Նա առաջ սուրաց ինչպես հովազը: Կասկածները մի կողմ դնելով՝ նա առաջնորդում էր իր փոքրիկ ջոկատը առաջ ու առաջ: Անտառն ու լիճը մնացին ետևում: Կարմիր մայրամուտով ողողված հորիզոնում կամաց կամաց սկսեցին երևալ լեռների ուրվագծերը, և դեպի գետը ձգվեցին նրանց լանջերը: Մթնում էր: Երեք մոխրագույն ստվերները անհետացան քարերի ետևում:
=== Գլուխ երկրորդ. Մուստանգրիմցի Ռոհանի հեծյալները ===
Մոտենում էր գիշերը: Ետևում խտանում էր իրիկնային մշուշի շղարշը՝ պարուրելով ծառերի բներն ու Անդուինի ափերը: Բայց երկինքը մաքուր էր ու անամպ. կամաց, իրար հետևից սկսում էին առկայծել աստղերը: Արևմուտքում հանգիստ լողում էր լուսինը:
Երեք որսորդները մտան ժայռերի ստորոտը, որտեղ ստիպված էին դանդաղեցնել ընթացքը. հետքը գտնելը բարդանում էր: Էմին Մուիլի լեռնաշղթան իր երկու անհամաչափ գագաթներով ձգվում էր հյուսիսից դեպի հարավ:Լեռնշղթայի արևմտյան լանջերը ուղղաձիգ էին, քարքարոտ ու դժվար անցանելի, ի տարբերություն արևելյան լանջերի: Երեք հետապնդողները ամբողջ գիշեր մագլցում էին լեռան քարքարոտ լանջերով, ճանապարհը տանում էր նրանց դեպի վեր՝ լեռնանցքը, իսկ այնտեղից դեպի վար՝ գագաթների միջև ընկած ոլոր-մոլոր խորունկ հովիտը, որտեղ լուսաբացին մոտ ճանապարհորդները կարճ ժամանակով կանգ առան: Լուսինն անհետացել էր բայց երկնքում դեռ փայլփլում էին աստղերը: Նոր օրվա առաջին ճառագայթները դեռ հովիտ չէին թափանցում, խանգարում էին բարձրադիր լեռները: Արագորնը հայտվել էր փակուղում: Օրքերի հետքերը իջնելով թեք լանջից անհետանում էին հովտում: -Ինչ ես կարծում որ կողմ են դարձել,- հարցրեց Լեգոլասը, դեպի հյուսի՞ս, որպեսզի կարճ ճանապարհով հասնեն Իզենգարդ կամ Ֆանգորն, թե հարավ, դեպի Էնտվեյի անցումը: -Ինչ ել որ մտածած լինեն դեպի գետը հաստատ չեն գնա,- պատասխանեց Արագորնը,- ես կարծում եմ մեր թշնամիները ռիսկի չեն դիմի երկար զբոսնելու Ռոհանի տափաստաններում և կընտրեն ամենակարճ ճանապարհը, եթե իհարկե Սարումանի իշխանությունը Ռոհանի վրա դեռ չի տարածվել: Գնում ենք դեպի հարա՛վ: Հովտի քարե գոգը իջնելով ներքև միանում էր քարքարոտ բլուրին, հատակին՝ քարերի արանքում տրտնջալով վազում էր առվակը: Ձախ կողմում խոժոռվել էին մռայլ ժայռերը, աջ կողմում լեռան մոխրագույն լանջերը: Ճանապարհորդները եևս մեկ ու կես վերստ քայլեցին դեպի հյուսիս: Արագորնը անընդհատ կռանալով ուշադիր զննում էր տարածքը: Լեգոլասը քայլում մի քիչ առաջ ընկած: Հանկարծ նա կանգ առավ ու ճչաց: Արագորնն ու թզուկը նետվեցին դեպի էլֆը:-Մենք արդեն հասել ենք նրանց մի մասին,- շրջվելով դեպի ընկերները ասաց Լեգոլասը,- տեսե՛ք: