== Հինգերորդ գլուխ ==
Պոլինան արտասովոր մտազբաղ եր, բայց ճաշի սեղանից վեր կենալուց հետո իսկույն առաջարկեց, վոր ուղեկցեմ իրեն զբոսանքի։ Մենք վերցրինք յերեխաներին և գնացինք պուրակը, շատրվանի կողմը։
Վորովհետև յես առանձնապես գրգռված դրության մեջ եյի, ուստի և կոպտաբար հարց տվի՝ ինչո՞ւ մեր մարկիզ Դե֊Գրիյեն, ֆրանցուզիկը, վոչ միայն այլևս նրան չի ուղեկցում, յերբ վոր նա վորևե տեղ ե դուրս գալիս, այլև որերով նրա հետ չի խոսում։
— Վորովհետև նա ստոր մարդ ե,― տարորինակ պատասխանեց նա ինձ։ Յես յերբեք նրանից այդպիսի կարծիք Դե-Գրիյեյի մասին դեռ չեյի լսել և լռեցի, վախենալով, վոր կըմբռնեմ այդ դյուրագրգռությունը։
— Իսկ դուք նկատեցի՞ք, վոր նա այսոր գեներալի հետ ւավ չեր։
— Դուք կամենում եք իմանալ գործի եյությո՞ւնը,— չոր ու գրգռված պատասխանեց նա։― Դուք գիտե՞ք, վոր գեներալն ամբողջովին իրեն գրավ ե դրել նրա մոտ, ամբողջ կալվածը նրանն ե, և յեթե տատը չմեռնի, ֆրանսիացին իսկույն կտիրանա այն ամենին, վոր իր մոտ գրավ ե դրված։
— Ա՜, ուրեմն ճի՞շտ ե, վոր ամեն ինչ գրտվ ե դրված։ Յես լսել եյի, բայց չգիտեյի, վոր ամեն-ամեն ինչ։
— Իսկ ի՞նչ կա վոր։
― Վոր այդպես ե, մնաս բարով m-lle Blanche,― նկատեցի յես,— գեներալի կին չի դառնա այլևս։ Գիտե՞ք ինչ կա. ինձ թվում ե, վոր գեներալն այնքան ե սիրահարվաձ, վոր մի գուցե ինքնասպան ել լինի, յեթե m-lle Blanche֊ը նրան թողնելու լինի։ Նրա տարիքում այդպես սիրահարվելը վտանգավոր ե։
— Ինձ ել ե թվում, վոր նրան մի բան կպատահի,— մտազբաղ նկատեց Պոլինա Ալեքսանդրովնան։
— Ի՜նչ լավ ել դուրս ե գալիս,— գոչեցի յես,― ավելի կոսլիտ չի կարելի ցույց տալ, վոր նա համաձայն ել ե մարդու գնալ միմիայն փողի պատճառով։ Այստեղ քաղաքավարություն անգամ չի պահպանվում, միանգամայն առանց քաշվելու յեր կատարվում։ Հրա՜շք։ Գալով տատին ― ավելի ծիծաղելի և աղտոտ բան չի լինի, քան հեռագիր հեռագրի հետևից խփել և հարցնել՝ մեռե՞լ ե արդյոք, մեռե՞լ է։ Հը՞։ Ինչպե՞ս եք հավանում այդ, Պոլինա Ալեքսանդրովնա։
— Այդ ամենը դատարկ բան ե,― ասաց նա զզվանքով ընդհատելով խոսքս։― Յես ընդհակառակը, զարմանում եմ, վոր դուք այդքան ուրախ, զվարթ տրամադրության մեջ եք։ Ինչի՞ց եք ուրախացել։ Մի՞թե նրանից, վոր իմ փողերը տանուլ եք տվել։
— Ինչո՞ւ տվիք ինձ, վոր տանուլ տամ։ Յես ձեզ ասացի, վոր ուրիշների համար, մանավանդ ձեզ համար, չեմ կարող խաղալ։ Յես հնազանդում եմ, ինչ ել դուք ինձ հրամայելու լինեք․ բայց հետևանքն ինձնից չի կախված։ Յես հո նախազգուշացրի, վոր բան չի դուրս գա։ Ասացեք, դուք շա՞տ եք վշտացել, վոր այնքան փող եք կորցրել։ Այնքանը ձեր ինչի՞ն ե պետք։
— Այդ հարցերն ինչացո՞ւ յեն։
— Բայց չէ՞ վոր դուք ինքներդ եք խոստացել բացատրել․․․ լսեցեք, յես միանգամայն հավատացած եմ, վոր յերբ սկսեմ ինձ համար խաղալ (իսկ յես տասներկու ֆրիդրիխսդոր ունեմ) կտանեմ։ Այն ժամանակ վերցրեք ինձնից, վորքան վոր ձեզ պետք ե։
Նա դեմքին արհամարհական արտահայտություն տվեց։
— Դուք միք նեղանա ինձնից,― շարունակեցի յես,― նման առաջարկի համար։ Յես մինչ այն աստիճան տոգորված եմ այն գիտակցությամբ, վոր ձեր առջև զերո յեմ, այսինքն՝ ձեր աչքում, վոր դուք կարող եք ինձնից անգամ փող ընդունել։ Դուք չպիտի նեղանաք իմ նվերից։ Համ ել յես ձեր փողն եմ տանուլ տվել։
Նա արագ նայեց վրաս և, նկատելով, վոր յես գրգռված և հեգնորեն եմ խոսում, դարձյալ խոսքս կտրեց։
— Իմ պարագաները ձեզ համար բնավ հետաքրքրական չեն։ Թե ուզում եք իմացած լինել, յես պարզապես պարտ եմ։ Յես փող եմ պարտք արել և կկամենայի պարտքս տալ։ Մեջս խելացնոր և տարորինակ միտք կար, թե յես անպատճառ կտանեմ, այստեղ, խաղասեղանի վրա։ Ինչո՞ւ յեր այդ միտքը ծագել մեջս ― չեմ հասկանում, բայց յես հավատում եյի։ Ով գիտե, թերևս այն պատճառով ել հավատում եյի, վոր ընտրության միջոցին յես վոչ մի ուրիշ շանս չունեյի։
— Կամ թե այն պատճառով, վոր շատ եր ''պետք'', վոր տանեմ։ Դա շատ և շատ նման ե, թե ինչպես խեղդվողը ծղոտից ե բռնում, վոր փրկվի։ Համաձայնեցեք, վոր յեթե նա խեղդվելու, չլիներ, նա ծղոտը փայտի տեղ չեր դնի։
Պոլինան զարմացավ։
— Ապա ինչպե՞ս ե,― հարցրեց նա,— վոր դուք ինքներդ ել նույն հույսն եք տածում։ Յերկու շաբաթ առաջ դուք ինքներդ մի անգամ շատ և յերկար խոսում եյիք այն մասին, վոր դուք միանգամայն հավատացած եք, վոր այստեղ տանելու յեք, ռուլեթի խաղում, և համոզում եյիք ինձ, վոր յես ձեզ խելագարի տեղ չդնեմ։ Գուցե դուք այն ժամանակ կատա՞կ եյիք անում, սակայն յես հիշում եմ, դուք այնքան լուրջ եյիք ասում, վոր չեր կարելի կատակի տեղ դնել։
— Այդ ճշմարիտ ե,― պատասխանեցի յես մտազբաղ,— յես մինչև որս ել միանգամայն հավատացած եմ, վոր պիաի տանեմ։ Յես նույնիսկ կխոստովանեմ, վոր դուք մեջս հարց հարուցիք՝ ինչո՞ւ հենց իմ այսորվա անմիտ և անճոռնի տանուլ տալը իմ մեջ վոչ մի կասկած չթողեց։ Այնուամենայնիվ յես միանգամայն հավատացած եմ, վոր հենց վոր սկսեմ ինձ համար խաղալ, անպատճառ, կտանեմ։
— Ինչո՞ւ յեք դուք այդպես միանգամայն համոզված։
— Յեթե կամենում եք ― չգիտեմ։ Յես միայն գիտեմ, վոր ինձ համար տանելը ''հարկավոր է'', վոր դա ինձ համար ել միակ յելքն ե։ Ահա թերևս դրանից ե, վոր ինձ թվում ե, վոր յես անպատճառ պիտի տանեմ։
