Ձախ թևատակը պատռված պիջակը ծղոտապատ էր, զոլավար շալվարի աջ ծունկը ճղված էր, ձախը մանուշակագույն ներկով աղտոտված։ Վզին թունավոր երկնագույն փողկապ կար՝ կեղծ սուտակի քորոցով։ Այդ փողկապի գույնն այնքան էր ցցուն, որ ժամանակ առ ժամանակ փակելով հոգնած աչքերը, Ֆիլիպ Ֆիլիպովիչը կատարյալ մթության մեջ մեկ առաստաղին, մեկ պատին տեսնում էր բոցավառվող ջահ՝ երկնագույն պսակով։ Բացելով աչքերը, նորից կուրացավ, քանի որ հատակից, լույսի հովհարի ցոլքերով, աչք էին ծակում լաքապատ կոշիկները, սպիտակ զանգապաններով։
«Ասես կրկնակոշիկներով լինի»,— տհաճ զգացողությամբ մտածեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, հոգոց հանեց, ֆսֆսացրեց ու սկսեց ղբաղվել զբաղվել հանգած սիգարետով։ Դռան մոտի մարդը պղտորված, մանրիկ աչքերով խեթխեթում էր պրոֆեսորին, մոխիրը թափելով կրծքակալին։
Փայտաշեն անտառակաքավի կողքի պատի ժամացույցը ժամը 5-ը զանգահարեց։ Ժամացույցի ներսում ինչ-որ բան տնքաց, երբ Ֆիլիպ Ֆիլիպովիչը խոսել սկսեց.
Մարդը հազաց խռպոտաձայն, ասես կոկորդում բան կար մնացած և պատասխանեց.
— Էնտեղի օդը դուրեկան Է։է։
Նրա ձայնն անսովոր Էրէր, խուլ և միաժամանակ թնդուն, ինչպես փոքր տակառի մեջ։
Ֆիլիպ Ֆիլիպովիչն օրորեց գլուխը և հարցրեց.
— Որտեղի՞ց Է է այդ գարշանքը։ Փողկապի մասին եմ ասում։
Մարդը, աչքերով հետևելով մատին, ցցած շրթունքի վրայից խեթեց և սիրով նայեց փողկապին։
— Ինչի՞ որ... «գարշանք»,– — սկսեց նա։– նա։— Շքեղ փողկապ Է։ է։ Դարյա Պետրովնան Է է նվիրել։
— Դարյա Պետրովնան ձեզ նողկանք Է է նվիրել։ Այդ կոշիկների նման։ Այդ ի՞նչ շողշողուն փչություն Էէ, որտեղի՞ց։ Ես ի՞նչ խնդրեցի։ Գնել կար֊գին կո֊շիկներ։ Իսկ սրա՞նք ինչ են։ Մի՞թե դոկտոր Բորմենտալն Է է դրանք ընտրել։
— Ես եմ նրան կարգադրել, որ լաքապատ լինի։ Ի՞նչ Էէ, մյուսներից պակա՞ս եմ։ Գնացեք ԿուղնեցկիյԿուզնեցկիյ, բոլորը լաքե կոշիկներով են։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը գլուխն օրորեց և խոսեց ազդու.
