Այս խոսքերը քաջքերին նմանեցնում են շահապետներին ու վիշապաքաղերին։ Վարդապետը հանդիսանում է այդ ասողներին և համարում է քրիստոնյա ու խելացի կոչվելու ոչ արժանի և եզրափակում է․ «Ոչ Քաջ լեալ է, և ոչ Վիշապ․․․ որ ինչ երկրի մեծ լինի՝ վիշապ ասեն․․․ որպէս մարդ մեծ՝ անձնեայ և յաղթանդամ ասի․ և թէ ուղիղ է զոր ասեն՝ ցորեն և գինի առեալ դիւացն, սակայն ոչ ուտեն և ոչ ըմպեն, և ոչ ի տեղոյն շարժեն զիրսն, այլ երեւոյթ իմն տան․․․ ― Իսկ ընդէ՞ր որ ապա ասեն տեսեալոմանց Քաջաց և վիշապաց տաճարս ի Լերինս բարձունս և բնակութիւնս, ուր և զԱղեքսանդր կապեալ ունին ի Հռոմ, և զԱրտուաւազդ Հայոց թագաւոր ի Մասիս, և զԵրուանդ ի գետս և ի մռայլս․․․ Մոլորութիւնն դիւաց խաբեաց զկռապաշտսն Հայոց ի ձեռն քրմացն, որք ասէին թէ զԱրտաւազդ ոմն վիշապք արգելեալ են կենդանի՝ ի Մասիս լեառն․․․ և ոմն մի յանմտաց՝ որ ունէր զիշխանութիւն Հայոց, զարհուրեալ հարցնաէր զղջումս(՞) դիւացն և զկախարդսն, թէ ե՞րբ լինի Արտաւազդայ ելանել ի կապանացն․ և նոքա ասացեալ, թե ոչ կամիս զելանելն նորա ի կապանացն, հրաման տուր ընդ ամենայն աշխարհիս դարբնացն, որ ի Նաւասարդի օրն ամենայն դարբին կռանաւն դոփէ ի վերայ Սալի իւրոյ․ և երկաթքն Արտաւազդայ անդրէն հաստատին։ Զնոյն հրաման կատարեն այժմ․ ամենայն դարբին ի Նաւասարդոջ՝ կռանաւն զսալն հարկանէ․․․ Նոյնպէս և ինքեանք Դեւքն՝ ջորիք և էշք երեւեալ ի կալ, կրել զցորեան և զգինի, և արագ արագ վազս առնեն երեւութիւն ի դաշտի, իբր թէ որսան․ որ և սուտք ամենեքեան»։ Այս վարդապետը քաջքերի մասին մեկ այլ հիշատակություն էլ է անում, որում քաջությունը ավելի պատշաճ է համարում կախարդներին, որոնց մասին այն ժամանակի դյուրահավատները, մանավանդ թյուրահավատները ասել են․ «Հեծեալ ի կարաս՝ երթան ի ճանապարհ հեռի, և ի վերայ ջրոց քայլեալ վաղվաղակի յօտար աշխարհ ելանեն, Քաջաց սեղանս դնեն, և ի նոցանէ բանս լսեն և առնեն»։
Վերջին զրույցը հաստատում է Եզնիկի և այլոց ասածը, որ շատ դեպքերում <i>քաջքեր</i>֊ը ու <i>դևեր</i>֊ը նույնանիշ են, և գուցե <i>դև</i> անունից առաջ հին հայերը գիտեին միայն <i>քաջ</i>֊ը։ Դարձյալ և կախարդությամբ հայտնված կամ լսված բաները համարվում էին քաջքերի ներգործությամբ արված։ Ըստ այսմ՝ վրաց պատմիչը մեր վերոհիշյալ Երվանդ թագավորի մասին ասում է, թե նա կառուցում է իրենց «Ծունգայ քաղաքն (Ախալքալայի մոտ―Ղ․Ա․) [և] բնակեցուցանէ ի նմա մարդ դիւախօս, և կոչէ զայն Քաջատուն»։ Ուրեմն քաջքերը նաև պատգամախոս էին, և այն վայրերն էլ՝ պատգամատներ<ref>Այսպիսի տեղերի պատգամախոսներին կամ հարցուկներին երազահան գիրքը կոչում է <i>քաջքերի գիտուններ</i> կամ <i>գիտնականներ</i>։ Բայց զարմանալի է, որ քաջքերն էլ ներկայացվում են