== Վեցերորդ գլուխ ==
Ահա յերկու որ ե արդեն անցել այն հիմար որից։ Յեվ ինչքա՜ն աղմուկ, աղաղակ, ասե-կոսե, իրարանցում։ Ի՜նչ անկարգ, անկանոն բան, հիմարություն և ստորություն ե այդ ամենի պատճառը՝ ― յես։ Ասենք, յերբեմն ծիծաղելի յե լինում ― գոնե ինձ համար։ Յես չեմ կարողանում ինքս ինձ հաշիվ տալ, ինչ յեղավ ինձ, ջղագար վիճակում եմ յես իրոք, թե պարզապես շեղվել եմ ճանապարհից և անկարգություն եմ անում, մինչև վոր ինձ կապեն։ Ցերբեմն ինձ թվում ե, վոր միտքս խանգարվում ե։ Իսկ յերբեմն թվում ե, վոր յես հեռու չեմ գնացել մանկությունից, դպրոցական նստարանից և պարզապես կոպիտ չարություններ եմ անում։
Մեղավորը Պոլինան ե, ամեն բանի մեղավորը Պոլինան ե։ Թերևս դպրոցական չարություններ ել չանեյի, յեթե նա չլիներ մեջտեղ։ Ով գիտե, գուցե յես այդ ամենը հուսահատությունից եմ անում (թեև, անչափ հիմարություն ե այդպես դատելը)։ Եվ չեմ հասկանում, չեմ ե՛լ հասկանում, ինչ լավ բան կա նրա մեջ։ Ասենք գեղեցիկ լինելը ― գեղեցիկ ե նա, կարծես թե գեղեցիկ ե։ Չ՞ե վոր նա ուրիշներին ել ե խելքահան անում։ Բարձրահասակ և վայելչակազմ։ Մենակ շատ ե նրբակազմ։ Ինձ թվում ե, թե նրան կարելի յե կշկռել, կամ յերկուտակ անել։ Նրա վոտի հետքը նեղ ու յերկար ե, ― տանջող։ Հենց տանջող։ Մազերը վոսկու գույն են տալիս։ Աչքերը ― իսկը կատվի, սակայն վորքան հպարտ և գոռոզ ե կարողանում նա նայել նրանցով։ Մոտ չորս ամիս առաջ, յերբ վոր յես նոր եյի պաշտոնի մտել, մի որ, յերեկոյան, նա դահլիճում Դե-Գրիյեյի հետ յերկար և տաք-տաք խոսում եր․․․ Յեվ այնպե՜ս եր նայում նրան․․ վոր յես հետո, յերբ վոր յեկա տուն քնելու, յերևակայեցի, թե նա Դե-Գրիյեյին ապտակ ե տվել․― նոր տվել և կանգնել նրա առաջ և նայում ե վրան... Ահա այդ իսկ յերեկոյից յես նրան սիրեցի։
Անցնենք գործին։
Յես ճամբով իջա ծառուղին, կանգնեցի ծառուղու մեջտեղը և սպասեցի, վոր բարոնուհին ու բարոնը գան։ Հինգ քայլ հեռավորության վրա յես հանեցի գլխարկս ու գլուխ տվի։
Հիշում եմ, բարոնուհին անընդգրկելի բոլորության մետաքսե զգեստ ուներ հագին, բաց մոխրագույն, ծալքերով, նա կրինոլին ուներ և պոչ։ Նա փոքրահասակ եր և անորինակ հաստ, սարսափելի հաստ և կախ ընկած կրկնածնոտով, այնպես վոր պարանոցը բոլորովին չեր յերևում։ Դեմքը՝ կաս-կարմիր։ Աչքերը՝ փոքր֊փոքր, չար ու լկտի։ Քայլում ե, ասես թե ամենքին պատվի յե արժանացնում։ Բարոնը՝ չոր-չոր, բարձրահասակ եր։ Դեմքը, ըստ գերմանական սովորության, ծուռ եր (և հազարավոր կնճիռներով ծածկված)․ ակնոց ուներ․ մոտ քառասուն տարեկան․ նրա վոտները քիչ ե մնում թե կրծքից սկսվեյին․ այդ կնշանակի ― զարմով ե։ Հպարտ ե, վորպես սիրամարգ։ Տձև ե քիչ։ Դեմքի արտահայտության մեջ ինչ-վոր վոչխարային բան կա, վոր իրահատուկ յեղանակով խորիմաստություն պիտի փոխարինի։
