Այս բոլոր և նաև այլ կարծիքներից հետո ավելի հավանական են եգիպտացիների Նիիթի, հնդիկների Նիյադի, հռոմեացիների Դիանայի, նաև հույների (որոնք ունեին նաև մի պիղծ Անայեդա, որի հետ է թերևս շփոթում Ստրաբոնը հայկականը) Աթենասի հետ հայոց Անահիտի սկզբնական միությունը և այս անունով չաստվածի հնությունը։ Եվ հանտնի չէ՝ որտեղից և որ ազգից է նրա ծագումը։ Հայտնի է միայն, որ բոլոր ազգերից ավելի հայերն էին անահիտապաշտ, և ըստ Քրայցեր հմուտ դիցաբանի՝ հայոց Անահիտն է բոլոր անահիտների նախատիպը, մինչդեռ պարսից Նահիտը սոսկ ազատների (<i>իզետ</i>) դասից էր և ոչ աստված։ Եվ թեպետ նրանց երկրում էլ կար Անայիդ անվանումով մի գավառ, բայց մեզանում հռչակված էր Անահտական գավառը, որ նույն Եկեղյացն էր, և մեկ ուրիշն էլ հյուսիսային կողմում՝ Կուր գետ իմոտերքում էր։ Բայց եթե մեկը ցանկանա Անահիտին համանուն մի հին երկիր գտնել, պետք է ընդունի երկրի բոլոր գավառներից հանգույնը և նախաջրհեղեղայինը, ուր առաջնածին մարդը (թշվառ) Կայենը, «բնակեցաւ յերկրին Նայիդ, յանդիման Եդեմայ»<ref>Հռոմեացիների թարգմանությունը տեղանքի հատուկ անունը չի դնում, այլ ասում է, որ Կայենը փախավ Եդեմի արևելյան կողմը։</ref>։ 2֊րդ դարի հեղինակ բազմահմուտ, բայց մոլորյալ Տատիանոսն էլ Անահիտին համարում էր պարսիկներին ու հայերին ծանոթ մի մոգ, ինչպես Ապոլոնին՝ բժիշկ։
Անահիտի անունը, վերոհիշյալներից զատ, այլևայլ հեղինակներ գրել են նաև Անեայ, Անէիդ, Անիի, Անի, ըստ ոմանց և Նանե կամ Նանար, որոնք մենք համարում ենք տարբերՏիբեթցիները իրենց հավատացյալ կանանց կոչում են անի։։
Ինչպես Անահիտի պաշտամունքը, այնպես էլ պաշտամունքի վայրերը հռչակված ու մեծահանդես էին նաև օտարազգիների մոտ։ Այդպիսին էին մարերի էքբատանը, հայերին փոքր Ասիայում սահմանակից երկու Կոմանաները, Զելան՝ Պոնտոսում և Գերմանիկուպոլիսը կամ Մարաշը, որի դրամների վրա ևս երևում է Անահիտի պատկերը։
Ինչ վերաբերում է մեր ազգակիցներին, Եկեղյաց Երիզայում եղածից զատ՝ երևելի մի մեհյան էլ կար Արմավիրում՝ հայոց հին մայրաքաղաքում, որտեղ Վահունի քուրմերը Ապոլոնի անդրիի հետ կանգնեցրին նաև Արտաշեսի բերած Արտեմիսի պղնձաձույլ, ոսկեզօծ արձանը, որը հետագայում Երվանդը այլ չաստվածների հետ փոխադրեց Բագարան՝ Ախուրյան գետի եզերքում գտնվող այս ավանը ասես դարձնելով հռոմեացիների մի Պանթեոն։ Այդտեղից էլ նրա օրիանվոր հաջորդը՝ Արտաշես Բ֊ն փոխադրեց Արտաշատ, որտեղ ընկավ Լուսավորիչի ու Տրդատի կուռքակործան ձեռքերի տակ։ Դրանից առաջ ս․ Բարդուղիմեոս առաքյալը փոքրիկ մի խաչով կարծանել էր Անձևացյաց երկրի Դարբնաց քարում կանգնեցված Անահիտի կուռքը և այդ խաչը կանգնեցրել էր այնտեղ։
Ծոփք գավառում հիշվում է Անահիտի աթոռ լեռը (որը, ըստ ոմանց, ներկայումս Քեոշմեր կոչվածն է)՝ անշուշտ դիցուհու մեհյանի կամ մի պատկերի համար այդպես կոչված։ Այնտեղ 4֊րդ դարի վերջում ճգնում էր Եպիփանոսը՝ ս․ Դանիել ծերունու աշակերտը։ Տարոնում՝ ներկայիս հայոց անվանի Առաքելոց վանքի մոտերքում, դեռ ճանաչվում է Տիրինկատար կամ Ծիրինկատար բերդատեղին Տավրոս լեռներում՝ Արեգակնածագ բլուր կոչված տեղում, որտեղ կար Անահիտի մի պատկեր, որի մասին ս․ Գրիգորը գրում է․ «Խորտակեցաք, և տուաք պատկեր, որի մասին ս․ Գրիգորը գրում է․ «Խորտակեցաք, և տուաք զԲերդն Տիրինկատարի՝ իւր քաղաքովն և ամենայն սահմանօքն՝ ընծայ Ս․ Առաքելոցն»։ Տիկին֊ի փոխարեն ասյտեղ ասված է Տիրին, ասել է թե՝ Տիրուհի հայոց։ Սրա նման հին էտրուսկները ևս (որ համարվում են Հայաստանից գաղթած) իրենց Աստղիկ դիցուհուն կոչում էին Տուրան։
