Changes

Ռեյգեթյան սկվայրներ

3 bytes removed, 21:47, 22 Հունվարի 2013
:    Մենք անցանք գեղեցիկ տնակի մոտով, ուր ապրել էր սպանված կառապանը, և գնացինք ծառուղիով, որը մեզ հասցրեց թագուհի Աննայի ժամանակների հիանալի մի շենքի մոտ, որի պատին փորագրված էր Մալպլակի օրոք տեղի ունեցած ճակատամարտի տարեթիվը։ Հետևելով Հոլմսին և տեսուչին, մենք անցանք շենքը և մոտեցանք անկյունային մուտքին, որն առանձնացված էր կենդանի ծաղիկների ցանկապատով և եզրապատել էր ճանապարհը։ Խոհանոց տանող դռան մոտ հերթապահում էր ոստիկանը։
:    ― Լայն բացեք դուռը, սերժանտ, ― հրամայեց Հոլմսը։ ― Ահա այն աստիճաններին է կանգնած եղել երիտասարդ Կանինգեմը և այդտեղից է տեսել, հենց մեր կանգնած տեղում, երկու տղամարդու։ Ծերուկ Կանինգեմը նայել է այն պատուհանից՝ ձախից երկրորդը։ Նա ասում է, որ մարդասպանը փախել է, ա՛յ, այնտեղ։ Այն թփի ետևը։ Նույնը տեսել է և որդին։ Երկուսն էլ ցույց են տալիս նույն ուղղությունը։ Հետո միստր Ալեքը դուրս է վազել տնից և խանարհվել վիրավորի վրա։ Հողը պինդ է, ինչպես տեսնում եք, ոչ մի հետք չի մնացել, որը կարող էր մեզ օգնել։
:    Մինչ նա խոսում էր, տան անկյունից երևացին երկու տղամարդ, որոնք այգու ճանապարհով մեր կողմն էին գալիս։ Մեկը պատկառելի արտաքինով ջենտլմեն էր՝ ուժեղ կամք արտահայտող դեմքով, հասու կնճիռներով և վշտալի հայացքով, մյուսը՝ պճնասեր մի երիտասարդ, որի շքեղ հագուստը, ուրախ, անհոգ տեսքը անհարիր էին այն գործին, որը մեզ բերել էր այստեղ։
:    ― Դե ինչ, գործն առաջ չի՞ ընթացել, ― հարցրեց նա Հոլմսին։ ― Կարծում էի, որ դուք՝ մայրաքաղաքի մասնագետներդ, հեշտությամբ եք լուծում ցանկացած հանելուկը։ Ինչպես տեսնում եմ, դուք այնքան էլ փութաջան չեք։
:    ― Օ՜Օ՛, մեզ մի փոքր ժամանակ տվեք, ― միամտորեն ասաց Հոլմսը։
:    ― Ժամանակը ձեզ պետք կգա, ― պատասխանեց երիտասարդ Ալեք Կանինգեմը։ ― Առայժմ ձեր ձեռքին ոչ մի թել չկա։
:    ― Մեկը կա, ― խոսակցությանը խառնվեց տեսուչը։ ― Մենք կարծում ենք, որ եթե մեզ միայն հաջողվի գտնել․․․ Աստված իմ։ Միստր Հոլմս, ձեզ ի՞նչ պատահեց։
:    ― Կցանկանա՞ք իմ երկանիվ կառքով ձեզ տուն ուղարկեմ, ― հարցրեց ավագ Կանինգեմը։
:    ― Դե, քանի որ այստեղ եմ, կցանկանայի ճշտել ինձ համար անհասկանալի մի հարց։ Մեզ հեշտությամբ կհաջողվի դա անել։
:    ― Հատկապես Հտկապես ո՞ր հարցը։
:    ― Ինձ միանգամայն հավանական է թվում, որ խեղճ Ուիլյամը եկել է այն ժամանակ, երբ ավազակը գտնվել է տանը։ Դուք, ըստ երևույթին, գտնում եք, ինքնին հասկանալի է, որ գողը տուն չի մտել, չնայած դուռը կոտրած էր։
:    ― Իմ կարծիքով, դա միանգամայն պարզ է, ― ազդու ասաց Կանինգեմը։ ― Այն ժամանակ որդիս՝ Ալեքը, դեռ չէր պառկել քնելու և իհարկե, կլսեր, որ ինչ-որ մեկը տուն է մտել։
140
edits