Փուչիկը լուսավորվում է, խաղում Հայրենիքի երկնագույն֊սպիտակ֊կարմիր գույներով ու երկգլխանի ոսկե արծվով, Մեծ Իվանի զանգերով զանգում։ Մի քանի կում ազնվամորու թեյ խմելով նայում եմ նորությունները․ Հարավային Պատի հյուսիս֊կովկասյան մասում նորից կազակների և համապետականների են առևանգել, հեռավոր արևելյան Խողովակը կմնա փակ, մինչև ճապոնացիները խնդրագիր չգրեն, չինացիները մեծացնում են իրենց գաղութները Կրասնոյարսկում և Նովոսիբիրսկում, շարունակվում է ուրալյան գանձարանի դրամ փոխանակողների դատավարությունը, Թագավորի հոբելյանի կապակցությամբ թաթարները կառուցում են խելացի պալատներ, Դեղագործական ակադեմիայի ուղեղավորները ավարտում են ծերության գենի ուսումնասիրությունը, Մուրոմյան գուսլյարները<ref>Գուսլյար ― հին ռուսական բազմալար գուսլի գործիքի վրա նվագող երաժիշտներ</ref> երկու համերգ կտան մայրաքաղաքում, կոմս Տրիֆոն Բագրատիոնովիչ Գոլիցինը ծեծել է երիտասարդ կնոջը, հունվարին Սուրբ֊Պետրոգրադի Սեննոյ փողոցում ծեծի չեն ենթարկի, յուանի համեմատությամբ ռուբլին կես կոպեկով կամրապնդվի։
Տանյուշկան մատուցում է պանրիկներ, մեղրով շոգեխաշած կաղամբ։ շաղգամ։ Ի տարբերություն Ֆեդկայի Տանյուշկան գեղեցիկ է և բուրավետ։
Նրա զգեստը հաճելի խշխշում է։