Հսկայի աչքերն անհասկանալի, մի քիչ էլ խուսափողական արտահայտություն ստացան, հորերը փակվեցին, նորից բացվեցին:
-Հռում, ահա թե ինչ,- դմբդմբաց ցածր բասը,- դե լա՛վ: Ես Էնտ եմ, համենայն դեպս շատերն ինձ այդպես են անվանում: Այո, այո հենց Էնտ, ավելի ճիշտ գլխավոր Էնտ: Բայց միևնույն ժամանակ ինձ նաև Ֆենգորն են անվանում, ու մեկ էլ ԾառմորուսԾառմորուք: Թող լինի ԾառմորուսԾառմորուք:
-Էնտ,- զարմացավ Մերին,- իսկ ի՞նչ է Էնտը: Իսկ դու ինքդ քեզ ինչպե՞ս ես անվանում, ի՞նչ է քո իսկական անունը: