</TABLE>
«Դ-ր Հանտերի հաշվետվության ամեն մի էջը, ասում է դ-ր Սայմոնը իր պաշտոնական սանիտարական զեկուցման մեջ,— վկայում է մեր գյուղական բանվորների բնակարանների անբավարար քանակի ու խղճուկ որակի մասին։ Եվ ահա շատ տարիներից ի վեր նրանց վիճակն ավելի ու ավելի է վատանում այդ կողմից։ Գյուղական բանվորների համար հիմա շատ ավելի դժվար է բնակելի շենք գտնելը, իսկ եթե հաջողվում էլ է գտնել, ապա այդ շենքերն անհամեմատ ավելի քիչ են համապատասխանում նրանց պահանջմունքներին, քան թերևս մի քանի դարերի ընթացքում է եղել այդ։ Մանավանդ վերջին 30 կամ 20 տարում այդ չարիքն արագ է աճում, և գյուղական բնակչի բնակարանային պայմանները հիմա վերին աստիճանի ողբալի են։ Եթե միայն նրանք, որոնց հարստացնում է նրա աշխատանքը, կարևոր չհամարեն մի տեսակ կարեկից զիջողությամբ վարվել նրա հետ, ապա նա այս հարցում բոլորովին անօգնական է։ Արդյոք բանվորը բնակարան կգտնի՞ այն հողի վրա, որ ինքը մշակում է, արդյոք մարդավայե՞լ բնակարան կլինի այդ թե խոզաբուն, արդյոք փոքրիկ պարտեզո՞վ կլինի, որն այնպես թեթևացնում է աղքատության ճնշումը— այդ բոլորը կախված է ո՛չ թե համապատասխան բնակարանավարձ վճարելու նրա պատրաստակամությունից կամ կարողությունից, այլ այն հանգամանքից, թե ինչպես ուրիշները կբարեհաճեն գործադրել «իրենց սեփականությունը իրենց ուզածի պես տնօրինելու իրավունքը»։ Որքան էլ վարձակալած տեղամասը մեծ լինի, չկա մի այնպիսի օրենք, որը պարտավորեցներ այդ տեղամասում որոշ թվով բանվորական բնակարաններ ունենալ,— կարգին բնակարանների մասին խոսելն անգամ ավելորդ է. օրենքը նմանապես ոչ մի իրավունք չի վերապահում բանվորին այն հողի նկատմամբ, որի համար նրա աշխատանքը նույնքան անհրաժեշտ է, որքան անձրևն ու արևի լույսը... Մի Լրացուցիչ հանգամանք ևս մի ծանր քար է նետում կշռաթաթի մեջ ընդդեմ գյուղական բանվորի... այդ աղքատների վերաբերյալ օրենքի ու նրա այն որոշումների ազդեցությունն է, որոնք վերաբերում են բնակության իրավունքին ու աղքատների օգտին գանձվող հարկին<ref>Այս օրենքը 1865 թվականին մի քիչ բարելավվեց։ Փորձը շուտով ցույց կտա, որ նման կարկատանն ամենևին չի օգնում։</ref>։ Այդ օրենքի ազդեցությամբ ամեն մի ծխական համայնք, փողային հաշիվներից ելնելով, շահագրգռված է իր մեջ ապրող գյուղական բանվորների թիվը մինիմումի հասցնելու, որովհետև հողագործական աշխատանքը փոխանակ ապահովելու իր ճակատի քրտինքով աշխատող բանվորի ու նրա ընտանիքի հաստատ ու հարատև անկախ վիճակը, դժբախտաբար, մեծ մասամբ վաղ թե ուշ նրան հասցնում է պաուպերիզմի,— պաուպերիզմի, որին իր ամբողջ ճանապարհի ընթացքում բանվորն այնքան մոտ է, որ ամեն մի հիվանդություն կամ աշխատանքի որևէ անցողիկ բացակայություն նրան ստիպում է իսկույն ծխական համայնքի օժանդակությանը դիմելու, և այդ պատճառով ծխական համայնքում հողագործական բանվորների ամեն մի տեղաբաշխում, ակներևաբար, այդ համայնքի համար աղքատների օգտին սահմանված հարկի ավելացում է նշանակում... «Հողային խոշոր սեփականատերերը<ref>Հետագա ասելիքս հասկանալու համար. close villages (փակ գյուղեր) են կոչվում այն գյուղերը, որոնց հողատերը մեկ կամ երկու խոշոր լենդլորդ է. open villages (բաց գյուղեր) են կոչվում նրանք, որոնց հողը պատկանում է բազմաթիվ մանր սեփականատերերի։ Այս վերջին վայրերում էլ հենց սպեկուլյանտները կարող են կոտտեջներ ու գիշերելու տներ կառուցել։</ref> բավական է միայն վճռեն, որ իրենց հողերում ոչ մի բանվորական բնակարան չպետք է լինի, և աղքատների նկատմամբ նրանք անմիջապես ազատվում են իրենց պատասխանատվության կեսից։ Թե անգլիական կոնստիտուցիան ու օրենքները որքան նպատակ ունեին մի այնպիսի հողային բացարձակ սեփականություն սահմանելու, որը հնարավորություն է տալիս լենդլորդին «իր սեփականության հետ վարվել այնպես, ինչպես ինքն է ուզում», հողը մշակողների հետ վարվել ինչպես օտարերկրացիների հետ և նրանց վտարել իր տերիտորիայից,— այդ մի հարց է, nրի քննարկումն իմ հաշվետվության նպատակից դուրս է... Վտարելու այդ իշխանությունը սոսկ թեորիա չէ։ Նա գործնականորեն իրականացվում է ամենախոշոր մասշտաբով։ Դա այն հանգամանքներից մեկն է, որոնք վճռական ազդեցություն ունեն գյուղական բանվորի բնակարանային պայմանների վրա... Չարիքի ծավալի մասին կարելի է դատել ըստ վերջին հաշվեհամարի, որը ցույց տվեց, որ, չնայած աների տեղական պահանջի ավելանալուն, վերջին 10 տարվա ընթացքում տների քանդումն Անգլիայի 821 տարբեր շրջաններում ուժեղացել է. այսպիսով, մի կողմ թողնելով այն անձերին, որոնք հարկադրված կորցրել են նստակեցությունը այն ծխական համայնքներում, որտեղ նրանք աշխատում են, 1861 թվականի բնակչությունը, որը 1851 թվականի համեմատությամբ ավելացել էր 5<math>^1/_3</math>-ով, խցկված էր այն շենքերը, որոնք 4½%-ով պակասել էին... Հենց որ ամայացման պրոցեսը ավարտվում է,— ասում է դ-ր Հանտերը,— նրա հետևանքն է լինում ցուցական գյուղը (show-village), որտեղ կոտտեջների թիվը կրճատվելով՝ աննշան չափերի է հասնում, և որտեղ ոչ ոքի ապրել թույլ չի արվում, բացի ոչխարարածներից, պարտիզպաններից ու որսապահներից, այդ մշտական ծառաներից, որոնք այդ կատեգորիայի մարդկանց համար սովորական դարձած լավ վերաբերմունքի են արժանանում ողորմած տերերի կողմից<ref>Այդպիսի ցուցական գյուղը շատ գրավիչ տեսք ունի, բայց նա նույնքան անիրական է, որքան այն գյուղերը, որ Եկատերինա II-ը տեսնում էր Ղրիմում իր կատարած ճանապարհորդության ժամանակ։ Վերջին ժամանակները հաճախ ոչխարարած հովիվն էլ է վտարվում այդ show village-ներից։ Օրինակ, Մարկետ Հարբորոյի մոտ 500 ակրանոց մի ոչխարների արոտատեղ կա. այստեղ միայն մեկ մարդու աշխատանք է պահանջվում։ Այդ լայնածավալ հարթավայրերով, Լեստերի և Նորտհեմպտոնի հիանալի արոտատեղերով անցնող երկար ճանապարհը կարճացնելու համար սովորաբար հովվին մի կոտտեջ էին տրամադրում ագարակում։ Հիմա նրան տալիս են տասներեքերորդ շիլլինգը որպես բնակարանի վարձ, որը նա ստիպված է ճարելու որևէ հեռավոր բաց գյուղում։</ref>։ Բայց հողը մշակման կարիք ունի, և մենք տեսնում ենք, Որ դրանով զբաղված բանվորներն ապրում են ո՛չ թե հողային սեփականատիրոջ մոտ, այլ գալիս են մի բաց գյուղից, որը գուցե 3 մղոն հեռու է գալիս են այն գյուղից, ուր նրանց ընդունել են բազմաթիվ մանր տնատերերը այն բանից հետո, երբ բանվորների կոտտեջներր փակ գյուղերում քանդվել են։ Այնտեղ, որտեղ ամեն ինչ ձգտում է այդ հետևանքին, կոտտեջներն իրենց ողորմելի տեսքով սովորաբար խոսում են այն վիճակի մասին, որին դատապարտված են նրանք։ Նրանք գտնվում են բնական ավերման տարբեր աստիճաններում։ Քանի դեռ ծածկը չի թափվել, բանվորին թույլատրվում է կոտտեջի բնակարանավարձը վճարել, և նա հաճախ պետք է ուրախ լինի, որ այդ նրան թայլ են տալիս, թեկուզ և նա ստիպված լիներ դրա համար լավ բնակարանի գին վճարելու։ Բայց այս դեպքում ոչ մի վերանորոգում, ոչ մի կարկատան, բացի նրանից, որ կարող է անել չափազանց աղքատ կենվորն ինքը։ Իսկ երբ տունը, վերջիվերջո, բոլորովին անբնակելի է դառնում, ապա այդ միայն այն է նշանակում, որ մի ավերված կոտտեջ էլ է ավելանում, և աղքատների օգտին գանձվող հարկը համապատասխանորեն նվազում է։ Մինչդեռ այդպիսով խոշոր սեփականատերերն իրենցից թոթափում են աղքատների օգտին գանձվող հարկը, իրենց պատկանող հողից բնակչությանը հեռացնելով, մոտակա գյուղաքաղաքներն ու բաց բնակավայրերն ընդունում են դուրս շպրտված բանվորներին. ես ասում եմ՝ մոտակա, բայց այդ «մոտակա»-ն կարող է 3 կամ 4 մղոն հեռու լինել այն ֆերմայից, որտեղ բանվորն ամեն օր պետք է աշխատի։ Այդպիսով, նրա օրական աշխատանքի վրա, կարծես թե այդ մի բոլորովին դատարկ բան է, ավելանում է իր օրական հացը վաստակելու համար օրվա մեջ 6 կամ 8 մղոն ճանապարհորդելու անհրաժեշտությունը։ Նրա կնոջ ու նրա երեխաների կատարած գյուղական բոլոր աշխատանքները հիմա նույնպիսի ծանր պարագաներում են կատարվում։ Բայց այդ էլ դեռ այն ամբողջ չարիքը չէ, որ նրան պատճառում է աշխատավայրի հեռավորությունը։ Կառուցող սպեկուլյանտները բաց վայրերում գնում են հողապատառներ, որ նրանք աշխատում են ըստ կարելույն խիտ առ խիտ ծածկել ամենաէժան հյուղերով։ Եվ Անգլիայի հողագործական բանվորները ապրում են հենց այդ ողորմելի բնակարաններում, որոնք, եթե նույնիսկ դեպի բաց դաշտը ելք ունեն, օժտված են քաղաքային ամենավատ բնակարանների ամենագարշելի գծերով<ref>«Բանվորների տները (բաց ավաններում, որոնք, իհարկե, լիքը լցված են միշտ) սովորաբար շինված են շարքերով, հետնաբակերը դեպի այն հողապատառի ծայրասահմանը, որ կառուցող սպեկուլյանտն իրենն է անվանում։ Այդ պատճառով նրանք ուրիշ կողմից լույսի ու օդի մուտք չունեն, բացի ճակատի կողմից» (դ-ր Հանտերի հաշվետվությունը «Public Health-ում. 7th Report 1864». London 1865, էջ 135)։ Շատ հաճախ գյուղի գարեջրատան տերը կամ կրպակատերը նաև վարձով տուն տվող է։ Այդպիսի դեպքերում գյուղական բանվորի համար նա երկրորդ—տեր ու տնօրեն է դառնում ֆերմերի կողքին։ Բանվnրը պետք է միաժամանակ նրա հաճախորդը լինի։ Ստանալով շաբաթական 10 շիլլինգ, հանած տարեկան 4 ֆ. ստ. բնակարանավարձը, նա պարտավոր է որոշ քանակությամբ թեյ, շաքար. ալյուր, սապոն, մոմ ու գարեջուր գնել խանութպանից՝ նրա նշանակած գներով (նույն տեղում, էջ 132)։ Այդ բաց գյուղերը անգլիական հողագործական պրոլետարիատի համար «ուղղիչ գաղութներ» են իսկապես։ Կոտտեջներից շատերը իսկական գիշերելու տներ են, որտեղից անցնում է շրջակայքի աստանդական ամբողջ խաժամուժը։ Հողագործն ու նրա ընտանիքը, որոնք հաճախ ամենանողկալի պայմաններում իսկապես զարմանալիորեն պահպանում են բնավորության առաքինությունն ու մաքրությունը, այստեղ անխուսափելիորեն կորչում են։ Ազնվազարմ Շեյլոկների մոտ մոդա է դարձել փարիսեցիորեն ուսերը թոթվել կառուցող սպեկուլյանտների, փոքրիկ սեփականատերերի և բաց գյուղերի հասցեին։ Հասկանալի է, նրանց շատ լավ հայտնի է, որ իրենց «փակ գյուղերն ու ցուցական գյուղերը» «բաց գյուղերի» օրրանն են և չէին կարող գոյություն ունենալ առանց վերջինների։ «Առանց բաց գյուղերի մանր սեփականատերերի՝ գյուղական բանվորների մեծ մասն ստիպված կլիներ քնելու այն կալվածների ծառերի տակ, որտեղ նրանք աշխատում են» (նույն տեղում, էջ 135)։ «Բաց» և «փակ» գյուղերի սիստեմն իշխում է ամբողջ միջին և ամբողջ արևելյան Անգլիայում։</ref>... Մյուս կողմից, երբեք չպետք է կարծել, թե իր մշակած հողի վրա ապրող բանվորն այնտեղ գտնում է մի այնպիսի բնակարան, որին արժանի է արտադրողական գործունեությամբ լի նրա կյանքը։ Նույնիսկ իշխանական տիրապետություններում բանվորների կոտտեջները հաճախ ամենաողբալի վիճակում են գտնվում։ Կան լենդլորդեր, որոնք կարծում են, թե գոմն էլ բավական լավ է իրենց բանվորների ու նրանց ընտանիքների համար, և որոնք, այնուամենայնիվ, չեն քաշվում որքան կարելի է շատ բնակարանավարձ կորզել նրանցից այդպիսի շենքերի համար<ref>«Վարձով տուն տվողը (ֆերմերը կամ լենդլորդը) ուղղակի կամ անուղղակի հարստանում է այն մարդու աշխատանքով, որին նա շաբաթական վճարում է 10 շիլլինգ և հետո նույն այդ ողորմելուց տարեկան 4 կամ 5 ֆ. ստ. վարձ է խլում այնպիսի տների համար, որոնք բաց շուկայում վաճառվելիս 20 ֆ. ստ. էլ չարժեն, բայց որոնք իրենց արհեստական գինը պահպանում են շնորհիվ լոկ այն հանգամանքի, որ սեփականատերն իշխանություն ունի ասելու՝ «Վարձի՛ր իմ տունը կամ թե չէ՝ ունեցած-չունեցածդ հավաքի՛ր ու հեռացի՛ր և փորձիր մի ուրիշ վայրում ապաստան ճարել առանց ինձանից վկայագիր ստանալու»... Եթե մարդն ուզում է իր դրությունը լավացնել և գնում է երկաթուղու ռելսեր դնելու կամ քարհանք մտնելու, նույն իշխանությունը ոչ մի քայլ ետ չի մնում նրանից. «Աշխատի՛ր ինձ մոտ այսպիսի ցածր աշխատավարձով կամ թե չէ՝ հեռացի՛ր մի շաբաթ առաջ նախազգուշացում ստանալուց հետո. խոզդ էլ տար հետդ, եթե ունես, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կստանաս այն կարտոֆիլից, որը բուսնում է քո բանջարանոցում»։ Իսկ եթե շահը այլ միջոցառումներ է թելադրում սեփականատիրոջը, ապա նա (կամ ֆերմերը) այդպիսի դեպքերում հաճախ գերադասում է ուղղակի բնակարանավարձը բարձրացնել, որն ապագայում պատիժ կծառայի բանվորին աշխատանքից հեռանալու համար» (Դ-ր Հանտեր, նույն տեղում, էջ 132)։</ref>։ Թող այդ լինի մի բոլորովին քարուքանդ խրճիթ՝ քնելու մի խցիկով, առանց օջախի, առանց արտաքնոցի, առանց բացվող լուսամուտների, առանց ջրամատակարարման, եթե չհաշվենք ինչ-որ ջրափոս, առանց պարտեզի,— բանվորը ոչինչ չի կարող անել այդպիսի այլանդակության հանդեպ։ Իսկ մեր սանիտարական֊ ոստիկանական օրենքները (The Nuisances Removal Acts) մեռած տառ են մնում։ Նրանց կիրառումը դրված է հենց այն սեփականատերերի վրա, որոնք այդպիսի որջերը վարձով են տալիս... Չպետք է թույլ տանք, որ լոկ բացառություն կազմող ավելի լուսավոր պատկերները մեզ շլացնեն և թաքցնեն այն փաստերը, որոնք գերակշռող կանոն են կազմում և անգլիական քաղաքակրթության խայտառակ բիծն են։ Իրերի դրությունը պետք է իսկապես որ զարհուրելի լինի, եթե, չնայած այժմյան բնակարանների ակնհայտ հրեշավորության, ձեռնհաս դիտողները միաձայն այն վերջնական եզրակացության են գալիս, որ նույնիսկ բնակարանների ամենուրեք տիրող գարշելիությունը անհունորեն ավելի պակաս ծանր չարիք է, քան նրանց սոսկ քանակական պակասությունը։ Ահա երկար տարիներից ի վեր գյուղական բանվորների բնակարանների լեփլեցունությունը խոր վշտի առարկա է ոչ միայն այն մարդկանց համար, որոնք հոգում են առողջության մասին, այլև, ընդհանրապես, բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են վայելուչ ու բարոյական կյանքը։ Եվ իրոք, գյուղական շրջաններում հիվանդությունների տարածման վերաբերյալ հաշվետվությունների հեղինակները բոլորովին միանման, համարյա ստերեոտիպ դարձած արտահայտություններով, նորից ու նորից մատնանշում են, որ բնակարանների գերլցումն է այն պատճառը, որը միանգամայն ի դերև է հանում արդեն հայտնված համաճարակի զարգացումը կասեցնելու ամեն մի ջանք։ Նորից ու նորից նշվում է նմանապես այն հանգամանքը, որ, չնայած առողջության վրա գյուղական կյանքի շատ տեսակետներից ունեցած բարերար ազդեցությանը, բնակչության կուտակումը, որն այնպես սաստիկ արագացնում է վարակիչ հիվանդությունների տարածումը, օժանդակում է նաև ոչ-վարակիչ հիվանդությունների առաջ գալուն։ Եվ նման դրությունը բացահայտած անձերը չեն լռում նաև հետագա աղետների մասին։ Նույնիսկ այն դեպքերում, երբ նրանց սկզբնական թեման բացառապես հիգիենան է եղել, նրանք, գրեթե հարկադրված, նաև առարկայի մի այլ կողմին էլ են դիմել։ Մատնանշելով, թե ինչքան հաճախ է պատահում, որ երկու սեռի չափահաս անձինք, ամուսնացած և ամուրի, խառը իրար վրա են թափված (huddled) նեղ ննջարաններում, նրանց հաշվետվությունները պետք է հանգեցնեին այն համոզմունքին, որ նկարագրված պայմաններում ամոթի ու պատշաճության զգացումը խախտվում է ամենակոպիտ կերպով, և գրեթե անխուսափելիորեն խորտակվում է բարոյականությունը<ref>«Նորապսակ զույգը ոչ մի կրթիչ ներգործություն չի կարող ունենալ միևնույն սենյակում քնող հասակավոր եղբայրների ու քույրերի համար. և թեև այս օրինակները չեն կարող արձանագրվել, այնուամենայնիվ, բավականաչափ տվյալներ կան արդարացնելու համար այն պնդումը, թե մեծ տանջանքներ և. հաճախ մահ է վիճակվում այն կանանց, որոնք արենապղծության հանցանք են կատարում» (Դ-ր Հանտեր, նույն տեղում, էջ 137)։ Մի գյուղական ոստիկանական պաշտոնյա, որը երկար տարիներ Լոնդոնի ամենավատ քաղաքամասերում խուզարկու էր եղել, իր գյուղի աղջիկների մասին հետևյալն էր ասում. «Այդպիսի գռեհիկ անբարոյականություն վաղ հասակից, այդպիսի լպիրշություն ու անպատկառություն ես իմ ոստիկանական կյանքի ընթացքում երբեք չեմ տեսել Լոնդոնի ամենավատթար մասերում... Նրանք ապրում են խոզերի պես, մեծահասակ տղաներն ու աղջիկները, մայրերն ու հայրերը— բոլորը միասին քնում են միևնույն սենյակում» («Children’s Employrnent Commission. 6th Report». London 1867։ Հավելված, էջ 77, № 155)։</ref>։ Օրինակ, իմ վերջին հաշվետվության հավելվածում դ-ր Օրդը իր այն զեկուցագրի մեջ, որը վերաբերում է տիֆի բռնկմանը Ուինգում և Բեկինհեմշիրում, հիշատակում է, թե ինչպես Ուինգրեյվից տիֆով հիվանդ մի երիտասարդ այնտեղ եկավ։ Իր հիվանդության առաջին օրերը նա ուրիշ 9 հոգու հետ մի սենյակում էր քնում։ Երկու շաբաթվա մեջ նրանցից մի քանիսն էլ վարակվեցին. մի քանի շաբաթվա ընթացքում 9 հոգուց 5-ը տիֆով հիվանդացան և մեկը մեռավ։ Միաժամանակ Սենտ Ջորջի հիվանդանոցի բժիշկ դ-ր Հարվեյը, որը մասնավոր պրակտիկայի կարգով համաճարակի ժամանակ այցելել էր Ուինգը, նույնանման հաղորդում է անում. «Տիֆով հիվանդ մի երիտասարդ կին գիշերները քնում էր միևնույն սենյակում հոր, մոր, իր արտամուսնական երեխայի„ իր երկու երիտասարդ եղբայրների և իր երկու քրոջ հետ, որոնցից ամեն մեկը մի արտամուսնական զավակ ուներ, բոլորը միասին 10 Հոգի։ Մի քանի շաբաթ առաջ նույն սենյակում քնում էին 13 երեխա»<ref>«Public Health. 7th Report 1864», էջ 9—14, տարբեր տեղերում։</ref>։«Դ-ր Հանտերի հաշվետվության ամեն մի էջը, ասում է դ-ր Սայմոնը իր պաշտոնական սանիտարական զեկուցման մեջ,— վկայում է մեր գյուղական բանվորների բնակարանների անբավարար քանակի ու խղճուկ որակի մասին։ Եվ ահա շատ տարիներից ի վեր նրանց վիճակն ավելի ու ավելի է վատանում այդ կողմից։ Գյուղական բանվորների համար հիմա շատ ավելի դժվար է բնակելի շենք գտնելը, իսկ եթե հաջողվում էլ է գտնել, ապա այդ շենքերն անհամեմատ ավելի քիչ են համապատասխանում նրանց պահանջմունքներին, քան թերևս մի քանի դարերի ընթացքում է եղել այդ։ Մանավանդ վերջին 30 կամ 20 տարում այդ չարիքն արագ է աճում, և գյուղական բնակչի բնակարանային պայմանները հիմա վերին աստիճանի ողբալի են։ Եթե միայն նրանք, որոնց հարստացնում է նրա աշխատանքը, կարևոր չհամարեն մի տեսակ կարեկից զիջողությամբ վարվել նրա հետ, ապա նա այս հարցում բոլորովին անօգնական է։ Արդյոք բանվորը բնակարան կգտնի՞ այն հողի վրա, որ ինքը մշակում է, արդյոք մարդավայե՞լ բնակարան կլինի այդ թե խոզաբուն, արդյոք փոքրիկ պարտեզո՞վ կլինի, որն այնպես թեթևացնում է աղքատության ճնշումը— այդ բոլորը կախված է ո՛չ թե համապատասխան բնակարանավարձ վճարելու նրա պատրաստակամությունից կամ կարողությունից, այլ այն հանգամանքից, թե ինչպես ուրիշները կբարեհաճեն գործադրել «իրենց սեփականությունը իրենց ուզածի պես տնօրինելու իրավունքը»։ Որքան էլ վարձակալած տեղամասը մեծ լինի, չկա մի այնպիսի օրենք, որը պարտավորեցներ այդ տեղամասում որոշ թվով բանվորական բնակարաններ ունենալ,— կարգին բնակարանների մասին խոսելն անգամ ավելորդ է. օրենքը նմանապես ոչ մի իրավունք չի վերապահում բանվորին այն հողի նկատմամբ, որի համար նրա աշխատանքը նույնքան անհրաժեշտ է, որքան անձրևն ու արևի լույսը... Մի Լրացուցիչ հանգամանք ևս մի ծանր քար է նետում կշռաթաթի մեջ ընդդեմ գյուղական բանվորի... այդ աղքատների վերաբերյալ օրենքի ու նրա այն որոշումների ազդեցությունն է, որոնք վերաբերում են բնակության իրավունքին ու աղքատների օգտին գանձվող հարկին<ref>Այս օրենքը 1865 թվականին մի քիչ բարելավվեց։ Փորձը շուտով ցույց կտա, որ նման կարկատանն ամենևին չի օգնում։</ref>։ Այդ օրենքի ազդեցությամբ ամեն մի ծխական համայնք, փողային հաշիվներից ելնելով, շահագրգռված է իր մեջ ապրող գյուղական բանվորների թիվը մինիմումի հասցնելու, որովհետև հողագործական աշխատանքը փոխանակ ապահովելու իր ճակատի քրտինքով աշխատող բանվորի ու նրա ընտանիքի հաստատ ու հարատև անկախ վիճակը, դժբախտաբար, մեծ մասամբ վաղ թե ուշ նրան հասցնում է պաուպերիզմի,— պաուպերիզմի, որին իր ամբողջ ճանապարհի ընթացքում բանվորն այնքան մոտ է, որ ամեն մի հիվանդություն կամ աշխատանքի որևէ անցողիկ բացակայություն նրան ստիպում է իսկույն ծխական համայնքի օժանդակությանը դիմելու, և այդ պատճառով ծխական համայնքում հողագործական բանվորների ամեն մի տեղաբաշխում, ակներևաբար, այդ համայնքի համար աղքատների օգտին սահմանված հարկի ավելացում է նշանակում... «Հողային խոշոր սեփականատերերը<ref>Հետագա ասելիքս հասկանալու համար. close villages (փակ գյուղեր) են կոչվում այն գյուղերը, որոնց հողատերը մեկ կամ երկու խոշոր լենդլորդ է. open villages (բաց գյուղեր) են կոչվում նրանք, որոնց հողը պատկանում է բազմաթիվ մանր սեփականատերերի։ Այս վերջին վայրերում էլ հենց սպեկուլյանտները կարող են կոտտեջներ ու գիշերելու տներ կառուցել։</ref> բավական է միայն վճռեն, որ իրենց հողերում ոչ մի բանվորական բնակարան չպետք է լինի, և աղքատների նկատմամբ նրանք անմիջապես ազատվում են իրենց պատասխանատվության կեսից։ Թե անգլիական կոնստիտուցիան ու օրենքները որքան նպատակ ունեին մի այնպիսի հողային բացարձակ սեփականություն սահմանելու, որը հնարավորություն է տալիս լենդլորդին «իր սեփականության հետ վարվել այնպես, ինչպես ինքն է ուզում», հողը մշակողների հետ վարվել ինչպես օտարերկրացիների հետ և նրանց վտարել իր տերիտորիայից,— այդ մի հարց է, nրի քննարկումն իմ հաշվետվության նպատակից դուրս է... Վտարելու այդ իշխանությունը սոսկ թեորիա չէ։ Նա գործնականորեն իրականացվում է ամենախոշոր մասշտաբով։ Դա այն հանգամանքներից մեկն է, որոնք վճռական ազդեցություն ունեն գյուղական բանվորի բնակարանային պայմանների վրա... Չարիքի ծավալի մասին կարելի է դատել ըստ վերջին հաշվեհամարի, որը ցույց տվեց, որ, չնայած աների տեղական պահանջի ավելանալուն, վերջին 10 տարվա ընթացքում տների քանդումն Անգլիայի 821 տարբեր շրջաններում ուժեղացել է. այսպիսով, մի կողմ թողնելով այն անձերին, որոնք հարկադրված կորցրել են նստակեցությունը այն ծխական համայնքներում, որտեղ նրանք աշխատում են, 1861 թվականի բնակչությունը, որը 1851 թվականի համեմատությամբ ավելացել էր 5<math>^1/_3</math>-ով, խցկված էր այն շենքերը, որոնք 4½%-ով պակասել էին... Հենց որ ամայացման պրոցեսը ավարտվում է,— ասում է դ-ր Հանտերը,— նրա հետևանքն է լինում ցուցական գյուղը (show-village), որտեղ կոտտեջների թիվը կրճատվելով՝ աննշան չափերի է հասնում, և որտեղ ոչ ոքի ապրել թույլ չի արվում, բացի ոչխարարածներից, պարտիզպաններից ու որսապահներից, այդ մշտական ծառաներից, որոնք այդ կատեգորիայի մարդկանց համար սովորական դարձած լավ վերաբերմունքի են արժանանում ողորմած տերերի կողմից<ref>Այդպիսի ցուցական գյուղը շատ գրավիչ տեսք ունի, բայց նա նույնքան անիրական է, որքան այն գյուղերը, որ Եկատերինա II-ը տեսնում էր Ղրիմում իր կատարած ճանապարհորդության ժամանակ։ Վերջին ժամանակները հաճախ ոչխարարած հովիվն էլ է վտարվում այդ show village-ներից։ Օրինակ, Մարկետ Հարբորոյի մոտ 500 ակրանոց մի ոչխարների արոտատեղ կա. այստեղ միայն մեկ մարդու աշխատանք է պահանջվում։ Այդ լայնածավալ հարթավայրերով, Լեստերի և Նորտհեմպտոնի հիանալի արոտատեղերով անցնող երկար ճանապարհը կարճացնելու համար սովորաբար հովվին մի կոտտեջ էին տրամադրում ագարակում։ Հիմա նրան տալիս են տասներեքերորդ շիլլինգը որպես բնակարանի վարձ, որը նա ստիպված է ճարելու որևէ հեռավոր բաց գյուղում։</ref>։ Բայց հողը մշակման կարիք ունի, և մենք տեսնում ենք, Որ դրանով զբաղված բանվորներն ապրում են ո՛չ թե հողային սեփականատիրոջ մոտ, այլ գալիս են մի բաց գյուղից, որը գուցե 3 մղոն հեռու է գալիս են այն գյուղից, ուր նրանց ընդունել են բազմաթիվ մանր տնատերերը այն բանից հետո, երբ բանվորների կոտտեջներր փակ գյուղերում քանդվել են։ Այնտեղ, որտեղ ամեն ինչ ձգտում է այդ հետևանքին, կոտտեջներն իրենց ողորմելի տեսքով սովորաբար խոսում են այն վիճակի մասին, որին դատապարտված են նրանք։ Նրանք գտնվում են բնական ավերման տարբեր աստիճաններում։ Քանի դեռ ծածկը չի թափվել, բանվորին թույլատրվում է կոտտեջի բնակարանավարձը վճարել, և նա հաճախ պետք է ուրախ լինի, որ այդ նրան թայլ են տալիս, թեկուզ և նա ստիպված լիներ դրա համար լավ բնակարանի գին վճարելու։ Բայց այս դեպքում ոչ մի վերանորոգում, ոչ մի կարկատան, բացի նրանից, որ կարող է անել չափազանց աղքատ կենվորն ինքը։ Իսկ երբ տունը, վերջիվերջո, բոլորովին անբնակելի է դառնում, ապա այդ միայն այն է նշանակում, որ մի ավերված կոտտեջ էլ է ավելանում, և աղքատների օգտին գանձվող հարկը համապատասխանորեն նվազում է։ Մինչդեռ այդպիսով խոշոր սեփականատերերն իրենցից թոթափում են աղքատների օգտին գանձվող հարկը, իրենց պատկանող հողից բնակչությանը հեռացնելով, մոտակա գյուղաքաղաքներն ու բաց բնակավայրերն ընդունում են դուրս շպրտված բանվորներին. ես ասում եմ՝ մոտակա, բայց այդ «մոտակա»-ն կարող է 3 կամ 4 մղոն հեռու լինել այն ֆերմայից, որտեղ բանվորն ամեն օր պետք է աշխատի։ Այդպիսով, նրա օրական աշխատանքի վրա, կարծես թե այդ մի բոլորովին դատարկ բան է, ավելանում է իր օրական հացը վաստակելու համար օրվա մեջ 6 կամ 8 մղոն ճանապարհորդելու անհրաժեշտությունը։ Նրա կնոջ ու նրա երեխաների կատարած գյուղական բոլոր աշխատանքները հիմա նույնպիսի ծանր պարագաներում են կատարվում։ Բայց այդ էլ դեռ այն ամբողջ չարիքը չէ, որ նրան պատճառում է աշխատավայրի հեռավորությունը։ Կառուցող սպեկուլյանտները բաց վայրերում գնում են հողապատառներ, որ նրանք աշխատում են ըստ կարելույն խիտ առ խիտ ծածկել ամենաէժան հյուղերով։ Եվ Անգլիայի հողագործական բանվորները ապրում են հենց այդ ողորմելի բնակարաններում, որոնք, եթե նույնիսկ դեպի բաց դաշտը ելք ունեն, օժտված են քաղաքային ամենավատ բնակարանների ամենագարշելի գծերով<ref>«Բանվորների տները (բաց ավաններում, որոնք, իհարկե, լիքը լցված են միշտ) սովորաբար շինված են շարքերով, հետնաբակերը դեպի այն հողապատառի ծայրասահմանը, որ կառուցող սպեկուլյանտն իրենն է անվանում։ Այդ պատճառով նրանք ուրիշ կողմից լույսի ու օդի մուտք չունեն, բացի ճակատի կողմից» (դ-ր Հանտերի հաշվետվությունը «Public Health-ում. 7th Report 1864». London 1865, էջ 135)։ Շատ հաճախ գյուղի գարեջրատան տերը կամ կրպակատերը նաև վարձով տուն տվող է։ Այդպիսի դեպքերում գյուղական բանվորի համար նա երկրորդ—տեր ու տնօրեն է դառնում ֆերմերի կողքին։ Բանվnրը պետք է միաժամանակ նրա հաճախորդը լինի։ Ստանալով շաբաթական 10 շիլլինգ, հանած տարեկան 4 ֆ. ստ. բնակարանավարձը, նա պարտավոր է որոշ քանակությամբ թեյ, շաքար. ալյուր, սապոն, մոմ ու գարեջուր գնել խանութպանից՝ նրա նշանակած գներով (նույն տեղում, էջ 132)։ Այդ բաց գյուղերը անգլիական հողագործական պրոլետարիատի համար «ուղղիչ գաղութներ» են իսկապես։ Կոտտեջներից շատերը իսկական գիշերելու տներ են, որտեղից անցնում է շրջակայքի աստանդական ամբողջ խաժամուժը։ Հողագործն ու նրա ընտանիքը, որոնք հաճախ ամենանողկալի պայմաններում իսկապես զարմանալիորեն