-Իսկ հիմա գնանք,- ասաց նա շրջվելով դեպի արևմուտք:
Ճանապարհը լեռան լանջով իջնում էր ներքև: Մի տասներկու սաժեն ներքև սկսվում էր լայն, հողմահար քիվը, որը կտրուկ վերջանում էր քարափով: Դա այսպես կոչված արևելյան Ռոհանյան պատն էր: Էմին Մույլի Մուիլի բարձրավանդակը մնաց ետևում, առջևում՝ ինչքան որ աչքը կտրում էր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ հարթավայրերը: -Նայե՛ք,- Լեգոլասը ձեռքը մեկնեց դեպի գունատ երկինքը,- նորից այն արծիվը, միայն թե այս անգամ շատ բարձր է ճախրում, երևում է ետ է վերադառնում, շատ է արագ թռչում: Տեսնո՞ւմ եք: -Ոչ իմ բարի Լեգոլաս, նույնիսկ իմ աչքերը նրան չեն տեսնում,- պատասխանեց Արագորնը,- երևի նա իսկապես շատ բարձր է ու հեռու: Եթե դա այն նույն թռչունն է կուզենաի իմանալ ինչ հանձնարարությամբ է ուղարկված: Բայց նայիր հարթավայրում նույնպես ինչ որ բան է շարժվում, և բավականին մոտիկ է, կարծում եմ այն ուղղակիորեն մեզ հետ է կապված: -Այո այդպես է,- հաստատեց Լեգոլասը,- դա մեծ հետյոտն ջոկատ է, բայց ինչ ջոկատ է չեմ կարող ասել: Այն շատ հեռու է, կլինի մի տասներկու լիգ, չնայած այստեղ հարթավայր է և ես կարող եմ սխալվել: -Ինձ թվում է այլևս ստպպվաց չենք լինի հետքը փնտրել,- առույգացավ Ջիմլին,- եկեք գտնենք արագ ու ամենակարճ վայրեջքի ճանապարհը: -Օրքերը արդեն գտե՛լ են,- գոչեց Արագորնը: Ջոկատը շարունակեց հետապնդումը, բայց արդեն լուսաբացի շողերի ներքո: Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ օրքերը շտապում էին ինչքան ուժ ունեին: անընդհատ հանդիպում էին շպրտված և լքված իրեր, ուտելիքի պարկ, բզկտված սև թիկնոց, ծանր հնամաշ երկարաճիտք կոշիկներ: Հետքը տանում էր ճանապարհորդներին քարափի երկայնքով դեպի ձախ: Վերջապես աջ կողմում երևաց աղմկոտ առվւ օգնությամբ ժայռերի մեջ փորված խորը իջվածք: ափի երկայնքով ձգվում եր կոպիտ ու հինավուրձ արահետը, որը կարծես թե անհարթ ու խարխլված աստիճաններ լիներ:Վարջին աստիճանը հաղթահարելով հեապնդողները ի զարմանս իրենց մինչև ծնկները թաղվեցին խոտերի մեջ: Էմին Մուիլի ստորոտոտին ծփում էր թարմ, կանաչ ծովը: Առուն անհետանում էր խիտ մացառուտներում, լսվում էր թե նա ինչպես է խուլ խշխշում, սկսելով իր ճանապարհը Էնտվեյի հարթավայրով: Ճանապարհորդներին թվաց թե ձմեռը մնացել է հետևում: Օդը այստեղ թարմ էր ու տաք, այն իր հետ բերում էր խոտերի թույլ բուրմունքը, ասես գարունը արդեն արթնացել էր հարթավայրում ու կենարար ուժով լցրել խոտերի արմատները... Լեգոլասը ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց: Նա նման էր ճանապարհորդի, որը երկար ժամանակ անապատներում դեգերելուց հետո հայտնվել էր ջրի ափին: -Ա՜խ, այս կանաչ մարգագետինների բուրմունքը,- հիացավ նա,- շնչում ու մոռանում ես որ ամբողջ գիշեր չես քնել: Առա՛ջ: