Շրջանառությտն ժամանակը կարճացնելու գլխավոր միջոցը հաղորդակցության ուղիների բարելավումն է։ Եվ այս ասպարեզում վերջին հիսուն տարում մի ռևոլուցիա է կատարվել, որը կարող է համեմատվել միայն 18-րդ դարի վերջին կեսի արդյունաբերական ռևլուցիայի հետ։ Ցամաքում՝ խճարկված ճանապարհը հետին պլանն է մղվում երկաթուղու կողմից, ծովում դանդաղ ու անկանոն առագաստանավը՝ արագաշարժ ու կանոնավոր շոգենավի կողմից, և ամբողջ երկրագունդը ցանցապատվում է հեռագրալարերով։ Իսկապես Սուեզի ջրանցքն էր միայն, որ Արևելյան Ասիան ու Ավստրալիան բաց արեց շոգենավային հաղորդակցության համար։ Արևելյան Ասիա ուղարկվող ապրանքների շրջանառու ժամանակը, որ 1847 թվին առնվազն տասներկու ամիս էր դեռ (տես II գիրք, էջ 222), հիմա գրեթե հենց նույնքան շաբաթների է վերածվել։ 1825 և 1857 թվականների ճգնաժամերի երկու մեծ հնոցը, Ամերիկան ու Հնդկաստանը, հաղորդակցության միջոցների այս հեղաշրջման հետևանքով 70–90%-ով մոտեցվել են եվրոպական արդյունաբերական երկրներին և այդպիսով կորցրել են իրենց պայթունակության մի խոշոր մասը։ Համաշխարհային ամբողջ առևտրի պտուտաժամանակը միևնույն չափով կարճացել է, և նույն առևտրի մեջ մասնակցություն ունեցող կապիտալի գործունակությունը բարձրացել է կրկնապատկից կամ թե եռապատկից ավելի։ Որ այս ամենն առանց շահույթի նորմայի վրա ներգործելու չի մնացել, հասկանալի է ինքնըստինքյան։
Ամբողջ կապիտալի պտույտի ներգործությունը շահույթի նորմայի վրա հստակորեն պատկերացնելու համար մենք կհամեմատենք երկու կապիտալ, նրանց շարժման մյուս բոլոր պայմանները միանման ընդունելով։ Ուրեմն բացի հավելյալ արժեքի նորմայից ու բանվորական որիցօրից, թող հատկապես կապիտալների կազմն էլ, տոկոսով արտահայտած, միահավասար լինի։ Հիմա մենք վեր առնենք 80 c + 20 v = 100 C կազմով մի A կապիտալ, որը հավելյալ արժեքի 100%-անոց նորմայով տարին երկու անգամ պտույտ է գործում։ Այս ենթադրությամբ, տարեկան արդյունքը կկազմի.
160 c + 40 v + 40 m։ Բայց շահույթի նորման, գտնելու համար մենք այս 40 m-ն հաշվում ենք ոչ թե պտույտ գործող 200-անոց կապիտալային արժեքի վրա, այլ կանխավճարված 100-անոց կապիտալի վրա և այսպիսով ստանում ենք p´ = 40%։
Սրա հետ համեմատենք մի B կապիտալ = 160 c + 40 v = 200 C, որը հավելյալ արժեքի միևնույն 100%-անոց նորման ունենա, բայց տարվա մեջ միմիայն մի պտույտ գործի։ Նրա տարեկան արդյունքը վերևի նման կկազմի՝
160 c + 40 v + 40 m։ Բայց այս անգամ 40 m-ն պետք է հաշվել կանխավճարված 200-անոց կապիտալի վրա. սա լոկ 20% է տալիս շահույթի նորմայի համար, ուրեմն A-ի նորմայի միմիայն կեսը։