— Վերնաթախտերին քնելը դադարեցվում Է։ է։ Հասկանալի՞ Է։ է։ Այդ ի՞նչ բռիություն Է։ է։ Չէ՞ որ խանգարում եք։ Այնտեղ կանայք են։
Մարդու դեմքը մթագնեց և շրթունքները փքվեցին։
— Հասկացանք։
— Վզից հանեք այդ աղբը... դու... դուք ձեզ նայեք հայելու մեջ՝ ում եք նման։ Խայտառակություն, ուրիշ ոչինչ։ Ծխախոտի մնացորդները հատակին չգցել, հարյուրերորդ անգամ եմ խնդրում։ Այլևս ոչ մի հայհոյական խոսք չլսեմ բնակարանում։ Չթքոտել։ Ահա թքամանը։ Միզարանից զզուշորեն օգտվել։ Բոլոր կարգի խոսակցությունները Զինայի հետ դադարեցնել։ Նա բողոքում է, որ մութ տեղերում հսկում եք նրան։ Տեսեք, հա։ Այցելուլին Այցելուին ո՞վ է ասել՝ «Շները գիտեն»։ Իսկականից ի՞նչ է, գինետանը հո չե՞ք։
— Մի տեսակ շատ ցավալի եք ինձ նեղում, հայրի՛կ,– — հանկարծ լացակումած խոսեց մարդը։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը կարմրատակեց, ակնոցր փայլեց։
Հանդուգն արտահայտություն բռնկվեց մարդուկի մեջ։
— Ինչ եք անընդհատ... մեկ՝ մի թքի, մեկ՝ մի թքի... էնտեղ մի գնա։ Սա ի՞նչ բան է, իսկականից, մաքուր ոնց որ տրամվայում։ Ինչի՞ չեք թողում ապրեմ։ «Հայրիկի» համար էլ իզուր եք։ Ես ձեզ խնդրե՞լ եմ, որ վրաս վիրահատեք,- — մարդը բորբոքված հաչում էր,— լավ գործ է։ Կենդանուն բռնել են, դանակով գլուխը ճղճղել, հիմի էլ զզվում են։ Գուցե ես իմ համաձայնությունը չեմ տվել, որ վիրահատևք։ վիրահատեք։ Այդպես էլ (մարդուկն աչքերը հառեց առաստաղին, ասես ինչոր ինչ֊որ բանաձև հիշելու համար)... այդպես էլ իմ հարազատները։ Գուցե ես իրավունք ունեմ հայց ներկայացնել։
Ֆիլիպ Ֆիլիպովիչի աչքերը բացարձակ կլորացան, սիգարն ընկավ մատների արանքից։ «Այ քեզ, տիպ»,— սուրաց գլխում։
— Այսպես֊ս,- — աչքերը կկոցելով հարցեց նա,– — դուք հաճում եք դժդո՞հ լինել, որ ձեզ վերափոխել են մարդու։ Գուցե կնախընտրեք նորի՞ց վազ տալ աղբամանից աղբաման։ Սառել֊մնալ դարպասատակերում։ էԷ, եթե ես իմանայի...
— Ի~նչ Ի՜նչ եք ամեն անգամ երեսով տալիս աղբաման, աղբաման։ Ես իմ մի կտոր հացը վաստակել եմ։ Իսկ թե որ մեռնեի՞ դանակի տակ։ Սրա՞ն ինչ կասեք, ըեկեր։ընկեր։
– — «Ֆիլիպ Ֆիլիպովիչ»,– — բորբոքված բացականչեց պրոֆեսորը,— ես ձեզ համար ընկեր չեմ։ Սա հրեշավոր է։– է։— «Մղձավանջ է, մղձավանջ»,— անցավ նրա մտքով։
— Խոսք չկա։ ո~նց ո՜նց կլինի, հեգնաբար խոսեց մարդը և ոտքը հաղթական առաջ դրեց,— հասկանում ենք։ Մենք ձեզ ի~նչ ի՜նչ ընկեր։ Մենք ո՜ւր, դուք՝ ո՜ւր։ Համալսարաններում չենք սովորել, տասնհինգ սենյականոց, լոգարաններով բնակարաններում չենք ապրել։ Մենակ թե հիմի էդ բաները պիտի թողնել։ Ներկայիս օրերում ամեն մարդ իր իրավունքն ունի...
Ֆիլիպ Ֆիլիպովիչը, գունատվելով, լսում էր մարդուկի դատողությունները։ Սա ընդհատեց խոսքն ու ցուցադրաբար քայլերն ուղղեց դեպի մոխրամանը, ծամծմեց գլանակը ձեռքին։ Ճոճաքայլ էր գնում։ Երկար ժամանակ ճմլում էր քնթուկը մոխրամանի մեջ, մի արտահայտությամբ, որն ասում էր՝ «Առ քեզ, առ, առ»։ Գլանակը հանգցնելով, քայլելիս նա հանկարծ շրխկացրեց ատամներն ու քիթը մտցրեց կռնատակը։
— Լվերը որսալ մատներով։ Մատներով,– — մոլեգնած բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,- — չեմ հասկանում՝ որտեղի՞ց եք դրանք հավաքում։
— Կարո՞ղ է ինքս եմ բազմացնում,— նեղացավ մարդը,— երևի լվերն ինձ սիրում են,— այստեղ նա մատներով քչփորեց թևատակի աստառի մեջ և բաց թողեց շեկ բամբակի մի փունջ։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը հայացքը հառաել հառել էր առաստաղի նախշերին և մատներով կտկտացրեց սեղանին։ Լվի վերջը տալով, մարդը ետ քաշվեց և նստեց աթոռին։ Ըստ որում, ձեռքերը, թաթերը կախ, իջեցրեց պիջակի դարձակալներն ի վար։ Աչքերը խեթել էր մանրահատակի քառակուսիներին։ Նայում էր իր կոշիկներին և դա նրան մեծ հաճույք էր պատճառում; պատճառում։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը նայեց այնտեղ, ուր կտրուկ փայլ էին արձակում բութ կոշկաքթերը, աչքերը կկոցեց և հարցրեց.
