</TR>
<TR>
<TD colspan=18 align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-top:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>(''անավարտ'')183183<ref>Տեքստի տվյալները կազմված հն հետևյալ հրատարակությունների նյութերի համաձայն.— «Agricultural Statistics. Ireland. General Abstracts, Dublin» 1860 և հաջորդ թվականների համար, և «Agricultural Statistics. Ireland. Tables showing the Estimated Average Produce etc., Dublin, 1866»։ Հայտնի է, որ այդ պաշտոնական վիճակագրություն է, որ ամեն տարի ներկայացվում է պառլամենտին։<br>'''2-րդ հրատ. հավելում.'''— Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1872 թվականին մշակվող հողերի տարածությունը, 1871 թվականի համեմատությամբ, պակասել է 134 915 ակրով: «Ավելացումը տեղի է ունեցել արմատապտուղների՝ շաղգամի, ճակնդեղի ու նման մշակույթների մեջ. մշակվող տարածության «նվաղումը» տեղի է ունեցել ցորենինը՝ 16 000 ակրով, վարսակինը՝ 14 000 ակրով, գարունն ու տարեկանինը 4 000 ակրով, կարտոֆիլինը՝ 66 632 ակրով, վուշինը՝ 34667 ակրով և մարգագետինները, առվույտը, վիկն ու կանճրակը՝ 30 000 ակրով։ Ցորենի ցանքերի տարածությունը վերջին հինգ տարում նվազել է հետևյալ հաջորդականությամբ. 1868 թվականին՝ 285 000 ակր, 1869 թվականին՝ 280 000 ակր, 1870 թվականին՝ 259 000 ակր, 1871 թվականին՝ 244 000 ակր, 1872 թվականին՝ 228 000 ակր։ 1872 թվականի համար կլոր թվով ավելացումը կազմել է 2 600 ձի, 80 000 եղջյուրավոր անասուն, 68 609 ոչխար, և պակասումը՝ 236 000 խոզ։</ref></TD>
</TR>
</TABLE>
2-րդ հրատ. հավելում.— Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1872 թվականին մշակվող հողերի տարածությունը, 1871 թվականի համեմատությամբ, պակասել է 134 915 ակրով: «Ավելացումը տեղի է ունեցել արմատապտուղների՝ շաղգամի, ճակնդեղի ու նման մշակույթների մեջ. մշակվող տարածության «նվաղումը» տեղի է ունեցել ցորենինը՝ 16 000 ակրով, վարսակինը՝ 14 000 ակրով, գարունն ու տարեկանինը 4 000 ակրով, կարտոֆիլինը՝ 66 632 ակրով, վուշինը՝ 34667 ակրով և մարգագետինները, առվույտը, վիկն ու կանճրակը՝ 30 000 ակրով։ Ցորենի ցանքերի տարածությունը վերջին հինգ տարում նվազել է հետևյալ հաջորդականությամբ. 1868 թվականին՝ 285 000 ակր, 1869 թվականին՝ 280 000 ակր, 1870 թվականին՝ 259 000 ակր, 1871 թվականին՝ 244 000 ակր, 1872 թվականին՝ 228 000 ակր։ 1872 թվականի համար կլոր թվով ավելացումը կազմել է 2 600 ձի, 80 000 եղջյուրավոր անասուն, 68 609 ոչխար, և պակասումը՝ 236 000 խոզ։
Իռլանդիայի բնակչության և հողագործական արտադրության շարժումից անցնենք նրա լենդլորդերի, խոշոր ֆերմերների ու արդյունաբերական կապիտալիստների քսակներում կատարվող շարժմանը։ Այդ շարժումն արտացոլվում է եկամտահարկի նվազումով ու ավելացումով։ Հաջորդ D աղյուսակը հասկանալու համար պետք է նշենք, որ D ռուբրիկան (շահույթը, բացառությամբ ֆերմերների շահույթի) ընդգրկում է նաև, այսպես կոչված, «պրոֆեսիոնալ» շահույթը, այսինքն՝ փաստաբանների, բժիշկների և այլ եկամուտները, իսկ այստեղ առանձին չթվարկված C ու E ռուբրիկաները պարունակում են պաշտոնյաների, սպաների, պետական սինեկուրա ստացողների, պետական ֆոնդերի տերերի եկամուտները և այլն։