: Իրեն կորցրած, ատրճանակը ձեռքին նա վազեց կենիների արահետով։ Հոլմսը նետվեց նրա ետևից, ես՝ Հոլմսի, ձիերը թողնելով ճանապարհին արածելու։
: ― Ահա թե ուր են նրանք գնացել,― ասաց Հոլմսը՝ ցույց տալով արահետի երկարությամբ գնացող ոտնահետքերը։ Է՜յ, հապա սպասեք։ Այդ ինչ է այնտեղ, թփերի մեջ։
: Մոտ տասնութամյա մի երիտասարդ, ձիապանի հագուստով, կաշվե բազկապաններով և կապիչներով, ընկած էր երեսնիվայր, ծնկները ծալած, գլխին՝ խոր վերք։ Նա կորցրել էր գիտակցությունը, բայց ողջ էր։ Ես զննեցի վերքը և հասկացա, որ, որ ոսկորը վնասված չէ։
: ― Սա Պիտերն է, ձիապանը, ― գոչեց անծանոթը։ ― Սա էր նրան տանում։ Սրիկաները Պիտերին քարշ են տվել, կառքից գցել և շշմեցրել։ Թող պառկած մնա։ Հիմա նրան չենք կարող օգնել, բայց օրիորդին կարող ենք փրկել վատթարից, որը կարող է բաժին ընկնել միայն կանանց։
: Մենք սլացանք ծառերի միջով անցնող արահետով։ Երբ հասանք թփերով շրջապատված տանը,Հոլնսը կանգ առավ։