## == Գլուխ երեսունմեկերորդ==
— Տանիքը հոտ կունենա,— ասացի ես,— բայց, այն ուամենայնիվ, ձեզ կպաշտպանի ցրտից և կպատսպարի անձրևից ու ձյունից։
## == Գլուխ երեսուներկուերորդ==
Ես արթնացա մի խորհրդավոր զգացողության ճնշումով։ Ինձ թվում էր, թե ինչ-որ բան է պակասում իմ շրջապատում։ Բայց խորհրդավորությունն ու ճնշումն իսկույն անհետացան, երբ պարզվեց, որ պակասող բանը քամին է։ Ես քնել էի ջղային լարվածության վիճակում, որին երբեմն մարդ ենթարկվում է շարունակական աղմուկի կամ շարժման ազդեցությամբ։ Երբ արթնացա, դեռևս լարված էի և նախապատրաստված՝ հակադրվելու այն ճնշումին, որն արդեն չքացել էր։