— Այդ ի՞նչ գործի մասին էիք ուզում ինձ հայտնել։
— Ո՞նց թե ինչ կապ։ Հանդիպում են, հարցնում, ասում՝ հարգելիս, ե՞րբ պիտի գրանցվես։
— Ահ, տեր Աստված,– — վհատված բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— «հանդիպում են, հարցնում»... Պատկերացնում եմ, թե ինչեր եք նրանց ասում։ Չէ՞ որ ես ձեզ արգելել եմ թրև գալ սանդուղքի վրա։
— Ի՞նչ է, բանտարկյա՞լ եմ,– — զարմացավ մարդը, և արդարացիության գիտակցումը շողաց անգամ սուտակի մեջ։— Ոնց թե «թրև գալ»։ Շատ վիրավորական են ձեր խոսքերը։ Ես ման եմ գալիս, ինչպես բոլոր մարդիկ։
Այդ ընթացքում նա լաքապատ ոտքերը քստքստացրեց հատակին։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը լռեց, աչքերը մի կողմ տարավ։ «Ամեն դեպքում պետք է զսպել իրեն»,— մտածեց նա։ Մոտենալով բուֆետին, մեկ շնչով մի բաժակ ջուր խմեց։
— Լ-լավ,— ավելի հանգիստ, սկսեց նա,—բառերի — բառերի մեջ չէ խնդիրը։ Այսպիսով, ի՞նչ է ասում ձեր այդ սքանչելի կառավարիչր։
— Ի՞նչ պիտի ասի։ Եվ դուք նրան իզուր եք սքանչելի ասելով փնովում։ Նա շահերն է պաշտպանում։
Մարդը հաղթական լուռ, էր։
— Հրաշալի։ Ինչ կա որ, վերջիվերջո, պետք Է է ձեզ գրանցել և դասավորել ամեն ինչ ձեր այդ կառավարչի պլանով։ Բայց դուք ոչ անուն ունեք, ոչ ազգանուն։
— Էդ մեկը ճիշտ չէիք։ Ես ինձ շատ հանգիստ կարող եմ անուն վերցնել։ Կտպեմ թերթում, ու պըրծ։
— Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ։
— Հիմար բաներ դուրս մի տվեք,— խոժոռված պատասխանեց ֆիլիպ ֆիլիպովիչը։ -ֆիլիպովիչը։— Ես ձեզ հետ լուրջ եմ խոսում։
Թունալի քմծիծաղից ծռվեցին մարդուկի բեղերը։
― Մի բան չեմ հասկանում,— խոսեց նա զվարթ ու իմաստավորված,– — ինձ մեր ուշունց տալ՝ չի կարելի, թքել՝ չի կարելի, ձեզնից մի բան են հենց լսում՝ «հիմար» ու «հիմար»։ Երևում է, մենակ պրոֆեսորներին է թույլատրված հայհոյել Էսէսէֆէսէռում։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը կարմրատակեց, և ջուրը լցնելիս կոտրեց բաժակը։ Մյուսից խմելով, մտածեց. «Մի քիչ Էլ էլ մնա, նա կսկսի ինձ սովորեցնել, և կատարելապես իրավացի կլինի։ Չեմ կարողանում ինձ տիրապետել»։
Նա չափազանցված բարեկրթությամբ թեքեց իրանը և երկաթյա ամրությամբ արտաբերեց.
