[[Պատկեր:Neuro6-3.png|312px]]
Տեսողական կեղևը բաղկացած է մի շարք շրջաններից, որոնք զբաղվում են տեսողական աշխարհի տարբեր կողմերով, ինչպիսիք են օրինակ` առարկայի ձևը, գույնը,շարժումը, հեռավորությունը և այլն։ Այս բջիջները կանոնավոր կերպով դասավորված են սյուների ձևով։ Տեսողության համար պատասխանատու բջիջներին վերաբերող կարևոր հասկացություններից է նաև <strong>ռեցեպտիվդաշտի </strong> հասկացությունը։ Այն ցանցենու մի շրջան է, որի շրջանակներում բջիջը պատասխանում է իր նախընտրած տեսակի պատկերին։ V1֊ում, ուր ընթանում է կեղևային մշակման առաջին փուլը, բջիջները լավագույնս պատասխանում են որոշակի կողմնորոշմամբ գծերին և եզրագծերին։ Կարևոր հայտնագործություն էր նաև այն փաստի բացահայտումը, որ բջիջների ամեն մի սյան մեջ տեղակայված բոլոր նեյրոններն ակտիվանում են` ի պատասխան միևնույն կողմնորոշումն ունեցող գծերի և եզրագծերի, իսկ հարևան սյուների բջիջները՝ մի փոքր այլ կողմնորոշմանը, և այդպես շարունակ V1֊շրջանի ողջ մակերեսի երկայնքով։ Սա նշանակում է, որ կեղևի տեսողական բջիջներն ունեն իրենց ներքին կանոնավորությունը` շրջապատող աշխարհըմեկնաբանելու համար, որը սակայն անփոփոխ չէ։ Փորձի ձեռք բերմանը զուգահեռ` փոփոխվում են այն շրջանակները, որոնցսահմաններում առանձին բջիջը կարող է ղեկավարվել աջ կամ ձախ աչքի ակտիվությունից կախված։ Այդպիսով` ինչպես և մնացած բոլոր զգայական համակարգերը, տեսողական կեղևը նույնպես դրսևորում է այն, ինչն անվանում են <strong>պլաստիկականություն</strong>։