Changes

Գլորիա Սկոտ

No change in size, 11:35, 22 Հունվարի 2013
:    Սակայն մինչև կհասցնեին կրկին լիցքավորել իրենց զենքերը, մենք նետվեցինք նրանց վրա։ Նրանք պաշտպանվում էին հերոսաբար, բայց մենք թվական գերակշռություն ունեինք, և հինգ րոպեից ամեն ինչ վերջացած էր։ Աստված իմ։ Կատարվե՞լ էր արդյոք նման արյունալից կոտորած ուրիշ մի նավում։ Պրենդերգասթը, ինչպես կատաղած դև, բարձրացնում էր զինվորներին տիկնիկների պես և կենդանի ու մեռած նետում էր նավակողից։ Մի ծանր վիրավոր սերժանտ երկար մնաց ջրի երեսին, մինչև ինչ-որ մեկը խղճահարվելով կրակեց գլխին։ Երբ ձեռնամարտն ավարտվեց, մեր թշնամիներից կենդանի էին մնացել միայն պահակները, նավապետի օգնականը և բժիշկը։
:    Ընդհարումը վերջացավ, բայց հետո վեճ բռնկվեց։ Բոլորս էլ ուրախ էինք նվաճած ազատությամբ, բայց ոմանք չէին ցանկանում հոգուն մեղք վերցնել։ Մի բան է կռիվը զինված մարդկանց հետ և բոլորովին այլ բան՝ անզեն մարդ սպանեկը։ Ութ մարդ՝ հինգ կալանավոր և երեք նավաստի հայտարարեցին, որ իրենք սպանության դեմ են։ Բայց Պրենդերգասթի և նրա կողմնակիցների վրա դա ոչ մի տպավորություն չգործեց։ Նա ասաց, որ դա մեր միակ ելքն է՝ վկաներ թողնել չի կարելի։ Այս բոլորը հազիվ չհանգեցրին այն բանին, որ մենք էլ կիսեինք ձերբակալվածների ճակատագիրը, բայց հետո Պրենդերգաստը, այնուամենայնիվ, առաջարկեց ցանկացողներին մակույկ նստեցնել։ Մենք համաձայնեցինք, մեզ զզվեցրել էր նրա արյունախումությունը, բացի այդ, մենք երկյուղ էինք կրում, որ մեզ համար էլ կարող է շատ վատ վերջանալ։ Մեզնից ամեն մեկին մի ձեռք հագուստ տվեցին, և բոլորիս համար՝ մեկ տակառ ջուր, մեկ տակառ աղ դրած ձուկ, մեկ տակառ պաքսիմատ և մի կողմնացույց։ Պրենդերգասթը մեր մակույքի մեջ նետեց քարտեզը և բղավեց, որ մենք, իբր, նավաբեկյալներ ենք, որ մեր նավը խորտակվել է 15° հյուսիսային լայնության և 25° արևմտյան երկայնության վրա։ Եվ կտրեց կապաճոպանը։
:    Հիմա, սիրելի որդիս, մոտենում եմ պատմությանս ամենազարմանալի մասին։ Տուրուդմփոցի ժամանակ «Գլորիա Սկոտը» նավախելով կանգնած էր քամու ուղղությամբ։ Հենց որ մենք նստեցինք մակույքը, նավը փոխեց իր ուղղությունը և սկսեց դանդաղ հեռանալ։ Հյուսիս-արևելքից փչում էր թեթև քամի, մեր մակույքը մեկ բարձրանում, մեկ իջնում էր ալիքների վրա։ Իվանսն ու ես, որպես առավել գրագետներ, նստել էինք քարտեզի շուրջը, փորձում էինք որոշել, թե որտեղ ենք գտնվում և թե որ ափին ավելի լավ կլինի կանգ առնել։ Թվում էր խնդիրը հեշտերից չէ․ հյուսիսում, մեզնից 500 մղոն հեռավորությամբ, գտնվում էին Կանաչ հրվանդանի կղզիները, իսկ արևելքում, մոտավորապես յոթ հարյուր մղոնի վրա՝ Աֆրիկայի ափերը։ Վերջ ի վերջո, քանի քամին փչում էր հարավից, ընտրեցինք Սիերա-Լեոնեն և նավարկեցինք նրա ուղղությամբ։ «Գլորիա Սկոտը» հիմա այնքան հեռու էր, որ աջ նավակողից երևում էին միայն նրա կայմերը։ Հանկարծակի «Գլորիայի» վրա վեր խայացավ խոյացավ հրեշավոր ծառի պես թանձրավուն մի սև ամպ։ Մի քանի րոպե ամց անց լսվեց պայթյուն, իսկ երբ ծուխը ցրվեց, «Գլորիա Սկոտը» անհետացավ։ Մենք անմիջապես մակույքն ուղղեցինք այնտեղ, որտեղ ջրի տակից տակավին բարձրանում էր թեթև ամպը, կարծես մատնացույց անելով աղետի վայրը։
:    Մենք լողում էինք տանջալիորեն երկար և սկզբից մեզ թվում էր, որ արդեն ուշ է, ոչ մեկին չի հաջողվի փրկել։ Ալիքների վրա ալեկոծվող կոտրված մակույկը, մեծ քանակությամբ հյուսված կողովներն ու բեկորները մատնացույց էին անում, թե նավը որտեղ գնաց ջրի տակ, բայց մարդիկ չէին երևում, և մենք կորցնելով հույսը, ցանկանում էինք ետ դառնալ, երբ հանկարծ ճիչ լսեցինք․ «Օգնությո՛ւն», և մենք հեռվում տախտակի կտոր տեսանք, վրան՝ մարդ։ Դա երիտասարդ նավաստի Հադսոնն էր։ Երբ նրան քարշ տվեցինք մակույկ, այնքան տանջված էր ու ամբողջությամբ այրուցքներով ծածկված, որ նրանից ոչինչ իմանալ չկարողացանք։
:    Առավոտյան նա մեզ պատմեց, որ հենց հեռացել ենք, Պրենդենգասթը և նրա ավազակախումբը սկսել են տանջամահ անել մարտից ողջ մնացած հինգ մարդկանց․ երկու պահնորդայինի գնդակահարել են և նավակողից նետել ջուրը, դրանից չի խուսափել նաև նավապետի երրորդ օգնականը։ Պրենդերգասթն իր ձեռքով կտրել է դժբախտ բժշկի կոկորդը։ Միայն նավապետի առաջին օգնականը, խիզախ ու քաջ մի մարդ, թույլ չի տվել իր վերջը տան։ Երբ տեսել է, որ կալանավորն արնոտ դանակը ձեռքին ուղղվել է իր կողմը, նետել է շղթաները, որն ինչ-որ հնարքով թուլացրել էր, և վազել է նավախելի կողմը։
140
edits