պահպանում են բնավորության առաքինությունն ու մաքրությունը, այստեղ անխուսափելիորեն կորչում են։ Ազնվազարմ Շեյլոկների մոտ մոդա է դարձել փարիսեցիորեն ուսերը թոթվել կառուցող սպեկուլյանտների, փոքրիկ սեփականատերերի և բաց գյուղերի հասցեին։ Հասկանալի է, նրանց շատ լավ հայտնի է, որ իրենց «փակ գյուղերն ու ցուցական գյուղերը» «բաց գյուղերի» օրրանն են և չէին կարող գոյություն ունենալ առանց վերջինների։ «Առանց բաց գյուղերի մանր սեփականատերերի՝ գյուղական բանվորների մեծ մասն ստիպված կլիներ քնելու այն կալվածների ծառերի տակ, որտեղ նրանք աշխատում են» (նույն տեղում, էջ 135)։ «Բաց» և «փակ» գյուղերի սիստեմն իշխում է ամբողջ միջին և ամբողջ արևելյան Անգլիայում։</ref>... Մյուս կողմից, երբեք չպետք է կարծել, թե իր մշակած հողի վրա ապրող բանվորն այնտեղ գտնում է մի այնպիսի բնակարան, որին արժանի է արտադրողական գործունեությամբ լի նրա կյանքը։ Նույնիսկ իշխանական տիրապետություններում բանվորների կոտտեջները հաճախ ամենաողբալի վիճակում են գտնվում։ Կան լենդլորդեր, որոնք կարծում են, թե գոմն էլ բավական լավ է իրենց բանվորների ու նրանց ընտանիքների համար, և որոնք, այնուամենայնիվ, չեն քաշվում որքան կարելի է շատ բնակարանավարձ կորզել նրանցից այդպիսի շենքերի համար<ref>«Վարձով տուն տվողը (ֆերմերը կամ լենդլորդը) ուղղակի կամ անուղղակի հարստանում է այն մարդու աշխատանքով, որին նա շաբաթական վճարում է 10 շիլլինգ և հետո նույն այդ ողորմելուց տարեկան 4 կամ 5 ֆ. ստ. վարձ է խլում այնպիսի տների համար, որոնք բաց շուկայում վաճառվելիս 20 ֆ. ստ. էլ չարժեն, բայց որոնք իրենց արհեստական գինը պահպանում են շնորհիվ լոկ այն հանգամանքի, որ սեփականատերն իշխանություն ունի ասելու՝ «Վարձի՛ր իմ տունը կամ թե չէ՝ ունեցած-չունեցածդ հավաքի՛ր ու հեռացի՛ր և փորձիր մի ուրիշ վայրում ապաստան ճարել առանց ինձանից վկայագիր ստանալու»... Եթե մարդն ուզում է իր դրությունը լավացնել և գնում է երկաթուղու ռելսեր դնելու կամ քարհանք մտնելու, նույն իշխանությունը ոչ մի քայլ ետ չի մնում նրանից. «Աշխատի՛ր ինձ մոտ այսպիսի ցածր աշխատավարձով կամ թե չէ՝ հեռացի՛ր մի շաբաթ առաջ նախազգուշացում ստանալուց հետո. խոզդ էլ տար հետդ, եթե ունես, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կստանաս այն կարտոֆիլից, որը բուսնում է քո բանջարանոցում»։ Իսկ եթե շահը այլ միջոցառումներ է թելադրում սեփականատիրոջը, ապա նա (կամ ֆերմերը) այդպիսի դեպքերում հաճախ գերադասում է ուղղակի բնակարանավարձը բարձրացնել, որն ապագայում պատիժ կծառայի բանվորին աշխատանքից հեռանալու համար» (Դ-ր Հանտեր, նույն տեղում, էջ 132)։</ref>։ Թող այդ լինի մի բոլորովին քարուքանդ խրճիթ՝ քնելու մի խցիկով, առանց օջախի, առանց արտաքնոցի, առանց բացվող լուսամուտների, առանց ջրամատակարարման, եթե չհաշվենք ինչ-որ ջրափոս, առանց պարտեզի,— բանվորը ոչինչ չի կարող անել այդպիսի այլանդակության հանդեպ։ Իսկ մեր սանիտարական֊ ոստիկանական օրենքները (The Nuisances Removal Acts) մեռած տառ են մնում։ Նրանց կիրառումը դրված է հենց այն սեփականատերերի վրա, որոնք այդպիսի որջերը վարձով են տալիս... Չպետք է թույլ տանք, որ լոկ բացառություն կազմող ավելի լուսավոր պատկերները մեզ շլացնեն և թաքցնեն այն փաստերը, որոնք գերակշռող կանոն են կազմում և անգլիական քաղաքակրթության խայտառակ բիծն են։ Իրերի դրությունը պետք է իսկապես որ զարհուրելի լինի, եթե, չնայած այժմյան բնակարանների ակնհայտ հրեշավորության, ձեռնհաս դիտողները միաձայն այն վերջնական եզրակացության են գալիս, որ նույնիսկ բնակարանների ամենուրեք տիրող գարշելիությունը անհունորեն ավելի պակաս ծանր չարիք է, քան նրանց սոսկ քանակական պակասությունը։ Ահա երկար տարիներից ի վեր գյուղական բանվորների բնակարանների լեփլեցունությունը խոր վշտի առարկա է ոչ միայն այն մարդկանց համար, որոնք հոգում են առողջության մասին, այլև, ընդհանրապես, բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են վայելուչ ու բարոյական կյանքը։ Եվ իրոք, գյուղական շրջաններում հիվանդությունների տարածման վերաբերյալ հաշվետվությունների հեղինակները բոլորովին միանման, համարյա ստերեոտիպ դարձած արտահայտություններով, նորից ու նորից մատնանշում են, որ բնակարանների գերլցումն է այն պատճառը, որը միանգամայն ի դերև է հանում արդեն հայտնված համաճարակի զարգացումը կասեցնելու ամեն մի ջանք։ Նորից ու նորից նշվում է նմանապես այն հանգամանքը, որ, չնայած առողջության վրա գյուղական կյանքի շատ տեսակետներից ունեցած բարերար ազդեցությանը, բնակչության կուտակումը, որն այնպես սաստիկ արագացնում է վարակիչ հիվանդությունների տարածումը, օժանդակում է նաև ոչ-վարակիչ հիվանդությունների առաջ գալուն։ Եվ նման դրությունը բացահայտած անձերը չեն լռում նաև հետագա աղետների մասին։ Նույնիսկ այն դեպքերում, երբ նրանց սկզբնական թեման բացառապես հիգիենան է եղել, նրանք, գրեթե հարկադրված, նաև առարկայի մի այլ կողմին էլ են դիմել։ Մատնանշելով, թե ինչքան հաճախ է պատահում, որ երկու սեռի չափահաս անձինք, ամուսնացած և ամուրի, խառը իրար վրա են թափված (huddled) նեղ ննջարաններում, նրանց հաշվետվությունները պետք է հանգեցնեին այն համոզմունքին, որ նկարագրված պայմաններում ամոթի ու պատշաճության զգացումը խախտվում է ամենակոպիտ կերպով, և գրեթե անխուսափելիորեն խորտակվում է բարոյականությունը<ref>«Նորապսակ զույգը ոչ մի կրթիչ ներգործություն չի կարող ունենալ միևնույն սենյակում քնող հասակավոր եղբայրների ու քույրերի համար. և թեև այս օրինակները չեն կարող արձանագրվել, այնուամենայնիվ, բավականաչափ տվյալներ կան արդարացնելու համար այն պնդումը, թե մեծ տանջանքներ և. հաճախ մահ է վիճակվում այն կանանց, որոնք արենապղծության հանցանք են կատարում» (Դ-ր Հանտեր, նույն տեղում, էջ 137)։ Մի գյուղական ոստիկանական պաշտոնյա, որը երկար տարիներ Լոնդոնի ամենավատ քաղաքամասերում խուզարկու էր եղել, իր գյուղի աղջիկների մասին հետևյալն էր ասում. «Այդպիսի գռեհիկ անբարոյականություն վաղ հասակից, այդպիսի լպիրշություն ու անպատկառություն ես իմ ոստիկանական կյանքի ընթացքում երբեք չեմ տեսել Լոնդոնի ամենավատթար մասերում... Նրանք ապրում են խոզերի պես, մեծահասակ տղաներն ու աղջիկները, մայրերն ու հայրերը— բոլորը միասին քնում են միևնույն սենյակում» («Children’s Employrnent Commission. 6th Report». London 1867։ Հավելված, էջ 77, № 155)։</ref>։ Օրինակ, իմ վերջին հաշվետվության հավելվածում դ-ր Օրդը իր այն զեկուցագրի մեջ, որը վերաբերում է տիֆի բռնկմանը Ուինգում և Բեկինհեմշիրում, հիշատակում է, թե ինչպես Ուինգրեյվից տիֆով հիվանդ մի երիտասարդ այնտեղ եկավ։ Իր հիվանդության առաջին օրերը նա ուրիշ 9 հոգու հետ մի սենյակում էր քնում։ Երկու շաբաթվա մեջ նրանցից մի քանիսն էլ վարակվեցին. մի քանի շաբաթվա ընթացքում 9 հոգուց 5-ը տիֆով հիվանդացան և մեկը մեռավ։ Միաժամանակ Սենտ Ջորջի հիվանդանոցի բժիշկ դ-ր Հարվեյը, որը մասնավոր պրակտիկայի կարգով համաճարակի ժամանակ այցելել էր Ուինգը, նույնանման հաղորդում է անում. «Տիֆով հիվանդ մի երիտասարդ կին գիշերները քնում էր միևնույն սենյակում հոր, մոր, իր արտամուսնական երեխայի„ իր երկու երիտասարդ եղբայրների և իր երկու քրոջ հետ, որոնցից ամեն մեկը մի արտամուսնական զավակ ուներ, բոլորը միասին 10 Հոգի։ Մի քանի շաբաթ առաջ նույն սենյակում քնում էին 13 երեխա»<ref>«Public Health. 7th Report 1864», էջ 9—14, տարբեր տեղերում։<br>168a «Տերտերն ու ազնվականը կարծես դավադրություն են կազմել տանջամահ անելու նրանց»։</ref>։
Դ-ր Հանտերը գյուղական բանվորների 5 375 կոտտեջ էր հետազոտել ո՛չ միայն զուտ հողագործական շրջաններում, այլև Անգլիայի բոլոր կոմսություններում։ Այդ 5 375 կոտտեջներից 2 195-ը միայն մեկական ննջարան ունեին (որը հաճախ միաժամանակ նաև ապրելու սենյակ էր), 2 930-ը՝ միայն երկուական և 250-ը՝ երկուսից ավելի։ Ես այստեղ մի համառոտ քաղված եմ բերում տասներկու կոմսություններում տիրող դրության նկարագրությունից։
Ռեսլինգուորտ,— Ննջարանները մոտ 12 ոտնաչափ երկարությամբ ու 10 ոտնաչափ լայնությամբ, թեև շատերն ավելի փոքր են։ Միհարկանի փոքր խրճիթը հաճախ տախտակներով բաժանված է երկու ննջարանի, հաճախ մի մահճակալը դրվում է 5 ոտնաչափ 6 մատնաչափ բարձրությամբ խոհանոցում։ Բնակարանավարձը 3 ֆ. ստ. է։ Ապրողները պետք է իրենք իրենց համար արտաքնոցներ շինեն. տանտերը միայն փոսն է տալիս։ Հաճախ այնպես է պատահում, որ հենց մեկը մի արտաքնոց է շինում, վերջինից օգտվել են սկսում բոլոր հարևանները։ Ռիչարդսոն անունով մի ընտանիքի ապրած տունն անհասանելի գեղեցկություն ունի։ «Նրա կրաշեն պատերն ուռել, չռվել են, ինչպես կանացի հագուստը ռևերանսի ժամանակ։ Ծածկի մի մասն ուռուցիկ է, մյուսը՝ գոգավոր, իսկ վերջինի վրա էլ, դժբախտաբար, կանգնած է ցեխից ու փայտից շինված ծխնելույզը — մի ծուռումուռ խողովակ, որ հիշեցնում է փղի կնճիթ։ Մի երկար ձող նեցուկ է ծառայում, որպեսզի ծխնելույզը չընկնի, դուռն ու լուսամուտները շեղանկյունաձև են»։ Զննված 17 տնից միայն 4-ը մեկից ավելի ննջարան ունեն, և այդ չորսն էլ լեփ-լեցուն են։ Մի ննջարան ունեցող տներից մեկում տեղավորված էին 3 մեծահասակ ու 3 երեխա, մյուսում մի ամուսնացած զույգ ու 6 երեխա և այլև։
