Բալոունը երախտագիտությամբ ու հարգանքով նայեց Շվեյկին և անխոս սկսեց պատրաստել պորուչիկի սպիրտայրոցը։ Հետո վերցրեց կաթսայիկներն ու վազեց ջուր բերելու։
Հեռախոսավար Խոդոունսկին մոտեցավ Շվեյկին, որ սկսել էր հավը փետրել և առաջարկեց իր օգնությունը, նրա ականջին փսփսալով այս ինտիմ հարցր․ հարցը․ «Այստեղից հեռո՞ւ է։ Սողալո՞վ պիտի մտնել բակը, թե՞ հենց փողոցում են ման գալիս»։
— Ես հավը գնել եմ։
Պոդպորուչիկ Դուբը հեռացավ՝ մրթմրթալով․
— Մենք կհանդիպենք Ֆիլիպի<ref>Հայրենիքի համար (գերմ.)։Ֆիլիպ — քաղաք Թրակիայում, որտեղ Անտոնիոսի ու Օկտավիանոսի զորքերը հաղթեցին Բրուտոսին և Կասիոսին։ «Մենք կհանդիպենք Ֆիլիպի մոտ» թևավոր խոսքը նշանակում է, թե կգա հատուցման ժամը։</ref> մոտ։
— Նա քեզ ի՞նչ ասաց,— հարցրեց Շվեյկին Յուրայդան։
Իսկ երբ կաթսայի ջուրը եռաց, Շվեյկն սկսեց պատմել, թե մի դաստիարակի վստահել էին Վիեննայի անապաստան երեխահերի գաղութը և այդ դաստիարակը նրանց բոլորին բռնաբարել էր։
― Կիրք է, Ի՞նչ կարող ես անել։ Բայց ավելի վատ է, երբ կնկա կիրքն է բռնում։ Սրանից մի քանի տարի առաջ Պրագայում երկու մարդաթող բոզ տիկիններ կային, մեկի ազգանունը Մոուրկովա, մյուսինը՝ Շոուսկովա։ Մի անգամ, երբ Ռոզտոկիի ծառուղիներում բալենին արդեն ծաղկել էր, նրանք երեկոյան բռնում են մի հարյուր տարեկան իմպոտենտ երգեհոնահարի, քարշ տալիս Ռոզտոկիի պուրակը և բռնաբարում։ Ի՛նչ օյիններ ասես, որ գլխին չեն խաղում։ ժիժկովում Ժիժկովում Ակսամիտ անունով մի պրոֆեսոր է ապրում, նա այնտեղ պեղումներ էր կատարում, զանազան ծռմռված մեռելների գերեզմաններ որոնում և նրանցից մի քանիսի կմախքները տարել էր իր հետ։ Իսկ այդ բոզերը երգեհոնահարին քաշել-մտցրել էին այդ պեղված գերեզմաններից մեկի մեջ, այնտեղ էլ նրան խոշտանգել ու բռնաբարել։ Մյուս օրը պրոֆեսոր Ասկամիտը գալիս է ու տեսնում, որ գերեզմանի մեջ մի բան է ընկած։ Մարդը ուրախանում է, բայց դա այն մարդաթող խանումների խոշտանգած երգեհոնահարն է լինում։ Հինգ օր անց այդ երգեհոնահարը մեռավ։ Իսկ այդ լրբերի լկտիությունն այն աստիճանի էր հասել, որ եկել էին նրա թաղմանը։ Դա արդեն այլասերություն է։ Աղը գցեցի՞ր,— դիմեց Շվեյկը Բալոունին, որն օգտվելով այն հետաքրքրությունից, որով բոլորը լսում էին Շվեյկի պատմությունը, ցանկանում էր իր ուսապարկի մեջ ինչ-որ թան թաքցնել։— Այդ ի՞նչ ես անում այդտեղ։ Ա՜խ, Բալոուն, Բալոուն,— հանկարծ իր բարեկամին լրջորեն կշտամբեց Շվեյկը։— Ի՞նչ ես ուզում անել այդ հավի բուդը։ Հապա տեսեք, հավի բուդը մեզնից գողացել է, որ հետո առանց մեզ իր համար ճաշ եփի։ Հասկանո՞ւմ ես, Բալոուն, ինչ ես արել։ Գիտե՞ս թե բանակում ինչպես են պատժում այն զինվորին, որը ռազմաճակատում ընկերոջից բան է գողանում։ Կապում են թնդանոթի բերանին, և նա կարտեչի պես թռչում է։ Հիմա ախ ու վախ անելդ արդեն ուշ է։ Հենց որ ռազմաճակատում հրետանու հանդիպենք, կներկայանաս առաջին իսկ պատահած ենթասպային։ Իսկ առայժմ, որպես պատիժ, ստիպված պետք է լինես վարժություններ կատարել։ Վագոնից դո՛ւրս եկ։
Դժբախտ Բալոունը դուրս եկավ, իսկ Շվեյկը նստեց դռան առաջ, ոտքերը ցած կախեց և սկսեց հրամանարկել․
Պոդպորուչիկ Դուբը կապիտան Սագներին զեկուցեց քաջարի զինվոր Շվեյկի տարօրինակ, ինչպես նա արտահայտվեց, ժամանցի մասին։ Կապիտան Սագները շատ լավ տրամադրության մեջ էր, քանի որ «Հումպոլդսկիրհենը» հիրավի չափազանց լավն էր եղել։
— Ուրեմն, դուք չեք ուզում թանկագին Ժամանակն ժամանակն իզուր վատնել,— ժպտաց նա բազմանշանակ։— Մատուշի՛չ, հապա այստեղ եկ։
Գումարտակի հանձնակատար Մատուշիչին նա հրամայեց կանչել տասներկուերորդ վաշտի ֆելդֆեբել, իր դաժանությամբ հայտնի Նասակլոյին և անհապաղ Շվեյկի համար մի հրացան բերել։
— Ահա այս զինվորը,— ասաց կապիտան Սագները ֆելդֆեբել Նասակլոյին,— չի ուզում թանկագին ժամանակն իզուր վատնել, նրան տարեք վագոնի հետևը և հետը հրացանի վարարկներ պարապեցեք։ Բայց ոչ հանգիստ տալ, ոչ դադար։ Սովորեցրեք կատարել առանձնապես երկու վարարկ, ըստ որում առանց դադարի Setzt ab, an, setzt ab!<ref>Երբ ես վերադառնամ, երբ կրկին վերադառնամ Նշա՛ն բռնել։ Պատրա՛ստ։ Նշա՛ն բռնել (գերմ․)։</ref>
— Ա՛յ կտեսնեք, Շվեյկ, չեք ձանձրանա,— խոստացավ նա հրաժեշտ տալիս։
Նորից հնչեց ֆելդֆեբելի ձայնը.