Սրանից ուրեմն հետևում է. միանման տոկոսային կառուցվածք ունեցող կապիտալների և հավելյալ արժեքի միահավասար նորմայի ու միահավասար բանվորական օրվա դեպքում երկու կապիտալի շահույթի նորմաները հակառակ, հարաբերական են իրենց պտուտաժամանակների նկատմամբ։ Եթե երկու համեմատելի դեպքում կամ կապիտալի կառուցվածքն է անհավասար լինում, կամ հավելյալ արժեքի նորման, կամ բանվորական օրը, կամ թե աշխատավարձը, ապա պարզ է, որ սրա հետևանքով շահույթի նորմայի հետագա տարբերություններ էլ են առաջ գալիս. բայց սրանք պտույտից անկախ են և մեզ այստեղ զբաղեցնել չեն կարող, մանավանդ որ արդեն քննված են III գլխում։
Կարճացված պտուտաժամանակի ուղղակի ներգործությունը հավելյալ արժեքի, ուրեմն նաև շահույթի արտադրության վրա հանդիսանում է այն բարձրացած գործունեությունը, որ նրա հետևանքով հաղորդվում է կապիտալի փոփոխուն մասին, որի վերաբերմամբ տես II գիրք, XVI գլուխ — Փոփոխուն կապիտալի պտույտը»։ Ինչպես այնտեղ տեսանք, 500-անսց մի փոփոխուն կապիտալ, որ տարվա մեջ տասն անգամ է պտույտ գործում, այս ժամանակվա ընթացքում նույնքան հավելյալ արժեք է յուրացնում, որքան 50005 000-անոց մի փոփոխուն կապիտալ, որը հավելյալ արժեքի միահավասար նորմայի ու նույնահավասար աշխատավարձի դեպքում տարվա մեջ լոկ մի անգամ է պտույտ գործում։
Վեր առնենք մի կապիտալ I, որը կազմված է 10 000-անոց հիմնական կապիտալից՝ տարեկան 10% մաշվածքով = 10001 000, այնուհետև 500-անոց շրջանառու հաստատուն կապիտալից ու 500-անոց փոփոխուն կապիտալից։ Թող հավելյալ արժեքի 100%-անոց նորմայի պայմաններում փոփոխուն կապիտալը տարվա մեջ պտույտ գործի տաս անգամ։ Պարզության համար մենք հաջորդ բոլոր օրինակներում ընդունում ենք, որ շրջանառու հաստատուն կապիտալը պտույտ է գործում նույն այն ժամանակում, ինչ որ փոփոխունը, մի բան, որ պրակտիկայում էլ մեծ մասամբ մոտավորապես հենց այս կերպ է տեղի ունենում։ Այս դեպքում պտույտի մի այսպիսի պարբերաշրջանի արդյունքը կլինի՝
100 c (մաշվածք) + 500 c + 500 v + 500 m = 1 600,
<math>p´ \ = \ \frac{5 \ 000}{11 \ 000} \ = \ 45^5/_{11}%</math>։
Հիմա վերցնենք մի այլ կապիտալ` կապիտալ II, որի կազմում — հիմնական կապիտալ 9 000՝ տարեկան 1 000 մաշվածքով, շրջանառու հաստատուն կապիտալ` 10001 000, փոփոխուն կապիտալ` 10001 000, հավելյալ արժեքի նորմա՝ 100%, փոփոխուն կապիտալի տարեկան պտույտների թիվը՝ 5։ Փոփոխուն կապիտալի պտույտի պարբերաշրջաններից յուրաքանչյուրի արդյունքը կլինի՝
200 c (մաշվածք) + 1 000 c + 1 000 v + 1 000 m = 3 200,
<math>p´ \ = \ \frac{5 \ 000}{11 \ 000} \ = \ 45^5/_{11}%</math>։
Այնուհետև վեր առնենք մի կապիտալ III, որի մեջ հիմնական կապիտալ չկա ամենևին, բայց, ընդհակառակը, կա շրջանառու հաստատուն կապիտալ 6000 6 000 ու փոփոխուն կապիտալ 5000։ 5 000։ Թող հավելյալ արժե֊քի 100%-անոց նորմա ունեցող այս կապիտալը տարվա մեջ մի անգամ պտույտ գործի։ Ըստ այնմ տարվա ամբողջ արդյունքը կլինի.