― Ուրեմն ձեզ համար ել չափազանց ''հարկավոր է'', յեթե դուք մոլեռանդ հավատացած եք։
— Գրազ կգամ, վոր դուք կասկածում եք, վոր յես կարող եմ լուրջ կարիք զգալ։
— Ինձ համար դա միևնույն ե,— կամացուկ և անտարբեր պատասխանեց Պոլինան։― Յեթե կամենում եք, ''այո՛'', յես կասկածում եմ, վոր ձեզ վորևե բան լուրջ տանջելիս լինի։ Դուք կարող եք տանջվել, բայց վոչ լուրջ։ Դուք անկարգ և չհավասարակշռված մարդ եք։ Ձեր ինչի՞ն ե պետք փողը։ Այն ժամանակ ձեր բերած բոլոր պատճառաբանությունների մեջ յես վոչ մի լուրջ բան չգտա։
— Ի դեպ,― ընդհատեցի յես,― դուք ասացիք, վոր պարտք պիտի վերադարձնեք։ Լա՜վ պարտք ե, ուրեմն։ Ֆրանսիացուն չլինի։
— Այդ ի՞նչ հարցեր են։ Դուք այսոր առանձնապես կոպիտ եք։ Հարբած հո չե՞ք։
— Դուք գիտեք, վոր յես ամեն ինչ թույլատրում եմ ինձ ասել և հարցնել, յերբեմն շատ շիտակ։ Կրկնում եմ, յես ձեր ստրուկն եմ, իսկ ստրուկներից չեն ամաչում, ստրուկն ել չի կարող վիրավորել։
— Այդ ամենը դատարկ բան ե։ Համ ել տանել չեմ կարող ձեր այդ «ստրկական» թեորիան։
― Նկատեցեք, վոր յես իմ ստրկության մասին բնավ նրա համար չեմ խոսում, վոր կկամենայի ձեր ստրուկը լինել, այլ պարզապես խոսում եմ, վորպես փաստի մասին, վոր միանգամայն ինձնից կախված չե։
— Կարճ կապեցեք․ ձեր ինչի՞ն ե պետք փողը։
— Իսկ ձեր ինչի՞ն ե պետք իմանալը։
— Ինչպես կամենաք,— պատասխանեց նա և հպարտ շուռ տվեց գլուխը։
— Ստրկական տեսություն տանել չեք կարող, իսկ ստրկություն պահանջում եք՝ «պատասխանեցեք և դատողություններ մի՛ք անի»։ Լավ, թող այդպես լինի։ Ինչի՞ս ե պետք փողը, հարցնում եք դուք։ Ինչպե՞ս թե ինչիս։ Փողը ― ամեն ինչ ե։
— Հասկանում եմ, բայց փողի ցանկությունից այդպիսի խելագարության մեջ չեն ընկնի։ Դուք ել եք ջղագարության, ֆաթալիզմի հասնում։ Այստեղ ինչ-վոր բան կա․ ինչ-վոր հատուկ նպատակ։ Խոսեցեք առանց այլևայլության, յես այդպես եմ կամենում։
Նա կարծես թե բարկանալ եր սկսում և ինձ սաստիկ դուր յեկավ, վոր նա այդպիսի սրտնեղությամբ եր հարցաքննում։
— Հասկանալի բան ե, վոր նպատակ կա,— ասացի յես,― բայց յես չեյի կարող բացատրել, թե ինչ նպատակ։ Վոչ ավելին, քան յեթե փողի տեր դառած՝ յես ձեզ համար ել ուրիշ մարդ կդառնամ և վոչ թե ստրուկ։
— Ինչպե՞ս։ Իչպե՞ս կհասնեք դուք դրան։
— Ինչպես կհասնե՞մ։ Ինչպե՞ս թե, դուք նույնիսկ չեք ըմբռնում՝ ինչպես կարող եմ յես հասնել այն բանին, վոր դուք վրաս այլ կերպ նայեք, քան ստրուկի վրա։ Ահա հենց այդ ե, վոր յես չեմ կամենում, այդպիսի զարմանք և տարակուսանք։
