Խժռենք մեր անյունում, շնանանք ու խնդանք․․․
թ․ Ա․ Ալիքյան

Ես՝ կենսասեր մի լուսնասուն,

Ջրում գծում եմ շրջանակ

Եվ չունեմ ես այլ նպատակ,

Քան դառնալ նոր մի դյուցազուն։
Կռվազանի պես, դալկահար

Մանդարինի թևքըս քշտած՝

Կլորում եմ շրթներս օրհնած

Եվ պատգամում հիսուսաբար։
Ա՜հ, ճի՜շտ, դառնալ նոր դյուցազուն

Նենգ դարերի սեմի վրա,

Բայց Լուսիններն ո՞ւր են հերվա։

Վերստեղծել պետք չէ՞ աստծուն։
թ․ Ա․ Ալիքյան
===Լուսնային տրտունջք՝ գավառում===
Ա՜հ, գեղեցիկ լիր լուսնկան

Գանձի նման հսկայական։
Փողն է հնչում երեկոյան,

Անցորդ մի մարդ՝ տեր քահանան։
Դեմն հեծում է մի երգեհոն,

Մի կատու է անցնում մյուս կողմ։
Գավառն արդեն մտնում է քուն։

Դաշնամուրն իր փեղկն է փակում,
Արձակելով մի հուսկ ակորդ։

Ժամը քանի՞սը կա արդյոք։
Լուսի՜ն, ի՜նչ բախտ աքսորվածի։

Պե՞տք է ասել միշտ՝ եղիցի՛։
Լուսի՛ն, լուսի՛ն, օ՜, իմաստակ․

Դու նույնն ես միշտ՝ ո՛ւր որ լույս տաս։
Երեկ տեսար դու Միսուրին

Եվ Փարիզի թումբերը հին,
Նորվեգիայի ծոցերն, անգամ

Բևեռ, ծովեր, ի՜նչ իմանամ։
Երջանիկ ա՛ստղ, դու անպայման

Տեսնում ես իր հարսանեկան
Ճամփորդության շքերթն հիմա։

Նրանք մեկնել են Շոտլանդիա։
Ի՜նչ մեծ փորձանք, թե այս ձմեռ

Նա երգերն իմ լուրջի առներ։
Արի՜, լուսի՜ն, թափառ լուսի՛ն,

Մնա՛, ապրենք մենք միասին։
Օ՜, պերճ գիշե՛ր, մեռնում եմ ես,

Գավառն ամբողջ իմ սրտի մեջ։
Եվ լուսինը՝ լավ ծերունի,

Ականջներում բամբակ ունի։
թ․ Ա․ Ալիքյան
[[Category: Պոեզիա]]
[[Կատեգորիա:Հեղինակներ-Լ|{{{դասակարգում}}}]]