: Իքնասպանը, գունատ ու զարհուրելի, նստել էր հատակին, աչքերում գիտակցության կայծեր էին հայտնվել, ձեռքերը նյարդայնորեն շփում էին վզի վրա օղակից մնացած լայն կարմիր հետքը։
: ― Թերթը։ Դե, իհարկե, ― զայրացած բացականչեց Հոլմսը։ ― Ինչ հիմարն եմ ես։ Ինքնասպանությունը ամեն ինչով ցանկանում էի կապել մեր այցի հետ և բոլորովին մոռացել էի թերթի մասին։ Առեղծվածի լուծումն անկասկած թերթի մեջ է։ ― Նա սեղանին փռեց թերթը, և հաղթական ճիչը դուրս թռավ նրա շուրթերից։
: ― Նայեք, Ուոտսոն, ― բացականչեց նա։ ― Սա լոնդոնյան «Իվնինգ ստանդարտն» է։ Ինչպիսի՛ Ինչպիսի՜ վերնագրեր։ «Կողոպուտ Սիթիում։ Սպանություն Մեյսոնների գանձատանը։ Կողոպուտի ահռելի փորձ։ Հանցագործը բռնված է»։ Ահա այստեղ, Ուոտսոն։ Կարդացեք։ Ես պարզապես այրվում եմ անհամբերությունից։
: Դատելով նյութին՝ թերթում հատկացված ծավալից, այս անհաջող կողոպուտը օրվա գլխավոր իրադարձությունն էր։
: Ահա թե ինչ կարդացի։