— Ոչ մի օրացույցում նման բան չի կարող լինել։
— Շատ զարմանալի է,–մարդուկը — մարդուկը քմծիծաղ տվեց,–ձեր — ձեր զննարանում է կախված։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը նստած տեղից շրջվեց պաստառի վրայի կոճակին եւ զանգի վրա հայտնվեց Զինան։
Աշխատասենյակում, սեղանի առաջ, կանգնած էր տնային կառավարիչ Շվոնդերը՝ կաշվե բաճկոնով։ Դոկտոր Բորմենտալը նստած էր բազկաթոռին։ Ընդ որում, դոկտորի՝ սառնամանիքից կարմրած այտերին (նա նոր էր վերադարձել) նույնքան շվաթահար արտահայտություն կար, ինչքան և Ֆիլիպ Ֆիլիպովիչի։
— Իսկ ինչպե՞ս գրեմ,—համբերատարությամբ — համբերատարությամբ հարցրեց նա։
— Ինչ կա որ,—խոսեց — խոսեց Շվոնդերը,—դժվար — դժվար գործ չի։ Որ էսպես-էսպես սույնը ներկայացնողը քաղաքացի Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկովն է, Հըմ... ծնունդ առած ձեր բնակարանում...
Բորմենտալը տարակուսած շարժվեց բազկաթոռի մեջ, Ֆիլիպ Ֆիլիպովիչը ցնցեց բեղը։
— Հըմ... սատանան տանի... Ավելի հիմար բան պատկերացնել իսկ չի կարելի։ Ամենևին էլ ծնունդ չի առել, այլ պարզապես... է, մի խոսքով...
— Դա ձեր գործն է,— հանգիստ չարախնդությամբ արտաբերեց Շվոնդերը,- — ծնունդ է առել, թե՝ ոչ... Ընդհանրապես և մասնավորապես, դուք եք արել փորձը, չէ՞, պրոֆեսոր։ Դուք էլ ստեղծել եք քաղաքացի Շարիկովին։
— Ու շատ հասարակ,— հաչաձայն ասաց Շարիկովը գրապահարանի մոտից։ Նա վայելում էր իր փուղկապի արտացոլումը հայելային անդունդի մեջ։
— Ես ձեզ շատ կխնդրեի,- — գռմռաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,– — խոսակցության մեջ չընկնել։ Շատ իզուր եք ասում՝ «Ու շատ հասարակ», բոլորովին էլ հասարակ չէ։
— Այդ ինչպե՞ս մեջ չընկնեմ,— նեղացած բռբռաց Շարիկովը, իսկ Շվոնդերն անհապաղ պաշտպան կանգնեց նրան։
Նա մի թերթ պոկեց ծոցատետրից, մի քանի բառ գրեց, հետո բորբոքված սկսեց բարձրաձայն կարդալ.
— «Սույնով հաստատում եմ»... սատանան գիտե, թե սա ինչ է... հըմ... «սույնը ներկայացնողը մարդ է, ստեղծված լաբորատոր ձորձի փորձի ընթացքում, գլխուղեղի վիրահատության ճանապարհով և կարիք ունի փաստաթղթերի»... սատանան տանի... Ես ընդհանրապես դեմ եմ այդ տխմար փաստաթղթերն ստանալուն... Ստորագրությունը՝ «պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյ»։
— Պրոֆեսոր, բավական տարօրինակ է,— նեղացավ Շվոնդերը,— որ փաստաթղթերը դուք համարում եք տխմար։ Ես չեմ կարող թույլ տալ տան մեջ անփաստաթուղթ կենվորի ներկայություն, այն էլ հաշվառման չվերցված միլիցիայի կողմից: Իսկ որ հանկարծ պատերազմ լինի՞ իմպերիալիստական գիշատիչների դեմ։
― Ես կռվելու չեմ գնա ոչ մի տեղ,- — խոժոռված գռմռաց Շարիկովը պահարանին։
Շվոնդերը շփոթվեց, բայց արագ տիրապետեց իրեն և քազաքավարի նկատեց.
