Changes

Միայնակ հեծանվորդուհին

No change in size, 20:44, 26 Հունվարի 2013
:     ― Այդ նա է, ― գոչեցի ես՝ հուզմունքից շնչահեղձ լինելով։
:     Միայնակ հեծանվորդը սլանում էր մեզ ընդառաջ։ Ղեկին խոնարհված, նա թափով պտտեցնում էր ոտնակները, ասես հեծանվավազքի ելած լիներ։ Հանկարծ նա բարձրացրեց գլուխը, մեզ տեսնելով արգելակեց և թռավ հեծանվից։ Նրա կապտասև մորուքը տարօրինակ ձևով առանձնանաում էր գունատ դեմքին, աչքերը տենդագին վառվում էին։ Նա շշմել էր կառքի մեջ մեզ տեսնելով։
:     ― Է՛յԷ՜յ, ― բղավեց նա, ― կանգնեք։ ― Նա հեծանիվով փակեց ճանապարհը։ ― Որտեղի՞ց վերցրիք այս կառքը։ Կանգ առեք, ասում եմ ձեզ, ― աղաղակեց նա, կողքի գրպանից հանելով ատրճանակը։ ― Կանգ առեք, կամ երդվում եմ, կկրակեմ ձիերի վրա։
:     Հոլմսը սանձերը նետեց ծնկներիս և թռավ կառքից։
:     ― Դուք հենց այն մարդն եք, որին ցանկանում ենք տեսնել։ Որտե՞ղ է միսս Վայոլետ Սմիթը։ ― Հոլմսը խոսում էր արագ ու պարզորոշ։
140
edits