Դենտոն.— Բարձր բնակարանավարձ՝ 4-ից մինչև 5 ֆ. ստեռլինգ, տղամարդկանց շաբաթավարձը 10 շիլլինգ է։ Նրանք հույս են դնում, թե բնակարանավարձը կհանեն ծղոտագործությամբ, որով զբաղվում է ընտանիքը։ Որքան ավելի բարձր է բնակարանավարձը, այնքան ավելի մեծ թվով մարդ պետք է պատսպարվի շենքում՝ բնակարանավարձը վճարելու համար։ Վեց մեծահասակ, որոնք 4 երեխայի հետ քնում են մի սենյակում, նրա համար վճարում են 3 ֆ. ստ. 10 շիլլինգ։ Դենտոնում ամենաէժան տունը, որը դրսից 15 ոտնաչափ երկարություն ունի, 10 ոտնաչափ լայնություն, վարձով է տրվում 3 ֆ. ստեռլինգով։ Հետազոտված 14 տնից միայն մեկում երկու ննջարան կար։ Գյուղից մի քիչ առաջ կա մի տուն, որի արտաքին պատերի տակը ապականել են կենվորները, ցածի կողմից դուռը 5 մատնաչափ փտել ու չքացել է։ Այդ անցքը երեկոները հնարագիտորեն փակում են՝ ներսից մի քանի աղյուս դեմ անելով և մի կտոր խսիր կախ տալով։ Լուսամուտի կեսը, և՛ ապակին, և՛ շրջանակը, անհետ ոչնչացել են։ Այստեղ առանց կահկարասիքի իրար վրա կիտված էին 3 մեծահասակ ու 5 երեխա։ Դենտոնը ավելի վատ չէ, քան Բիգլսուեյդ Յոլնիոնի մնացած մասը։ '''2)Բերկշիր։''' Բինհեմ.— 1864 թ. հունիսին մարդը, կինը, 4 երեխան ապրում էին մի cot-ում (միհարկանի կոտտեջում)։ Աղջիկն աշխատանքից եկավ քութեշով հիվանդ։ Նա մեռավ։ Մի երեխան հիվանդացավ և մեռավ։ Մայրն ու մյուս երեխան հիվանդ էին տիֆով, երբ նրանց մոտ հրավիրվեց դ-ր Հանտերը։ Հայրն ու երրորդ երեխան քնում էին բակում, բայց թե մեկուսացումն ապահովելը որքան դժվար էր այստեղ, երևում էր արդեն նրանից, որ վարակված տան սպիտակեղենը դժբախտ գյուղի շուկայի լեփ-լեցուն հրապարակում ընկած սպասում էր լվացվելու հերթի։ X-ի տան բնակարանավարձը շաբաթական 1 շիլլինգ է. միայն մեկ ննջարան ամուսնական զույգի ու 6 երեխայի համար։ Մի տուն՝ 14 ոտնաչափ 6 մատնաչափ երկարությամբ, 7 ոտնաչափ լայնությամբ, խոհանոցը՝ 6 ոտնաչափ բարձրությամբ, վարձու է տրվում 8 պենսով (շաբաթական), ննջարանը ո՛չ լուսամուտ ունի, ո՛չ օջախ, ո՛չ դուռ, ո՛չ մի անցք, բացի ելքից. ոչ մի փոքրիկ պարտեզ։ Վերջերս այստեղ ապրում էր մի մարդ երկու հասած աղջիկների ու պատանի տղայի հետ. հայրն ու որդին քնում էին մահճակալի վրա, աղջիկները նախասենյակում։ Քանի ընտանիքն այստեղ էր ապրում, աղջիկներից յուրաքանչյուրը մի երեխա ունեցավ, ըստ որում մեկը աշխատատուն գնաց ազատվելու և հետո տուն վերադարձավ։ '''3) Բէկինհեմշիր։''' 30 կոտտեջ — 1 000 ակր հողի վրա — այստեղ բնակվում է մոտավորապես 130—140 անձ։ Բրենդհեմի ծխական համայնքը բռնում է 1 000 ակր տարածություն. 1851 թվականին այնտեղ կար 36 տուն՝ 84 տղամարդուց և 54 կանանցից բաղկացած բնակչությամբ։ Երկու սեռի քանակի այդ անհամապատասխանությունը մեղմացավ 1861 թվականին, երբ հաշվվում էր 98 մարդ արական և 87 մարդ իգական սեռի. 10 տարում ավելացել էին 14 տղամարդ և 33 կին։ Նույն ժամանակամիջոցում տների թիվը պակասել էր 1-ով։ Ուինսլո.— Սրա մի զգալի մասը վերակառուցված է լավ ոճով. տների պահանջարկը, ըստ երևույթին, զգալի է, որովհետև շատ խղճուկ միհարկանի կոտտեջներ վարձով են տրվում շաբաթական 1 շիլլինգով և 1 շիլլինգ 3 պենսով։ Ուոտեր Իտոն.— Բնակչության աճման հետևանքով սեփականատերերն այստեղ քանդել են գոյություն ունեցող տների մոտավորապես 20%-ը։ Մի աղքատ բանվոր, որն ստիպված էր մոտավորապես 4 մղոն անցնելով աշխատանքի գնալու, այն հարցին, թե մի թե նա չէր կարող կոտտեջ գտնել ավելի մոտիկ տեղում, պատասխանեց. «Ո՛չ, նրանք խիստ կզգուշանային իմ ընտանիքի չափ մեծ ընտանիք ունեցող մի մարդու ընդունելուց»։ Տինկերս Էնդ, Ուինսլոյի մոտ.— Մի ննջարան, որտեղ տեղավորված են 4 մեծահասակ և 4 երեխա, 11 ոտնաչափ երկարությամբ, 9 ոտնաչափ լայնությամբ, ամենաբարձր կետում 6 ոտնաչափ 5 մատնաչափ բարձրությամբ, մի ուրիշ ննջարանում, 11 ոտնաչափ 3 մատնաչափ երկարությամբ, 9 ոտնաչափ լայնությամբ, 5 ոտնաչափ 10 մատնաչափ բարձրությամբ, տեղավորված են 6 հոգի։ Այս ընտանիքներից ամեն մեկին ավելի պակաս տարածություն է ընկնում, քան մի տաժանակրին։ Ոչ մի տան մեջ մեկ ննջարանից ավելի չկա, ոչ մեկը հետնադուռ չունի, ջուր ունեն խիստ սակավ դեպքերում։ Շաբաթական բնակարանավարձը՝ 1 շիլլինգ 4 պենսից մինչև 2 շիլլինգ։ Հետազոտված 16 տան բնակիչներից միայն մեկ հատիկ տղամարդ էր շաբաթական 10 շիլլինգ վաստակում։ Օդի այն քանակը, որ հիշյալ դեպքում ընկնում է ամեն մի անձին, համապատասխանում է այն քանակին, որը կհասներ ամեն մեկին, եթե նա գիշերը փակված լիներ երեք ուղղությամբ էլ 4-ական ոտնաչափ մի արկղում։ Ինչպես հայտնի է, հին խրճիթները առատորեն օժտված են բնական օդափոխությամբ։ '''4) Կեմբրիջշիր։''' Գեմբլինգեյը պատկանում է տարբեր սեփականատերերի։ Նա բաղկացած է այնպիսի խարխուլ cot-երից, որոնց որևէ տեղ դժվար է հանդիպել։ Շատերը պարապում են ծղոտագործությամբ։ Գեմբլինգեյում իշխում է մի մահացու հոգնածություն, մի անհուսալի հաշտեցում կեղտի մեջ ապրելու մտքի հետ։ Կենտրոնում նկատելի լքյալ վիճակը իսկական տանջանքի է փոխվում ծայրամասերում, հյուսիսում ու հարավում, որտեղ տները աստիճանաբար փուլ են գալիս։ Բացակայող լենդլորդերը առատորեն ծծում են խղճուկ բնի հյութերը։ Բնակարանավարձը շատ բարձր է. 8-ից մինչև 9 անձ խցկված են մի ննջարանում. երկու դեպքում մի փոքր ննջարանում տեղավորված են 6 մեծահասակ, յուրաքանչյուրը մեկ կամ երկու երեխայի հետ։ '''5) Էսսեքս։''' Այս կոմսության շատ ծխերում կոտտեջների թվի նվազումը ձեռք-ձեռքի է ընթանում բնակչության նվազելու հետ։ Սակայն առնվազն 22 ծխական համայնքներում տների քայքայումը չի կասեցրել բնակչության աճումը կամ առաջ չի բերել նրա վտարումը, մի երևույթ, որը «քաղաքներ քոչելու» անվան տակ կատարվում է ամեն տեղ։ Ֆինգրինգհոյի 3 443 ակր բռնող ծխական համայնքում 1851 թվականին կար 145 տուն, 1861 թվականին՝ արդեն միայն 110, բայց բնակչությունը չէր ուզում հեռանալ և նույնիսկ բնակարանային այդպիսի պայմաններում չդադարեց ավելանալուց։ Ռեմզդեն Կրեյսում 1851 թվականին 252 անձ ապրում էր 61 տան մեջ, իսկ 1861 թվականին 262 անձ սեղմված էր արդեն 49 տան մեջ։ Բեզիլդենում 1851 թվականին 1 827 ակրի վրա ապրում էր 157 մարդ 35 տան մեջ, այդ տասնամյակի վերջում՝ 180 մարդ 27 տան մեջ։ Ֆինգրինգհոյի ծխերում, Հարավային Ֆեմբրիջում, Ուիդֆորդում, Բեզիլդենում և Ռեմզդեն Կրեյսում 1851 թվականին 8 449 ակր տարածության վրա ապրում էր 1 392 մարդ 316 տան մեջ, 1861 թվականին նույն տարածության վրա՝ 1 473 մարդ 249 տան մեջ։ '''6) Հերֆորդշիր։''' Այս փոքր կոմսությունն ավելի շատ է տառապել «վտարման ոգուց», քան Անգլիայի որևէ այլ կոմսություն։ Մեդլիում մեծ մասամբ ֆերմերներին են պատկանում սովորաբար 2 ննջարան ունեցող լեփ-լեցոլն կոտտեջները։ Ֆերմերները հեշտությամբ կոտտեջները վարձով են տալիս տարեկան 3 կամ 4 ֆ. ստեռլինգով և շաբաթական 9 շիլլինգ աշխատավարձ են վճարում։ '''7) Հենտինգդոնշիր։''' Հարտֆորդում 1851 թվականին 87 տուն կար, դրանից կարճ ժամանակ անց 19 կոտտեջ քանդվեց 1 720 ակր տարածություն ունեցող այդ փոքրիկ ծխական համայնքում, բնակիչների թիվը 1831 թվականին կազմում էր 452 մարգ, 1852 թվականին՝ 382 մարդ, 1861 թվականին՝ 341 մարդ։ Հետազոտված է 14 cots մեկական ննջարանով յուրաքանչյուրում։ Նրանցից մեկում ապրում են՝ 1 ամուսնական զույգ, 3 մեծահասակ տղա, 1 հասած աղջիկ, 4 երեխա, ընդամենը 10 հոգի, մի ուրիշում՝ 3 մեծահասակ, 6 երեխա։ Այդ սենյակներից մեկը, որտեղ 8 անձ էր քնում, ուներ 12 ոտնաչափ 10 մատնաչափ երկարություն, 12 ոտնաչափ 2 մատնաչափ լայնություն, 6 ոտնաչափ 9 մատնաչափ բարձրություն. ելուստները չհանած՝ միջին հաշվով մարդագլուխ ընկնում էր մոտ 130 խոր. ոտնաչափ։ 14 ննջարանում՝ 34 հասակավոր և 33 երեխա։ Այդ կոտտեջների մոտ հազվադեպ են պարտեզներ լինում, բայց տնվորներին իրավունք է տրվում փոքրիկ հողամասեր վարձակալել rood-ը (¼ ակրը) 10 կամ 12 շիլլինգով։ Այդ պարցելները հեռու են տներից. վերջինները արտաքնոցներ չունեն։ Ընտանիքի անդամները կա՛մ պետք է իրենց պարցելը գնան և իրենց կղկղանքը այնտեղ թողնեն, կա՛մ,— ինչպես այդ, ամոթ է ասել, արվում է այստեղ,— նրանով լցնեն պահարանի շարժական արկղը։ Երբ արկղը լցվում է, դուրս են քաշում և նրա բովանդակությունը դատարկում այնտեղ, որտեղ պահանջվում է։ Ճապոնիայում կյանքի շրջապտույտն ավելի մաքուր եղանակով է կատարվում։ '''8) Լինկոլնշիր։''' Լենգտոֆտ.