Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 20 բայտ, 00:29, 21 Փետրվարի 2015
/* Գլուխ երրորդ. Ուրուկ Խայ */
-Բարև Փի՛ն,- ասաց Մերին,- փաստորեն դու է՞լ ես մասնակցում այս ուրախ զբոսանքին: Իսկ որտե՞ղ ենք գիշերելու: Ո՞ւր է նախաճաշը:
-Լռե՛լ,- գոռաց Ուգլուկը,- լեզուդ քե՛զ քաշիր քանի ատամներդ տեղում են: Տիրոջը զեկուցվելու է կատարածդ ամեն քայլը որպեսզի իմանա ոնց վարվի հետդ: Գիշերելու տեղ էլ կտան նախաճաշ էլ, մենակ տեսեք հետո այդ նախաճաշից փորներդ չցավաչցավի:
Օրքերը սկսեցին իջնել նեղ կիրճով, որը տանում էր դեպի մշուշում թաղված հարթավայրը: Մերին ու Փինը քայլում էին ջոկատի հետ միասին, իրարից բաժանված տասնյակ օրքերով: Վերջապես կիրճն ավարտվեց: Հոբիթների բոբիկ ոտքերի տակ խշխշաց խոտըխշխշացին խոտերը: Երկուսն էլ միանգամից հոգով արիացան:
-Առա՛ջ,- բղավեց Ուգլուկը,- դեպի արևմուտք և մի քիչ հյուսի՛ս: Առջևից կգնա Լուգդուշը, հետևե՛ք նրան:
-Իսկ լուսաբացին ի՞նչ պետք է անենք,- ակնարկեց հյուսիսցիներից մեկը:
-Վազե՛լՊետք է վազե՛ք,- նրա խոսքը կտրեց Ուգլուկը,- իսկ դու ի՞նչ էիր կարծում, նստելու ենք խոտին ու սպասենք սպիտակամաշկ ձիավորների՞ն:
-Բայց մենք չե՛նք կարող արևածագից հետո վազել:
-Կվազե՛ք, այն էլ վոնց կվազեք,- խոստացավ Ուգլուկը,- եթե որևէ մեկը սկսեց սայթաքել երդվում եմ սպիտակ ձեռքով այլևս չի տեսնի իր սիրած բույնը: Եվ ու՞մ խելքին է փչել գլխիս կապել այս լեռնային ճիճուներին: Կռվողների՛ս նայեք, ապա վազքո՛վ, վազքո՛վ հիմարներ, շուտով լույսը կբացվի՛:
Վստահելի
1342
edits