— Բայց, միևնույն կանոնի համաձայն հինգ անգամ ավելի ցուրտ պիտի լինի։
— Ճիշտ այդպես,— բղավեց Սև Թագուհին,— հինգ անգամ ավելի տաք և հինգ անգամ ավելի ցուրտ, ինչպես ես հինգ անգամ ավելի հարուստ եմ և հինգ անգամ ավելի խելացի, քան դու։ դու<ref>Սև Թագուհին «հարուստ» և «խելացի» ածականներն օգտագործում է որպես հականիշ բառեր։</ref>։
Ալիսը հոգոց հանեց և այլևս չշարունակեց խոսակցությունը։
«Դա շատ նման է պատասխան չունեցող հանելուկի»,— մտածեց նա։
— Պստլիկ Հաստլիկն էլ տեսավ,— ցածրաձայն շարունակեց Սպիտակ Թագուհին, կարծես ինքն իր հետ խոսելիս լիներ,— խցանահանը ձեռքին եկավ ու կանգնեց դռան շեմին... <ref>Ալիսը հիշում է Պստլիկ Հաստլիկի երգը, որտեղ վերջինս խցանահանով և թեյամանով զինված որոշել էր պատժել անհնազանդ ձկներին։</ref>
— Ի՞նչ էր ուզում,— հարցրեց Սև Թագուհին։
::::::::Ու շաղ տվեք սեղանին կոճակ, ասեղ ու կարագ,
::::::::Կատու գցեք սուրճի մեջ, իսկ թեյի մեջ մուկ ու շուն.
::::::::Գովեք Ալիս թագուհուն երեք անգամ երեսուն։<ref>Կրկներգում Քերոլը ծաղրանմանակում է Վալթեր Սքոթի «Սիրուն Դենդի» երգը՝ «Դևորգոյլ տոհմի անեծքը» պիեսից. <br/>Լցրեք բաժակները ձեր և գավաթները լցրեք, <br/>Կանչեք այստեղ բոլորին և նժույգները հեծեք, <br/>Դարպասները լայն բացեք, եկեք բոլոր կողմերից, <br/>Շոտլանդացիք են գալիս մեր Դենդիի ետևից։ </ref></poem>
Երգին հաջորդեց խառնաշփոթ ցնծության աղաղակներ։
— Իսկ ձեզ,— կրկնեց նա և ճիշտ ժամանակին հասցրեց բռնել Թագուհուն, որ պատրաստվում էր ցատկել սեղանին նոր թառած շշի վրայով,— իսկ ձեզ մի լավ ծեծ կտամ, ինչպես իմ փիսիկին։
==ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ. Կերպարանափոխում==