— Դուք ասում եյիք, թե այդ ստրկությունը ձեզ համար վայելք ե։ Յես ինքս ել եյի այդպես մտածում։
— Դուք ել այդպե՜ս եյիք մտածում,― գոչեցի յես ինչ-վոր տարորինակ վայելքով։― Ա՜խ, ինչ գեղեցիկ ե ձեր այդ միամտությունը։ Այո, այո, հենց ձեզ ստրկանալը ― վայելք ե։ Կա, կա վայելք ծայր աստիճան ստորացման և չնչին դառնալու մեջ։― Շարունակում եյի զառանցել յես։― Սատանան գիտե, թերևս մտրակի մեջ ել կա, յերբ վոր մտրակը դիպչում ե մեջքիդ և պատառբզիկ անում միսդ․․․ Սակայն յես կամենում եմ գուցե ուրիշ վայելքներ ել ճաշակել։ Նոր գեներալը ձեր ներկայությամբ, ճաշին, խրատում եր տարեկան յոթ հարյուր ռուբլու համար, վոր յես նրանից, թերևս, չեմ ել ստանա։ Մարկիզ Դե֊գրիյեն, հոնքերը բարձրացնելով, զննող հայացքով նայում ե ինձ վրա և միևնույն ժամանակ չի նկատում ինձ։ Իսկ յես իմ հերթին, գուցե սաստիկ կամնում եմ ձեր ներկայությամբ բռնել մարկիզ Դե-Գրիյեյի քթից։
— Մանկամիտ թոթովանք։ Մարդ ինչ դրության մեջ ել լինի, կարող ե արժանապատվությամբ պահել իրեն։ Յեթե այստեղ պայքար կա, ապա նա կբարձրացնի և վոչ թե կստորացնի։
— Ուղղակի դասագրքիg քաղած ճշմարտություն։ Յենթադրեցեք ապա, վոր յես գուցե չեմ կարող արժանապատվությամբ պահել ինձ։ Այսինքն՝ գուցե թե արժանավոր մարդ ել եմ, իսկ արժանապատվությամբ պահել ինձ չեմ կարողանում։ Հասկանո՞ւմ եք դուք, վոր կարող ե այդպես լինել։ Բոլոր ռուսներն այդպես են և գիտե՞ք ինչու՝ — վորովհետև ռուսները չափազանց հարուստ և բազմակոմղանի շնորքի տեր են, վորպեսզի շուտով կարողանան իրենց համար վայել ձև գտնել։ Այստեղ բանը ― ձևն ե։ Մեծ մասամբ մենք, ռուսներս, այնքան հարուստ շնորքի տեր ենք, վոր վայել ձևի համար պետք ե վոր մենք հանճարեղ լինենք։ Իսկ հանճարեղությունն ել ամենից հաճախ չի լինում, վորովհետև ընդհանրապես շատ հազվագյուտ բան ե։ Միայն ֆրանսիացիների և գուցե թե միքանի այլ յեվրոպացիների ձևն ե այնքան լավ վորոշվել, վոր նրանք կարող են ծայր աստիճան արժանապատիվ տեսք ունենալ և լինել ամենաանարժան մարդիկ։ Դրանից ե, վոր ձևը նրանց մեջ այնքան մեծ նշանակություն ունի։ Ֆրանսիացին կտանի վիրավորանք, իսկական, սրտի վիրավորանք, և դեմքի մի մկանն ել չի շարժի, բայց բնավ չի համբերի, եթե նրա քթին տալու լինեն, վորովհետև դա կլիներ ընդունված և դարերով սրբագործված քաղաքավարության ձևի խախտում։ Դրանիg ե, վոր մեր որիորդները հոգի յեն տալիս ֆրանսիացիների համար ― նրանց ձևը՝ յերևելի յե։ Ըստ իս, վոչ մի ձև չկա ել, այլ միայն աքաղաղը, le coq gaulois: Ասենք՝ յես այդ չեմ կարող հասկանալ, յես կին չեմ։ Գուցե աքաղաղները լավ են։ Յեվ ընդհանրապես յես տակից-գլխից դուրս եմ տալիս, իսկ դուք ինձ չեք ընդհատում։ Ավելի հաճախ ընդհատեցեք ինձ․ յերբ վոր յես ձեզ հետ եմ խոսում, յես ուզում եմ ամեն, ամեն ինչ ասած լինել։ Յես ձևը միանգամայն կորցնում եմ։ Յես համաձայն եմ անգամ, վոր վոչ միայն ձև, այլև վոչ մի արժանիք ել չունեմ։ Այդ յես ձեզ հայտարարում եմ։ Վոչ մի արժանիքի մասին նույնիսկ չեմ ել հոգում։ Հիմա մեջս ամեն ինչ կանգ ե առել։ Դուք ինքներդ գիտեք, թե ինչից։ Իմ գլխում և վոչ մի մարդկային միտք չկա։ Վաղուց հետե յես չգիտեմ, թե ինչ ե կատարվում աշխարհում, լինի Ռուսաստանում, լինի այստեղ։ Ահա յես անցա Դրեզդենից և չեմ հիշում ― այդ ինչ Դրեզդեն եր։ Դուք ինքներդ գիտեք, թե ինչն ե ինձ կլանել։ Վորովհետև յես բնավ հույս չունեմ և ձեր աչքում զերոյի յեմ հավասար, ուստի և ուղղակի ասում եմ՝ յես ամենուրեք ձեզ եմ միայն տեսնում, իսկ մնացածը — միևնույն ե ինձ համար։ Ինչի՞ համար և ինչպե՞ս եմ ձեզ սիրում ― չգիտեմ։ Գիտե՞ք դուք արդյոք, վոր թերևս դուք գեղեցիկ ել չեք։ Յերևակայեցեք, յես նույնիսկ չգիտեմ՝ գեղեցիկ ե ձեր դեմքը, թե վոչ։ Ձեր սիրտը, անպայման լավը չի. ձեր խելքը ― ազնիվ չե․ այդ շատ հնարավոր ե։
— Դրանից ե, գուցե, վոր դուք մտադիր եք գնել ինձ փողով,— ասաց նա,— վորովհետև չեք հավատում իմ ազնվության։
— Յես յե՞րբ եմ ձեզ փողով գնելու մտադրություն ունեցել,— գոչեցի յես։
— Դուք շփոթվել եք և կորցրել թելը։ Յեթե վոչ ինձ, գեթ իմ հարգանքը դուք մտադիր եք գնել փողով։
— Ե՜, չե, վո՛չ լիովին։ Յես ձեզ ասացի, վոր յես դժվարանում եմ բացատրել։ Դուք ճնշում եք ինձ։ Մի՛ք բարկանա իմ դուրս տվածից։ Դուք հասկանում եք, թե ինչու ինձնից չի կարելի նեղանալ․ յես պարզապես խելագար եմ։ Ասենք ինձ համար միևնույն ե, յեթե նեղանալու յել լինեք։ Բավական ե, վոր յես վերևում, իմ խղճուկ սենյակում հիշեմ և յերևակայեմ ձեր զգեստի շրշյունը ― և յես պատրաստ եմ կրծոտելու ձեռներս։ Յեվ ինչո՞ւ յեք դուք ինձնից նեղանում։ Նրա համար, վոր յես ինձ ստրո՞ւկ եմ անվանում։ Ոգտվեցե՛ք, ոգտվեցե՛ք իմ ստրկությունից, ոգտվեցեք։ Գիտե՞ք դուք արդյոք, վոր յես յերբ և իցե կսպանեմ ձեզ։ Դրա համար չեմ սպանի, վոր կդադարեմ սիրելուց կամ կխանդեմ, այլ հենց այնպես կսպանեմ, վորովհետև յերբեմն մեջս ցանկություն ե ծագում ուտել ձեզ։ Դուք ծիծաղում եք․․․
— Բոլորովին չեմ ծիծաղում,― ասաց նա ցասկոտ։—— Յես հրամայում եմ ձեզ լռել։
Նա կանգ առավ, հազիվ շունչ քաշելով ցասումից։ Աստված վկա, յես չգիտեմ, գեղեցի՞կ եր նա թե վոչ, բայց յես միշտ սիրում եյի նայել, յերբ վոր նա իմ առջև կանգ եր առնում, ուստի և սիրում եյի հարուցանել նրա ցասումը։ Թերևս նա նկատել եր այդ և դիտմամբ եր բարկանում։ Յես այդ իրեն ասացի։