6 000 c + 5 000 v + 5 000 m = 16 000,
<math>p´ \ = \ \frac{5 \ 000}{11 \ 000} \ = \ 45^5/_{11}%</math>։
Հետևաբար մենք ստանում ենք բոլոր երեք դեպքում էլ հավելյալ արժեքի տարեկան միևնույն մասսա = 50005 000, և որովհետև բոլոր երեք դեպքում էլ ամբողջ կապիտալը նույնպես հավասար է, այն է՝ = 11 000, ուստի ստանում ենք միևնույն 45<math>^5/_{11}</math>%-անոց շահույթի նորմա։
Ընդհակառակը, եթե մենք վերևի կապիտալ I-ի դեպքում փոփոխուն մասի 10 պտույտի փոխարեն տարեկան միմիայն 5 պտույտ ընդունենք, ապա պատկերը կփոխվի։ Այդ դեպքում մի պտույտի արդյունքը կլինի՝
Ուրեմն մի տարվա ընթացքում յուրացված հավելյալ արժեքի մասսան հավասար է '''փոփոխուն''' կապիտալի պտույտի մի պարբերաշրջանում յուրացված հավելյալ արժեքի մասսային՝ բազմապատկած տարվա մեջ արած այսպիսի պտույտների թվով։ Եթե մենք յուրացված տարեկան հավելյալ արժեքը կամ թե շահույթն անվանում ենք M, պտույտի մի պարբերաշրջանում յուրացված հավելյալ արժեքը՝ m, փոփոխուն կապիտալի տարեկան պտույտների թիվր՝ n, ապա M = mn, և հավելյալ արժեքի տարեկան նորման՝ M´ = m´n, ինչպես արդեն շարադրված է II գրքում, գլ. XVI, 1։
Ինքնըստինքյան հասկանալի է, որ շահույթի նորմայի <math>p´ \ = \ m´\frac{v}{C} \ = \ m´\frac{v}{c+v}</math> ֆորմուլան լոկ այն ժամանակ է ճիշտ, եթե համարչի v-ն միևնույնն է, ինչ որ հայտարարի v-ն։ Հայտարարի մեջ v-ն ամբողջ կապիտալի այն ամբողջ մասն է, որ միջին հաշվով իբրև փոփոխուն կապիտալ գործադրվել է աշխատավարձի համար։ Համարչի v-ն ամենից առաջ որոշվում է միմիայն նրանով, որ այդ փոփոխուն կապիտալն արտադրել և յուրացրել է հավելյալ արժեքի մի որոշ քանակ = m, որի հարաբերությունը նրա նկատմամբ, <math>\frac{m}{v}</math>-ն, ներկայացնում է հավելյալ արժեքի նորման՝ m´։ Միմիայն այս ճանապարհով է <math>p´ \ = \ \frac{m}{c+v}</math> հավասարումը փոխարկվել մի ուրիշ՝ <math>p´ \ = \ \frac{v}{c+v}</math> հավասարման։ Համարչի v-ն հիմա ավելի ճշգրիտ որոշվում է նրանով, որ նա պետք է հավասար լինի հայտարարի v-ին այսինքն C կապիտալի ամբողջ փոփոխուն մասին։ Ուրիշ խոսքով՝ <math>p´ \ = \ \frac{m}{C}</math> հավասարումը լոկ այն ժամանակ կարող է անսխալ փոխարկվել մյուս <math>p´ \ = \ \frac{v}{c+v}</math> հավասարման, եթե m-ն փոփոխուն կապիտալի պտույտի մեկ պարբերաշրջանում արտադրված հավելյալ արժեք է նշանակում։ Եթե m-ն այս հավելյալ արժեքի միմիայն մի մասն է ընդգրկում, ապա, թեև. m = m´v ճիշտ է, բայց այս v-ն այստեղ ավելի փոքր է, քան v-ն C = c + v ֆորմուլայում, որովհետև նա ավելի փոքր է, քան այն ամբողջ փոփոխուն կապիտալը, որ ծախսվել է աշխատավարձի վրա։ Բայց եթե m-ն ավելի է ընդգրկում, քան v-ի մի պտույտի հավելյալ արժեքն է, ապա այս v-ի մի մասը կամ թե հենց ամբողջ v-ն գործում է երկու անգամ. նախ՝ առաջին, հետո երկրորդ պտույտում, կամ այլ համապատասխան դեպքերում՝ երկրորդ ու հաջորդ պտույտում. հետևաբար այն v-ն, որ հավելյալ արժեք է արտադրում և ներկայացնում է վճարված ամբողջ աշխատավարձի գումարը, ավելի մեծ է, քան c + v-ի մեջ եղած v-ն, և այսպիսով ստացվում է սխալ հաշվարկում։