— Քաղաքացի Շարիկով, դուք վերին աստիճանի ան գիտակից անգիտակից եք խոսում։ Զինվորական հաշվառման անհրաժեշտ է կանգնել։
— Հաշվառման կկանգնեմ, իսկ կռիվ գնալ՝ առ հա, ձեզ,— թշնամաբար պատասխանեց Շարիկովը և ուղղեց վարդակապը։
Շփոթվելու հերթը հասավ Շվոնդերին։ Պրոֆեսորը թե չարախինդ, թե տրտմագին հայացք փոխանակեց Բորմենտալի հետ. «Հրամեցեք, խրատը չէ՞ սա»։ Բորմենտալը բազմանշանակ գլխով արեց։
— Ես ծանր վիրավորված եմ վիրահատության ժամանակ,— խոժոռված վնգստում էր Շարիկովը,- — տես, ի~նչ ի՜նչ են արել,– — և ցույց տվեց գլուխը։
― Դուք անարխիստ-ինդիվիդուալի՞ստ եք,– — հարցրեց Շվոնդերը՝ շատ վեր տնկելով հոնքերը:
— Ինձ սպիտակ տոմս է հասնում,— դրան պատասխանեց Շարիկովը։
― Դե, լավ, դեռ կարևոր չի,– — պատասխանեց զարմացած Շվոնդերը։– Շվոնդերը։— Փաստն այն է, որ մենք պրոֆեսորի տեղեկանքը կուղարկենք միլիցիա և ձեզ փաստաթուղթ կտան։
― Ինչ եմ ասում... է՜...— հանկարծ ընդհատեց նրան Ֆիլիպ Ֆիլիպովիչը՝ ակներևաբար տանջվելով ինչ֊որ մտքից։– մտքից։— Տան մեջ ազատ սենյակ չկա՞, ես համաձայն եմ գնել։
Դեղնավուն կայծեր հայտնվեցին Շվոնդերի խաժ աչքերում։
― ԶէՉէ, պրոֆեսոր, շատ֊շատ եմ ափսոսում։ Ու չի էլ սպասվում։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը սեղմեց շրթունքները ու ոչինչ չասաց։ Կրկին խելագարի պես զնգզնգաց հեռախոսը։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ոչինչ չհարցնելով, լուռ շպրտեց լսափողը պոզիկների վրայից այնպես, որ սարքը, մի քիչ պտտվելով, կախվեց երկնագույն լարից։ Բոլորը ցնցվեցին։
«Շատ է նյարդայնացել ծերուկը»,- — մտածեց Բորմենտալը, իսկ Շվոնդերը, աչքերը շողացնելով, խոնարհվեց ու դուրս եկավ։
Շարիկովը, կոշիկները ճռճռացնելով, գնաց նրա ետևից։
— Ազնիվ խոսք, սա մղձավանջ է։ Դուք տեսնո՞ւմ եք։ Թանկագին դոկտոր, երդվում եմ, այս երկու շաբաթվա ընթացքում ես տանջվել եմ ավելի, քան վերջին տասնչորս տարվա ընթացքում։ Ի՜նչ տիպար է, իսկը...
Հեռվում խլաձայն ճաքեց ապակին, ապա կնջ խուլ ճիչ լսվեց ու իսկույն մարեց։ Մի չար ուժ շպրտվեց միջանցքի պաստառների վրայով, ղննարանի զննարանի ուղղությամբ, այնտեղ ինչ-որ բան դրխկաց և ակնթարթորեն ետ սուրաց։ Դռներ շխկշխկացին, և խոհանոցից արձագանքեց Դարյա Պետրովնայի խուլ ճիչը։ Ապա վնգստաց Շարիկովը։
― Աստվա՜ծ իմ։ է՞լ Է՞լ ինչ եղավ,– — գոչեց Ֆիլիպ ֆիլիպովիչը՝ նետվելով դեպի դուռը։
— Կատու է,— կռահեց Բորմենտալը և դուրս թռավ նրա ետեից։ ետևից։ Նրանք միջանցքով սլացան նախասենյակ, թափով մտան այնտեղ, այնտեղից միջանցքով դեպի զուգարան և լողասենյակ։ Խոհանոցից դուրս պրծավ Զինան և բախվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչին։
— Քանի՞ անգամ եմ հրամայել, որ կատու-մատու չլինի,— կատաղությամբ բղավեց Ֆիլիպ ֆիլիպովիչը։— Նա որտե՞ղ է։ Իվան Առնոլդովիչ, ի սեր Աստծո, այցելուներին հանգստացրեք ընդունարանում։
― Տեղնուտեղը կսատկացնեմ...