— Ի՜նչ աղտոտ բան,― գոչեց նա զզվանքով։
— Ինձ համար միևնույն ե,― շարունակեցի յես։― Համ ել գիտեք, վոր յերկուսով ման գալը մեզ համար վտանգավոր ե. շատ անգամ անդիմադրելի ձգտում ե ծագել մեջս ծեծել ձեզ, այլանդակել, խեղդել։ Յեվ ի՞նչ եք կարծում, բանը դրան չի՞ հասնի։ Դուք ինձ տենդախտի կհասցնեք։ Սկանդալի՞ց եմ վախենալու, ի՞նչ ե։ Ձեր ցասումի՞ց։ Ձեր ցասումն ի՞նչ ե վոր։ Յես սիրում եմ անհույս կերպով և գիտեմ և դրանից հետո յես հազար անգամ ավելի կսիրեմ ձեզ։ Յեթե յես ձեզ յերբևիցե սպանելու լինեմ ― ապա պետք կլինի վոր ինձ ել սպանեմ. այդ դեպքում յես ինձ վորքան կարելի յե յերկար չեմ սպանի, վորպեսզի այդ անտանելի ցավն առանց ձեզ զգամ։ Գիտե՞ք ինչ անհավանական բան. յես ձեզ որեցոր ''ավելի'' յեմ սիրում, իսկ դա գրեթե անհնար ե։ Յեվ դրանից հետո յես ֆաթալիստ չլինե՞մ։ Հիշո՞ւմ եք, յերեկ չե անցյալ որը, Շլանգենբերգի վրա, յես շշնջացի, ձեր դրդումով՝ մի խոսք ասացեք և յես կնետվեմ այս անդունդը։ Յեթե դուք այդ խոսքն ասեյիք, յես կնետվեյի ցած։ Մի՞թե դուք չեք հավատում, վոր կնետվեյի։
— Ի՜նչ հիմար դատարկախոսություն,— գոչեց նա։
— Իմ գործը չե, հիմար ե թե խելոք,― գոչեցի յես։― Յես գիտեմ, վոր ձեր ներկայությամբ յես պետք ե խոսեմ, խոսեմ, խոսեմ ― և յես խոսում եմ։ Յես վողջ ինքնասիրությունս ձեր ներկայությամբ կորցնում եմ և ինձ համար ամեն ինչ միևնույն ե։
— Ինչո՞ւ պիտի յես ստիպեմ, վոր դուք Շլանգենբերգից ցած թռչեք,― ասաց նա չոր և մի տեսակ առանձնապես վիրավորիչ։— Այդ ինձ համար միանգամայն անոգուտ ե։
— Սքանչելի՜ յե,― գոչեցի յես,— դուք դիտմամբ ասացիք այդ սքանչելի «անոգուտ»-ը, վոր ինձ ճզմեք։ Յերբ վոր դուք ձեր բերանը բաց եք անում, յես տեսնում եմ ձեր թոքերը։ Ասում եք անոգուտ ե։ Բայց չէ՞ վոր հաճույքը միշտ ոգտակար ե, իսկ վայրագի, անսահման իշխանությունը ― անգամ ճանճի վրա ― այդ ել իր տեսակի հաճույք ե։ Մարդս ի բնե բռնակալ ե և սիրում ե տանջել։ Դուք սաստիկ սիրում եք տանջելը։
Հիշում եմ, վոր նա զննում եր ինձ ինչ-վոր առանձնապես սևեռուն ուշադրությամբ։ Յերևի իմ դեմքն այն միջոցին արտահայտելիս ե յեղել իմ խառնիշփոթ և անմիտ զգացողությունները։ Հիմա յես մտաբերում եմ, վոր իրոք մեր խոսակցությանը բառ առ բառ այսպես ե ընթացել այն միջոցին, ինչպես յես այստեղ նկարագրեցի։ Աչքերս արնով եյին լցվել։ Շրթունքներիս անկյուններում լերդացել եր փրփուրը։ Գալով Շլանգենբերգին, յերդվում եմ պատվովս, նույնիսկ հիմա ել, յեթե նա այն միջոցին ինձ հրամայելու լիներ ցած նետվելու, յես կնետվեյի՜։ Յեթե լոկ կատակի համար ել ասած լիներ, յեթե արհամարհանքով ել, թքելով վրաս ասած լիներ ― յես դարձյալ կնետվեյի ցած։
