=== Գլուխ երկրորդ. Մուստանգրիմցի հեծյալները ===
Մոտենում էր գիշերը: Ետևում խտանում էր իրիկնային մշուշի շղարշը՝ պարուրելով ծառերի բներն ու Անդուինի ափերը: Բայց երկինքը մաքուր էր ու անամպ: կամաց, իրար հետևից սկսում էին առկայծել աստղերը: Արևմուտքում հանգիստ լողում էր լուսինը: Երեք որսորդները մտան ժայռերի ստորոտը, որտեղ ստիպված էին դանդաղեցնել ընթացքը՝ հետքը գտնելը բարդանում էր:Էմին Մուիլի լեռնաշխթան երկու անհամաչափ գագաթներով ձգվում էր հյուսիսից հարավ