Changes

Դրվագներ հայ ազատագրության մտքի պատմության, գիրք առաջին

Ավելացվել է 10 137 բայտ, 07:14, 6 Օգոստոսի 2014
Նոր էջ «= I. Հայ ազատագրական լեգենդը = == 1. ՆԵՐՍԵՍ ՊԱՐԹԵՎԻ ՏԵՍԼԻՔԸ == ''Տեսիլքի սկզբնաղբյուրները: Մեսրոպ երեց...»:
= I. Հայ ազատագրական լեգենդը =
== 1. ՆԵՐՍԵՍ ՊԱՐԹԵՎԻ ՏԵՍԼԻՔԸ ==

''Տեսիլքի սկզբնաղբյուրները: Մեսրոպ երեցի գրած վարքը: Կեւլծ Մեթոդիոսի հայացումը: Ձևավորվող լեգենդի պատմական հանգամանքները: Հայերի ակնկալությունները Բյուգանդիայից: Նրանց հուսախաբությունների նստվածքը Ներսեսի վարքագրության մեջ: Վարքագրության նոր վարիանտը: Խաչակրաց արշավանքների անդրադարձումը վերախմբագրված տեսիլքի մեջ:''

XVIII դարի լուսաբացին, 1701 թվականին, Պետրոս Մեծին ուղղած լատինագիր մի թղթում Ւսրայել Օրին հայտնում էր.

«Չեմ կասկածում, հայտնի է Ձերդ մեծության, որ ժամանակին Հայաստանում եղել են թագավոր և քրիստոնյա իշիյաններ։ Սրանց անմիաբանության պատճառով ամբողջ Հայաստանի թագավորությունն րնկավ հեթանոսների իշխանության տակ։ Երկու հարյուր և հիսուն տարուց ավելի է, որ քրիստոնյա ամբողջ այդ աշխարհը հևում է անհավատների լծի տակ։ Ւնչպես Ադամի որդիներր հույսով սպասում են Մեսիայի գալուստին, որը պիտի ազատի նրանց հավերժական կորստից, այնպես Էլ թշվառ այդ ժողովուրդն Է ապրել և հիմա իսկ ապրում Է Զերդ մեծության ձեռնտվության և օժանդակության հուսով։ Այդպես նախագուշակել են մարգարեները, թե ժամանակներ հետո անհավատները խիստ պիտի դաժանանան և հարկադրեն քրիստոնյաներին ընդունել իրենց վատթար օրենքը, և ահա այդ ժամանակ մոսկովյան օգոստափառ տնից պիտի գա մեծ մի իշխան ավելի քաջարի, քան Ալեքսանդր Մակեդոնացին, պիտի իր ձեռքը վերցնի Հայաստանի թագավորությունը և վերականգնի քրիստոնյաների ազատությունը։ Այս մարգարեությանը մինչև հիմա հավատացել և հիմա իսկ հավատում են ստուգապես»<ref> Տե'ս Г. А. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1898, վավերագիր №35, հմմտ. ն. տ. №36։</ref>։

Ուշագրավ և հետաքրքրական Է այս հայտարարությունը։ Օրին ճանաչված է որպես '''առաջինը''' հայ քաղաքական ականավոր այն գործիչներից, որոնք Մոսկովիայում որոնեցին հայ ժողովրդի ազատագրական տենչերի իրագործողին։ Բայց ահա մի գրություն, ուր ինքը Օրին, հեռու քաղաքական նովատորի հավակնությունից, ներկայանում է մոսկովյան ցարին որպես հայ '''տրադիցիոն''' ակնկալությունների արտահայտիչ, որպես հայերի մոսկովյան '''վաղեմի''' կողմնորոշման թարգման, որպես նրանց '''հին''' ձգտումների և երազների ձայնատար։ Մինչդեռ ռուս ժողովրդի որոշ հատվածներում տարածված էր այն հավատքը, թե մի օր «Արարատ լեռներից» և «Հայոց աշխարհներից» պիտի գա Մեսիան աշխարհը Նեռի բռնակալությունից ազատելու համար՝ հայ ազատագրական շարժման պարագլուխը, ելնելով հակադարձ պատկերցումներից, գալիս էր «Արարատ լեռներից» և «Հայոց աշխարհներից» ազդարարելու, թե Մոսկվայից է հենց հայտնվելու տիեզերափրկիչ այն Մեսիան, որ պիտի ելնի որպես նոր մի փրկարար՝ Նեռի դաժան թագավորությանը վերջ դնելու համար։ Օրին կամենում էր հավաստիացնել ռուս ցարին, թե XV դարից ի վեր հայերի ազատագրման տենչանքը կողմնորոշված է եղել դեպի Մոսկովյան պետությունը և Պետրոս Մեծն է այն փրկիչը, որ պիտի իրագործեր հայ ժողովրդի վաղեմի ձգտումը։

Մեր ուսումնասիրության ընթացքում առիթ պիտի ունենանք համոզվելու, որ իր այս վկայությամբ հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչը ջանում Էր գրական հանրագումարի բերել պատմական իրողությունները։

Եթե, այնուամենայնիվ, փորձենք Օրիի ցուցմունքի հետքերով քննել հայ ազատագրական ակնկալությունների նախապատմությունը, պիտի հանդիպենք խոշոր դժվարության։ Պատմական աղբյուրները տրամադրում են մեզ բազմաթիվ նյութեր՝ հայ-ռուս կուլտուրական և տնտեսական վաղեմի հանդիպումների մասին։ Բայց հեշտ չէ նշել ցցուն փաստեր, որոնց վրա հենված, կարելի լիներ ասել, թե Հայաստանի անկախության կորստից հետո, կամ գեթ Օրիին նախորդած երկու և կես դարերի ընթացքում, իրենց ազատագրման հույսը հայերը դրած են եղել բացառապես Մոսկովյան պետության վրա։ Ոչ արխիվային հնագույն ակտերը, ոչ հայ, ռուս կամ օտար հեղինակների վկայությունները մինչև հիմա չեն տվել մեր ձեռքը համապատասխան կռվաններ։

Սակայն ինքը Օրին չի էլ վկայակոչում նման աղբյուրներ։ Նա հիշատակում է սոսկ հին մի «մարգարեություն», որի մեջ, նրա ասելով, հայերը պարուրում էին իրենց բաղձանքները։

Հիրավի, միջնադարյան Հայաստանի առավել տարածուն ու շրջուն տրամադրություններն ու ակնկալությունները, ստանում էին երբեմն «գուշակությունների», «մարգարեությունների» ու «տեսիլների» կերպարանք։ Նյութեր են դրանք, որ մատակարարում են մեզ վերին աստիճանի հետաքրքրական ու նշանակալից, թեպետ և մինչև հիմա սոսկ դիպվածաբար օգտագործված, վկայությունները։ Ի մոտո ծանոթանալով դրանց՝ դժվար չէ համոզվել, որ Օրիի հայտարարությունը լիակատար չափով ըմբռնելու ու արժեքավորելու համար անհրաժեշտ է հետազոտել այդ նյութերը, ցույց տալ հայ համապատասխան «տեսիլների», «գուշակությունների» ծագումն ու զարգացումը, շփման կետեր որոնել դրանց և նրա նշած «մարգարեության» միջև։ Ճիշտ է, ձեռնարկելով այդ աշխատանքին, ստիպված պիտի լինենք հեռանալ հետազոտության մեկնակետից, կատարել պատմաբանասիրական խորագնաց շրջանցումներ, բայց միայն այդպիսով է հնարավոր քանդել միջնադարյան տեսիլների ու գուշակությունների խճճված կծիկը և գտնել հայ ազատագրական իշխող մտայնության այն թելը, որ ծայր առնելով հեռու անցյալից, գալիս հասնում է Օրիի ժամանակաշրջանին։ Միայն հետաքննական խոր այդ շրջանցումով կարելի է բացահայտել հայ քաղաքական գրականության տեսլական ու գուշակողական ժանրերի մեջ ծրարված բարդ իրականությունը, երևան բերել մեկը մյուսին ջնջող «մարգարեությունների» հասարակական֊քաղաքական իմաստը, գրի առնել հայ ազատագրական տենչերի ու ոգորումների բազմաթիվ նոր էջեր՝ սկսած հեռու միջնադարից և մինչև XVIII դարի սկզբները, այսինքն՝ մինչ այն ժամանակը, երբ Օրին և, ինչպես պիտի տեսնենք, նաև նրա ժամանակակիցները հարկ տեսան դրանց օժանդակությամբ հիմնավորել նորից քաղաքական իրենց բաղձանքներն ու ակնկալությունները։ Հարկավ այդ հիմնավորման մեջ հայտ էր գալիս ոչ միայն անցյալի իդեական նստվածքը, այլև արդարացումն այն վճռականության, որով Օրին և նրա համախոհները լքում էին իրենց բաղձանքների ու ակնկալությունների հին, արևմտաեվրոպական շավիղները և փրկություն որոնում Պետրոս 1-ի գլխավորած հյուսիսային մեծ պետության պատմական նոր ուղիների մեջ։

== Ծանոթագրություններ ==
<references/>
Վստահելի
199
edits