Քեռի Ֆեոդորն ասում է․
— Մոռացանք ձեզ ասել, ր որ սա ուսյալ շուն է, ոչ թե սովորական։ Մենք նրան ելույթի համար ենք պատրաստում։
Վարսավիրը քահ֊քահ ծիծաղեց․
Վարսավիրի լսելն ու բազկաթոռին նստելը մեկ եղավ։ Իսկպապես որ ուսյալ շուն է․ ոչ միայն հաշվել, այլեւ խոսել գիտի։ Նա հանեց մաքուր անձեռոցիկն ու ասաց․
— Եթե հաճախորդները դեմ չեն, խնդրեմ։ Ե․վ Ե՛վ կկտրեմ մազերը, ե՛ւ կգանգրացնեմ։ Երեխաներին էլ կպատմեմ, որպեսզի սովորեն։ Եթե շներն էլ են գրագետ դարձել, ապա երեխաները պետք է շտապեն։ Թե չէ դպրոցում բոլոր տեղերը կենդանիները կզբաղեցնեն։
Թասակների տակ նստած կանանցից եւ ո՛չ մեկը չառարկեց․
Վերջում միայն մի բան բարձրացրեց նրանց տրամադրությունը։ Հասան իրենց տնակին եւ ինչ տեսնեն․ փոստատար Պեչկինը նստած է խնձորենուն։ Քեռի Ֆեոդորն ասում է․
— Տեսեք, ի՜նչ միրգ է ասել հասել մեր խնձորենու վրա, օգոգտոսի վերջին։ Ի՞նչ եք անում այդտեղ։
— Ոչինչ էլ չեմ անում,— պատասխանում է Պեչկինը։— Ձեր կովից եմ պաշտպանվում։ Եկել էի պատուհանից նայելու, թե արդյո՞ք բոլոր էլեկտրասալիկներն եք անջատել։ Իսկ նա հարձակվեց վրաս։ Տեսեք, թե քանի անցք կա շալվարիս վրա։