==8==
Հայտնի չէ, թե էնչ ինչ էր վճռել Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում առանձնապես ոչինչ չձեռնարկեց նա, և գուցե թե նրա անգործության հետևանքով բնակարանային կյանքը լի էր դեպքերով։
Ջրի և կատվի պատմությունից վեց օր անց, տնային կառավարչությունից Շարիկովի մոտ եկավ երիտասարդը, որը պարզվեց՝ կին էր, և նրան հանձնեց փաստաթղթերը, որոնք Շարիկովն անմիջապես դրեց պիջակի գրպանը, որից հետո կանչեց դոկտոր Բորմենտալին։
— Բորմենտալ։
― Ոչ, դուք ինձ անուն հայրանունով դիմեք, խնդրում եմ,– — պատասխանեց Բորմենտալն այլայլվելով։
Հարկ է նշել, որ այդ վեց օրերի ընթացքում վիրաբույժը կարողացել էր մի ութն անգամ վիճաբանել իր սանի հետ, և օբուխովյան սենյակներում մթնոլորտը հեղձուկ էր։
— Չէ մի, էնքան ախմախ եմ, որ էստեղից գնամ,— շատ հստակ պատասխանեց Շարիկովը։
— Ինչպե՞ս,– — հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և այնպես այլայլվեց, որ Բորմենտալր Բորմենտալը վազեց նրա կողմն ու մեղմորեն, տագնապած բռնեց թևքը։
— Գիտեք ինչ, մսյո Շարիկով, լկտիություններ մի արեք,– — Բորմենտալը շատ բարձրացրեց ձայնը։ Շարիկովը ետ-ետ գնաց... գրպանից երեք թուղթ հանեց, կանաչ, դեղին և սպիտակ, և մատը տնկելով դրանց վրա, սկսեց խոսել.
— Հրես։ Բնակարանային ընկերության անդամ, և ինձ բնակտարածություն է հասնում որոշակիորեն պատասխանատու վարձակալ Պրեոբրաժենսկիյի համար հինգ բնակարանում՝ տասնվեց քառակուսի արշին,— Շարիկովը մտածեց, և ավելացրեց մի բառ, որը Բորմենտալը մեքենայաբար նշեց ուղեղում որպես նոր,— բարեհաճեցեք։
— Ֆիլիպ ֆիլիպովիչ, vorsichtig<sub><i>{զգույշ (գերմ․)}</i></sub>...,— նախազգուշացրեց Բորմենտալը։
— Գիտեք, սա արդեն... Եթե նման ստորություն...— բղավում Էր էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը ռուսերեն։- ռուսերեն։— Նկատի ունեցեք, Շարիկով, պարոն... որ եթե մի անգամ էլ ձեզ թույլ տաք նման արարմունք, ես ձեզ կզրկեմ ճաշից և ընդհանրապես սնունդից իմ տանը։ Տասնվեց արշինը հիանալի է, բայց ես պարտավոր չեմ ձեզ կերակրել, ըստ այդ դոդոշային թղթի։
Շարիկովը վախեցավ և կիսաբացեց բերանը։
― Առանց սնվելու ես չեմ կարող մնալ,– — մրթմրթաց նա,– — էլ որտե՞ղ պիտի կերակրվեմ։
— Այդ դեպքում, ձեզ կարգին պահեք,— միաձայն ձգեցին երկու բժիշկները։
Շարիկովը բավականաչափ սսկվեց և այդ օրը ոչ մի վնաս չհասցրեց ոչ մեկին, բացառությամբ ինքն իրեն. օգտվելով Բորմենտալի կարճատև բացակայությունից, ձեռքն առավ բժշկի ածելին և այտը ճղեց այնպես, որ Ֆիլիպ Ֆիլիպովիչը և դոկտոր Բորմենտալը պատռվածքին կարեր դրեցին, որից Շարիկովը երկար ժամանակ վնգստում էր՝ առատորեն արցունք թափելով։