— Այստեղ Ռայտի տանը մի մարդ ապրում է իր կնոջ, զոքանչի ու 5 երեխաների հետ. տունն ունի նախասենյակ-խոհանոց, նկուղ խոհանոցի վրա ննջարան, խոհանոցն ու ննջարանն ունեն 12 ոտնաչափ 2 մատնաչափ երկարություն, 9 ոտնաչափ 5 մատնաչափ լայնություն, տան բռնած ամբողջ տարածությունը 21 ոտնաչափ 2 մատնաչափ երկարություն, 9 ոտնաչափ 5 մատնաչափ լայնություն ունի։ Ննջարանը մի ձեղնատուն է պատերն առաստաղի մոտ իրար են մոտենում շաքարի գլխի ձևով, ճակատի կողմից բացվում է մի լուսանցույց։ Ինչո՞ւ է նա այստեղ ապրում։ Պարտե՞զ կա։— Ո՛չ, նա չափազանց փոքր է։ Բնակարանավա՞րձը։— Նույնպես ոչ։ Նա բարձր է՝ շաբաթական 1 շիլլինգ 3 պենս։ Աշխատավայրին մո՞տ է։ Ո՛չ, հեռու է 6 մղոն, այնպես որ նա օրական 12 մղոն է կտրում գնալ-գալով։ Նա այնտեղ է ապրում, որովհետև այդ cot-ը վարձով էր տրվում, իսկ նա ուզում էր իր համար մի cot-առանձնակ ունենալ, որտեղ, ինչ գնով, ինչ դրության մեջ էլ որ լիներ։ Հետևյալ աղյուսակը վիճակագրական տվյալներ է պարունակում Լենգտոֆտի այն 12 տների մասին, որոնք ունեին 12 ննջարան և 38 մեծահասակ բնակիչ 36 երեխայով. <TABLE border=0> <TR> <TD colspan=10 align=middle>ԼԵՆԳՏՈՖՏԻ 12 ՏՈՒՆԸ</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Տների թիվը</TD> <TD align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Ննջարանների թիվը</TD> <TD align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Մեծահասակների թիվը</TD> <TD align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Երեխաների թիվը</TD> <TD align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Բնակիչների ընդհանուր թիվը</TD> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Տների թիվը</TD> <TD align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Ննջարանների թիվը</TD> <TD align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Մեծահասակների թիվը</TD> <TD align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Երեխաների թիվը</TD> <TD align=middle style='border-top:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Բնակիչների ընդհանուր թիվը</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>5</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>8</TD> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>7</TD> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>8</TD> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>2</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>5</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>9</TD> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>5</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>5</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>8</TD> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>6</TD> </TR></TABLE> '''9) Կենտ։''' Կեննինգտոնը չափազանց լցված էր 1859 թվականին, երբ երևաց դիֆտերիտը, և ծխական բժիշկը բնակչության ամենաաղքատ դասակարգերի դրության պաշտոնական հետազոտություն կատարեց։ Նա գտավ, որ այդ վայրերում, որտեղ մեծ քանակությամբ աշխատանք է պահանջվում, մի քանի cot-եր են քանդվել և նրանց փոխարեն ոչ մի նորը չի շինվել։ Մի թաղամասում կար 4 տուն, այսպես կոչված՝ birdcages (թռչնի վանդակներ) ամեն մեկում կար 4 սենյակ հետևյալ չափսի (ոտնաչափերով ու մատնաչափերով). <TABLE border=0> <TR> <TD>Խոհանոց</TD> <TD>9,5</TD> <TD>×</TD> <TD>8,11</TD> <TD>×</TD> <TD>6,6</TD> </TR> <TR> <TD>Խորթանոց</TD> <TD>8,6</TD> <TD>×</TD> <TD>4,6</TD> <TD>×</TD> <TD>6,6</TD> </TR> <TR> <TD>Ննջարան</TD> <TD>8,5</TD> <TD>×</TD> <TD>5,10</TD> <TD>×</TD> <TD>6,3</TD> </TR> <TR> <TD>Ննջարան</TD> <TD>8,3</TD> <TD>×</TD> <TD>8,4</TD> <TD>×</TD> <TD>6,3</TD> </TR></TABLE> '''10) Նորտհեմսյաոնշիր։''' Բրիքսվորտ, Պիտսֆորդ և Ֆլուր.— Այս գյուղերում ձմեռը փողոցներում թափառում են 20—30 բանվոր, որոնք աշխատանք չեն գտնում։ Ֆերմերները միշտ չէ, որ բավարար չափով մշակում էին հացահատիկների ու արմատապտուղների համար հատկացված հողերը, և լենդլորդը հարմար գտավ վարձակալության տրվող բոլոր հողամասերը միացնելով՝ դարձնել երկու կամ երեք։ Դրանից էլ առաջ եկավ աշխատանքի պակասություն։ Մինչդեռ փոսի մեկ կողմում դաշտերը մշակում են պահանջումս մյուս կողմում աշխատանքից զրկված բանվորները դաշտերին են նայում ագահ հայացքով։ Զարմանալի չէ ամենևին, որ ամառը ուժից վեր տենդագին աշխատանքից հյուծված և ձմեռը կիսաքաղց բանվորներն իրենց յուրահատուկ բարբառով ասում են, թե «the parsօո and gentlefolks seem frit to death at them» [Տես 168a ծանոթ.]։ Ֆլուրում օրինակներ կան, երբ ամենափոքր չափի ննջարանում ապրում են ամուսնացած զույգը՝ 4, 5, 6 երեխայով, կամ 3 մեծահասակ՝ 5 երեխայի հետ, կամ ամուսնացած զույգը՝ պապի ու քութեշով հիվանդ 6 երեխայի հետ և այլն, 2-ական ննջարանով 2 տան մեջ՝ 2 ընտանիք, ամեն մեկը բաղկացած 8—9 մեծահասակներից։ '''11) Ուիլտշիր։''' Ստրետտոն.— Հետազոտված է 31 տուն, նրանցից 8-ը միայն մեկական ննջարանով։ Պենխիլը նույն ծխական համայնքում է. մի cot վարձով է տրվում շաբաթական 1 շիլլինգ 3 պենսով, այնտեղ ապրում են 4 մեծահասակ և 4 երեխա. բացի լավ պատերից, նրա մեջ էլ ուրիշ ոչ մի լավ բան չկա՝ սկսած վատ տաշած քարերից շինած հատակից և վերջացրած փտած ծղոտե տանիքով։ '''12) Ուստերշիր։''' Տների քայքայումն այստեղ այնպիսի դաժան բնույթ չի ունեցել, սակայն 1851-ից մինչև 1861 թվականը յուրաքանչյուր տան բնակիչների թիվը ավելացել է 4,2-ից 4,6-ի։ Բեդսի.— Այստեղ կան շատ տներ ու փոքրիկ պարտեզներ։ Մի քանի ֆերմերներ հայտարարում են, թե cots — great nuisance here, because they bring the poor» (cot-երը մեծ չարիք են, որովհետև նրանք հրապուրում են աղքատներին)։ Մի ջենտլմեն հայտարարում է. «Աղքատները դրանցից ամենևին չեն շահում, եթե 500 cots շինեն, դրանք այնպես կխլխլեն, ինչպես բուլկին, և իսկապես, որքան ավելի շատ cots են շինվում, այնքան ավելի են պահանջվում նրանք»,— հետևապես, նրա կարծիքով, տներն արտադրում են տնվորներ, որոնք, հասկանալի է, ճնշում են գործադրում «բնակարանա-բաշխման միջոցների» վրա։ Դրան ի պատասխան դ-ր Հանտերը հայտարարում է. «Բայց չէ՞ որ այդ աղքատները պետք է որևէ տեղից գան, և որովհետև Բեդսիում ոչ մի այնպիսի բան չկա, որն առանձնապես հրապուրի նրանց այստեղ, ինչպես, օրին., բարեգործությունը, ապա նրանց այստեղ է քշում այն, ինչ նրանց դուրս է մղում մի է՛լ ավելի անհարմար տեղից։ Եթե ամեն մեկը կարողանար իր աշխատավայրի մոտակայքում մի cot ու մի փոքրիկ կտոր հող ճարել, ապա նա, անկասկած, այդ տեղը կգերադասեր Բեդսիից, որտեղ նա իր մի պատառ հողի համար կրկնապատիկ թանկ է վճարում, քան ֆերմերը»։ Մշտական արտագաղթը դեպի քաղաքները, «ավելորդ» բնակչության մշտական ստեղծումը գյուղում՝ շնորհիվ ֆերմաների համակենտրոնացման, դաշտերն արոտավայր դարձնելու, մեքենաների կիրառման և այլն, և գյուղական բնակչության մշտական վտարումը կոտտեջները քանդելու հետևանքով՝ ձեռք-ձեռքի են ընթանում։ Որքան ավելի նոսր է տվյալ շրջանի բնակչությունը այնքան ավելի մեծ է նրա «հարաբերական գերբնակչությունը», այնքան ավելի մեծ է նրա ճնշումը վաստակի միջոցների վրա, այնքան ավելի մեծ է գյուղական բնակչության բացարձակ ավելցուկը նրա բնակարանավորման միջոցների համեմատությամբ, և, հետևաբար, գյուղերում այնքան ավելի մեծ է տեղական գերբնակչությունն ու մարդկանց կուտակվածությունը, որը մշտական վարակի սպառնալիք է պարունակում։ Ցաքուցրիվ փոքրիկ գյուղերում ու ավաններում մարդկանց մասսաների կուտակումը համապատասխանում է մարդկանց բռնի վտարմանը հողային տարածություններից։ Գյուղական բանվորների անընդհատ «ավելորդացումը», չնայած նրանց թվի նվազելուն, որին ուղեկցում է նրանց արդյունքի մասսայի ավելացումը,— պաուպերիզմի օրրանն է։ Նրանց սպառնացող պաուպերիզմը նրանց վտարման դրդապատճառ է ծառայում և գլխավոր աղբյուրն է նրանց բնակարանային կարիքի, որը վերջնականապես ընկճում է դիմադրելու ընդունակությունը և նրանց դարձնում է հողատերերի<ref>«Hind-ի [հողագործական բատրակի] վաղեմի զբաղմունքը նույնիսկ նրա գրությանն արժանապատվություն է տալիս։ Նա ստրուկ չէ, այլ հասարակական կարգի զինվոր և արժանի է այն բանին, որ լենդլորդը նրան ապահովի ամուսնացած մարդուն վայել բնակարանով, որովհետև լենդլորդը նույնպիսի պարտագիր աշխատանք է պահանջում նրանից, ինչպիսին երկիրը պահանջում է զինվորից։ Նա, ինչպես և զինվորը, չի ստանում իր աշխատանքի շուկայական գինը։ Զինվորի պես նրան էլ վերցնում են երիտասարդ հասակում, երբ նա տգետ է, ծանոթ միայն իր արհեստին ու իր վայրին։ Վաղաժամ ամուսնություններն ու նստակեցության վերաբերյալ զանազան օրենքների ներգործությունը նրա համար նույնն են, ինչ որ զորակոչն ու զինվորական֊-քրեական օրենսգիրքը զինվորի համար» (դ-ր Հանտերը «Public Health. 