրանց տարբերությունը։մյուսը։
― Սակայն, ― ավելացրեց նա, եթե դա ձեզ անհանգստացնում է, եկեք փորձենք շփվել առանց թարգմանչի։ Իսկ դժվարանալու դեպքում, Իսկրինա Ռոմանովնան միշտ ձեր տրամադրության տակ կլինի։ Ուրիշ հարցեր ունե՞ք։