== Նախաբան ==
Ձեր առջև Մատանիների տիրակալը եռագրության երկրորդ գիրքն է: Առաջին գրքում պատմվում էր այն մասին թե ինչպես Հենդալֆը հայտնաբերեց որ Ֆրոդոյի մատանին հենց համիշխանության մատանին է՝ որին ենթարկվում են մնացած բոլոր մատանիները: Պատմվում էր նաև այն մասին թե ինչպես Ֆրոդոն և նրա ընկերները փախան Հոբիթստանից հետապնդվելով Մորդորից ուղարկված սարսափելի սև հեծիալների կողմից: Արագորնի օգնությամբ փախչելով աներևակաելի վտանգներից հոբիթները հայտնվում են Ազատքում: Էլրոնդը կազմակերպում Է մեծ խորհուրդ, որտեղ որոշվում է ոչնչացնել մատանին: Մատանու գլխավոր պահապան նշանակվում է Ֆրոդոն, որից հետո ընտրվում են մնացած պահապանները: Ֆրոդոն և մնացած պահապանները պետք է հասնեն Մորդոր՝ Ճակատագրի լեռ և մատանին ոչնչացնեն նրա ընդերքում: Պահապանները ծածուկ հեռանում են Ռիվեդելից Ռիվենդելից և որոշ ժամանակ առանց դիմադրության հանդիպելու անցնում են հյուսիսային հողերով, բայց Քարադրասի լանջերին ձախողվելով որոշում են անցնել Մորիայով: Գտնելով թաքնված դարպասները Գենդալֆը առաջնորդում է պահապաններին Մորիայի քարանձավներով հուսալով դուրս գալ լեռան մյուս կողմը, բայց ճանապարհին նա զոհվում է Բալրոգի հետ մենամարտում՝ նրա հետ միասին ընկնելով սև անհատակ անդունդը: Արագորնը առաջնորդում է պահապաններին դեպի Լորիեն՝ էլֆերի անտառային թագավորություն, որից հետո նրանք ուղևորվում են Անդուին գետի հոսանքով ի վար մինչև ջրվեժը: Այնտեղ պահապանները պետք է որոշեն՝ գնալ արևելք, Մորդոր, թե Մինաս Թիրիթ, Գոնդորի մայրաքաղաք, որպեսզի օգնեն նրանց թշնամու հետ ճակատամարտում: Հասկանալով որ գլխավոր պահապանը չի փոշմանել և հաստատակամ է մինչև վերջ գնալ, Բորոմիրը որոշում է ուժով խլել նրանից մատանին:
Առաջին գիրքը վերջանում է Ֆրոդոյի և Սամի փախուստով, Որից հետո պահապանները ցրվում են տարբեր կողմեր: Եկրորդ գրքում կիմանանք պահապանների հետագա ճակատագիրը: