Այսպիսով, եթե ուզենանք քննել, թե որն է գերակշռում՝ հաճո՞ւյքը, թե՞ տհաճությունը, ապա պետք է հաշվի առնենք փափագից ստացված հաճույքը, փափագի իրականացումից ստացված հաճույքը և այն հաճույքը, որ մեզ բաժին է ընկնում առանց ձգտելու։ Հաշվեմատյանի մյուս մասում պետք է գրանցվեն ձանձրույթից առաջացած տհաճությունը, չիրականացած ձգտման տհաճությունը և, վերջապես, այն տհաճությունը, որին բախվում ենք առանց որևէ փափագ ունենալու։ Վերջին տեսակին է պատկանում նաև այն տհաճությունը, որ պատճառում է մեզ պարտադրված, մեր իսկ կողմից չընտրված աշխատանքը։
Այժմ առաջանում է այն հարցը, թե ո՞րն է այս ''մուտք '' ու ''ելքի '' հաշվեկշիռն ստանալու ճիշտ միջոցը։ Էդուարդ ֆոն Հարթմանը այն կարծիքին է, որ դա կշռադատող բանականությունն է։ Նա ասում է («Անգիտակցականի փիլիսոփայությունը», 7-րդ հրատ., հ. II, էջ 290). «Ցավն ու հաճույքը ''կան '' միայն այնքանով, որքանով որ զգայվում են»։ Սրանից հետևում է, որ հաճույքի համար զգացմունքի սուբյեկտիվ չափանիշից զատ այլ չափանիշ չկա։ Ես պետք է ունենամ այն բանի ''զգայությունը''՝ արդյոք իմ տհաճության զգացումների հանրագումարի համատեղումն իմ հաճույքի զգացումների հետ իմ մեջ կտա ուրախությա՞ն, թե՞ ցավի ավելցուկ։ Չնայած այդ բանին, Հարթմանը պնդում է. «եթե... ամեն էակի կյանքի արժեքը կարող է հաշվարկվել իր սեփական սուբյեկտիվ չափանիշով միայն..., ապա դրանով ամենևին էլ չի ասվում, որ յուրաքանչյուր էակ իր կյանքի բոլոր հույզերից կարող է ստանալ ''ճիշտ'' հանրա-հաշվական գումարը կամ, այլ կերպ ասած, որ իր սեփական կյանքի մասին նրա ''ընդհանուր դատողությունը'' ճիշտ է իր սուբյեկտիվ ապրումների վերաբերությամբ»։ Սակայն դրանով վերստին արժեքի գնահատման չափանիշ ենք դարձնում զգացմունքի վերաբերյալ ''բանականությամբ դատողություն անելը''<ref>Ով կամենում է հաշվարկել, թե որն է գերակշռում՝ հաճույքի, թե տհաճության ընդհանուր գումարը, նա աչքաթոդ է անում այն հանգամանքը, որ ինքը հաշվարկ է անում մի բանի համար, ինչը ոչ մի տեղ չի ապրվում։ Զգացմունքը չի հաշվում, և կյանքի իրական գնահաաման համար խնդրո ա– ուսրկա առարկա է դառնում իրական ապրումը, ոչ թե անրջյալ հաշվարկի արդյունքը։</ref>։
Էդուարդ ֆոն Հարթմանի պես մտածողների պատկերացման ուղղությանը փոքրիշատե ճշգրտությամբ հարողը կարող է կարծել, թե կյանքի ճիշտ գնահատման հասնելու համար պետք է միջից հանի այն գործոնները, որոնք կեղծում են հաճույքի և տհաճության հաշվեկշռի վերաբերյալ մեր ''դատողությունը''։ Նա կարող է փորձել հասնել այդ բանին երկու ճանապարհով։ Նախ ապացուցելով, որ մեր փափագը (մղումը, կամքը) խանգարիչ միջամտություն է զգացմունքի արժեքի մեր սթափ գնահատմանը։ Օրինակ, ասելու փոխարեն, որ սեռական հաճույքը չարիքի բուն է, մեզանում սեռական մղման զորեղության հանգամանքը մեզ գայթակղում է ձևացնելու մի հաճույք, որ այդ չափով ամենևին էլ գոյություն չունի։ Մենք կամենում ենք վայելք ունենալ, այդ պատճառով էլ մեզ չենք խոստովանում, որ տառապում ենք վայելքից։ ''Երկրորդ''՝ քննադատելով զգացմունքները և փորձելով ապացուցել, որ բա-նական ճանաչողության առջև պատրանք են դուրս գալիս այն առարկաները, որոնց հետ կապվում են զգացմունքները, ''և որ այդ առարկաները փշրվում են, երբ մեր հարաճուն խելքը բացահայտում է պատրանքները: ''