Քերոլ, Լուիս, 1832-1898
Ալիսը հրաշքների Հրաշքների աշխարհում և Ալիսը հայելու Հայելու աշխարհում / Լ. Քերոլ; Նկ.՝ Ջ. Թենիել; Անգլ. թարգմ.՝ Ս. Սեֆերյան (արձակ), Ս. Մկրտչյան (չափածո)։ Երկրորդ բարեփոխված հրատարակություն, Երևան։ ՍամՍոն, 1994, 278 էջ։
Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը: Գուցե հենց Քերոլը կասեր, որ «Ալիսները» ոչ այլ ինչ են, եթե ոչ երազ կամ հեքիաթ՝ տեսանելի, հասանելի, հասկանալի՝ աճող, մեծացող, հասունացող մանկան համար: