Հայերի դերը բյուզանդական բանակներում նկատելի էր նաև հետագայում։ X դարում հայ զինվորները մասսայաբար մուտք են գործում բյուզանդական բանակը, կազմելով սրա լավագույն զորամասերը<ref>Ш. Диль, Основные вопросы византийской истории. Мocква, 1947, էջ 82 և 141։</ref>։ Հայկական ծագում ուներ արաբների դեմ վարած իր պատերազմներով այդ դարում հռչակված Հովհանն Կուրկուասը, որին ժամանակակիցները համեմատում էին Տրայանոսի և Բելիզարիոսի հետ։ 930-954 թվականներին նա օգնության հասավ Կարսի Աբաս թագավորին։ Բասենում, Դվինում, Խլաթում և Բաղեշում նա խաչ տնկեց մզկիթների գմբեթներին, ավերեց Տիգրանակերտը և որպես ռազմական թանկագին ավար, Պոլիս բերեց... Քրիստոսի դաստառակը։ Կուրկուասից ավելի բարձր դիրքի հասան կայսերական գայիսոն նվաճած Ռոմանոս Լեկապեն, Նիկիֆոր, Փոկաս և Հովհան Չմշկիկ հայազգի ուզուրպատորները։ Նիկիֆորը և Չմշկիկը նվաճեցին Կիպրոս և Կրետե կղզիները, Կիլիկիայի, Սիրիայի և Միջագետքի քաղաքները, հենված այն բանակների վրա, որոնց էական մասը կազմում էին հայերն ու վրացիները։
Անհավանական չէ, որ քրիստոնյաների փրկության, Նեռի երևման և աշխարհանցումի մասին Ագաթոնը, ինչպես և ժամանակակից մյուս մի շարք աղբյուրները արձագանքում էին այն հայացքներին ու տրամադրություններին, որոնք առկա էին Արևմուտքում 666 թվականին և Քրիստոսի «ծննդյան» հազարամյակին։ Անսահման շատ են հայ ձեռագրերի մեջ Նեռի երևման մասին արվող հուշարկումները, թեմատիկ գրվածքներն ու դրանց ընդօրինակումները, որոնք արտահայտել կամ հրահրել կարող էին էսխատոլոգիական նման մտապատկերներ։ Բնորոշ են Լաստի վերտցու Լաստիվերտցու տողերը. «Չիք ինչ ժամանակ կամ գործ որ զմերն հնացուցանել կարէ, բայց թէ, որ պղծոյն անապատի զգուշացուցանեն գիրք»<ref>Լաuտիվերտցի, նույն տեղում, էջ 95։</ref>։
Եղել են կարծողներ, թե Նեռի երևման հեռանկարի ազդեցության տակ է հենց, որ բարեպաշտ հայ ֆեոդալները ձեռնարկում էին վանքերի ու եկեղեցիների հոյակերտ այն կառուցումներին, որոնց ծաղկման ժամանակները համընկնում են 666 և 1000 թվականների նախընթաց տասնամյակներին։ Ենթադրվել է նաև, թե մոտալուտ ահեղ դատաստանի մասին եղած հայացքների ներշնչմամբ էր հենց «ողորմած» Աշոտ Բագրատունի թագավորը ձեռնարկում անկելանոցների և ուրկանոցների շինարարության և այլն<ref>А. Н. Грен, Династия Багратидов в Армении, ЖМНП, 1893, ч. 230, էջ 100, 105, 111, 123, հմմ. նաև A. Akսliaո. Einverleibung armenischer Territorien durch Byzangin XI Jahrhunderte, Grüningen, 1912, էջ 102։</ref>։ Մոռացված է, որ միայն անկելանոցներ և ուրկանոցներ չէ, որ կառուցում էր այդ թագավորը, այլև իր նստոցի հոյակերտ շրջապարիսպն ու ամրոցները թշնամիներին դիմադրելու համար։ Հայտնի է Աշոտ Ողորմածի պատերազմը Կովկասի լեռնականների և Համդուն արաբ զորավարի հետ։ Երբ պատրաստվելով հարձակում գործել Միջագետքի վրա Չմշկիկ կայսրը սպառնում էր գրավել «հայոց աշխարհի մուտքը»՝ Սասունը և Մուշի մոտ գտնված Այծաց բերդը, որ պատկանում էր Աշոտին, վերջինիս գլխավորությամբ հայ իշխողները պատրաստվեցին դիմադրել բյուզանդացիներին։ Աշոտի հետ միասին Աղվանքի, Սյունյաց, Կարսի, Անձևացյաց, Վասպուրականի և Սասունի իշխողները Բյուզանդիայի դեմ քսանհազարանոց բանակ կազմեցին Հարքում։ Չմշկիկը խոհեմություն ունեցավ հայ ֆեոդալների դեմ մղելիք պատերազմը վերածել նրանց հետ կնքած ռազմական դաշինքի<ref> Ուռհայեցի, նույն տեղում, էջ 107 և հետ., Սամուել Անեցի, էջ 102. Սմբատ Գունդստաբլ, Տարեգիրք, Փարիզ, 1859, էջ 56, հմմտ. նաև Հ. Մանանդյան, Քննական տեսություն հայ ժող. պատմ., Երեվան, 1952, III, 14 և հետ., և N. Adօոz, Notes Armeno-Byzantines, տե՛ս „Byzantion“, 1934, էջ 371 և հետ.։</ref>։