Գայլ Լարսենը փայլում էր պերճախոսությամբ, բայց նույնքան փայլում էր և Մոդը։ Ես միառժամանակ կորցրեցի նրանց խոսակցության թելը, որովհետև երբ Մոդը խոսում էր, ես նրա դեմքն էի զննում։ Այդ դեմքը, որն առհասարակ շատ քիչ էր գունավորվում, այժմ կարմրել ու ոգևորվել էր։ Նրա մտածողությունը ազատ ասպարեզ էր գտել, և նա հաճույք էր ստանում վիճելուց, իսկ Գայլ Լարսենը խորապես ըմբոշխնում էր զրույցը։ Վիճաբանության ընթացքում, որին չէի հետևում (ես հափշտակությամբ դիտում էի Մոդի շագանակագույն գանգուրներից մեկը), Գայլ Լարսենը, չգիտեմ ինչ առիթով, հետևյալ քաղվածքը բերեց Տինտագելի մեջ Իզոլդի արտասանած խոսքերից.
<pomepoem>
::Ես փառաբանված եմ անգամ այստեղի կանանց մեջ,
::Որովհետև ավելի եմ մեղանչել, քան որևէ մահկանացու կին,