== Նախաբան ==
Ձեր առջև Մատանիների տիրակալը եռագրության երկրորդ գիրքն է:Առաջին գրքում պատմվում էր այն մասին թե ինչպես Հենդալֆը հայտնաբերեց որ Ֆրոդոյի մատանին հենց համիշխանության մատանին է՝ որին ենթարկվում են մնացած բոլոր մատանիները: պատմվում Պատմվում էր նաև այն մասին թե ինչպես Ֆրոդոն և նրա ընկերները փախան Հոբիթստանից հետապնդվելով Մորդորից ուղարկված սարսափելի սև հեծիալների կողմից: Արագորնի օգնությամբ փախչելով աներևակաելի վտանգներից հոբիթները հայտնվում են Ազատքում: Էլրոնդը կազմակերպում Է մեծ խորհուրդ, որտեղ որոշվում է ոչնչացնել մատանին: Մատանու գլխավոր պահապան նշանակվում է Ֆրոդոն, որից հետո ընտրվում են մնացած պահապանները: Ֆրոդոն և մնացած պահապանները պետք է հասնեն Մորդոր՝ Ճակատագրի լեռ և մատանին ոչնչացնեն նրա ընդերքում: Պահապանները ծածուկ հեռանում են Ռիվեդելից և որոշ ժամանակ առանց դիմադրության հանդիպելու անցնում են հյուսիսային հողերով, բայց Քարադրասի լանջերին ձախողվելով որոշում են անցնել Մորիայով: Գտնելով թաքնված դարպասները Գենդալֆը առաջնորդում է պահապաններին Մորիայի քարանձավներով հուսալով դուրս գալ լեռան մյուս կողմը, բայց ճանապարհին նա զոհվում է Բալրոգի հետ մենամարտում՝ նրա հետ միասին ընկնելով սև անհատակ անդունդը: Արագորնը առաջնորդում է պահապաններին դեպի Լորիեն՝ էլֆերի անտառային թագավորություն, որից հետո նրանք ուղևորվում են Անդուին գետի հոսանքով ի վար մինչև ջրվեժը: Այնտեղ պահապանները պետք է որոշեն՝ գնալ արևելք, Մորդոր, թե Մինաս Թիրիթ, Գոնդորի մայրաքաղաք, որպեսզի օգնեն նրանց թշնամու հետ ճակատամարտում: Հասկանալով որ գլխավոր պահապանը չի փոշմանել և հաստատակամ է մինչև վերջ գնալ, Բորոմիրը որոշում է ուժով խլել նրանից մատանին:
Առաջին գիրքը վերջանում է Ֆրոդոյի և Սամի փախուստով, Որից հետո պահապանները ցրվում են տարբեր կողմեր: Եկրորդ գրքում կիմանանք պահապանների հետագա ճակատագիրը:
=== Գլուխ առաջին. Բորոմիրի անկումը ===
Արագորնը վազում էր կածանով դեպի վեր վեր՝ անընդհատ կռանալով և փնտրելով թեկուզ ինչ-որ փոքրիկ հետք: Սովորաբար, նույնիսկ հետքագետի համար դժվար է գտնել հոբիթների հետքը քանի որ նրանք քայլում են թեթև և անաղմուկ: վերևում Վերևում կածանը հատում էր մի փոքրիկ առվակ որի մոտ խոնավ հողի վրա Արագորնը գտավ այն ինչ փնտրում էր:
― Պարզ է, Ճիշտ ճիշտ ճանապարհի վրա եմ,― ասաց նա բարձրաձայն,― Ֆրոդոն ուղևորվել է դեպի գագաթը: Կուզենաի իմանալ ինչ է նա այնտեղ տեսել: Չնայած ինչ էլ որ տեսած լինի մեկ է է՝ վերադարձել է նույն ճանապարհով:
Հետքագետը կանգ աոավ առավ և վարանեց: Չնայած գիտեր որ Ֆրոդոն աարդեն արդեն իջել է բայց միևնույնն է ուզում էր բարձրանալ Ամոն Հենի գագաթը՝ միգուցե այնտեղ քարե նստարանի մոտ նրա աչքերի առաջ կբացվի ինչ որ կարևոր բան և կասկածները կցրվե՞ն: Ժամանակը շատ քիչ էր բայց նա որոշեց՝ վազելով առաջ մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին նա սկսեց ուշադիր զննել, բայց արևը հասցրել էր մայր մտնել և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ծայրից ծայր զննեց միջերկիրը, բայց ոչինչ չտեսավ բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում այն նույն թռչունին՝ որը նման էր արծվի: Թռչունը դանդաղորեն՝ լայն շրջաններ գծելով իջնում էր դեպի տափաստանը:
Եվ այդ պահին հետքագետի սուր լսողությաւնը հասավ ինչ որ տարորինակ աղմուկ: Այն լսվում էր ներքևից՝ գետի արևմտյան կողմում սփռված անտառից: Արագորնը քարացավ: Ներքևում լսվում էին ինչ որ ճչոցներ, և ի սարսափ իրեն նա արտաբերեց նաև օրքերի ձայներ:
Եվ հանկարծ տարածվեց ցածր բայց հզոր եղջերափողի ձայնը՝ բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:
― Բորոմիրի եղջերափո՛ղը, նա օգնությո՛ւն է կանչում,― բացականչեց Արագորնը ցատկելով տեղից ու սուրալով աստճաններով ներքև,― վայ ինձ,― կրկնում էր նա ընթացում,- ― դաժան ճակատագիրը հետապնդում է ինձ: Այսօր ինչ ել որ անեմ վերածվում է չարիքի... Իսկ Սամը ո՞ւր կորավ:
Այդ ընթացքում ճչոցներն ու աղմուկը սկսեցին ուժեղանալ, իսկ փողի ձայնը թուլանալ, ասես փչողը հուսահատված լիներ օգնություն կանչելուց: Կատաղի ու սահմռկեցուցիչ օրքերի ոռնոցից հետո հանկարծ եղջերափողի ձայնը մարեց: Արագորնին շատ քիչ էր մնում վազել, բայց մինչ նա կհասներ սարի ստորոտին աղմուկը արդեն կտրվել էր: Թեքվելով ձախ, այնտեղ որտեղից լսվում էին ձայները Արագորնը հասկացավ որ աղմուկր հեռանում է: Շուտով ամեն ինչ լռեց: Ճանկելով արևի տակ շողշողացող սուրը, Արագորնը ճչալով ՛՛Էլենդի՛լ, Էլենդի՛լ՛՛ ցատկեց առաջ ջարդելով թփուտները: Պարտ Գալենից մեկ ու կես վերստ հեռու, մի ոչ մեծ բացատում նա գտավ Բորոմիրին: Բորոմիրը նստած էր հսկայական ծառի տակ, մեջքով հենված բնին, ասես հանգստանում էր: Բայց Արագորնի աչքերն անմիջապես նկատեցին նետերի սև ծայրերը, որոնք ցցված էին ռազմիկի կրծքին: Բորոմիրը դեռ ձեռքի մեջ սեղմում էր ջարդված սրի բռնակը, իսկ կողքին ընկած էր երկու մասի բաժանված եղջերափողը: Շուրջը թափթփված էին սպանված օրքերի մարմինները:
===Գլուխ երկրորդ. Մուստանգրիմցի հեծիալներըհեծյալները ===
Մոտենում էր գիշերը