— Բոլորովին էլ ոչ,— ասաց Արքան,— նա անգլո֊սաքսոնացի Սուրհանդակն է, հետևաբար շարժումներն էլ անգլո֊սաքսոնական ոն։ Եվ երբ նա իրեն երջանիկ է զգում, այդպիսի շարժումներ է անում։ Նրա անունը Լապստրակ է։
— Իմ Սիրո անունը սկսվում է «Լ» տառով13տառով<ref>Վիկտորիական Անգլիայում տարածված խաղ. առաջին մասնակիցն ասում է. «Իմ սիրո անունն սկսվում է «Ա» տառով, և այլն։ Երկրորդը կրկնում է նույնը, միայն «Բ» տառով, և այսպես շարունակ։ Անհրաժեշտ բառերը չգտնողները դուրս են մնում խաղից։</ref>,— սկսեց արտասանել Ալիսը։— Ես սիրում եմ նրան, որովհետև նա Լավն է։ Ես ատում եմ նրան, որովհետև նա Լալկան է։ Եմ կերակրում եմ նրան Լորով ու Լոբով։ Նրա անունը Լապստրակ է և նա ապրում է...
— Նա ապրում է Լեռան Լանջին,— պարզապես նկատեց Արքան, միանգամայն անտեղյակ մասնակցելով խաղին։ Մինչ այդ Ալիսը փորձում էր գտնել «Լ» տառով սկսվող քաղաքի անունը։
«Եթե այս աղմուկն Առյուծին ու Միեղջյուրին քաղաքից դուրս չքշի,— մտածեց Ալիսը,— ուրեմն ուրիշ ոչ մի բան չի օգնի»։
==ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ. «Դա իմ սեփական հնարամտությունն է»==