== Տասնվեցերորդ գլուխ ==
Ի՞նչ ասեմ Փարիզի մասին։ Այդ ամենը, հարկավ, և՛ զառանցանք եր, և՛ հիմարություն։ Յես Փարիզում ապրեցի ընդամենը յերեք շաբաթից քիչ ավել և այդ ժամանակամիջոցում բոլորովին վերջացավ իմ հարյուր հազար ֆրանկը։
Յես միայն հարյուր հազարի մասին եմ ասում․ մնացած հարյուր հազարը յես տվի m-lle Blanche-ին զուտ փողով, ― հիսուն հազար Ֆրանկֆուրտում և, յերեք որից հետո, Փարիզում, դարձյալ նրան ելի հիսուն հազարի մուրհակ տալով, վորի համար նա մի շաբաթից հետո ինձնից փող վերցրեց, «et les cent mille francs, qui nous restent, tu les mangeras avec moi, mon outchitel»։ Նա ինձ շարունակ ուչիաել եր անվանում։ Դժվար ե պատկերել աշխարհիս յերեսին ավելի հաշվով, ժլատ և գծծի եյակ, քան m-lle Blanche-ի կարգի կանայք։ Սակայն իրենց սեփական փողի նկատմամբ միայն։ Գալով իմ հարյուր հազար ֆրանկին, նա ինձ հեաո ուղղակի հայտնեց, վոր այդ գումարը նրան պետք ե յեղել Փարիզում առաջին պահին դիրք ստեղծելու համար՝ «այնպես վոր յես հիմա մի անգամ ընդմիշտ կարգին դիրք եմ գրավել և հիմա արդեն յերկար ժամանակ ինձ վոչ վոք չի կարողանա տեղահան անել, յես գոնե այդպես եմ սարքել ամեն ինչ», ավելացրեց նա։ Ասենք՝ յես գրեթե այդ հարյուր հազարը չտեսա ել․ փողը միշտ նրա ձեռքին եր լինում, իսկ իմ քսակում, վոր նա ամեն որ ստուգում եր հարյուր ֆրանկից ավել չեր հավաքվում և գրեթե միշտ ավելի պակաս եր լինում։
— Ե՜, ինչի՞դ ե պետք փողը,― ասում եր նա յերբեմն ամենաանպաճույճ յեղանակով, և յես չեյի վիճում հետը։ Դրա փոխարեն նա շատ և շատ կոկիկ կահավորեց այդ փողով իր բնակարանը և յերբ նա ինձ փոխադրեց նոր բնակարանը, ցույց տալով ինձ սենյակները, ասաց՝ «ահա թե հաշվով և ճաշակով ինչ կարելի յե անել ամենաչնչին միջոցներով»։ Այն չնչին բանը, սակայն, ճիշտ և ճիշտ հիսուն հազար ֆրանկ եր։ Մնացած հիսուն հազարով նա ձեռք բերեց կառք, ձիեր, բացի այդ մենք յերկու պարահանդես սարքեցինք, այսինքն՝ յերկու կոչունք, վորոնց ներկա եյին և՛ Hortensc-ը, և՛ Lisette-ը, և՛ Cléopâtre-ը,— շատ կողմերից և շատ տեսակետից նշանավոր կանայք և նույնիսկ շատ սիրունիկ։ Այդ յերկու կոչունքներին յես հարկադրված եյի տանտիրոջ ամենահիմար դերը խաղալ, դիմավորել և զբաղեցնել հարստացած և բթամիտ վաճառականներին, զանազան սպաներին, վոր իրենց տգիտությամբ և անամոթությամբ անտանելի եյին, և թշվառական հեղինակներին, և լրագրող բողոճներին, վորոնք յեկել եյին մոդային ֆրակներով, բաց-դեղնագույն ձեռնոցներով և ինքնասիրությամբ ու պարծենկոտությամբ այնպիսի չափերով, վորի մասին անգամ մեզանում, Պետերբուրգում, գաղափար չունեն ― իսկ դա արդեն մեծ բան ե։ Նրանք նույնիսկ ինձ ձեռք առնել սկսեցին, բայց յես