― Վոգուլ, Կոմյագա, Տյագլո, ինձ հետ։
Ահա։ Բատյաի ձայնից զգում եմ՝ ինչ֊որ բան է պատահել։ Վեր ենք կենում, խաչակնքվում, դուրս գալիս ճաշասրահից։ Բատյաի ընտրությունից հասկանում եմ, որ խելացի գործ է սպասվում։ Բոլոր ընտրվածները համալսարանական կրթություն ունեն։ Վոգուլը Սուրբ֊Պետրոգրադում սովորել է ֆինանսական գործը, Տյագլոն Նիժնի֊Նովգորոդում գրքերի արտադրությունն էր ուսումնասիրում, իսկ ես օպրիչնինա գնացի Լոմոնոսովից։ Ոչ, չգնացի․․․ Օպրիչնինա չեն գնում։ Այն չեն ընտրում։ Նա է քեզ ընտրում։ Կամ, ավելի ճիշտ, ինչպես ասում է ինքը, Բատյան, երբ խմած֊քաշած խմած֊հոտքաշած է լինում, «Ալիքն է տանում օպրիչնինա»։ Այն էլ ինչպես է տանում։ Այնպես է տանում, որ գլուխ է պտտում, արյունը եռացնում երակներում, աչքերում կարմիր կայծեր փայլեցում։ Բայց այդ ալիքը կարող է և դուրս շպրտել։ Միանգամից ու անվերադարձ։ Դա՝ մահից էլ վատ է։ Դուրս մնալ օպրիչնինայից նույնն է, ինչ կորցնել երկու ոտքդ։ Ամբողջ կյանքում էլ չես կարող ման գալ, ստիպված պետք է սողաս։
<references />