Հաջորդ գիշեր պրոֆեսորի աշխատասենյակում, կանաչ կիսախավարում նստած էին երկուսը՝ ինքը՝ Ֆիլիպ Ֆիլիպովիչը և հավատարիմ ու նրան մեծապես մտերմացած Բորմենտալը։ Բնակարանում արդեն քնած էին։ Ֆիլիպ Ֆիլիպովիչն իր երկնագույն խալաթով էր և կարմիր չստերով, իսկ Բորմենտալը՝ վերնաշապիկով և կապույտ տաբատակալներով։ Բժիշկներին բաժանում էր կլոր սեդանըսեղանը, որի վրա, հաստ ալբոմի կողքին, կոնյակի շիշն էր, կիտրոնի պնակը և սիգարի տուփը։ Գիտնականները, սենյակը լրիվ ծխապատելով, տաքացած քննարկում էին վերջին իրադարձությունները. այդ երեկո Շարիկովը Ֆիլիպ Ֆիլիպովիչի աշխատասենյակից ծծողականի տակ դրված երկու տասանոց էր թռցրել, չքվել բնակարանից, վերադարձել ուշ և կատարելապես հարբած։ Դա քիչ էր, նրա հետ հայտնվել էին երկու անհայտ անձնավորություն, որոնք աղմկել էին սանդուղքների վրա և ցանկություն հայտնել գիշերել, որպես Շարիկովի հյուրեր։ Սույն անձնավորությունները հեռացել էին սոսկ այն բանից հետո, երբ Ֆյոդորը՝ ներկա այդ տեսարանին, սպիտակեղենի վրա գցած աշնանային վերարկուով, հեռախոսով զանգահարել էր միլիցիայի քառասունհինգերորդ բաժանմունք։ Անձնավորությունները վայրկենապես անհեաացել անհետացել էին Ֆյոդորի՝ հեռախոսը կախելուն պես։ Նրանցից հետո հայտն է չէ, թե ուր էր չքացել դահանակե մոխրամանը նախամուտքից, Ֆիլիպ Ֆիլիպովիչի կղբենու գլխարկը և հենց նրա ձեռնափայտը, որի վրա ոսկետառ գրված էր՝ «Թանկագին և հարգելի Ֆիլիպ Ֆիլիպովիչին, երախտապարտ օրգինատորներիցօրդինատորներից...», հետո գալիս էր հռոմեական թվանիշ «XXV»։
— Ովքե՞ր էին դրանք,– — բռունցքները սեղմած վրա պրծավ Շարիկովին Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
Շարիկովը, օրորվելով ու մոշտակներին քսվելով, մրմնջում էր այն մասին, որ անձնավորություններն իրեն հայտնի չեն և որ շուն շանորդի չեն նրանք, այլ լավ մարդիկ։
— Ամենից ապշեցուցիչն այն է, որ երկուսն էլ հարբած էին ու ինչպե՞ս խելքները կտրեց,– — ապշել էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը և նայում էր կանգնակի այն տեղին, ուր ժամանակին դրված էր հոբելյանական հիշատակը։
— Մասնագետներ էին,— պարզաբանեց Ֆյոդորը՝ քնելու գնալով, ռուբլիանոցը գրպանում։
— Իսկ կարող է պատահել՝ Զինան է վերցրել...
— Ի֊իի՞նչ,— բղավեց դռան մեջ տեսիլքի պես հայտնված Զինան, կրծքի վրա արձակված կոֆտան ծածկելսվ ձեռքի ափով,- — ինչպե՞ս է դա համարձ...
Ֆիլիպ Ֆիլիպովիչի վիզը կարմրատակեց:
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— զգացված խոսեց նա,— ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես կիսաքաղցած ուսանողս, եկա ձեզ մոտ, և դուք ինձ պատսպարեցիք ամբիոնում։ Հավատացեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, ինձ համար դուք շատ ավելին եք, քան ուսուցիչ֊պրոֆեսոր... Իմ անսահման հարգանքը ձեր հանդեպ... Թույլ տվեք համբուրեմ ձեզ, թանկագին Ֆիլիպ Ֆիլիպովիչ։
― Այո, սիրելիս...– — շփոթված մրմնթաց մրթմնթաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և ընդառաջ ելավ։ Բորմենտալը գրկեց նրան և համբուրեց փափլիկ, անչափ ծխահարված բեղերը։
— Աստված վկա, Ֆիլիպ Ֆիլիպո...