7th Report 1864». London 1865, էջ 132)։ Երբեմն որևէ, որպես բացառություն, փափկասիրտ լենդլորդ տխուր խորհրդածության է անձնատուր լինում, տեսնելով այն ամայությունը, որ հենց ինքն է ստեղծել։ «Շատ ցավալի բան է իր կալվածքներում մեն-մենակ լինելը,— ասում էր Լեստերի կոմսը, երբ նրան շնորհավորում էին Հոլկհեմի կառուցումն ավարտվելու առթիվ։ — Ես նայում եմ շուրջս և ոչ մի տուն չեմ տեսնում, բացի իմ եփական տնից։ Ես հսկաների աշտարակի հսկան եմ և լափել եմ իմ բոլոր հարևաններին»։</ref> ու ֆերմերների իսկական ստրուկներ, այնպես որ աշխատավարձի մինիմումը նրանց համար դառնում է բնական օրենք։ Մյուս կողմից, չնայած իր մշտական «հարաբերական գերբնակչությանը», գյուղը միևնույն ժամանակ թերաբնակված է։ Այս երևան է գալիս ոչ միայն որպես տեղական երևույթ այնպիսի կետերում, որտեղից անչափ արագ է չվում բնակչությունը դեպի քաղաքները, հանքերը, երկաթուղային կառուցումները և այլն,— այդ երևան է գալիս ամենուրեք՝ ինչպես հնձի ժամանակ, այնպես էլ գարնանն ու ամռանը այն բազմաթիվ մոմենտներում, երբ անգլիական շատ խնամքով կատարվող և ինտենսիվ հողագործությունը լրացուցիչ ձեռքերի կարիք է զգում։ Գյուղական բանվորները միշտ չափազանց՝ շատ են լինում հողագործության միջին պահանգների համար ու միշտ չափազանց քիչ նրա բացառիկ կամ ժամանակավոր պահանջների համարի<ref>Վերջին տասնամյակներում նույնպիսի երևույթ է նկատվում նաև Ֆրանսիայում, որչափով այնտեղ կապիտալիստական արտադրությունը տիրանում է հողագործությանը և «ավելորդացած» հողագործական բնակչությունը քշում է քաղաքները։ Այստեղ ևս նկատվում է բնակարանային ու այլ պայմանների վատթարացում «ավելորդների» գոյացման բուն իսկ ակունքում։ Պարցելարային սիստեմի ստեղծած... յուրահատուկ «prolétariat lonclier»-ի [«հողային պրոլետարիատի»] մասին տե՛ս, ի միջի այլոց, Colins-ի «L’Économie Politique» աշխատությունը, որ մատնանշեցինք առաջ, և Karl Marx «Der Achtzehnte Brumaire des Louis Bonaparte», New York 1852, էջ 56 և հաջ. [«Լուի Բոնապաըտի բրյումերի տասնութը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. VIII, էջ 405 և հաջ.]։ 1846 թվականի Ֆրանսիայի քաղաքային բնակչությունը կազմում էր 24,42%, գյուղականը 75,58%։ 1861 թվականին քաղաքայինը՝ 28,86%, գյուղականը՝ 71,14%։ Վերջին հինգ տարում գյուղական բնակչության տոկոսային բաժնի նվազումն է՛լ ավելի զգալի է։ Արդեն 1846 թվականին Պյեր Դյուպոնը երգում է իր «Ouvriers»-ում.<poem> «Mal vêtus, logés dans des trous,Sous les combles, dans les décombres,Nous vivons avec les hibouxEt les larrons, amis des ombres».</poem> [«Վատ հագնված, մենք ապրում ենք հյուղերում, ձեղնահարկերում, ավերակի խորշերում, մեր ընկերներն են խավարասեր գողն ու բուն»]։</ref>։ Ուստի և պաշտոնական փաստաթղթերում միևնույն բնագավառներից նշվում են հակասական գանգատներ միաժամանակ և աշխատանքի պակասության, և աշխատանքի ավելցուկի մասին։ Բանվորների ժամանակավոր կամ տեղական պակասությունն աշխատավարձի բարձրացում առաջ չի բհրում, բայց միայն այն հետևանքն է ունենում, որ հողագործությամբ զբաղվելու են հարկադրվում կանայք ու երեխաները, և ավելի ու ավելի է իջնում բանվորների տարիքը։ Երբ կանանց ու երեխաների շահագործումը խոշոր չափեր է ընդունում, նա, իր հերթին, գյուղական տղամարդ մեծահասակ բանվորներին ավելորդացնելու և նրանց աշխատավարձն իջեցնելու մի նոր միջոց է դառնում։ Անգլիայի արևելքում ծաղկում է այդ cercle vicieux-ի [կախարդական շրջանի] հիանալի պտուղը — այսպես կոչված Gangsystem-ը [թափառախմբերի կամ հրոսակախմբերի սիստեմը], որի մասին ես այստեղ մի քանի խոսք կասեմ<ref>Վեցերորդ ու եզրափակիչ «Report of Children’s Empioyment Commission»-ը, որ հրապարակված է 1867 թվականի մարտի վերջին֊, խոսում է միայն հողագործության բնագավառի Gangsystem-ի [թափառախմբերի] մասին։</ref>։ Թափառախմբերի սիստեմը համարյա բացառապես հանդիպում է Լինկոլնշիրում, Հենտինգդոնշիրում, Կեմբրիջշիրում, Նորֆոլկում, Սաֆֆոլկում, Նոտտինգհեմշիրում, սպորադիկ կերպով՝ Նորտհեմպտոնի, Բեդֆորդի, Ռետլենդի հարևան կոմսություններում։ Այստեղ որպես օրինակ կվերցնենք Լինկոլնշիրը։ Այս կոմսության մի զգալի մասը նոր հող է, որ նվաճված է նախկին Ճահիճներից կամ, ինչպես թվածս արևելյան մյուս կոմսություններում, նվաճված է ծովից։ Շոգեմեքենան հրաշքներ է գործել ցամաքեցման աշխատանքների ժամանակ։ Առաջվա ճահճուտի ու ավազուտի տեղում հիմա երևում են հիանալի արտեր և ստացվում են ամենաբարձր ռենտաներ։ Նույնը պետք է ասել նաև արհեստականորեն ստացված ջրաբերուկ հողի մասին, ինչպես, օրին., Էքսհոլմ կղզում ու Տրենտի ափի մյուս ծխական համայնքներում։ Այն չափով, որով նոր ֆերմաներ են ստեղծվում։ ոչ միայն նոր կոտտեջներ չեն շինվում, այլ հներն էլ քանդվում են, իսկ բանվորները ներգրավվում են մղոններով հեռու գտնվող բաց գյուղերից, որոնք ընկած են լեռնալանջերով գալարվող գյուղական ճանապարհների երկարությամբ։ Բնակչությունն առաջ միայն այնտեղ էր պաշտպանություն գտնում ձմեռային երկարատև հեղեղումներից։ 400—1 000 ակրանոց ֆերմաներում ապրող բանվորները (նրանց այստեղ անվանում են «confined labourers» [«ամրացված բանվորների»]) բացառապես ծառայում են ծանր, ձիերի օգնությամբ կատարվող հողագործական մշտական աշխատանքների համար։ Ամեն մի 100 ակրին միջին հաշվով հազիվ մի կոտտեջ է ընկնում։ Օրինակ, նախկին ճահճահողը վարձակալող մի ֆերմեր հետազոտիչ հանձնաժողովի առջև ցուցմունք է տալիս. «Իմ ֆերման կազմում է 320 ակրից ավելի, ամբողջն էլ վարելահող է։ Կոտտեջներ չկան։ Հիմա ինձ մոտ մի բանվոր է ապրում։ Այն չորս բանվորները, որոնք իմ ձիերն են պահում, շրջակայքում են են ապրում։ Թեթև աշխատանքը, որի համար շատ ձեռքեր են հարկավոր, կատարում են թափառախմբերը»<ref>«Children’s Employment Commission. 6th Report». Ցուցմունքը, էջ 37, № 173։— Fenland — ճահճուտ տեղ։</ref>։ Հողը շատ դաշտային թեթև աշխատանքներ է պահանջում, ինչպես, օրինակ, մոլախոտերի քաղհանումը, շուրջը վարելը, պարարտացման որոշ օպերացիաները, քարերը հավաքելը և այլն։ Այդ ամենը կատարում են թափառախմբերը կամ այն կազմակերպված խմբերը, որոնք ապրում են բաց գյուղերում։ Թափառախումբը կազմված է 10-ից մինչև 40 կամ 50 հոգուց, այն է՝ կանանցից, երկու սեռի դեռահասներից (13—18 տարեկան), թեև տղաները, 13 տարեկան դառնալով, սովորաբար հեռանում են խմբից, և, վերջապես, երկու սեռի երեխաներից (6—13 տարեկան)։ Խմբի գլուխ կանգնած է լինում gangmaster-ը (խմբի ավագը). դա միշտ մի սովորական գյուղական բանվոր է, մեծ մասամբ, այսպես կոչված, ճարպիկի մեկը, այլասերված թափառաշրջիկ, հարբեցող, բայց որոշ չափով օժտված ձեռներեցության ու գործարարության ոգով։ Նա հավաքագրում է թափառախմբին, որը նրա ձեռքի տակ և ո՛չ թե ֆերմերի ձեռքի տակ է աշխատում։ Վերջինիս հետ նա պայմանավորվում է մեծ մասամբ գործավարձով, և նրա եկամուտը,— որ միջին հաշվով շատ բարձր չէ սովորական գյուղական բանվորի վաստակից<ref>Սակայն մի քան ի թափառախմբերի ավագներ դառնում են մինչև 500 ակր վարձակալող ֆերմերներ կամ մի ամբողջ շարք տների սեփականատերեր։</ref>,— գրեթե ամբողջովին կախված է այն հմտությունից, որով նա կարողանում է իր խմբից ամենակարճ ժամանակամիջոցում ամենաշատ քանակությամբ աշխատանք կորզել։ Ֆերմերները հայտնագործեց են, որ կանայք միայն տղամարդու դիկտատուրայի տակ են լավ աշխատում, և որ, մյուս կողմից, կանայք ու երեխաները, մի անգամ աշխատանքի լծվելով, մեծագույն եռանդով են ծախսում իրենց կենսական ուժերը,— այդ արդեն Ֆուրյեն գիտեր,— այնինչ չափահաս տղամարդ բանվորն այնքան նենգ է, որ աշխատում է, որքան հնարավոր է, խնայել իր ուժերը։ Խմբի ավագը մի կալվածից անցնում է մյուսը և այդպիսով իր խմբով աշխատում է տարվա մեջ 6—8 ամիս։ Այդ պատճառով խմբի ավագի համար աշխատելը շատ ավելի շահավետ է բանվորական ընտանիքին և շատ ավելի ապահովված է, քան առանձին ֆերմերի համար աշխատելը, որը միայն ժամանակավոր աշխատանք է տալիս երեխաներին։ Այդ հանգամանքն այնքան է ամրապնդում նրա ազդեցությունը բաց գյուղերում, որ հաճախ երեխաներին այլ կերպ անկարելի է վարձել, եթե ոչ նրա միջնորդությամբ։ Երեխաներին մեկ-մեկ, թափառախմբերից անջատ, վարձով տալը նրա համար մի կողմնակի վաստակ է։ Այդ սիստեմի «մութ կողմերն» են՝ երեխաների ու դեռահասների չափից վեր աշխատանքը, այն ահագին ճանապարհը, որ նրանք ստիպված են անցնելու ամեն օր 5, 6 և երբեմն էլ նույնիսկ 7 մղոն հեռու գտնվող կալվածները գնալու-վերադառնալու համար և, վերջապես, «թափառախմբի» անբարոյականացումը։ Թեև խմբի ավագը, որ մի քանի վայրերում կոչվում է «the driver» [քշող], զինված է երկար մահակով, սակայն նա շատ հազվադեպ է մահակը գործի դնում, և դաժան վերաբերմունքի մասին գանգատները բացառություն են։ Նա մի դեմոկրատիկ կայսր է կամ Համելնի մկնորս։ Հետևապես, նա իր հպատակների շրջանում ժողովրդականության