Որպեսզի շահույթի տարեկան նորմայի ֆորմուլան ճշգրտորեն ուղիղ լինի, մենք պետք է հավելյալ արժեքի պարզ նորմայի փոխարեն հավելյալ արժեքի տարեկան նորման, ուրեմն m´-ի փոխարեն M´ կամ m´n դնենք։ Ուրիշ խոսքով՝ մենք պետք է m´-ն, հավելյալ արժեքի նորման — կամ, որ միևնույնին է հանգում, C-ի մեջ պարունակված v փոփոխուն կապիտալամասը — բազմապատկենք n-ով՝ այս փոփոխուն կապիտալի տարվա մեջ կատարած պտույտների թվով, և մենք այսպիսով կստանանք <math>p´ \ = \ m´n\frac{v}{C}</math>, որը շահույթի տարեկան նորման հաշվելու ֆորմուլան է։
Բայց թե մի ձեռնարկության, մեջ փոփոխուն կապիտալն ինչքան մեծ է, այս բանը սովորաբար կապիտալիստն ինքն էլ չի իմանում։ Մենք երկրորդ գրքի ութերորդ գլխում տեսանք և հետագայում էլ դեռ կտեսնենք, թե իր կապիտալի ներսում միակ տարբերությունը, որ կապիտալիստի գլխում մեխվում է իբրև էական զանազանություն, հիմնական, ու շրջանառու կապիտալի տարբերությունն է։ Աշխատավարձի համար նա փողը վերցնում է կասսայից, որը պարունակում է նրա ձեռքում գտնվող շրջանառու կապիտալի մի մասը փողի ձևով, որչափով որ սա բանկը չի մուծված, նույն կասսայից նա վերցնում է հումքի ու օժանդակ մատերիալի համար ծախսելիք փողը և երկուսն էլ մտցնում է կասսայի միևնույն հաշվի մեջ։ Եվ եթե նա նույնիսկ պետք էլ ունենար վճարված աշխատավարձի համար առանձին հաշիվ պահելու, ապա սա տարվա վերջում թեև ցույց կտար աշխատավարձի համար վճարված գումարը, ուրեմն vn, բայց ոչ թե բուն իսկ v-ն, փոփոխուն կապիտալը։ Այս վերջինը պարզելու համար նա պետք է մի հատուկ հաշիվ աներ, որից մի օրինակ մենք ուզում ենք տալ այստեղ։
Սրա համար մենք վերցնում ենք I Գրքի 182—183 էջերում նկարագրված բամբակամանարանը 10 000 մյուլ–իլիկներով և ընդսմին ընդունում, որ 1871 թվականի ապրիլի մի շաբաթվա համար տրված թվերն իրենց նշանակությունը պահպանում են ամբողջ տարվա համար։ Մեքենաների մեջ պարունակվող հիմնական կապիտալը 10 000 ֆ. ստ. էր։ Շրջանառու կապիտալը տրված չէր. մենք ընդունենք, որ այն եղել է 2500 2 500 ֆ. ստ., մի բավական բարձր դրույք, որը սակայն արդարանում է այն ենթադրությամբ, որը մենք միշտ պետք է անենք այստեղ, այն է, որ ոչ մի վարկային գործառնություն տեղի չի ունենում, ուրեմն և ուրիշի կապիտալի ոչ մի տևական կամ թե ժամանակավոր օգտագործվում չի լինում։ Շաբաթակա՚ն արդյունքն ըստ իր արժեքի կազմված էր մեքենաների մաշվածքի 20 ֆ. ստ.-ից, 358 ֆ. ստ. շրջանառու հաստատուն կապիտալի կանխավճարումից (շենքի վարձ՝ 6 ֆ. ստ., բամբակ 342 ֆ. ստ., ածուխ, գազ, յուղ 10 ֆ. ստ.), աշխատավարձի վրա ծախսված 52 ֆ. ստ. փոփոխուն կապիտալ ու 80 ֆ. ստ. հավելյալ արժեք, ուրեմն՝
20 c (մաշվածք) + 358 c + 52 v + 80 m = 510.