շամպայնով հարբեցի և հետևի սենյակում պառկած մնացի։ Այդ ամենն ինձ համար զզվելի յեր ծայր աստիճան։ «C'est un outchitel,― ասում եր իմ մասին Blanche-ը,— il a gagné deux cent mille francs, և վորը առանց ինձ չեր իմանա, թե ինչպես մսխի այդ գումարը։ Իսկ հետո նա ելի ուսուցչություն ե անելու,― ուսուցչի պաշտոնի տեղ չգիտե՞ ձեզնից մեկն ու մեկը։ Պետք ե նրա համար մի բան անել»։ Յես սկսեցի հաճախ շամպայնի դիմել, վորովհետև շարունակ շատ տխուր և չափազանց տաղտկալի յեր։ Յես ամենաբուրժուական և առևտրական միջավայրում եյի ապրում, վորտեղ յուրաքանչյուր un ― հաշվված ու չափված եր։ Blanche-ը առաջին յերկու շաբաթը ինձ շատ և շատ չեր սիրում, յես այդ նկատեցի. ճիշտ ե, նա ինձ թաշախուստին հագցրեց և ամեն որ ինքը կապում եր իմ փողկապը, բայց հոգու խորքում անկեղծորեն արհամարհում եր ինձ։ Տխուր ու տրտում, յես սովորություն դարձրի Château des Fleurs գնալը, վորտեղ կանոնավոր կերպով ամեն յերեկո հարբում եյի և սովորում կանկան (վոր այնտեղ շատ գեշ են պարում) և հետագայում այդ գործում նույնիսկ հռչակ ձեռք բերի։ Վերջապես Blanche-ը ճանաչեց ինձ․ նա մի տեսակ նախապես գաղափար եր կազմել, վոր յես մեր կենակցության վողջ ընթացքում ման եմ գալու նրա հետևից թուղթ ու մատիտը ձեռքիս և շարունակ հաշվելու յեմ, թե ինչքան ե մսխել, ինչքան գողացել, ինչ ե մսխելու և ինչ գողանալու և, իհարկե, հավատացած եր, վոր մեր մեր յուրաքանչյուր տասը ֆրանկի համար կռիվ ե ծագելու։ Ամեն մի յենթադրական հարձակման համար նա նախապես առարկություններ եր պատրաստել, բայց իմ կողմից և վոչ մի հարձակում չտեսնելով, սկզբում ինքն եր սկսում առարկել։ Յերբեմն տաք-տաք սկսում եր, բայց տեսնելով, վոր յես լուռ եմ ― ամենից հաճախ պառկած եմ բազմոցի վրա և նայում եմ առաստաղին,― վերջապես նույնիսկ զարմացավ։ Սկզբում նա կարծում եր, վոր յես պարզապես հիմար եմ, «un outchitel» եմ, և ուղղակի ընդհատում եր իր բացատրությունները, հավանորեն ինքն իրեն խորհելով՝ «չե՞ վոր նա հիմար ե. նրան հասկացնել տալու կարիք չկա, քանի վոր ինքը չի հասկանում»։ Պատահում եր, վոր վեր եր կենում-գնում, բայց մի հինգ րոպեյից հետո ելի վերադառնում եր (այդ պատահում եր նրա ամենաանզուսպ ծախսերի միջոցին, մեր միջոցներից բարձր ծախսերի՝ որինակ, նա փոխեց ձիերը և տասնվեց հազարով մի զույգ գնեց)։
— Դե, դու bibi, ուրեմն չե՞ս բարկանում,― մոտենում եր նա ինձ։
— Վո-ո՜-ոչ։ Զահլաս տարար,― ասում եյի յես, ձեռքով նրան հեռացնելով ինձնից, բայց դա նրա համար այնքան հետաքրքիր յեղավ, վոր նա իսկույն նստեց քովս։
— Տես, յեթե յես սիրտ արի այդքան վճարել, դա նրանից ե, վոր այդ զույգը պատահմամբ եր վաճառվում։ Կարելի յե նորից ծախել քսան հազար ֆրանկով։
― Հավատում եմ, հավատում։ Շատ լավ ձիեր են և դու հիմա գեղեցիկ կառք ունես․ պետք կգա․ դե, հերիք ե։
— Ուրեմն դու չե՞ս նեղանում։
― Ինչի՞ց։ Դու խելոք ես վարվում, վոր քեզ համար վորոշ անհրաժեշտ առարկաներ ես նախորոք գնում։ Այդ ամենը քեզ հետո պետք կգա։ Յես տեսնում եմ, վոր դու իրոք պետք ե քեզ համար այդպիսի դիրք ստեղծես. այլ կերպ միլիոն չես շահի։ Այստեղ մեր հարյուր հազարը ― սկիզբն ե միայն, մի կաթիլ ծովի մեջ։
Blanche-ը, վոր ամենից քիչն եր ինձնից նման դատողություններ սպասում (այն ել ճիչ ու կշտամբանքի փոխարեն), կարծես յերկնքից վայր ընկավ։
— Ուրեմն դու... ահա թե ուրեմն ինչ տեսակն ես դու։ Mais tu as de l'esprit pour comprendre! Sais-tu, mon garçon, թեև դու ուսուցիչ ես ― բայց դու պետք ե արքայորդի ծնված լինեյիր։ Ուրեմն դու չե՞ս ափսոսում, վոր մեր փողն արագ ե ծախսվում։
― Ի՜նչ ասեմ փողին, շուտ պրծներ ― գնար։
— Mais... sais-tu... mais dis donc, մի՞թե դու հարուստ ես։ Mais sais-tu, դու արդեն շատ ես արհամարհում փողը։ Qu'est ce que tu feras après, dis donc?
— Après Հոմբուրգ կերթամ և դարձյալ հարյուր հազար ֆրանկ կտանեմ։
— Oui, oui, c'est ça, c'est magnifique! Յեվ յես գիտեմ, վոր դու անպատճառ կտանես և այստեղ կբերես։ Dis donc, այո, դու այնպես կանես, վոր յես քեզ իրոք կսիրեմ։ Eh dien, վոր դու այդքան լավն ես, յես քեզ այս ամբողջ ժամանակամիջոցին կսիրեմ և վոչ մի անգամ քեզ չեմ դավաճանի։ Տեսնո՞ւմ ես, այսքան ժամանակ յես թեև քեզ չեյի ել սիրում, parce que je croyais, que tu n'est qu'un outchitel (quelque chose comme un laquais, n'est-ce pas?), բայց յես այնուհանդերձ հավատարիմ եմ յեղել քեզ, parce que je suis bonne fille։
— Ամա սուտ ես ասում, հա՜։ Իսկ Ալբերտի հե՞տ, այն սև֊սև սպայի, մի՞թե յես անցյալ անգամ չտեսա։
— Oh, oh, mais tu es...
— Ե՜, սուտ ես ասում, սուտ։ Բայց դու ի՞նչ ես կարծում, յես նեղացե՞լ եմ, ինչ ե։ Թքա՜ծ․ il faut que jeunesse se passe։ Չե՞ս վռնդելու նրան հո, քանի վոր նա ինձնից առաջ ե յեղել և դու նրան սիրում ես։ Միայն թե դու նրան փող չտաս, լսեցի՞ր։
― Ուրեմն դու դրա համար ել չես նեղանում։ Mais tu es un vrai philosophe, sais-tu? Un vrai philosophe!— գոչեց նա հրճվանքով։— Eh bien, je t'aimerai, je t'aimerai -- tu verras, tu sera content!
Յեվ իրավ, այդ որից, նա կարծես թե իսկապես կապվեց ինձ, նույնիսկ բարեկամաբար և այդպես անցավ մեր վերջին տասն որը։ Խոստացված «աստղերը» յես չտեսա, բայց վորոշ չափով նա իրոք իր խոսքը կատարեց։ Բացի այդ նա ինձ ծանոթացրեց Hortense-ին, վոր իր տեսակի չափազանց նշանավոր կին եր և մեր շրջանում կոչվում եր Thérèse-philosophe...