Ջուրն աղմկեց խողովակներում և հոսեց։ Ֆիլիպ Ֆիլիպովիչն ընկավ դռան վրա և սկսեց պոկել տեղից։ Քրտնամխած Դարյա Պետրովնան այլայլված դեմքով հայտնվեց խոհանոցի շեմին։ Հետո լոգասենյակից խոհանոց ելնող, առաստաղի տակի բարձր ապակին ճաքեց, ապակու կտորտանք թափվեց, որից հետո ցած թրմփաց վիթխարի չափերի մի կատու, վագրի պես զոլավոր և երկնագույն վարգակապը վզին, նման գորոդովոյի։ Նա ընկավ սեղանին դրված երկար մատուցարանի վրա, կոտրելով երկարությամբ, մատուցարանից հատակին, հետո շուռ եկավ երեք թաթերի վրա, չորորդը թափ տվեց, ասես պարելով, և իսկույն սողոսկեց նեղ անցքից դեպի ետնասանդուղք։ Ճեղքը լայնացավ, և կատուն փոխարինվեց գլխաշորով պառավի։ Պառավի՝ սպիտակ պուտերով շրջազգեստը հայտնվեց խոհանոցում։ Պառավը բթամատով և ցուցամատով սրբեց ներս ընկտծ ընկած բերանը, ուռած ու ծակող աչքերով հայացքը պտտեց խոհանոցով և հետաքրքրությամբ արտաբերեց.
― Օ՜, Հիսուս Քրիստոս։
― Մի տեսակ շատ է կոպիտ, պարոն պրոֆեսոր։
— Դուրս, ասացի,– — կրկնեց ֆիլիպ Ֆիլիպովիչը, և նրա աչբերը կլորացան՝ բվի աչքերի պես։ Նա իր ձեռքով շրխկացրեց ետնամուտքի դուռը պառավի ետևից,— Դարյա Պետրովնա, ախր, ես ձեզ խնդրել եմ, չէ՞։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— հուսահատված պատասխանեց Դարյա Պետրովնան, ձեռքերը սեղմելով բռունցքների,- — ես ի՞նչ անեմ... Մարդիկ առավոտից երեկո դուռը կոտրում են, ամեն գործ պիտի թողնես։
Լոգասենյակում ջուրը խշշում էր խուլ ու վտանգավոր, բայց ձայներ չէին լսվում այլևս։ Ներս մտավ դոկտոր Բորմենտալը։
— Այս իսկ րոպեին դուրս եկեք։ Ինչի՞ համար եք փակվել։
— հո~ւ֊հո~ւհո՜ւ֊հո՜ւ,— աղիողորմ և ցածրաձայն պատասխանեց Շարիկովը։
— Սատանան տանի... Չեմ լսում։ Փակեք ծորակը։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը նետվեց այնտեղ։ Առաստաղի տակ ջարդված պատուհանի մեջ հայտնվեց և դուրս նայեց Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչի կերպարանքը։ Այլայլված էր, աչքերն՝ արտասվաթոր, քթի երկայնքով թարմ արյունից կարմրած ճանկռվածք էր տարածվում։
— Դուք խելքը թռցրե՞լ եք,– — հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,- — ինչո՞ւ չեք դուրս գալիս։
— Շրխկացվել եմ։
— Ո՞ւր է նա,— հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և անիծելով բարձրացրեց մի ոտքը։
― Վախենում է դուրս գալ,– — անմիտ ժպտալով բացատրեց Ֆյոդորը։
― Ծեծելո՞ւ եք, հայրիկ,– — լողասենյակից լսվեց Շարիկովի լացակումած ձայնը։
— Տխմար,— կարճ արձագանքեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
Զինան և Դարյա Պետրովնան, մինչև ծնկները քշտած շրջազգեստներով, բոբիկ, Շարիկովր Շարիկովը և շվեյցարը՝ Էլի էլի բոբիկ, վեր քշտած շալվարի փողքերով, թաց լաթերը տանում֊բերում Էին էին խոհանոցի հատակին և քամում դրանք կեղտոտ դույլերի և կոնքի մեջ։ Անուշադրության մատնած սալօջախը գվվում Էր։ էր։ Դռան տակից ջուրը լցվում էր թնդուն սանդուղք և թափվում նկուղ։
Բորմենտալը, ոտնաթաթերի վրա ձգված, կանգնած էր ջրալճակի մեջ նախասենյակի մանրահատակին և քիչ կիսաբաց դռնից բանակցություններ էր վարում։
— Այսօր ընդունելություն չի լինելու, պրոֆեսորը վատառողջ է։ Բարի եղեք, հեռացեք դռնից, խողովակ է պայթել մեզ մոտ։
― Իսկ ե՞րբ կլինի ընդունելություն,– — համառում էր ձայնը դռան մյուս կողմից։— Գոնե մեկ րոպեով ես...
― Չեմ կարող,– — Բորմենտալը ոտնաթաթերից կրունկներին կանգնեց։– կանգնեց։— Պրոֆեսոը պառկած է, ջրի խողովակն էլ պայթել է։ Վաղը՝ խնդրեմ։ Զինա, սիրելիս։ Այստեղից քամեք, թե չէ շքամուտք կլցվի։
— Լաթերը չեն չորանում։
— Ոչինչ, միևնույն է՝ ոտքերս թրջված են...
— Ահ, տեր Աստված,– — վշտացել էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
— Ինչ վնասակար կենդանի է,– — հանկարծակի ասաց Շարիկովը և չորեքթաթ դուրս եկավ, սուպի ամանը ձեռքին։
Բորմենտալը փակեց դուռը, չդիմացավ ու ծիծաղեց։ Ֆիլիպ Ֆիլիպովիչի ռունգերը փքվեցին, և ակնոցը շողարձակեց։
Բորմենտալը քթի տակ ծիծաղեց։
— Դուք,— շարունակեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ուղղակի ամոթ չունեք։ Ինէպե՜ս Ինչպե՜ս եք համարձակվում այդպես ասել։ Այս ամենը դուք սարքեցիք և դեռ թույլ եք տալիս ձեզ... Չէ։ Սատանան գիտե, թե սա ինչ է։
— Շարիկով, ասացեք, խնդրեմ,– — խոսեց Բորմենտալը,- — դեռ ինչքա՞ն ժամանակ պիտի ընկնեք կատուների ետեից։ ետևից։ Ամաչեք, դա այլանդակություն է։
— Վայրենի։
— Ես ի՞նչ վայրենի,- — խոժոռված պատասխանեց Շարիկովը,– — իսկի էլ վայրենի չեմ։ Բնակարանում անհնար է դիմանալ կատվին։ Մենակ թողես ման գա, թե ինչ թռցնի։ Դարյայի մոտից աղացած միս էր թռցրել։ Ես նրան դաս տալ էի ուզում։
— Ձեզ պետք է դաս տալ,– — պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։— Դուք ձեր կերպարանքը նայեք հայելու մեջ։
― Քիչ էր մնացել աչքս հաներ,— մռայլված պատասխանեց Շարիկովը՝ սև ու թաց ձեռքը աչքին հպելով։
― Հենց հիմա փոխեք հագուստը։ Մեկ էլ՝ Դարյա Պետրովնայի մոտ օղի խմեք։
― Հոգաչափ շնորհակալ եմ,— Ֆյոդորը մլուլ էր տալիս, հետո ասաց.– — Մի բան էլ, Ֆիլիպ Ֆիլիպովիչ... Ես ուղղակի ներողություն եմ խնդրում, իսկականից անհարմար է։ Մենակ յոթերորդ բնակարանի ապակու համար... Քաղաքացի Շարիկովը քարեր է շպրտել...
― Կատվի վրա՞,— հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը ամպի նման մթնելով։
― Չհամարձակվես, — հաստատապես հիվանդագին ձայնով բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
― Էս արդեն իսկականից,– — բազմանշանակ նկատեց Ֆյոդորը,- — էս տեսակ անամոթ կյանքումս չեմ տեսե։տեսել։
Բորմենտալն ասես գետնի տակից բսնեց։
— Սա ի՞նչ է։ Դուք գինետա՞նն եք, ինչ է։
— էդպեսԷդպես, — ավելացրեց վճռական Ֆյոդորը,— այ, էդպես։ Ու մի հատ էլ վզակոթին...
— Ի՞նչ եք ասում, Ֆյոդոր,— տխրամած թնդաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։