Այսպիսով ուրեմն, շրջանառու կապիտալի շաբաթական կանխավճարումն էր 358 c + 52 v = 410, և սրա տոկոսային կազմը = 87,3 c + 12,7 v։ 2500 2 500 ֆ. ստ. շրջանառու ամբողջ կապիտալի վրա հաշվելով, ստանում ենք 2182 2 182 ֆ. ստ. հաստատուն ու 318 ֆ. ստ. փոփոխուն կապիտալ։ Որովհետև աշխատավարձի վրա արված ամբողջ ծախսումը տարվա մեջ 52 անգամ 52 ֆ. ստ. էր, հետևաբար 2704 2 704 ֆ. ստ., ապա դուրս է գալիս, որ 318 ֆ. ստ.-անոց փոփոխուն կապիտալը տարվա մեջ գրեթե ճիշտ 8½ անգամ պտույտ է գործել։ Հավելյալ արժեքի նորման էր <math>\frac{80}{52}</math> = 153<math>^{11}/_{13}</math>։ Այս տարրերից ելնելով, մենք հաշվում ենք շահույթի նորման, ընդորում <math>p´ \ = \ m´n\frac{v}{C}</math> ֆորմուլայի մեջ մենք տեղադրում ենք հետևյալ թվական մեծությունները՝ m´ = 153<math>^{11}/_{13}</math>, n = 8½, v = 318, C = 12 500. այսպիսով ստանում ենք
p´ = 153<math>\frac{11}{13}</math> × 8½ × <math>\frac{318}{12 \ 500}</math> = 33,27%։
Մեր ստացած հետևանքն ստուգելու համար մենք կօգտվենք <math>p´ \ = \ \frac{m}{C}</math> պարզ ֆորմուլայով։ Ամբողջ հավելյալ արժեքը կամ թե շահույթը տարվա ընթացքում անում է 80 ֆ. ստ. × 52 = 4160 4 160 ֆ. ստ. այս բաժանած 12 500 ֆ. ստ.-անոց ամբողջ կապիտալով՝ ստացվում է գրեթե վերևինի նման 33,28%, շահույթի արտակարգորեն բարձր մի նորմա, որը բացատրվում է տվյալ մոմենտի անչափ նպաստավոր հարաբերություններով միայն (բամբակի շատ էժան գներ մանվածքի շատ բարձր գների կողքին) և որն իրականում անշուշտ տեղի է ունեցել ոչ ամբողջ տարվա ընթացքում։
<math>p´ \ = \ m´n\frac{v}{C}</math> ֆորմուլայում m´n-ն, ինչպես ասացինք, այն է, ինչ որ երկրորդ գրքում նշված է իբրև հավելյալ արժեքի տարեկան նորմա։ Վերևի օրինակում այն անում Է 153<math>^{11}/_{13}</math>% × 8½ կամ ճիշտ հաշված՝ 1307<math>^9/_{13}</math>%։ Հետևաբար եթե մի ոմն Բիդերման* [''Տես 10 ծան. հետո''] բերանաբաց ապշել էր հավելյալ արժեքի տարեկան 1000%-անոց այն նորմայի հրեշավորության վրա, որ բերված էր II գրքի օրինակներից մեկում, ապա նա թերևս կհանգստանա, տեսնելով հավելյալ արժեքի տարեկան 1300%-ից գերազանցող մի նորմայի իրողությունը, որ այստեղ մատուցված է նրան Մանչեստրի կենդանի պրակտիկայից վերցվելով։ Բարձրադույն Բարձրագույն ծաղկման ժամանակներում, որպիսիք մենք ճիշտ որ վաղուց արդեն չենք ունեցել, այսպիսի մի նորմա հազվադեպ չի ամենևին։
Ի դեպ, այստեղ մենք մեր առջև ունենք արդի խոշոր արդյունաբերության մեջ գտնվող կապիտալի փաստական կառուցվածքի մի օրինակ։ Ամբողջ կապիտալը բաժանվում է 12 182 ֆ. ստ. հաստատուն ու 318 ֆ. ստ. փոփոխուն կապիտալի, ընդամենը 12 500 ֆ. ստ.։ Կամ տոկոսորեն՝ 97½ c + 2½ v = 100 C։ Աշխատավարձի հատուցման համար ծառայում է ամբողջի քառասներորդ մասը միայն, բայց տարվա մեջ ութ անգամից ավելի վերադարձ կատարելով։
Քանի որ, իհարկե, միմիայն սակավաթիվ կապիտալիստների մտքով է անցնում այսպիսի հաշիվներ անել իրենց սեփական ձեռնարկությունների վերաբերմամբ, ուստի վիճակագրությունը գրե՜ե գրեթե բացարձակորեն լռում է հասարակական ամբողջ կապիտալի հաստատուն մասի՝ փոփոխուն մասի նկատմամբ ունեցած հարաբերության մասին։ Միմիայն ամերիկյան հաշվեհամարն է տալիս այն, ինչ որ արդի պայմաններում հնարավոր է՝ տնտեսության ամեն մի ճյուղում վճարված աշխատավարձի գումարն ու կորզված շահույթները։ Որքան էլ որ կասկածելի են այդ հաշվեհամարի թվերը, որովհետև նրանք հիմնված են հենց իրենց արդյունաբերողների չվերստուգված հաղորդումների վրա, այնուամենայնիվ նրանք անչափ թանկարժեք են ու միակը, որ մենք ունենք տվյալ առարկայի մասին։ Եվրոպայում մենք այնքան շատ փափկազգաց ենք, որ մեղ մեզ թույլ չենք տալիս մեր խոշոր արդյունաբերողներին դիմել այսպիսի մերկացումների համար։ — Ֆ. Է.]
===ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՏՆՏԵՍՈՒՄ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ՊՐՈՑԵՍՈՒՄ===