Զենասն սկսեց բացատրել․
― Եզոպոսը, այն անբանը, որին դու ուղարկեցիր դաշտում հող փորելու, այն ցմփորը․․․
― Ի՞նչ է, ծննդաբերել է,― հարցրեց տերը։
― Մի լավ նախաճաշ պատրաստիր, այսօր աշակերտներս գալու են մեզ մոտ։
Եզոպոսը սեղանատանը ինչ որ պետք է պատրաստեց, իսկ տանտիրուհին բազմոցի վրա հանգստանում էր։ Եզոպոսը նրան ասաց․
― Տիրուհի, խնդրում եմ սեղանին նայես, շունը հանկարծ որևէ բան չթռցնի։