Հ․ Գ․ Որքան շատ եմ մտածում մեր վիճակի մասին, այնքան անուրախ է թվում այն ինձ։ Վերադարձի հույս չունեմ։ Եթե սարահարթի եզրին մի ծառ լիներ, կարող էինք անդունդի վրա նոր կամուրջ գցել, բայց հիսուն ոտնաչափից մոտիկ ծառեր չկան, իսկ այդպիսի ծանրություն քարշ տալ զառիթափի մոտ չի հաջողվի նույնիսկ չորս հոգով։ Ճոպանն էլ շատ է կարճ, նրանով չես կարող ցած իջնել։ Ո՛չ, մեր դրությունն անհուսալի է, անհուսալի․․․
<references />