երազատես ու գիտնականի կարոտ, երբ ասվում է (գլ․ ԾԶ)․ «Ասեն, թէ Քաջք երազ տեսան՝ որ յերկնից օձ գայր․ նայ ի մօտ ի Քաջանց գիտունքն գնացին․ եւ այլ տեսան՝ որ աղուէս գայր յերկնից․․․ Ելեալ գնացին հարցանել Քաջանց գիտնականանացն, թէ այս ինչ է․ և ասաց Քաջանց գիտնականն, թէ այն տարին որ օձ երեկ՝ պարոնայք անիրաւացն․․․ Այն տարին որ աղուէսն երեկ՝ հիլլաթւոր մարդիք շատացան, եւ ի վերայ մէկմէկի զուր ասեն»։</ref>։ Այս ամենայն ճարտարությունների հետ երբեմն էլ չարաճճի դևերի նման՝ մարդկանց վրա վնասակար ազդեցություն էին թողնում․ ցնորեցնում էին, լլկում, քաշքաշում, ծեծում, մի խոսքով՝ դիվահար էին անում։ Այդպիսիներին քրիստոնեական դարերում ևս անվանում էին <i>քաջկալ</i>՝ «քաջքերից բռնված», ինչպես ասում է «Կանոնագիրքը»֊ը, անշուշտ, հեթանոսությունից մնացած ավանդությամբ։ Այդպիսիներին հարմար է կոչել նաև <i>քաջունակ</i>, այսինքն՝ քաջքին կամ դևին բռնող, ինչպես երգում է հարբեցողության դեմ գրող մեկը․<br>«Ոնց խըմեցին՝ նայ հարբեցան։<br>Զէտ կատաղած ուղտ փրփրեցան․<br>Զակռանին կու կըրճըտեն,<br>Զէտ Քաջունակ յիրար դիպան»։ ===Ուրվականներ==Ծանոթագրություններ= Այս անվունով էակների կամ ոգիների ինչ համարվելը դժվար է թվում իմանալ թե բառի պես֊պես և անհաստատ իմաստների և թե քաջքերի նման մի որոշակի գաղափար մեզ ավանդված չլինելու պատճառով։ Շատ անգամ հիմա էլ է այս բառը գործածվում իբրև ընդհանրապես երևակայական, առերույթ, ցնորական, երազական մի բան կամ մի բանի մտավոր առաջին անկատար կերպարանք կամ տարերք և կամ, ինչպես հիմա էլ ասվում է, իբրև նախագիծ։ Մեր քննելիքը այս չէ, այլ կրոնականը, որ, ըստ քրիստոնեական դատողության, նշանակում էր դյուցազնական բան կամ անձ։ Եվ ըստ այսմ՝ Թովմա Արծրունին Ներբրովթի մասին ասում է․ «Քան զառաջինն Ուրուականաց լինել», մեկ այլ տեղ՝ «առաջնոցն ուրուականք»։ Բայց շատ անգամ իմացվում է ոչ այնքան մարմնավոր էակ, հսկա կամ դյուցազն, որքան անձի կամ էակի անմարմին պատկերը՝ նման հին պարսիկների ու երևելցիների ֆերուհերին, որ աստվածների, դյուցազունների և թագավորների ոգու նախատիպ էր կամ պահապանը։ Եվ եթե այս բառի հետ առնչություն չունի, հարկ է, որ արմատը լինի <referencesi>ուրու</i>֊ն, ինչպես մեր մի գանձասացն է գրում․ «Հեթանոսք յարգին ― Ի ձեռն Ուրուին»։ Ագաթանգեղոսի մոտ էլ հեթանոսական պաշտամունքի դեմ գրված է․ «Ուրուապաշտ թերութիւնք անզգամութեանց»։ Ուրեմն ուրուն մեր նախնիկների համար կամ աստվածային մի էակ էր կամ ի այդպիսի երևույթ էր մարդկանց համար, մանավանդ երազում, որի նաև անվանը (բառին) մերձավոր է, և «Կանոնագրքում» էլ Նեստորի մասին գրվել է․ «Ուրուազեալ ի սատանայէ», այսինքն՝ ցնորված