Ասենք դրա մասին տարածվելու կարիք չկա․ այդ ամենից ուրիշ վիպակ դուրս կգար, հատուկ գունավորումով, վոր յես չեմ ուզում մտցնել այս վիպակի մեջ։ Բանն այն ե, վոր յես ամբողջ սրտով կամեն ում եյի, վոր այս ամենը շուտով վերջանա։ Բայց մեր հարյուր հազար ֆրանկը հերիք տվեց, ինչպես արդեն ասացի, գրեթե մեկ ամիս,― մի բան, վոր ինձ խիստ զարմացնում եր՝ այդ փողից առնվազն ութսուն հազարի Blanche-ը իրեր եր գնել իր համար և մենք ապրուստի վրա քսան հազարից ավել վոչ մի դեպքում չեյինք ծախսել,― այնուամենայնիվ հերիք տվեց։
Blanche֊ը, վերջերում գրեթե արդեն անկեղծ եր հետս (առնվազն մի քանի բաներում սուտ չեր ասում), խոստովանեց, վոր գոնե ինձ վրա չեն ընկնի պարտքերը, վոր նա հարկադրված ե յեղել անելու․― «հաշիվներ և մուրհակներ յես քեզ չեմ տվել ստորագրելու,― ասում եր նա ինձ,― վորովհետև մեղքս գալիս եյիր, իսկ մի ուրիշը անպատճառ այդ կաներ և քեզ բանտ կնստեցներ։ Տեսա՞ր, տեսար, ինչպե՞ս եմ քեզ սիրում և ինչքան բարի՜ յեմ յես։ Մենակ այն անտեր հարսանիքը ի՜նչ ե նստելու վրաս»։
Իրոք մենք հարսանիք ունեցանք։ Դա պատահեց մեր ամսի ամենավերջում և պետք ե յենթադրել, վոր իմ հարյուր հազարի ամենավերջին մնացորդները նրա վրա գնացին. դրանով ել գործը վերջացավ, այսինքն՝ դրանով վերջացավ մեր ամիսը և դրանից հետո յես ձևականորեն պաշտոնս թողի։
Դա այսպես յեղավ․ մեր Փարիզում հաստատվելուց մի շաբաթ անց յեկավ գեներալը։ Նա ուղղակի յեկավ Blanche-ի մոտ, և առաջին իսկ այցելությունից մնաց մեզ մոտ։ Ճիշտ ե, ինչ֊վոր տեղ նա փոքրիկ բնակարան ուներ։ BIanche~ը նրան դիմավորեց ուրախ֊ուրախ, ծվոցով ու ծիծաղով և անգամ գրկեց նրան,― այնպես յեղավ, վոր արդեն նա ինքը չեր բաց թողնում գեներալին և գեներալն ամենուրեք պիտի ուղեկցեր նրան՝ բուլվարում, շրջագայությունների միջոցին, թատրոնում, ծանոթների մոտ հյուր գնալիս։ Այդ գործածության համար գեներալը տակավին պիտանի յեր։ Նա բավական ծանր և վայելուչ տեսք ուներ ― գրեթե բարձրահասակ, ներկած բակերով ու բեխերով (նա առաջ կիրասիրների գնդում ե ծառայելիս յեղել), տեսոք դեմքով, թեև մի քիչ մորթը կախ ընկած։ Նա գեղեցիկ մաներներ ուներ, ֆրակը շատ հարմար եր գալիս նրան։ Փարիզում նա սկսեց կպցնել իր շքանշանները։ Այդպիսի մարդու հետ բուլվարներով անցնելը վոչ միայն հնարավոր, այլև, յեթե կարելի յե այսպես արտահայտվել, նույնիսկ _հանձնարարելի յե_։ Բարի և բութ գեներալն այդ ամենից սաստիկ գոհ եր. նա բոլորովին այդ չեր սպասում, յերբ վոր, Փարիզ գալով, յեկավ մեզ մոտ։ Այն միջոցին նա քիչ եր մնում ահից դողար. նա կարծում եր, վոր Blanche-ը կբղավի և կհրամայի վռնդել նրան, ուստի նա նման յելքից հիացած եր և այդ վողջ ամիսը ինչ-վոր անմիտ-հրճվանքի վիճակում մնաց. հենց այդ որին ել յես նրան թողի։ Արդեն այստեղ յես մանրամասն տեղեկացա, վոր մեր այն ժամանակվա հանկարծակի Ռուլեթենբուրգից մեկնելուց հետո, նույն առավոտյան նրա սրտացավը բռնել եր։ Նա անզգա վայր եր ընկել, իսկ հետո, մի ամբողջ շաբաթ գրեթե խելագարի պես եր և լեզուն կապված եր։ Նրան բժշկում եյին, բայց հանկարծ նա ամեն ինչ թողնում ե, վագոն ե նստում և Փարիզ գալիս։ Հասկանալի բան ե,― Blanche-ի ընդունելությունը նրա համար ամենալավ դեղը դուրս յեկավ, բայց հիվանդության հետքերը յերկար ժամանակ դեռ մնում եյին, չնայած նրա ուրախ և հիացած վիճակին։ Դատողություն անել, կամ նույնիսկ միայն քիչ֊շատ լուրջ խոսակցություն վարել նա միանգամայն արդեն չեր կարող,― այդ դեպքում նա յուրաքանչյուր խոսքին «հըմ» եր կպցնում և գլուխը թափ տալիս,― դրանով ել ամեն ինչ պրծնում եր։ Հաճախ նա ծիծաղում եր, բայց ինչ-վոր նյարդային, հիվանդոտ ծիծաղով, ասես նվաղում եր. ուրիշ անգամ-ժամերով նստում եր խոժոռ, գիշերի պես, իր խիտ հոնքերը կիտած։ Շատ բան նա նույնիսկ չեր ել մտաբերում. սարսափելի ցրված եր դառել և սովորություն եր դարձրել ինքն իրեն խոսելու։ Միայն Blanche-ն եր կարողանում կենդանություն ներշնչել նրան. համ ել խոժոռ, տրտում դրության վրա գալը, յերբ վոր նա մի անկյուն եր քաշվում, միայն նշանակում եր այն, վոր նա վաղուց չեր տեսել Blanche-ին, կամ թե Blanche-ը մի տեղ ե գնացել, իսկ նրան հետը չի տարել, կամ գնալիս չի փայփայել նրան։ Յեվ նա ինքը չեր կարող ասել, թե ինչ ե իր ուզածը և ինքն ել չգիտեր, վոր խոժոռ ու տխուր ե։ Մեկ կամ յերկու ժամ նստելուց հետո (յես մի-յերկու անգամ նկատել եմ այդ, յերբ վոր Blanche-ը գնում եր ամբոդջ որով, հավանորեն Ալբերտի մոտ), նա հանկարծ սկսում ե նայել շուրջը, իրարանցման մեջ եր ընկնում, հետ նայում, մտաբերելու ճիգ անում և ասես մեկին գտնել եր ուզում. բայց վոչ վոքի չտեսնելով, նորից մոռացության մեջ եր ընկղմվում, մինչև վոր հանկարծ գալիս եր Blanche-ը, ուրախ, ժիր, շքեղ հագնված, հնչեղ ծիծաղով. Blanche-ը վազում եր նրա մոտ, սկսում եր նրան հրմշտկել և անգամ համբուրել ― ասենք, այս վերջինը սակավ եր նվիրում։ Մի անգամ գեներալն այն աստիճան ուրախացել եր նրա գալուստից, վոր նույնիսկ լաց յեղավ,― յես անգամ զարմացա։
Blanche֊ը նրա յերևան գալու պես սկսեց նրա ոգտին փաստաբանել իմ առջև։ Նա նույնիսկ դիմում եր ճարտասանության․ հիշեցնում եր, վոր դավաճանել ե գեներալին իմ պատճառով, վոր նա գրեթե գեներալի հարսնացուն եր, խոսք ե տվել նրան, վոր իր պատճառով նա լքել ե ընտանիքը և վոր վերջապես յես ծառայել եմ նրա մոտ և պետք ե վոր այդ զգամ և մի՞թե ամոթ չի ինձ համար․․․ Յես լսում եյի, իսկ նա արագ-արագ դուրս եր տալիս։ Վերջապես յես ծիծաղեցի և դրանով ել ամեն ինչ վերջացավ, այսինքն՝ նախ նա խորհեց, վոր յես հիմար եմ, իսկ ի վերջո հանգեց այն մտքին, վոր յես շատ լավ և համակերպվող մարդ եմ։ Մի խոսքով, յես բախտ ունեցա վերջում արժանանալ այդ արժանավոր աղջկա կատարյալ բարեհայեցողությանը։ (Blanche-ը, ասենք, իրավ վոր շատ և շատ բարի աղջիկ եր,― իր տեսակի, բնականաբար․ սկզբում յես նրան այդպես չեյի գնահատել)։ «Դու խելոք և բարի մարդ ես,― ասում եր նա ինձ վերջում,― և․․․ և․․․ ափսոս ե, միայն վոր դու այդքան հիմար ես։ Դու վոչինչ, վոչինչ չես շահի»։
— «Un vrai russe, un camouk!»— նա մի քանի անգամ ուղարկեց ինձ, վոր տանեմ գեներալին ման ածեմ, ճիշտ այնպես, ինչպես լաքեյին-լևրեթին։ Ասենք յես նրան թատրոն ել եյի տանում, Bal-Mabille ել, ռեստորաններ ել։ Դրա համար Blanche-ը փող ել եր տալիս՝ թեև գեներալս ինքն ել ուներ և մարդամիջում նա շատ սիրում եր փողի քսակ հանելը։ Մի անգամ յես հարկադրված եյի գրեթե բռնություն դործադրել, վոր թույլ չտամ նրան յոթ հարյուր ֆրանկանոց բրոշ գնելու, վորով նա հափշտակվել եր Պալե-Ռոյալում և վորը նա, ինչ ել լինի, ուզում եր Blanche֊ին նվիրած լինել։
Նրա ինչի՞ն եր պետք ախր յոթ հարյուր ֆրանկանոց բրոշը։ Գեներալը յոթ հարյուր ֆրանկից ավել փող ել չուներ։ Յես յերբեք չկարողացա իմանալ վորտեղից ե նրա ձեռքը փող ընկել։ Կարծում եմ, միստեր Աստլեյից կլինի, մանավանդ վոր նա յե նրանց հաշիվը հյուրանոցում վճարել։ Գալով նրան, թե ինչպես ե վերաբերվել այս ժամանակի ընթացքում գեներալը ինձ, թվում ե, վոր նա գլխի չեր ընկնում իմ և Blanche-ի հարաբերության մասին։ Նա, մի անգամ, թեև աղոտ կերպով, լսել ե, վոր յես խոշոր գումար եմ տարել, բայց անշուշտ յենթադրում եր, վոր յես Blanche-ի մոտ տան քարտուղարի պես մի պաշտոն եմ վարում, կամ թերևս ծառայի։ Առնվազն հետս, ըստ հին սովորության, նա բարձրից եր խոսում, իշխանավորի յեղանակով և մեկ֊մեկ սկսում եր ինձ նախատել։ Մի անգամ նա ինձ ել, Blanche֊ին ել, առավոտյան, սուրճ խմելու ժամանակ, սաստիկ ծիծաղեցրեց։ Նա շատ ել նեղացող մարդ չեր, իսկ այդ որը նեղացավ ինձնից և ինչո՞ւ ― մինչև հիմա չեմ հասկանում։ Բայց, իհարկե, նա ինքն ել չեր հասկանում։ Մի խոսքով՝ նա առանց սկզբի և վերջավորության խոսակցություն բաց արեց, à bàtos-rompus, բղավում եր, վոր յես լակոտ եմ, վոր նա կսովորեցնի... վոր նա հասկանալ կտա․․․ և այլն, և այլն։ Վոչ վոք չեր կարողանում բան հասկանալ։ Blanchs֊ը ծիծաղից թուլանում եր․ վերջապես նրան մի կերպ հանգստացրին և տարան ման ածելու։ Շատ անգամ յես նկատում եյի, վոր նա տխրում ե, ինչ-վոր մեկին և ինչ-վոր բան եր ափսոսում, մեկր նրան պակասում եր, չնայած անգամ Blanche-ի ներկայության։ Այդ րոպեներին նա ինքը մի-յերկու անգամ ինձ հետ խոսել սկսեց, բայց յերբեք կարգին չկարողացավ արտահայտվել, վերհիշում եր ծառայությունը, հանգուցյալ կնոջը, տնտեսությունը, կալվածը։ Կկպչի վորևե բառի և կուրախանա, և կկրկնի հարյուր անգամ որական, թեև այդ բառը բնավ չի արտահայտում վոչ նրա զգացմունքը, վոչ ել մտքերը։ Յես փորձեցի նրա հետ յերեխաներից խոսք բաց անել, բայց նա ոձիքը թափ եր տալիս նախկին արագախոսությամբ և շուտով ուրիշ առարկայի անցնում՝ «այո, այո, յերեխաները, յերեխաները, դուք իրավացի յեք»։ Մի անգամ միայն նա զգացվեց ― մենք նրա հետ թատրոն եյինք գնում։ «Դժբախտ յերեխաներ են,― ասաց նա հանկարծ,― այո, պարոն, այո, դժբախտ յերեխաներ»։ Յեվ հետո այդ յերեկոյան նա մի քանի անգամ կրկնեց՝ «դժբախտ յերեխաներ» բառերը։ Յերբ վոր յես մի անգամ խոսք բաց արի Պոլինայից, նա կատաղեց՝ «դա ապերախտ կին ե,― բացականչեց նա,― նա չար ե և ապերախտ։ Նա խայտառակեց գերդաստանը։ Յեթե այստեղ որենքներ լինեյին, յես նրա հախիցը կգայի։ Այո, այո»։ Գալով Դե֊Գրիյեյին, գեներալը նրա անունն անգամ լսել չեր կարողանում։ «Նա ինձ խորտակեց,― ասում եր նա,― նա ինձ կողոպտեց, մորթեց ինձ։ Ամբողջ յերկու տարի դա մի մղձավանջ եր ինձ համար։ Ամիսներ շաբունակ յես յերազում տեսնում եյի նրան։ Դա ― դա, դա․․․ Ո՜, նրա մասին յերբեք ինձ մոտ այլևս խոսք բաց չանեք»։
Յես տեսա, վոր նրանց գործը գլուխ գալու պես ե, բայց ըսա սովորության լռում եյի։ Blanche-ը առաջինը ինձ հայտնեց՝ դա ուղիղ մեր հրաժեշտի որից յերկու շաբաթ առաջ եր՝― «il a du chanche,― արագ֊արագ վրա յեր տալիս նա,― babouchka-ն հիմա իրոք արդեն հիվանդ ե և անշուշտ կմեռնի։ Միստեր Աստլեյը հեռագիր ե խփել․ համաձայնեցեք, վոր նա այնուամենայնիվ տատի ժառանգն ե։ Իսկ յեթե չլինի յել, նա ինձ ամենևին չի խանգարի։ Առաջինը՝ նա թոշակ ունի, իսկ յերկրորդը՝ նա կապրի կողքի սենյակում և միանգամայն յերջանիկ կլինի։ Յես կդառնամ «madame laցénérale»։ Յես լավ շրջանի մեջ կմտնեմ (Blanche-ը միշտ դրա մասին յերազում եր), հետագայում ռուս կալվածատիրուհի կդառնամ, j’aurai un château, des moujiks, et puis j’aurai toujours mon million»։
— Իսկ յեթե նա խանդի՞, պահանջի՞․․․ աստված գիտե ինչ,― հասկանո՞ւմ ես։
— Ո՜ վոչ, non, non, non! Ինչպե՞ս կհանդգնի։ Յես միջոցներ եմ ձեռք առել, մի անհանգստանա։ Յես արդեն նրան Ալբերտի անունով մի քանի մուրհակ եմ ստորագրել տվել։ Մի բան վոր յեղավ — նա իսկույն պատժված կլինի։
— Ե՛հ, գնա մարդու...