Ինչպես արդեն հիշեցինք, Անահիտի և բոլոր հայ դիքերի ամենահռչակավոր մեհյանը գտնվում էր Եկեղյաց գավառի Երիզա ավանում՝ Գայլ գետի մոտ և Եփրատի մերձակայքում՝ Մեծ ու Փոքր Հայքերի միջև, ինչի շնորհիվ մերձավոր ու ծանոթ էր Փոքր Ասիայի հույներին։ Այստեղ պաշտվածն էլ Արտաշեսն էր բերել Հելլադայից, և նրա հանկարծահաս մահվան պատճառով այն մնացել էր Անի բերդում, որտեղից հանեց ու այս ավանում՝ բերդի մոտ, կանգնեցրեց որդին՝ Տիգրանը։ Եվ տեղի պաշտամունքը ու հանդիսությունները այնքան հռչակվեցին, որ մինչև իսկ Անահտական գավառ կոչվեց, և երկիրն էլ ընծայվեց նրան ու քրմերին։ Ստրաբոնից զատ՝ այլ օտար պատմինչր էլ են հիշատակում (Դիոն, XXXVI, 5, Պլինիուս, V, 24) հարյուրավոր սպասավորներով շրջապատված դիցուհուն, որոնց՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, սրբանվեր կամ սրբապաշտ են կոչում (հիերոդուլոս)։ Մեհյանի կամ մեհյանների մոտ ընդարձակ, անմշակ դաշտ ու մարգ էր թողնված նվիրական երինջների արածելու համար, որոնց ճակատը խարանում էին ջահաձև դրոշմով, որ օտարները չմոտենան, և դրանք ժամանակին զոհաբերվեն։ Տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը, կատարվում էին մեծ տոնահանդեսներ։ Իսկ ըստ մեր պատմիչների՝ մեծ տոնական օրը նավասարդ ամսի 15֊ն էր՝ նմանությամբ սակայն տոների, որ բարեկենդանի նման մի բան էր։ Այդ օրը քրմապետը, թագավորակերպ հագնված ու խույրը գլխին, քուրմերին ու բազմաթիվ ուխտավորներին առաջնորդում էր, և Անահիտի կուռքը վերցնելով՝ թափորակերպ պտտվում էին մեհյանի շուրջը՝ աղոթանման երգեր երգելով։ Հետո աշխարհիկ հանդիսություններ, պարեր էին կատարվումՀույներն էլ ունեին մի այսպիսի տոնահանդես, որ կոչվում էր կորդակ՝ ի պատիվ նրանց էլիսյան Անահիտի։ Նույնիսկ Արտեմիսը այնտեղ կամ մեկ այլ վայրում ուներ Կորդաքս մականունը, որ նշանակում էր էլիսացիների և դորիացիների պարելու մի տեսակ։ Մեր լեզվով կորդակ նշանակում է «գլխանոց, սաղավարտ»՝ գուցե առնված օտար լեզվից։ բոլոր սարերում, և զգեստներն էլ փոխում էին ու հանգնվում սակերի նման անխտիր բոլորը՝ տերերը և ծառաները։ Եվ երբ կերուխում էլ էր հաջորդում, իհարկե, լինում էին նաև հեթանոսական անկարգություններ։ Եվ ըստ Ստրաբոնի՝ ազնվականները մինչև իսկ իրենց դուստրերի կուսությունն էին նվիրում Անահիտի եկվոր պաշտամունքասերներին և սա համարելով սրբազան արարողություն՝ հետո հարսնացնում էին նրանց՝ զգաստության Տիկնոջը մատուցելով այդպիսի մի անզգաստ պաշտամունք, թեպետ ասում են, որ հետագայում այդ նվիրյալները ապրում էին պարկեշտությամբ։ Գուցե այս երևույթի մի պատճառը կամ մեծ պատճառը Անահիտի՝ խնամակալության ու բեղմանվորության պաշտպան համարվելն էր։ Ըստ Ստրաբոնի՝ Փոքր Ասիայի հույների արձակաբարո ցեղերին (Զելա և Կոմանա քաղաքներին) մերձակա Անահտական գավառի մեջ էլ էր մտել համարձակությունը, բայց կամ ոչ միշտ, կամ ոչ ուրիշ կողմերում։ Տրդատի տված գաղափարը և Անահիտին <i>զգաստության մայր</i> կոչելը շատ է հեռու Ստրաբոնի գրածից, թեպետ և անհնար էլ էր, որ չաստվածը լիներ զգաստ և զգաստություն ներշնչող՝ քրիստոնեական ըմբռնումով։ Եվ «Հայսմավուրք»֊ի հեղինակն էլ պախարակում է Անահիտին՝ նրան կոչելով Արամազդի կին։ Պախարակում է նաև ս․ Գրիգորը․ «Խափանեաց զգարշելի անունն․․․ այլ մի՛ յիշեսցին զազրալիքն և չարաչար գարշութիւնք իւրեացն»։
== Ծանոթագրություններ ==
<references>