: Ժողովածուի մեջ զետեղված է նաև «Ժիրայր Գլենց» վեպի առաջին մասը, որտեղ պատկերված է սովետական հասարակություն վերադարձած մարդը, որը նորից գտնում է իր արժանի տեղը կոմունիզմ կառուցողների շարքերում։ Վեպն ամբողջությամբ լույս կտեսնի առանձին։

: Սիրելի խորհրդային քաղաքացիներ, իմ հայրենակիցներ։

: Այս գիրքը ՊԱՏվԻՐԵՑԻՆ ՀԱՆՁՆԵԼ ՁԵԶ ձեր հայրերը, եղբայրները և զավակները, որոնց հետ ես հանդիպեցի 1937 թվականին ․ դրանից հետո ութ տարի շարունակ, ճամբարներում, ինքս էլ լինելով նրանց պես մի կալանավոր։
: Եթե ուրիշ շատ և շատ կալանավորներ իրենց ժամկետն անցկացնում էին միայն մի տեղում կամ ընդամենը մի քանի անգամ տեղից տեղ փոխադրվելով, ապա պատահականությունն այնպես էր կամեցել, որ ես թափառեի ճամբարից ճամբար՝ ութ տարում ավելի քան վաթսուն անգամ․․․

: Ես թափառում էի ճամբարից ճամբար և ամենուր ինձ մոտենում էին մարդիկ, պատվիրում գրել իրենց մասին, գրել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը, այն, որ ես տեսա ութ տարի շարունակ, երբ գնչուի պես թափառեցի վաթսուն ճամբարներով, ծառ կտրեցի վաթսուն անտառներում և գերաններ լուղարկեցի վաթսուն գետերով։ Եվ ոչ մի վայրկյան վար չնետեցի հավատի բարձր պահած ջահը՝ եղևնու խեժով պատած իմ ձեռքերից։

: Ես վերադարձա և գրեցի այս գիրքը, որ ՊԱՏՎԻՐԵՑԻՆ ՀԱՆՁՆԵԼ ՁԵԶ։

* [[Հին տարվա գիշերը]]

* [[Մոսկվան ներսում]]