Այդ ամենր թռավ աչքիս առջև յերեք վայրկյանի ընթացքում։
Իմ բարևը և իմ գլխարկը ձեռքիս պահելը սկզբում մի քիչ կանգնեցրին նրանց ուշադրությունը։ Միայն բարոնը մի քիչ հոնքերը կիտեց։ Բարոնուհին հենց լողում եր ուղղակի ինձ վրա։
— Madame la baronne,― արտասանեցի յես պարզորոշ բարձր ձայնով, շեշտելով յուրաքանչյուր բառը,— j’ai l’honneur d’être votre esclave։— Ապա յես գլուխ տվի, գլխարկս դրի գլխիս և անցա բարոնի կողքով, քաղաքավարի դարձնելով դեմքս դեպի նա և ժպտալով։
Գլխարկ հանելը Պոլինան հրամայեց, իսկ գլուխ տվի և չարություն արի ինքս ինձնից։ Սատանան գիտե՝ թե ինչը մղեց ինձ։ Յես, ասես թե, թռչում եյի լեռն ի վայր։
— Հե՜յ,― բղավեց, կամ ավելի լավ ե ասել, կրկռաց բարոնը․ շուռ գալով դեպի ինձ բարկացկոտ զարմանքով։
Յես շուռ յեկա և կանդ առա հարգանքով լի սպասողությամր, շարունակելով նայել նրան և ժպտլ։ Նա, ըստ յերևույթին, տարակուսանքի մեջ եր և բարձրացրել եր հոնքերը nec plus ultra։ Նրա դեմքը ավելի ու ավելի մռայլվում եր։ Բաբոնուհին ևս շուռ յեկավ իմ կողմը և նույնպես նայեց ցասկոտ տարակուսանքով։ Անց ու դարձողներից վոմանք սկսեցին մեզ վրա նայել։ Վոմանք նույնիսկ կանգ առան։
— Հեյ,— կրկռաց դարձյալ բարոնը կրկնակի կռռոցով և կրկնակի կատաղությամբ։
— Ja wohl!― յերկարաձգեցի յես, շարունակելով նայել ուղղակի նրա աչքերին։
— Sind sie rasend?― ճչաց նա, թափահարելով իր ձեռնափայտը և կարծես մի քիչ սկսեց քցել։ Նրանք գուցե և շփոթեցնում եր իմ հագուստը։ Յես շատ վայելուչ, անգամ թաշախուստային եյի հագնված, ինչպես մեկը, վոր լիովին պատկանում ե ամենակարգին հասարակության։
— Ja wo-o-oh!― գոռացի յես, վորքան ձայնս պատեց ուժգին, ձգեցի o-ն), ինչպես յերկարաձգում են բերլինցիք, վոր ամեն րոպե խոսակցության մեջ գործ են ածում «Ja wohl»,― օ տառը ավելի կամ պակաս չափով յերկարացնելով, մտքերի և զգացողությունների զանազան յերանգներ արտահայտած լինելու համար։
Բարոնն ու բարոնուհին արագ շուռ յեկան և գրեթե վազեցին ինձնից յերկյուղով։ Հասարակությունից վոմանք սկսեցին խոսել, մյուսներր նայում եյին վրաս տարակուսանքով։ Ասենք՝ այդ լավ չեմ հիշում։
Յես շուռ յեկա և սովորական քայլվածքով գնացի Պոլինա Ալեքսանդրովնայի մոտ։ Բայց մի հարյուր քայլ նրա նստարանից դեռ հեռու յես տեսա, վոր նա վեր կացավ և յերեխաների հետ հյուրանոց գնաց։
Յես հասա նրան բալկոնի մոտ։
— Կատարեցի․․․ հիմարությունը,— ասացի յես, հավասարվելով նրան։
— Ի՞նչ կա վոր։ Հիմա յել դուրս պրծեք,― պատասխանեց նա, անգամ առանց նայելու վրաս և բարձրացավ սանդուխքով։