― Հորիզոնադի՛ր։ Ոտքի՛դ։ Հորիզոնադի՛ր։ Ուսի՛դ։ Սվինները հագցնե՛լ։ Սվինները հանե՛լ։ Սվինը պատյանի մեջ։ Դեպի աղո՛թք։ Հետ դառնալ աղոթքից։ Չոքել աղոթքի։ Հրացանը լցնել։ Կրա՛կ։ Կրակել դեպի կես աջ։ Ռւղղությունը Ուղղությունը շտաբի վագոնը։ Հեռավորությունը երկուհարյուր քայլ։ Պատրաստ։ Նշան բռնել։ Կրա՛կ։ Ոտքի՛դ։ Նշան բռնել։ Ոտքի՛դ։ Կրա՛կ։ Նշան բռնել։ Կրա՛կ Ոտքի՛դ։ Նորմալ նշանոց։ Ազա՛տ։
Ֆելդֆեբելը սկսեց ծխախոտ փաթաթել։ Շվեյկն այդ միջոցին զննում էր հրացանի համարը և հանկարծ բացականչեց․
Ֆելդֆեբելը դադարեց ծխեր աչքերը չռեց Շվեյկի վրա և միայն թոնթորաց.
— KappeabKappe ab!<ref>Սպայական խոհանոցի բաժանմունք Գլխարկը հանել (գերմ.)։</ref>
Շվեյկր Շվեյկը միանգամայն լրջորեն շարունակեց.
— Եվ նա սկսեց բացատրել շոգեկառքի 4268 համարն ավելի հեշտ մտաբերելու հնարը։ «Ութից հանած երկու կլինի վեց։ Հիմա դուք արդեն գիտեք 68֊ը, իսկ վեցից հանած երկու կլինի չորս, հիմա էլ դիտեք 4֊ը և 68֊ը, և եթե այստեղ դնեք այդ 2֊ը, ապա այդ բոլորը կանի 4 — 2 — 6 ― 8։ Այնքան էլ դժվար չէ այդ բանն անել նաև այլ կերպ, բազմապատկման և բաժանման միջոցով։ Մենք կհանգենք միևնույն արդյունքին։ Մտներդ պահեցեք,— ասաց ուղեմասի պետը,— որ երկու անգամ քառասուներկուսը հավասար է ութսունչորսի։ Տարին ունի տասներկու ամիս։ Հիմա ութսունչորսից հանեցեք տասներկու՝ կմնա յոթանասուներկու, հանեցեք այդ թվից դարձյալ տասներկու ամիս՝ կմնա վաթսուն։ Եվ այդպես, մենք ունենք մի որոշակի վեցնոց։ Իսկ զրոն ջնջում ենք։ Հիմա մենք արդեն ունենք 42 — 68 — 4։ Ջնջում ենք զրոն, ջնջում ենք նաև հետևի չորսը, և, ահա, հեշտությամբ նորից ստանում 4268, այսինքն այն շոգեկառքի համարը, որ պետք է ուղարկել Լիսայի դեպոն։ Բաժանման միջոցով էլ, ինչպես արդեն ասացի, դա շատ հեշտ է։ Հաշվում ենք կոիֆիցենտը ըստ մաքսային տարիֆի․․․»։ Դուք ձեզ վա՞տ եք զգում, պարոն ֆելդֆեբել։ Եթե կուզեք, կսկսեմ կատարել, օրինակ, «General de charge! Fertig! Hoch an! Feuer!»<ref>«Լուպկայի լեռնանցքի հերոսներին» «Համազարկաին կրակ։ Պատրա՛ստ։ Նղա՛ն բռնել։ Կրա՛կ» (գերմ․)։</ref> Գրո՛ղը տանի, պարոն կապիտանը մեզ չպետք է ուղարկեր արևի տակ պարապելու։ Վազեմ պատգարակ բերեմ։
Եկավ բժիշկը և հավաստեց, թե առկա է կա՛մ արևահարություն, կա՛մ ուղեղի թաղանթի սուր բորբոքում։