— Ինչպես հուզվեցիք, ինչսլե՜ս հուզվեցիք... շնորհակալ եմ,— ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— սիրելիս, երբեմն վիրահատությունների ժամանակ բղավում եմ ձեր վրա։ Ներող եղիր, ծերունական դյուրաբորբոքություն է։ Ըստ էության, ես այնքան մենակ եմ... «Սևիլյայից Գրենադա...»:
― ՖիլիպՖիլիպովիչՖիլիպ Ֆիլիպովիչ, ամոթ չէ՞...– — անկեղծորեն բացականչեց ոգեշունչ Բորմենտալը,– — եթե չեք ուզում ինձ նեղացնել, այլևս այդպես չխոսեք։
― Է, շնորհակալ եմ... «Դեպի ափերը սրբազան Նեղոսի...», շնորհակալ եմ... Ես էլ ձեզ եմ սիրել, որպես ընդունակ բժշկի։
― Ֆիլիպ Ֆիլիպովիչ, ես ձեզ ասում եմ...,– — կրքոտ րացականչեց Բորմենտալը, պոկվեց տեղից, ավելի պինդ փակեց միջանցք տանող դուռը և ետ գալով, շարունակեց շշնջաձայն.– — չէ՞ որ միակ ելքն է։ Իհարկե, ես չեմ համարձակվի ձեզ խորհուրդներ տալ, սակայն ձեզ նայեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, միանգամայն տանջահար եք եղել, չէ՞ որ այլևս աշխատել չի լինում։
— Բացարձակապես անհնար է,— հոգոց հանելով հաստատեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
― Ահա, չէ՞ որ դա անպատկերացնելի է,– — շշնջում էր Բորմենտալը,— նախորդ անգամ ասացիք, որ ինձ համար եք վախենում, և եթե իմանայիք, թանկագին պրոֆեսոր, ինչպես հուզեցիք ինձ դրանով։ Սակայն ես էլ երեկվա երեխան չեմ ու պատկերացնում եմ, թե ինչ զարհուրելի բան կստացվի։ Բայց, իմ խորին համոզմամբ, ուրիշ ելք չկա։
Ֆիքիպ Ֆիլիպովիչը տեղից ելավ, ձեռքերը թափահարեց և բացականչեց.
― Ֆիլիպ Ֆիլիպովիչ, դուք համաշխարհային նշանակության մեծություն եք, և ինչ֊որ, ներեցեք արտահայտությանս, շան լակոտի համար, մի՞թե կարող են ձեզ ձեռք տալ, ներեցեք։
― Առավել եսևս, չեմ գնա դրան,– — մտազբաղ առարկեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը կանգ առնելով ու հենվելով ապակեպատ պահարանին։
― Իսկ ինչո՞ւ։
― Որտեղի՞ց...
― Այդպես֊ս։ Իսկ գործընկերոջը լքել աղետի պահին, իսկ ինքը գլուխն ազատել համաշխարհային նշանակությամբ, ներեցեք... Ես մոսկովյան ուսանող եմ, ոչ թե Շարիկով,– — Ֆիլիպ Ֆիլիպովիչը հպարտությամբ բարձրացրեց ուսերը և նմանվեց ֆրանսիական հնամենի արքայի։
― Ֆիլիպ Ֆիլիպովիչ, էհհ...— շատ դառնացած բացականչեց Բորմենտալը,— ուրեմն, ի՞նչ։ Դիմանա՞նք։ Դուք պիտի սպասե՞ք, մինչև այդ խուլիգանից հաջողվի մարդ դարձնե՞լ։