Ամբողջ այդ յերեկոն յես ման յեկա պուրակում։ Անցնելով պուրակի և ապա անտառի միջով, յես մտա ուրիշ իշխանության սահմանները։ Ինչ-վոր խրճիթում ձվաձեղ կերա և գինի խմեցի, այդ հովվերգության համար ինձնից ամբողջ մեկ և կես թալեր պոկեցին։
Միայն ժամը տասնմեկին յես վերադարձա տուն։ Իսկույն գեներալը մարդ ուղարկեց հետևիցս։
Մերոնք հյուրանոցում յերկու համար են բռնում. նրանք չորս սենյակ ունեն։ Առաջինը,― մեծը,― սալոն ե, մեջը՝ դաշնամուր։ Նրա կողքին, նույնպես մեծ սենյակ ե ― գեներալի առանձնասենյակը։ Այստեղ ել նա ինձ սպասում եր, առանձնասենյակի մեջտեղում կանգնած, չափազանց վեհ դիրք ընդունած։ Դե-Գրիյեն թիկն տված, նստած եր գահավորակի վրա։
— Մեծապատիվ պարոն, թույլ տվեք հարցնել, ի՞նչ եք արել դուք,― սկսեց գեներալը, դիմելով ինձ։
— Յես կկամենայի, գեներալ, վոր դուք ուղղակի գործի անցնեյիք,― ասացի յես։― Դուք յերևի կամենում եք խոսել իմ այսորվա հանդիպումի մասին մի գերմանացու հետ։
— Մի գերմանացո՜ւ։ Այդ գերմանացին ― բարոն Վուրմերհելմն ե և կարևոր անձ։ Դուք նրան և բարոնուհուն կոպտություններ եք արել։
— Յեվ վո՛չ մի։
— Դուք վախեցրել եք նրանց, մեծարգո պարոն,― բղավեց գեներալը։
— Իսկի ել չե։ Դեռ Բերլինում իմ ականջը մաավ խոսքի տակից―գլխից կրկնվող Ja wohl-ը, վոր նրանք արտաբերում են զզվելի յերկարաձգելով։ Յերբ վոր յես հանդիպեցի նրան ծառուղում, հանկարծ, չգիտեմ ինչու, այդ «Ja wohl»-ը թռավ միտս և գրգռեց ինձ․․․ Համ ել րարոնուհին ահա յերեք անգամ ե, ինչ հանդիպելով ինձ, սովորություն ե դարձրել ընթանալու, ուղղակի ինձ վրա, կարծես յես ճիճու եյի, վորին կարելի յե ճզմել։ Համաձայնեցեք, յես ևս կարող եմ իմ ինքնասիրությունն ունենալ։ Յես հանեցի գլխարկս և քաղաքավարի (հավատացնում եմ ձեզ, վոր քաղաքավարի) ասացի՝ «Madame, j’ai լ’honneur d’être votre esclave»։ Յերբ վոր բարոնը շուռ յեկավ և գոչեց «հե՜յ»,― ինձ կարծես մեկը հանկարծ հրեց նույնպես գոչելու՝ «Ja Wohl»։ Յեվ յես յերկու անգամ գոչեցի, առաջին անգամը սովորական․ եղանակրվ, իսկ յերկրորդը ― յերկարաձգելով բոլոր ուժովս։ Պրծավ-գնաց։
Խոստովանանք լինի, յես սարսափելի ուրախ եյի այդ ծայր աստիճան մանկամիտ բացատրությանը։ Յես զարմանալի ուզում եյի յերկար ու բարակ անել այդ պատմությունը, ինչքան կարելի յե ավելի անմիտ կերպով։
Յեվ քանի գնում, այնքան յես բավականություն եյի ստանում։
— Դուք խնդում եք ինձ վրա,— բղավեց գեներալը։ Նա հետ դարձավ ֆրանսիացու կողմը և ֆրանսերեն ասաց նրան, վոր յես դիտմամբ ուզում եմ, վոր տակիցը պատմություն դուրս գա։ Դե-Գրիյեն արհամարհանքով քմծիծաղ տվեց և վեր քաշեց ուսերը։
― Ո՜, այդ միտքը չունենաք, բնավ,— գոչեցի յես գեներալին,— իմ վարմունքն, իհարկե, լավ չե, յես վերին աստիճանի սրտաբաց խոստովանում եմ ձեր առջև։ Իմ վարմունքը նույնիսկ հիմար կարելի յե կոչել և դպրոցականի անվայել չարություն, բայց վո՛չ ավելին։ Յեվ գիտե՞ք, գեներալ, յես ծայր աստիճան զղջում եմ։ Բայց այստեղ մի հանգամանք կա, վոր իմ աչքում ինձ գրեթե ազատում ե անգամ զղջումից։ Վերջերս, մոտ մի յերկու շաբաթ, նույնիսկ յերեք, յես լավ չեմ զգում ինձ՝ հիվանդ եմ, նյարդային, դյուրագրգիռ, ֆանտաստիկական և լինում են դեպքեր, յերբ յես չեմ իշխում ինձ վրա։ Ճիշտ, յերբեմն սաստիկ ուզենում եմ մի քանի անգամ դիմել մարկիզ Դե-Գրիյեյին և․․․ Ասենք ավարտելու կարիք չկա․ նա գուցե նեղանա. մի խոսքով՝ դրանք հիվանդության նշաններ են։ Չդիտեմ, բարոնուհի Վուրմերհելմը ուշադրության կառնի՞ արդյոք այդ հանգամանքը, յերբ վոր յես նրանից ներողություն խնդրելու լինեմ (վորովհետև յես մտադիր եմ նրանից ներողություն խնդրելու)։ Յես կարծում եմ, չի առնի, առավել ևս, վորքան ինձ հայտնի յե, վոր վերջերս իրավաբանական աշխարհում սկսել են ի չարը գործադրել այդ հանգամանքը։ Փաստաբանները քրեյական գործերի քննության միջոցին հաճախ իրենց կլիյենտներին նրանով են արդարացնում, վոր նրանք վոճրագործության վայրկյանին վոչինչ չեն հիշել և վոր դա այդ տեսակ հիվանդություն ե։ «Ծեծելը ծեծել ե և վոչինչ չի հիշում»։ Յեվ յերևակայեցեք գեներալ, բժշկականությունն ել նրանց կողմն ե պահում,— իրոք հաստատում ե, վոր այդ տեսակ հիվանդություն կա, այդ տեսակ ժամանակավոր խելագարություն, յերբ վոր մարդ գրեթե բան չի հիշում, կամ կիսահիշում ե, կամ քառորդ մասով ե հիշում։ Բայg բարոնն ու բարոնուհին ― հին սերնդի մարդիկ են, այն ել պրուսսացի յունկեր և կալվածատեր։ Նրանց յերևի այդ առաջադիմությունը իրավական-բժշկական աշխարհում դեռ անհայտ ե, ուստի և նրանք իմ բացատրությունը չեն ընդունի։ Ինչպե՞ս եք կարծում, գեներալ։
— Բավական ե, պարոն,— կտրուկ և զուսպ ցասումով արտասանեց գեներալը,— բավական ե։ Յես կաշխատեմ մի անգամ ընդմիշտ ազատվել ձեր դպրոցական չարություններից։ Բարոնուհուց և բարոնից դուք ներողություն չեք խնդրի։ Ամեն հարաբերություն ձեզ հետ, անգամ յեթե ձեր միակ խնդիրքը լինի ներման մասին, նրանց համար չափազանց ստորացուցիչ կլիներ։ Բարոնը, տեղեկանալով, վոր դուք իմ տան մարդն եք, արդեն իսկ ինձ հետ վոկսալում բացատրվել ե և, խոստովանանք լինի, քիչ եր մնում վոր ինձնից բավարարություն պահանջի։ Հասկանո՞ւմ եք դուք, թե ինչի եյիք յենթարկում ինձ, մեծարգո պարոն։ Յե՛ս, յե՛ս հարկադրված եյի բարոնից ներողություն խնդրելու և խոսք տվի նրան, վոր անհապաղ, այսոր ևեթ, դուք կդադարեք իմ տան մարդը լինելուց...
— Ներողությո՛ւն, ներողությո՛ւն գեներալ, ասել ե թե նա ի՞նքը պահանջեց, վոր յես այլևս անպատճառ դադարեմ ձեր տան մարդը լինելուց, ինչպես դուք հաճեցիք արտահայտվել։
— Վոչ, բայց յես ինքս պարտավորված համարեցի տալու նրան այդ բավարարությունը և, հասկանալի բան ե, բարոնը գոհ մնաց։ Մենք անջատվում ենք, մեծարգո պարոն։ Դուք ինձնից ունեք ստանալիք ահա այս չորս ֆրիդրիխսդորն ու յերեք ֆլորինը՝ տեղական դրամով։ Ահա փողը, ահա և հաշիվը․ կարող եք ստուգել։ Մնաք բարով։ Այսուհետև մենք ոտարներ ենք։ Անհամություններից և անախորժություններից բացի յես ձեզնից բան չտեսա։ Յես իսկույն կկանչեմ կելներին և կհայտարարեմ, վոր վաղվանից յես այլևս պատասխանատու չեմ հյուրանոցում արած ձեր ծախսերի համար։ Պատիվ ունեմ մնալու ձեր խոնարհ ծառան։
Յես վերցրի փողը, թուղթը, վորի վրա մատիտով հաշիվ եր տեսնված, գլուխ տվի գեներալին և լուրջ ասացի նրան.
— Գեներալ, գործն այդպես վերջանալ չի կարող։ Շատ ցավում եմ, վոր դուք անախորժությունների յեք յենթարկվել բաբոնից, բայց ― ներեցեք ինձ ― մեղավորը դուք ինքներդ եք։ Ինչո՞ւ յեք դուք բարոնի առջև իմ մեղքը ձեր վրա վերցրել։ Ի՞նչ կնշանակի՝ «յես ձեր տան մարդն եմ» արտահայտությունը։ Յես պարզապես ձեր տանը ուսուցիչ եմ, այդքան բան։ Յես հարազատ վորդի չեմ, ձեր խնամակալության ներքո չեմ գտնվում և իմ վարմունքի համար դուք պատասխանատու լինել չեք կարող։ Յես ինքս իրավաբանորեն կոմպետենտ անձ եմ։ Յես քսանհինգ տարեկան եմ, համալսարանի կանդիտատ, յես ազնվական եմ, յես միանգամայն ոտար մարդ եմ ձեզ համար։ Միմիայն իմ անսահման հարգանքը ձեր արժանիքների հանդեպ կանգնեցնում ե ինձ ձեզնից հենց հիմա բավարարություն պահանջելուց և հետագա հաշվետվությունից, վոր դուք իրավունք եք համարել պատասխան տալու իմ փոխարեն։
Գեներալն այն աստիճան ապշեց, վոր ձեռները չռեց յերկու կողմ, ապա հանկարծ դարձավ ֆրանսիացուն և շաապ֊շտապ հաղորդեց նրան, վոր յես քիչ եր մնացել, վոր իրեն մենամարտության կանչեմ։ Ֆրանսիացին բարձրաձայն ծիծաղեց։
― Բայց բարոնի նկատմամբ ներողամիտ լինել չեմ կարող,— շարունակեցի յես կատարյալ սառնասրտությամբ, բնավ չշփոթվելով m-r Դե-Գրիյեյի ծիծաղից,— և վորովհետև դուք, գեներալ, համաձայնելով այսոր լսել բարոնի գանգատը և պաշտպանելով նրա շահը, ինքներդ ձեզ մի տեսակ մասնակից դարձրիք այս գործում, ապա յես պատիվ ունեմ զեկուցելու ձեզ, վոր, վոչ ուշ, քան վաղը առավոտյան պահանջելու յեմ բարոնից, իմ անունից, ձևական բացատրություն պատճառների, վոր նա գործ ունենալով ինձ հետ, դիմել ե ինձնից անկախ ուրիշ անձի,— ասես թե յես չեյի կարող կամ թե անարժան եյի պատասխանելու ինքս։
Ինչ վոր յես նախազգում եյի, այն ել կատարվեց։ Գեներալը, լսելով այդ նոր հիմարությունը, սարսափելի վախեցավ։
— Ինչպե՞ս թե, մի՞թե դուք մտադիր եք այդ անիծյալ գործը շարունակելու։― Գոչեց նա,—բայց ի՞նչ եք անում ինձ հետ, տեր աստված։ Չհանդգնեք, չհանդգնեք, մեծարգո պարոն, կամ թե, յերդվում եմ․․․ Այստեղ ել իշխանություն կա և յես․․․ յես․․․ մի խոսքով, իմ չինին վայել․․․ բարոնը ևս․․․ մի խոսքով՝ ձեզ կկալանավորեն և կհեռացնեն այստեղից վոստիկանության ուղեկցությամբ, վոր դուք կատաղի բաներ չանեք։ Հասկացա՞ք։― Յեվ թեև նրա շունչը կտրվում եր ցասոմից, այնուհանդերձ նա սարսափելի վախենում եր։
— Գեներալ,—պատասխանեցի յես նրա համար անտանելի հանգստությամբ,— չի կարելի կատաղության համար կալանավորել նախ քան կատաղություն գործելը։ Յես դեռ իմ բացատրությունը բարոնի հետ չեմ սկսել և ձեզ դեռ միանգամայն անհայտ ե, թե ինչ յեղանակով և ինչ հիմունքներով եմ մտադիր այդ գործին անցնելու։ Յես կամենում եմ միայն պարզել ինձ համար վիրավորական յենթադրությունը, թե յես վորևե անձի խնամակալության ներքո յեմ, վոր իբր թե ունի իշխանություն իմ ազատ կամքի վրա։ Իզուր եք դուք այդքան մտահոգ և անհանգիստ լինում։
— Ի սեր աստծու, ի սեր աստծու, Ալեքսեյ Իվանովիչ, թողեք այդ անմիտ մտադրությունր․― մրթմրթում եր գեներալը, հանկարծակի փոխելով իր ցասկոտ յեղանակը աղերսականի և նույնիսկ բռնելով իմ ձեռները։― Յերևակայեցեք, թե դրանից ի՜նչ դուրս կգա։ Դարձյալ անախորժություն։ Համաձայնեցեք, յես պետք ե ինձ ուրիշ տեսակ պահեմ, մանավանդ հիմա․․․ Մանավանդ հիմա․․․ Ո՜, դուք չգիտեք, չգիտեք իմ բոլոր հանգամանքները․․․ Յերբ վոր մենք այստեղից գնանք, յես պատրաստ եմ ձեզ նորից ընդունելու։ Յես հիմա հենց այնպես, դե, մի խոսքով ― դուք հո հասկանո՞ւմ եք պատճառները․― ճչաց նա հուսակտուր, Ալեքսեյ Իվանովիչ, Ալեքսեյ Իվանովիչ։
Քաշվելով դեպի դուռը, յես մի անգամ ևս շատ և շատ խնդրեցի, վոր նա անհանգիստ չլինի, խոստացա, վոր ամեն ինչ լավ և վայելուչ կանցնի և շտապեցի դուրս գալ։
