Փոփոխուն կապիտալի քննության այս եղանակից հետևում է. —
Եթե արտադրության A ոլորտում ներդրած ամբողջ կապիտալի ամեն մի 700-՚ից միմիայն 100-ն է ծախսվում փոփոխուն կապիտալի վրա ու 600-ը՝ հաստատունի վրա, այնինչ արտադրության B ոլորտում 6000-ը ծախսվում է փոփոխունի և միմիայն 100-ը՝ հաստատունի վրա, ապա 700-անոց A ընդհանուր կապիտալը շարժման մեջ է դնում միմիայն 100-ով արտահայտվող բանվորական ուժ, ուրեմն, քիչ առաջ մեր ենթադրածի համաձայն, միմիայն 100 բանվորական շաբաթ կամ կենդանի աշխատանքի 6 000 ժամ է շարժման մեջ դնում, մինչդեռ նույնահավասար B ընդհանուր կապիտալը 600 բանվորական շաբաթ կամ կենդանի աշխատանքի 36 000 ժամ է շարժման մեջ դնում։ Հետևաբար A ոլորտում գտնվող կապիտալը միմիայն 50 բանվորական շաբաթվա կամ 3 000 ժամվա հավելյալ արժեք կյուրացներ, այնինչ նույնահավասար կապիտալը B ոլորտում կյուրացներ 300 բանվորական շաբաթվա կամ 18 000 ժամվա հավելյալ արժեք։ Փոփոխուն կապիտալը ոչ միայն անմիջաբար իր մեջ պարունակվող աշխատանքի ցուցանիշը, այլև,— հավելյալ արժեքի տվյալ նորմայի պայմաններսւմ— իր միջոցով այս չափից վեր շարժման մեջ դրված հավելութային աշխատանքի կամ հավելյալ աշխատանքի ցուցանիշն է միաժամանակ։ Աշխատանքի շահագործման միահավասար նորմայի դեպքում շահույթն առաջին օրինակում կկազմեր <math>\frac{100}{700}</math> = <math>\frac{21}{7}</math> = 14<math>^12/_7</math>%, իսկ երկրորդ օրինակում = <math>\frac{600}{700}</math> = 85<math>^5/_7</math>%, այսինք շահույթի վեցապատիկ նորմա։ Բայց փաստորեն այս դեպքում ինքը շահույթն էլ վեց անգամ ավելի մեծ կլիներ, A-ի համար ստացած 100-ի դիմաց՝ B-ի համար ստացած 600, որովհետև միևնույն կապիտալի միջոցով վեց անգամ ավելի շատ կենդանի աշխատանք է շարժման մեջ դրվում, հետևաբար աշխատանքի շահագործման միահավասար աստիճանի դեպքում նաև վեց անգամ ավելի շատ հավելյալ արժեք, ուրեմն վեցապատիկ ավելի շատ շահույթ է արտադրվում։
Եթե A ոլորտում ոչ թե 700, այլ 7 000 ֆ. ստ., իսկ B-ում միմիայն 700 ֆ. ստ. կապիտալ գործադրվեր, ապա օրգանական անփոփոխ կառուցվածքի դեպքում A կապիտալը 7 000 ֆ.ստ.-ից 1 000 ֆ. ստ.-ը կգործադրեր իբրև փոփոխուն կապիտալ, ուրեմն շաբաթական 1 000 բանվոր = կենդանի աշխատանքի 60 000 ժամ, որից 30 000 ժամը՝ հավելյալ աշխատանք։ Բայց առաջվա նման կրկին ամեն մի 700 ֆ. ստ.-ով, B-ի համեմատությամբ, 6 անգամ պակաս կենդանի աշխատանք, ուրեմն և 6 անգամ պակաս հավելյալ աշխատանք շարժման մեջ կդներ, ուստի հենց այս պատճառով էլ 6 անգամ պակաս շահույթ կարտադրեր։ Եթե քննության առնենք շահույթի նորման, ապա A-ի համար այն անում է <math>\frac{1 \ 000}{7 \ 000}</math> = <math>\frac{100}{700}</math> = 14<math>^2/_7</math>%, B կապիտալի <math>\frac{600}{700}</math>-ի կամ 85<math>^5/_7</math>%-ի դիմաց։ Կապիտալի հավասարամեծ գումարներ են այստեղ, սակայն շահույթի նորմաները տարբեր են, որովհետև հավելյալ արժեքի միահավասար նորմայի դեպքում, շարժման մեջ դրված կենդանի աշխատանքի տարբեր մասսաների հետևանքով՝ արտադրված հավելյալ արժեքների մասսաները, ուրեմն և շահույթները տարբեր են։