Մայրիկը լսեց, լսեց եւ մեկ էլ ուշաթափվեց։ Հայրիկը ջուր տվեց, մայրիկին ուշքի բերեց։ Շարունակությունը մայրիկն ինքը կարդաց․
— «Այս քանի օրը մազերս սկսեցին թափվել։ Հին բուրդս այնպես է թափվում, որ տուն մտնել չի լինում։ Բայց փոխարենը նորն է աճում՝ մաքո՜ւր, մետաքսյա։ Ուղղակի ոնց որ կարակուլ։ Մի քիչ էլ ձայնս է խռպոտել։ Անցնող֊դարձողը Անցնող-դարձողը շատ է, դե բոլորի վրա էլ հաչում եմ։ Մի ժամ, երկու ժամ հաչում եմ, հետո ոչ թե հաչոց, այլ մի տեսակ սուլոց ու խլթխլթոց է դուրս գալիս կոկորդիցս…»
Այդ պահին մի շրխկոց լսվեց սենյակում։ Հիմա էլ հայրիկն էր ուշաթափվել։ Այս անգամ մայրիկը վազեց ջրի՝ հայրիկին ուշքի բերելու համար։
Հայրիկն ուշքի է գալիս եւ ասում․
— Ի՞նչ է պատահել մեր երեխային։ Թաթերը ջարդվում են, պոչը քարշ է տալիս, անցնող֊դարձողի անցնող-դարձողի վրա էլ հաչում է։
— Եվ կարթով մուկ է բռնում,— ասում է մայրիկը։— Բուրդն էլ մաքուր կարակուլ է դարձել։ Գուցե բնության գրկում ինքն էլ գառնո՞ւկ է դարձել։ Մաքուր օդից։
— Հա՞,— ասում է հայրիկը։— Բայց ես չեմ լսել, որ գառները անցնող֊դարձողի անցնող-դարձողի վրա հաչան։ Գուցե խե՞լքն է թռցրել մաքուր օդից։
Որոշեցին նամակը մինչեւ վերջ կարդալ։ Կարդում են ու աչքներին չեն հավատում։
— «Սիրելի հայրիկ ու մայրիկ, ես անճանաչելի եմ դարձել։ Պոչս ոլորված, ականջներս ցից֊ցիցցից-ցից, քիթս սառը, բուրդս երկարած…»։
— Ի՞նչը,— հարցնում է մայրիկը։