Յերբեմն ռուսները արտասահմանում չափազանց յերկչոտ են լինում և սաստիկ վախենում են, թե ինչ կասեն, և թե ինչպես կնայեն նրանց վրա և այս կամ այն բանը վայելո՞ւչ կլինի արդյոք, մի խոսքով՝ այնպես են պահում իրենց, ասես կորսեթ հագած լինեն, մանավանդ նրանք, վորոնք նշանավոր լինելու հավակնություն ունեն։ Նրանց ամենասիրածը ― վորևե կանխակալ, մի անգամ հաստատված ձև ե, վորին նրանք ստրկորեն հետևում են հյուրանոցներում, զբոսավայրերումդ ժողովարաններում, ճանապարհին․․․ Բայց գեներալի բերնից դուրս պրծավ, վոր բացի դրանից նա ունեցել ե ուրույն հանգամանքներ, վոր նա պետք ե «ուրիշ տեսակ պահի իրեն»։ Դրանից ե, վոր նա հանկարծ փոքրոգությամբ վախեցավ և փոխեց իր խոսակցության յեղանակն ինձ հետ։ Յես այդ ընդունեցի ի գիտության և հիշեցի։ Յեվ, իհարկե, նա կարող եր վաղը հիմարաբար դիմել վորևիցե իշխանության, այնպես վոր յես իսկապես վոր պետք ե զգույշ լինեյի։ Ասենք յես բնավ չեյի կամենում բարկացնել հատկապես գեներալին, Բայց մեջս հիմա ցանկություն ծագեց բարկացնել Պոլինային։ Պոլինան հետս այնքան խստասիրտ վարվեց և ինքը հրեց ինձ դեպի այդքան հիմար ճանապարհ, վոր յես շատ եյի ուզում նրան այն տեղը հասցնեմ, վոր նա ինքը խնդրի ինձնից, վոր կանգ առնեմ։ Իմ դպրոցական չարությունները կարող եյին, վերջապես, նրան ել վարկաբեկել։ Բացի այդ մեջս ինչ-ինչ ուրիշ զգացողություններ և ցանկություններ եյին ձևակերպվել․ յեթե յես, որինակ, նրա առջև ինքնակամ վոչնչություն եմ դառնում, այդ հո բնավ չի նշանակում, թե մարդկանց հանդեպ յես թրջված հավ եմ և, իհարկե, ով-ով, բարոնը չե, վոր «ինձ ձեռնափայտով խփի»։ Յես կամեցա նրանց բոլորի վրա ծիծաղել, իսկ ինքս ղոչաղ դուրս գալ։ Թող տեսնեն։ Նա հո սկանդալից կվախենա, ինձ կկանչի։ Չկանչի յել, ապա դարձյալ կտեսնի, վոր յես թրջված հավ չեմ․․․
(Զարմանալի լուր՝ նոր միայն լսեցի մեր դայակից, վորին հանդիպեցի սանդուխքի վրա, վոր Մարյա Ֆիլիպովնան այսոր գնացել ե մեն֊մենակ Կարլսբադ, յերեկոյան գնացքով, իր յերկրորդական քրոջ մոտ։ Այդ ի՞նչ լուր ե։ Դայակն ասում ե, թե նա վաղուց եր մտադիր․ բայց ինչպե՞ս ե յեղել, վոր դրա մասին վոչ վոք չի իմացել։ Ասենք՝ գուցե միայն յես չեմ իմացել։ Դայակի բերնից դուրս պրծավ, վոր Մարյա Ֆիլիպովնան գեներալի հետ դեռ երեկ չե անցյալ որը տաք խոսակցություն ե ունեցել։ Հասկացանք։ Անշուշտ m-lle Blanche-ի մատը խառը կլինի։ Այո՛, մեզ համար վճռական որ ե վրա հասնում)։
== Յոթերորդ գլուխ ==