— Վոչ, ինչու չե, յես հավատում եմ ձեզ,— արտասանեց նա, բայց այնպես, ինչպես միայն նա գիտե յերբեմն արտասանել, այնպիսի արհամարհանքով և այնքան կծու, այնպիսի գոռոզությամբ, վոր, աստված վկա, յես կարող եյի սպանել նրան այդ րոպեյին։ Նա ռիսկ եր անում։ Նրան այդ ասելով, ել յես սուտ չասացի։
— Դուք վախկոտ չե՞ք,― հարցրեց նա հանկարծ ինձնից։
— Չգիտեմ, գուցե և վախկոտ եմ։ Չգիտեմ։ Յես դրա մասին վաղուց չեմ մտածել։
— Յեթե յես ձեզ ասելու լինեյի՝ սպանեցեք այսինչ մարդուն, դուք կսպանեյի՞ք նրան։
— Ո՞ւմ։
— Ում վոր ցանկանամ։
— Ֆրանսիացո՞ւն։
— Մի՛ք հարցնի, այլ պատասխանեցեք,— ում վոր մատնանիշ անեմ։ Յես կամենում եմ իմանալ, լո՞ւրջ եյիք հիմա խոսում։— Նա այնքան լուրջ և անհամբեր եր պատասխանի սպասում, վոր յես մի տեսակ յեղա։
— Կասե՞ք ինձ թե վոչ, վերջապես, թե ի՞նչ ե այստեղ կատարվում,― գոչեցի յես։— Ի՞նչ ե, վախենում եք ինձնից, ինչ ե։ Յես ինքս ել եմ տեսնում, թե ինչ անկարգ բաներ կան այստեղ։ Դուք մի քանդված և խելագար մարդու դուստրն եք, վորը վարակված ե կրքով դեպի այդ դևը ― Blanche-ը․ ապա՝ այստեղ ե ֆրանսիացին, իր խորհրդավոր ազդեցությամբ ձեզ վրա և ահա դուք հիմա ինձ այդքան լուրջ․․․ նման հարց եք տալիս։ Գոնե յես իմանամ, այլապես կցնորվեմ և մի բան կանեմ։ Գուցե դուք քաշվո՞ւմ եք արժանացնել ձեր սրտաբացությանը։ Կարելի՞ յե միթե, վոր դուք ինձնից քաշվեք։
— Յես ձեզ հետ բոլորովին դրանից չեմ խոսում։ Յես ձեզնից հարցրել եմ և սպասում եմ պատասխանի։
— Հասկանալի բան ե՝ կսպանեմ,— գոչեցի յես,― ում ել վոր դուք ինձ մատնացույց անելու լինեք, բայց մի՞թե դուք կարող եք․․․ միթե դուք կհրամայե՞ք այդ։
— Իսկ ի՞նչ եք կարծում, կխնայե՞մ ձեզ, ինչ։ Կհրամայեմ, իսկ ինքս մի կողմ կքաշվեմ։ Կտանե՞ք դուք այդ։ Վո՜չ, ինչպե՜ս կարող եք։ Դուք թերևս հրամանով սպանեք ել, իսկ հետո կգաք սպանելու ինձ, վոր յես համարձակվել եմ ձեզ ուղարկելու։
Այս խոսքերի վրա ասես մի բան խփեց գլխիս։ Իհարկե, այն միջոցին ել յես նրա հարցը կիսակատակ եյի համարում, իբրև մարտակոչ, այնուհանդերձ նա շատ լուրջ եր խոսում։ Սյնուհանդերձ յես ապշել եյի, վոր նա այդպես արտահայտվեց, վոր նա այդպիսի իրավունք ե վերապահում ինձ վրա, վոր նա համաձայնում ե այդպիսի իշխանություն բանեցնելու ինձ վրա և ուղղակի ասում ե՝ «գնա դեպի կորուստ, իսկ յես մի կողմ կքաշվեմ»։ Այս խոսքերում ինչ-վոր այն աստիճան ցինիկ և շիտակ բան կար, վոր, ըստ իս, արդեն շատ-շատ եր։ Այսպիսով, ուրեմն, դրանից հետո ի՞նչ աչքով ե նա ինձ վրա նայում։ Այդ արդեն ստրկության և չնչինության սահմանն ել անցավ։ Այդպիսի հայացքից հետո մարդուն բարձրացնում են մինչև ինքը։ Յեվ ինչքան ել անմիտ, վորքան ել անհավանական լիներ մեր խոսակցությունը, բայց սիրտս դողաց։
Հանկարծ նա խնդաց։ Մենք այն միջոցին նստարանի վրա նստած եյինք խաղացող մանուկների առջև, այն իսկ տեղի դեմ, վորտեղ կանգ եյին առնում կառքերը և ցած իջեցնում յեկվորներին ծառուղու վրա, վոկսալի դիմաց։
— Տեսնո՞ւմ եք այն հաստ բարոնուհուն,— գոչեց նա,― դա բարոնուհի Վուրմերհելմն ե։ Նա միայն յերեք որ առաջ ե յեկել։ Տեսնո՞ւմ եք նրա ամուսնուն՝ յերկար, չոր պրուսացի, ձեռնափայտը ձեռքին։ Հիշո՞ւմ եք ինչպես եր նա անցյալ որը մեզ վոտից գլուխ նայում։ Գնացեք հիմա, մոտեցեք բարոնուհուն, գլխարկներդ հանեք և նրան ֆրանսերեն վորևե բան ասացեք։
— Ինչո՞ւ։
— Դուք յերդվում եյիք, վոր ցած կնետվեյիք Շլանգենբերգից․ դուք յերդվում եք, վոր պատրաստ եք սպանելու, յեթե յես հրամայելու լինեմ։ Այդ բոլոր սպանությունների և վողբերգությունների փոխարեն յես կամենում եմ միայն ծիծաղել։ Գնացեք առանց այլևայլության։ Յես ուզում եմ տեսած լինել, թե ինչպես բարոնը կծեծի ձեզ իր ձեռնափայտով։
— Դուք դրդում եք ինձ. դուք կարծում եք՝ չե՞մ անի։
— Այո՛, դրդում եմ, գնացեք, յես այդպես եմ կամենում։
— Համեցեք, գնամ, թեպետ դա վայրենի ֆանտազիա յե։ Միայն ահա թե ինչ՝ չլինի թե գեներալի համար անախորժություն ծագի, իսկ նրանից ― ձեզ համար։ Աստված վկա, յես իմ դարդը չեմ քաշում, այլ ձեր, համ ել ― գեներալի։ Յեվ ի՞նչ ֆանտազիա յե՝ գնալ կին վիրավորելու համար։
— Վոչ, դուք լոկ դատարկախոս եք, ինչպես տեսնում եմ,— ասաց նա արհամարհական ձևով։― Ձեր աչքերը միայն արյունով լցվեցին քիչ առաք,— այն ել, թերևս, նրանից, վոր ճաշին շատ գինի եյինք խմել։ Մի՞թե յես ինքս չեմ հասկանում, վոր դա և՛ հիմար, և՛ ստոր բան ե, և վոր գեներալը կբարկանա։ Յես պարզապես ծիծաղել եմ ուզում։ Ուզում եմ ― պրծավ գնաց։ Ձեր ինչի՞ն ե պետք կին վիրավորելը։ Ձեզ ավելի շուտ ձեռնափայտով կծեծեն։
Յես շուռ յեկա և լռելյայն գնացի կատարելու նրա պատվերը։ Իհարկե, դա հիմարություն եր և, իհարկե, յես չկարողացա դուրս պրծնել, բայց յերբ վոր յես սկսեցի մոտենալ բարոնուհուն, հիշում եմ, ինձ ևս կարծես մի բան քաշեց, ուղղակի ինչպես աշակերտի չարությունը կբռնի։ Համ ել սարսափելի գրգռված եյի, ասես հարբած լինեյի։
== Վեցերորդ գլուխ ==