կամ դրդված, քանզի հին բառագիրքն էլ այս բառը մեկնաբանում է «զորանալ»։ Ինձ հավանական է թվում, որ ուրուն հայկազունների կիսաստվածային արու էակ էր, իսկ էգը կոչվում էր <i>ուրհի</i> կամ ուհի, ինչը առանձին գրված չեմ հիշում գրվածքներում, բայց բառաբարդումները ծանոթ են բոլորին՝ <i>աստվածուհի, իսկուհի, սրբուի, թագուհի</i> և այլն․ <i>ուհի</i>֊ն հատուկ անուններում էլ նշանակում էր ազնվականների դուստրեր ու քույրեր (Զարուհի, Ավագուհի, Սմբատուհի և այլն), ինչպես <i>դուխտ</i> բառը, որ «դուստր» է նշանակում ոչ միայն պարսկերենում, այլև գերմանական լեզուներում։ Կարծում եմ, թե <i>ուրհի</i> բառից է ծագել <i>օրիորդ</i> անվանումը՝ «արքայազուն դուստր» կամ «ազնվական դուստր» իմաստով, որ հին ձեռագրերում գրվում է նաև <i>ուրւորդ</i>, ինչպես կոչվում է մեծն Տրդատի քույր Խոսրովիդուխտը (ինչպես ֆրանսիական արքունիքի Mademoiselle֊ը)։ Այս բառաբարդված <i>ուրհի</i>֊ների մեջ մեր լեզվի համար ամենանշանակալին և սեփականը (որին հավասարը, կարծում եմ, օտարները չունեն) <i>Իսկուհի</i>֊ն է՝ մի մեծ դիցուհու արժանավայել, մեզանում գերազանցապես նաև այժմ պատշաճված ամենաարժանավոր անձին՝ Աստվածածին Կույսին։ Արդյոք ինչպես իմաստով է մեկ կամ մոտ, իրոք, նո՞ւյն անունն է, ինչ որ արաբական <i>հյուրիվ</i> կամ <i>հուր</i> անունը, որ արևելցիների հավերժահարսն է (ըստ թուրքերի՝ <i>հյուրիվ գզլար</i>)։ Ըստ իմաստի՝ ուրվականները մոտ են հռոմեացիների ու էտրուսկների Manes, Larves, Lemures անվանվածներին, որոնք երազում հայտնված մեռյալների ոգիներն են կամ ընտանիքի հատուկ պահապանները և այլն։ <i>Ուրհի</i> անվան իմաստից հեռու չէ նաև <i>անույշ</i>֊ը, որ նմանապես բարդված է կրոնական (ինչպես՝ Դիցանույշ, Քրմանույշ) և ազնվական անուններում, ինչպես և անձերի հատուկ անուններում (ինչպես՝ Խոսրովանույշ, Սահականույշ և այլն)։ Մոգերի կորոնւմ էլ Աստծուն նվիրված անուններից մեկը <i>Աուշակ</i>֊ն էր։ Անհավականան չէ, որ հայերս էլ ենք ունեցել այսպիսի դիցուհի, մանավանդ <i>Անույշ</i> էր կոչվում մեր երանելի վայրը կամ արքայությունը, որը հետո պիտի հիշվի։ Թողնում ենք նաև օտար լեզուների <i>ուրու</i>֊անման աստվածային անունների քննությունը (Urus՝ Արամազդ, Horus՝ Բաքոս, Հոր՝ ըստ եգիպտացիների, և այլն)։ Մեր Առակաց գրքում հիշտակավում է անվամբ մերձավոր, սեռով տարբեր (արական), ինչությամբ ու ծագումով ինձ անհայտ <i>ճուհի</i>֊ն կամ <i>ջուհի</i>֊ն, որն ունի կին ու որդի։ Սա մի օր «գտաւ դահեկան ի կարմիր, և ձայնեաց մեծաձայն՝ թէ ես փող մի գտայ», և այլն։ Հեղինակը բարոյախոսելով՝ ասում է․ «Ճուհին Սատանայ է, և դեկանն՝ առիթ խաբէութեան»։ ===Բարի ոգիներ===