Changes

Միայնակ հեծանվորդուհին

4 bytes removed, 21:29, 26 Հունվարի 2013
:    Հոլմսի հզոր խելքն ու կամքն այժմ ղեկավարում էին այդ ողբերգական ներկայացումը, մնացած մասնակիցները միայն ենթարկվում էին նրան։ Ուիլյամսոնն ու Կարուտերսը վիրավոր Վուդլիին տուն տարան այն ժամանակ, երբ ես ձեռքս առաջարկեցի վախեցած աղջկան։ Վիրավորին դրեցին մահճակալին և Հոլմսի խնդրանքով, ես զննեցի նրան։ Հոլմսին գտա հնաոճ գոբելեններով պատված ճաշասենյակում, երկու ձերբակալվածները նստել էին նրա դիմաց։
:    ― Նա կապրի, ― ասացի ես։
:    ― ի՞նչ, ― ոտքի թռավ Կարուտերսը։ ― ես վերև կբարձրանամ և կսպանեմ նրան։ Ինչ է , ցանկանում եք ասել, թե այդ օրիորդը, այդ հրեշտակը, իր ողջ կյանքում շղթայված է մնալու այդ հրեշ Ջեկ Վուդլիի հե՞տ։:    ― Այդ առումով կարող եք չանհանգստանալ, ― ասաց Հոլմսը։ ― Առնվազն երկու պատճառ կա, որոնց շնորհիվ նա ոչ մի դեպքում չի դառնա Վուդլիի կինը։ Նախ և առաջ, մենք հարց կդնենք, թե արդյո՞ք միստր Ուիլյամսոնը պսակադրելու իրավ ունք իրավունք ուներ։
:    ― ես հոգևոր աստիճան ունեմ, ― ասաց ծեր սրիկան։
:    ― Որից ձեզ հետո զրկել են:
:    ― Այն իմ գրպանում է։
:    ― Այդ դեպքում դուք խաբեությամբ եք ստացել։ Ինչ էլ լինի, հարկադիր պսակադրությունը պսակադրություն չէ, այլ լուրջ հանցագործություն, դրանում շուտով կհամոզվեք։ Կարծում եմ, դուք ամենաքիչը տասը տարի կունենաք այդ մասին մտածելու համար։ Ինչ վերաբերում է ձեզ, Կարուտերս, ապա իսկապես լավ կլիներ գրպանից չհանեիք այդ չարաբաստիկ ատրճանակը։
:    ― Հիմա տեսնում եմ, որ դուք ճիշտ եք, միստր Հոլմս։ Բայց հասկացեք, ես սիրում եմ այդ աղջկան և առաջին անգամ հասկացա, թե ինչ է սերը։ Ինչպիսի նախազգուշական միջոցներ ասես չեմ ձեռնարկել զերծ պահելու համար նրան վտանգից։ Եվ հանկարծ ամեն ինչ հոդս ցնդեց, և նա հայտնվեց Հարավային Աֆրիկայի ամենավայրագ սրիկայի իշխանության տակ, որի անունը սարսափ է տարածում բոլորի վրա՝ Կիմբեռլից մինչև Իոհաննեսբուրգ։ Կհավատա՞ք արդյոք, նիստր միստր Հոլմս։ Այն պահից, երբ այդ օրիորդն սկսեց ինձ մոտ աշխատել, ես ոչ մի անգամ չեմ թողել մենակ տուն գնա, որովհետև գիտեի այս սրիկանեերի սրիկաների հավաքույթի նասին։ մասին։ Ամեն անգամ հեծանիվով ուղեկղում էի նրան։ Իհարկե, ես մնում էի պատկառելի հեռավորության վրա և, բացի այդ, կեղծ մորուք էի դնում, որպեսզի նա ինձ չճանաչի։ Միսս Սմիթն այնքան ինքնուրույն և հպարտ է, որ ոչ մի դեպքում չէր համաձայնի ինձ մոտ աշխատել, եթե իմանար, որ ես ամենուրեք ուղեկղում եմ իրեն։
:    ― Ինչու՞ դուք նրան չասացիք վտանգի մասին։
:    ― Որովհետև այդ դեպքում էլ կլքեր ինձ։ Ես պարզապես չէի կարող այդ անել։ Չնայած նա ինձ չէր սիրում, բայց ես երջանիկ էի նրան տեսնելով տանը, լսելով նրա ձայնի ելևէջները։
140
edits