Հարսանիքն արինք առանց վորևե հանդիսավորության, ընտանեբար և կամացուկ։ Հրավիրված եյին Ալբերտը և ելի մի-քանի մերձավորներ։ Hortense-ը, Cléopâtre֊ը և այլք վճռականորեն վերացրած եյին մեջտեղից։ Փեսան սաստիկ հետաքրքրված եր իր դրությամբ։ Blanche-ը ինքը կապել եր նրա փողկապը, ինքը ոծել եր նրան անուշահոտությամբ։ Իր ֆրակով և սպիտակ ժիլետով գեներալը très comme il faut տեսք ուներ։
— «Il est pourtant très comme il faut»․― հայտնեց ինձ ինքը Blanche-ը, դուրս գալով գեներալի սենյակից, կարծես թե այն միտքը, վոր գեներալը très comme il faut ե, զարմացրել ե նրան իսկ։ Յես այնքան քիչ մանրամասնությունների մեջ ընկա, մասնակից յեղա այնքան ծույլ հանդիսատեսի դերում, վոր շատը մոռացել ել եմ։ Հիշում եմ միայն՝ դուրս եկավ, վոր Blanche-ը իսկի ել de Cominges չի, ինչպես և նրա մայրը — իսկի veuve Cominges չի — այլ du Placet. Ինչո՞ւ նրանք յերկուսն ել Cominges են յեղել մինչև հիմա ― չգիտեմ։ Բայց գեներալը դրանից ել շատ գոհ եր և du Placet֊ը նրան ավելի դուր յեկավ, քան de Cominges-ը։ Հարսանիքի որը, առավոտյան, դա բոլորովին հագնված, շարունակ դահլիճում անց ու դարձ եր անում և շարունակ ինքն իրեն կրկնում, սաստիկ լուրջ և ծանր տեսքով՝ «M-lle Blanche du-Placet! Blanche du-Placet! du Placet! կույս Բլանկա Դյու-Պլասետ», և վորոշ ինքնահավանություն եր փայլում նրա դեմքին։ Յեկեղեցում, մերի մոտ և տանը ուտելու միջոցին նա վոչ միայն ուրախ ու գոհ եր, այլև հպարտ։ Նրանց յերկուսին ել ինչ֊վոր բան եր պատահել։ Blanche-ն ել արժանապատվության մի տեսակ հայացք ուներ։
— Յես հիմա պետք ե ինձ բոլորովին այլ կերպ պահեմ,― ասաց նա ինձ չափազանց լուրջ․― mais vois-tu, յես մի շատ գեշ բանի մասին չեմ ել մտածել յերևակայիր, յես մինչև հիմա չեմ կարողանում սովորել իմ հիմիկվա ազգանունը ― Զագորյանսկի, Զագոզիանսկի, m-me la ցénérale de Sago-Sago, ces diables des noms russes, enfin madame la ցénérale à quatorze consonnes! Comme c’est agréable, n’est-ce pas?
Վերջապես մենք անջատվեցինք, և Blanche-ը, այդ հիմար Blanche-ը, հրաժեշտի պահին անգամ արտասվեց։― «Tu étais bon enfant»,— ասում եր նա հեծկլտալով։ «Je te croyais bête et tu en avais l’air, բայց այդ քեզ սազում ե»։ Յեվ արդեն վերջնականապես ձեռքս սեղմելուց հետո նա հանկարծ բացականչեց՝ «Attends!», վազեց իր ննջարանը և մի րոպեյից հետո բերեց ինձ համար յերկու հազար ֆրանկանոց թղթադրամ։ Յես վոչ մի դեպքում դրան չեյի հավատա։ «Սա քեզ պետք կգա, դու գուցե շատ գիտուն outchitel ես, բայց դու սարսափելի հիմար մարդ ես։ Յերկու հազարից ավել յես քեզ վոչ մի դեպքում չեմ տա, վորովհետև դու բոլորը տանուլ կտաս — միևնույն ե տանուլ կտաս։ Դե՛, գնաս բարով։ Nous serons toujours bons amis, իսկ յեթե ելի տանես, անպատճառ յեկ մոտս, ef tu seras heureux!»։
Ինձ մոտ ել դեռ մի հինգ հարյուր ֆրանկ մնացել եր․ բացի այդ հազար ֆրանկանոց սքանչելի ժամացույց ունեմ՝ ադամանդե կոճակներ և այլն, այնպես վոր կարելի յե դեռ բավական յերկար քարշ տալ վոչ մի բանի մասին չհոգալով։ Յես դիտմամբ նստել եմ այս աննշան քաղաքում, վոր պատրաստություն տեսնեմ, իսկ գլխավորը սպասում եմ միստեր Աստլեյին։ Յես հաստատ իմացա, վոր նա անցնելու յե այստեղից և գործով մնալու յե մեկ որ։ Ամեն ինչ կիմանամ․․․ և ապա,― ապա ուղղակի Հոմբուրգ։ Ռուլեթենբուրգ չեմ գնա, թերևս գալ սեզոնին յերթամ։ Իրոք, ասում ենք վատ նշան ե յերկու անգամ փորձել բախտը միևնույն սեղանի քով, իսկ ամենաիսկական խաղը հենց Հոմբուրգումն ե։
== Տասնյոթերորդ գլուխ ==