― Իվան Առնոլդովիչ ըստ ձեզ, ես ինչ֊որ բան հասկանո՞ւմ եմ անատոմիայի և ֆիզիոլոգիայի, է, ասենք, մարդու ուղեղից։ Ի՞նչ եք կարծում։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, այդ ի՞նչ եք հարցնում,– — խիստ զգացված պատասխանեց Բորմենտալը և ձեռքերը տարածեց։
― Դե, ավ։ լավ։ Առանց կեղծ համեստության։ Ես նույնպես ենթադրում եմ, որ տվյալ բնագավառում վերջին մարդը չեմ Մոսկվայում։
— Իսկ ես համարում եմ, որ դուք առաջինն եք,և ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Լոնդոնում և Օքսֆորդում,― մոլեգնած ընդհատեց Բորմենտալը։
― Դե, լավ, թող այդպես լինի։ Ուրեմն, ահա, թե ինչ, ապագա պրոֆեսոր Բորմենտալ. դա ոչ մեկին չի հաջողվի։ Վերջացած Է։ է։ Կարող եք և չհարցնել։ Այդպես Էլ էլ վկայակոչեք ինձ։ Ասացեք, Պրեոբրաժենսկիյն Է է ասել։ Ֆինիտա՜։ Կլի՜մը,— հանկարծ հանդիսավորապես բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, և պահարանը զնգոցով պատասխանեց նրան,– — Կլի՜մը,– — կրկնեց նա։– նա։— Ահա թե ինչ, Բորմենտալ, դուք իմ դպրոցի առաջին աշակերտն եք, և բացի դրանից, իմ ընկերը, ինչպես համոզվեցի այսօր։ Ուրեմն, այսպես, որպես ընկերոջ, ձեզ կհայտնեմ, ինչպես գաղտնիք, իհարկե, դուք, գիտեմ, կկշտամբեք ինձ՝ ծեր ավանակ Պրեոբրաժենսկիյն սխալվեց այս վիրահատության մեջ, ինչպես մի երրորդ կուրսեցի։ Ճիշտ Էէ, հայտնագործություն ստացվեց, ինքներդ գիտեք՝ ինչպիսի,— այստեղ Ֆիլիպ Ֆիլիպովիչը վշտալի երկու ձեռքով ցույց տվեց վարագույրը, ակներևաբար, նկատի ունենալով Մոսկվան,— միայն թե նկատի ունեցեք, Իվան Առնոլդովիչ, որ այդ հայտնագործության միակ արդյունքը կլինի այն, որ հիմա մենք բոլորս կունենանք այդ Շարիկովին, ահա որտեղ,— Պրեոբրաժենսկիյն այստեղ թփթփացրեց իր պիրկ և կաթվածի հակված վզին,― հանգիստ եղեք։ Եթե որեկևէ որևէ մեկը,― կրքոտ շարունակեց ֆիլիպ Ֆիլիպովիչը,― պառկեցներ ինձ այստեղ և ճիպոտահարեր, երդվում եմ, հինգ հատ տասանոց կտայի... «Սևիլյայից Գրենադա ...»։ Սատանան տանի ինձ։ Չէ՞ որ ես հինգ տարի նստել, հավելաճուկներ փորփրելով ուղեղներից... Գիտեք, թե ես ինչքան գործ եմ արել, խելքից դուրս։ Եվ ահա, հարց Է է առաջանում ինչի՞ համար։ Որ մի գեղեցիկ օր սիրունիկ շնիկին դարձնեինք այնպիսի մի աղտեղություն, որից մարդու մաղերը բիզ֊բիզ են կանգնում։
— Մի բացառիկ բան...
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, իսկ եթե Սպինոզայի ուղեղը լիներ։
― Այո՛,― թնդաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։— Այո՛։ Եթե միայն չարաբաստիկ շունը չմեռնի իմ դանակի տակ, իսկ դուք տեսաք, թե ինչ կարգի վիրահատություն Էր էր դա։ Մի խոսքով, ես՝ Ֆիլիպ Պրեոբրաժենսկիյս, ավելի դժվար ոչինչ չեմ արել կյանքումս։ Կարելի Է է Սպինոզայի կամ մեկ ուրիշ սատանայի հիպոֆիզը տեղադրել և շնից սարքել արտակարգ բարձր կանգնած մեկին, սակայն հարց Է է ծագում, ո՞ր գրողի տարածի համար։ Բացատրեք ինձ, խնդրում եմ, ինչի՞ Է է պետք արհեստականորեն Սպինոզաներ սարքել, երբ յուրաքանչյուր կին կարող Է է նրան ծնել, երբ կամենա։ Չէ՞ որ մադամ Լոմոնոսովան Խոլմոգորում ծնեց իր նշանավորին։ Դոկտոր, մարդկությունն ինքն Է է հոգ տանում այդ մասին և, էվոլյուցիոն կարգով, ամեն տարին մեկ, ամեն կարգի աղտեղություններից ստեղծում Է է տասնյակ―տասնյակ ականավոր հանճարներ, որոնք զարդարում են երկրագունդը։ Հիմա ձեզ հասկանալի Էէ, դոկտոր, թե ինչու ես պախարակեցի ձեր հետևությունը շարիկովյան հիվանդության պատմության մեջ։ Իմ հայտնագործությունը, սատանայի բաժին դառնա, որով դուք զբաղվում եք, մի գրոշ Էլ էլ չարժե... Եվ մի վիճեք, Իվան Առնոլդովիչ, չէ՞ որ ամեն ինչ հասկացել եմ ես։ Ես երբեք հենց այնպես չեմ խոսում, դուք դա հրաշալի գիտեք։ Տեսականորեն դա հետաքրքիր է, դե, լավ։ Ֆիզիոլոգները ցնծում են... Մոսկվան ցնդել է... Լավ, հապա գործնականում՝ ի՞նչ։ Ո՞վ է հիմա մեր առջև,— Պրեոբրաժենսկիյը մատնացույց արեց զննարանը, ուր քնում էր Շարիկովը։
— Մի բացառիկ ստահակ։
― Սակայն ո՞վ Է է նա։ Կլի՜մը։ Կլի՜մը,– — բղավեց պրոֆեսորը,– — Կլիմ Չուգունկինը։ (Բորմենտալը բացեց բերանրբերանը)։ Ահա, սա Էէ. երկու դատվածություն, ալկոհոլիզմ, «ամեն ինչ բաժանել», գլխարկը և երկու տասանոց անհետացան (այստեղ Ֆիլիպ ֆիլիպովիչը հիշեց հոբելյանական ձեռնափայտը և շառագունեց), լկտի և խոզ... Լավ, ձեռնափայտը ես կգնեմ։ Մի խոսքով, հիպոֆիզը մի փակ արկղ է, որը բնորոշում է մարդկային տվյալ դեմքը։ Տվյա՜լ։ «Սևիլյայից Գրենադա...»,— մոլեգնած ոլորելով աչքերը, բղավում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— այլ ոչ համամարդկային։ Դա հենց մանրակերտն է ուղեղի։ Եվ ինձ ամենևին պետք չէ, թող կորչի գրողի ծոցը։ Ես բոլորովին ուրիշ բանի մասին էի հոգում՝ լավասերման, մարդկային ցեղի բարելավման մասին։ Եվ ահա դեմ առա երիտասարդացման։ Մի՞թե մտածում եք, որ փողի համար եմ անում դրանք։ Չէ՞ որ ես համենայնդեպս, գիտնական եմ...
— Դուք մեծ գիտնական եք, ահա թե ինչ,— ասաց Բորմենտալը, կլլելով կոնյակը։ Նրա աչքերն արյունակալել էին։
― Ներող եղեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, իսկ եթե նրան մշակում է այդ Շվոնդերը, ի՞նչ պիտի ստացվի նրանից։ Աստված իմ, հիմա եմ սկսում հասկանալ, ի՞նչ է դուրս գալու այդ Շարիկովից։
― Ըհը՞։ Հիմա եք Հասկացել։ հասկացել։ Իսկ ես հասկացա վիրահատությունից մեկ օր անց։ Ուրեմն, այսպես, հենց այդ Շվոնդերն է ամենագլխավոր տխմարը։ Նա չի հասկանում, որ Շարիկովն իր համար ավելի ահեղ վտանգ է, քան ինձ համար։ Էհ, հիմա նա ըստ ամենայնի աշխատում է նրան լարել իմ դեմ, չպատկերացնելով, որ եթե մեկնումեկն, իր հերթին Շարիկովին լարի Շվոնդերի դեմ, ապա իրենից մի թաց տեղ կմնա։
― Այն էլ ինչպե՜ս, մենակ կատուները բավական են։ Շան սրտով մարդ։
― Ախր, ներող եղեք...
Ֆիլիպ Ֆիլիպովիչը Հանկարծ հանկարծ լսողությունը լարեց, մատը տնկեց։
— Սպասեք, Հապա... Ոտնաձայն լսեցի։