: ― Բավական է, նայեք նրանց դեմքերին, ― զայրացած հրամայեց Հոլմսը։
: Հավատացած եմ, ինձ երբեք չի վիճակվել տեսնել մարդկանց դեմքերին մեղքի խոստովանության այդքան ակնհայտ արտահայտություն։ Ավագը շվարած էր և ճզմված։ Նրա խիստ, կտրուկ դիմագծերը մռայլ վհատություն էին արտահայտում։ Իսկ որդին դեն էր նետել անպարկեշտության ու շինծու անհոգության արտահայտությունը, վտանգավոր գազանի չար կատաղությամբ փայլում էին նրա սև աչքերը և աղավաղում գեղեցիկ դիմագծերը։ Տեսուչը ոչ մի բառ չարտասանեց, բայց մոտեցավ դռանն ու սուլիչով սուլեց։ Անմիջապես հայտնվեցին երկու ոստիկաններ։
: ― Ես ընտրություն չունեմ, միստր Կանինգեմ, ― ասաց նա։ ― Հուսով եմ, կպարզվի, որ այս ամենը անմտություն է, բայց ինքներդ եք տեսնում, որ․․․ Ա՛Ա՜, ահա թե ինչ․․․ Անմիջապես գցեք։
: Նա հարվածեց երիտասարդ Կանինգեմի ձեռքին, և ետ քաշված հրահանով ատրճանակը ընկավ գետնին։
: ― Պահեք դա, ― ասաց Հոլմսը, ոտքը ճարպկորեն ատրճանակի վրա դնելով, ― դա ձեզ դատարանում պետք կգա։ Բայց իրականում ահա թե ինչն է մեզ անհրաժեշտ․․․ ― Նա ցույց տվեց փոքր, ճմռթված թղթի կտորը։
: ― Գրությո՛ւնըԳրությո՜ւնը, ― բացականչեց տեսուչը։
: ― Կռահեցիք։
: ― Որտե՞ղ էր։