կարիք ունի և նրանց իր կողմն է գրավում իր հովանավորության տակ ծաղկող գնչուական բարքերով։ Բիրտ սանձարձակությունը, ուրախ ցոփությունը և ամենալպիրշ անպատկառությունը իշխում են թափառախմբում։ Սովորաբար խմբի ավագը գինետանը վճարում է կերած-խմածի փողը և հետո թափառախմբի գլուխ անցած տուն է վերադառնում, օրորվելով իհարկե, աջից ու ձախից հենված երկու պնդակազմ կնոջ, երեխաներն ու պատանիները հետևից անհամություններ են անում և ծաղրական ու լկտի երգեր են երգում։ Վերադարձին շատ սովորական երևույթ է այն, ինչ որ Ֆուրյեն «ֆաներոգամիա» [հրապարակով կատարվող սեռական ակտ] է անվանում։ Հաճախ է պատահում, որ տասներեք ու տասնչորս տարեկան աղջիկները հղիանում են իրենց հասակակից տղաներից։ Թափառախմբի համար կոնտինգենտ մատակարարող բաց գյուղերը դառնում են Սոդոմ ու Գոմոր<ref>«Լյուդֆորդի աղջիկների կեսը խորտակված է թափառախմբերի շնորհիվ» (նույն տեղում, հավելվածը, էջ 6, № 32)։</ref> և կրկնապատիկ ավելի արտամուսնական ծնունդներ են տալիս, քան մնացած ամբողջ թագավորությունը։ Թե այդպիսի դպրոցում դաստիարակված աղջիկները, ամուսնացած կանայք դառնալով, ինչ կարող են տալ բարոյականության տեսակետից, մենք արդեն առաջ ենք նշել։ Նրանց երեխաները, եթե միայն օպիումը նրան չի մեռցնում, թափառախմբերի թեկնածուներ են ծնվում։ Նոր միայն նկարագրված իր կլասիկ ձևով թափառախումբը կոչվում է հասարակական, համայնական կամ շրջիկ թափառախումբ (public, common or tramping gang)։ Բացի դրանից, պատահում են նաև մասնավոր թափառախմբեր (private gangs)։ Նրանց կազմը նույնն է, ինչպես հասարակական թափառախմբերինը, բայց նրանց անդամների թիվը քիչ է, և նրանք ոչ թե խմբի ավագի ղեկավարությամբ են աշխատում, այլ մի որևէ ծեր բատրակի, որի համար ֆերմերը չի կարողանում մի այլ, ավելի լավ կիրառում գտնել։ Գնչուական բարքերն այստեղ չքանում են, բայց վկաների բոլոր ցուցմունքների համաձայն՝ երեխաների վարձատվությունն ու նրանց հետ վարվեցողությունը վատանում են։ Թափառախմբերի սիստեմը, ոք վերքին տարիները ավելի ու ավելի է տարածվում<ref>«Այս սիստեմը շատ է տարածվել վերջին տարիները։ Մի քանի վայրերում այն դեռ նոր է մտցված, ուրիշ վայրերում, որտեղ նա ավելի երկար ժամանակ գոյություն ունի, թափառախմբերի մեջ ավելի ու ավելի շատ երեխաներ են ներգրավվում, և նրանց տարիքը շարունակ իջնում է» (նույն տեղում, էջ 79, № 174)։</ref>, գոյություն ունի, իհարկե, ոչ խմբի ավագի համար։ Նա գոյություն ունի խոշոր ֆերմերների<ref>«Մանր ֆերմերները թափառախմբի աշխատանք չեն կիրառում»։ «Նա չի կիրառվում վատ հողում, այլ այնպիսի հողում, որը մի ակրին 2 ֆ. ստ. մինչև 2 ֆ. ստ, 10 շիլլինգ ռենտա է բերում» (նույն տեղում, էջ 17 և 14)։</ref> կամ լենդլորդերի<ref>Այդ պարոններից մեկին նրա ռենտաներն այնքան են դուր գալիս, որ նա զայրույթով հայտարարել է քննիչ հանձնաժողովի առաջ, թե ամբողջ աղմուկի պատճառը սիստեմի անունն է միայն։ Եթե թափառախմբերը կոչվեին ոչ թե «բանդաներ», այլ «պատանեկան արդյունաբերական-հողագործական-կոոպերատիվ ասոցիացիաներ ինքնուրույն վաստակի համար», ապա ամեն բան միանգամայն կարգին կլիներ։</ref> հարստացման համար։ Ֆերմերի համար չկա ավելի սրամիտ մեթոդ՝ կրճատելու համար իր բանվորական անձնակազմը նորմալ մակարդակից ցած, միևնույն ժամանակ հավելյալ աշխատանքի պահանջի դեպքում միշտ լրացուցիչ ձեռքեր ունենալու համար, ըստ կարելույն քիչ փողով որքան հնարավոր է շատ աշխատանք կորզելու<ref>«Թափառախմբի աշխատանքն ավելի էժան է ամեն մի այլ աշխատանքից, հենց դրա համար էլ նա կիրառվում է»,— ասում է խմբի մի նախկին ավագ (նույն տեղում, էջ 17, № 14)։ «Թափառախմբերի սիստեմն անպայման ամենաէժանն է ֆերմերի համար և անպայման նույնքան էլ ամենակործանարարն է երեխաների համար»,— ասում է մի ուրիշ ֆերմեր (նույն տեղում, էջ 16, № 3)։</ref> և չափահաս տղամարդ բանվորներին «ավելորդ» դարձնելու համար։ Այդ բոլորից հետո դժվար չէ հասկանալ, թե ինչպես է, որ, մի կողմից, ընդունում են, որ գյուղական բանվորը մեծ կամ փոքր չափով տառապում է գործազրկությունից, և, մյուս կողմից, հայտարարում են, թե թափառախմբերի սիստեմն «անհրաժեշտ է» տղամարդ բանվորների պակասության ու նրանց՝ քաղաքները փոխադրվելու պատճառով<ref>«Անկասկած, շատ գործեր, որոնք հիմա թափառախմբերում կատարում են երեխաները, առաջ կատարում էին տղամարդիկ ու կանայք։ Այնտեղ, որտեղ հիմա կանանց ու երեխաների աշխատանք է կիրառվում, ավելի շատ գործազուրկ տղամարդ կա (more men are out of work), քան առաջ» (նույն տեղում, էջ 43, № 202)։ Բայց, ի միջի այլոց, մյուս կողմից «աշխատանքի հարցը (labour question) բազմաթիվ հողագործական, մանավանդ հացահատիկ արտադրող շրջաններում այնքան լուրջ բնույթ է ընդունում արտագաղթի և այն հեշտության պատճառով, որ երկաթուղիներն ընձեռում են խոշոր քաղաքները փոխադրվելու համար, որ ես (այս «ես»-ը մի խոշոր լենդլորդի գյուղական գործակալն է) երեխաների աշխատանքը համարում եմ բացարձակապես անհրաժեշտ» (նույն տեղում, էջ 80, № 180)։ The labour question (աշխատանքի հարցը) անգլիական հողագործական շրջաններում ի տարբերություն մնացած քաղաքակիրթ աշխարհի, the landlords’ and fermers’ question (հողատերերի ու ֆերմերների հարց) է այն մասին, թե, չնայած գյուղական բնակչության շարունակ աճող հեռացմանը, ինչպես պետք է հավերժացնեք գյուղում բավարար քանակությամբ «հարաբերական գերբնակչությունը» և դրա հետ միասին նաև գյուղական բանվորի համար «աշխատավարձի մինիմումը»։</ref>։ Մոլախոտից մաքրված դաշտը և Լինկոլնշիրի ու այլ վայրերի մարդկային մոլախոտերը — ահա կապիտալիստական արտադրության հակադիր բևեռներր<ref>«Public Health Report»-ը, որից ես ցիտատներ բերի սրանից առաջ, և որտեղ երեխաների մահացության առթիվ հարևանցիորեն խոսվում է թափառախմբերի սիստեմի մասին, անծանոթ է մնացել մամուլին, հետևապես, նաև անգլիական հասարակությանը։ Ընդհակառակը, «Children’s Employment Commission»-ի վերջին հաշվետվությունը ցանկալի «սենսացիոն» սնունդ տվեց մամուլին։ Մինչդեռ լիբերալ մամուլը հարց էր տալիս, թե ինչպես էին կարողանում ազնվատոհմ ջենտլմեններն ու լեդիները և պետական եկեղեցու քահանաները, որոնք վխտում են Լինկոլնշիրում, ինչպես կարող էին այդ անձնավորությունները, որոնք հակոտնյաների մոտ էին ուղարկում իրենց հատուկ «միսիաները» «Հարավային օվկիանոսի վայրենիների բարքերը մեղմացնելու համար», թույլ տալ, որ այդպիսի սիստեմ զարգանա իրենց կալվածներում, իրենց աչքի առաջ,— հենց այդ ժամանակ արիստոկրատական մամուլը բացառապես զբաղված էր դատողություններով այդ գյուղական բնակիչների գռեհիկ փչացածության. մասին, որոնք ընդունակ են իրենց երեխաներին վաճառելու այդպիսի ստրկացուցիչ պայմաններով։ Մինչդեռ այն նզովյալ պայմաններում, որոնց դատապարտել են գյուղական բնակչին «ազնվատոհմերը», տարօրինակ չէր լինի, եթե նա նույնիսկ ուտեր իր երեխաներին։ Եթե զարմանալու մի բան կա, այդ՝ բնավորության այն բարձր հատկություններն են, որ նա պահպանում է մեծ մասամբ։ Պաշտոնական հաշվետվությունների հեղինակները մատնանշում են, որ ծնողները, նույնիսկ այն շրջաններում, որտեղ թափառախմբերի սիստեմը կիրառվում է, զզվանքով են վերաբերվում այդ սիստեմին։ «Վկաների մեր հավաքած ցուցմունքների մեջ առատ ապացույցներ կարելի է գտնել այն մասին, որ ծնողները բազմաթիվ դեպքերում շնորհակալ կլինեին մի այնպիսի պարտադիր օրենքի համար, որը նրանց հնարավորություն տար դիմադրելու այն փորձություններին ու ճնշմանը, որոնց հաճախ նրանք ենթարկվում են։ Մերթ ծխական պաշտոնյան, մերթ ձեռնարկատերը արձակելռւ սպառնալիքով նրանց ստիպում է երեխաներին դպրոցի փոխարեն աշխատանքի ուղարկելու... Ժամանակի և ուժի ամեն մի վատնում, բոլոր տառապանքները, որ հողագործին ու նրա ընտանիքին պատճառում է ուժից վեր և անօգուտ հոգնածությունը, ամեն մի դեպք, երբ ծնողներն իրենց երեխայի բարոյական խորտակումը կարող են վերագրել կոտտեջների գերլցմանը կամ թափառումների սիստեմի այլասերող ազդեցությանը,— այդ ամենը աշխատավոր աղքատների կրծքում առաջ է բերում այնպիսի զգացումներ, որոնք հեշտ է հասկանալ, և որոնց մանրամասն նկարագրությունը անհրաժեշտ չէ։ Նրանք գիտակցում են, որ իրենց շատ մարմնական ու հոգեկան տանջանքներ են պատճառում այն պայմանները, որոնց համար իրենք ոչ մի կերպ պատասխանատու չեն, որոնց նրանք երբեք իրենց համաձայնությանդ չէին տա, եթե այդ նրանցից կախված լիներ, և որոնց դեմ նրանք անզոր են պայքարելու» (նույն տեղում, էջ XX, № 82, էջ XXIII, № 96)։</ref>։ '''f) Իռլանդիա''' Այս բաժինը եզրափակելու համար մենք դեռ պետք է մի հայացք գցենք Իռլանդիայի վրա։ Ամենից առաջ հիշատւսկենք այն փաստերը, որոնք այս կետին են վերաբերում։ Իռլանդիայի բնակչությունը 1841 թվականին հասավ 8 222 664-ի, 1851 թվականին կրճատվեց մինչև 6 623 985, 1861 թվականին — 5 850 309, 1866
<references>