Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 5882 բայտ, 23:50, 4 Մարտի 2015
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Նա կռացավ և երկարամատ ձեռքերը մեկնեց հոբիթներին: Ամբողջ օրը նրանք զբոսնում էին անտառում, երգեր երգում ու ծիծաղում: Արագամիտը ուրախ էր և հաճախ էր ծիծաղում: Արևը դուրս էր նայում ամպերի հետևից՝ նա ուրախ ծիծաղում էր, ճանապարհին աղբյուր էր հանդիպում՝ նա ծիծաղում էր ու ջուր ցայտեցնում գլխին ու ոտքերին: Նա ծիծաղում էր՝ լսելով թավուտից եկող հոբիթներին անհասկանալի շշուկը, ծիծաղում էր, երբ շրշում էին տերևները: Իսկ արոսենի տեսնելով կանգնում էր, ձեռքը մեկնում դեպի ծառը և ասես քամուց օրօրվելով, սկսում էր երկար ու ձիգ երգել:
Մթնշաղին նա հոբիթներին իր տուն տարավ, եթե իհարկե կարելի է տուն անվանել լանջի հովանու ներքո խիտ կանաչի մեջ պառկած մամռոտ քարը: Նրա տան շուրջը արոսենիներ էին աճում, իսկ քիչ այն կողմ՝ լանջի վրա, խոխոջում էր աղբյուրը(էլ ի՞նչ էնտի տուն առանց ջրի): Բրեգալադն ու հոբիթները զրուցում էին, մինչև որ անտառի վրա իջավ գիշերը: Կախարդված հովտից լսվում էր էնտերի գվվոցը, միայն թե հիմա այն ասես ավելի հզոր էր և վճռական: Երբեմն ինչ որ մի ձայն առանձնանում էր ընդհանուր գվվոցից ու հնչում ավելի բարձր ու անհանգիստ տոնով, իսկ միալար աղմուկը թուլանում էր: Բայց Բրեգալադը ուշադրություն չէր դարձնում և ցածրաձայն զրուցում էր հոբիթների հետ համընդհանուր լեզվով: Հոբիթները իմացան, որ նա Հաստակեղևի տոհմից է: Այն վայրը, որտեղ նա ապրում էր իր հարազատների հետ, ավերել էին օրքերը: Միայն հիմա նրանք հասկացան, թե ինչու էր Բրեգալադը «շտապում», երբ հարցը վերաբերվում էր օրքերին:  -Իմ հայրենիքում այնքան շատ արոսենիներ կային,- տխուր շշնջում էր Բրեգալադը: Նրանք աճում էին ինձ հետ միասին անհիշելի ժամանակներից: Դա շատ տարիներ առաջ էր, երբ ամենուր խաղաղություն ու անդորր էր տիրում: Այդ ծառերից ամենաառաջիններին տնկել էին էնտերը, որ հաճոյանան իրենց կանանց, բայց կանայք միայն ժպտացել էին(արոսենու պտուղը Անգլիայում ուտելու չի համարվում), և առարկել, ասելով, որ ավելի լավ վայրեր գիտեն, որտեղ և ծառերն են ավելի սպիտակ ծաղկում, և պտուղներն են ավելի քաղցր: Բայց ինձ համար արոսենին ավելի գեղեղիկ է քան աշխարհի բոլոր ծառերը: Իմ արոսենիների սաղարթները ասես կանաչ գմբեթներ լինեին, և երբ գալիս էր աշունը, նրանց ճյուղերը կռանում էին կարմիր պտուղների ծանրության տակ: Միայն կանգնեիր ու դիտեիր... Թռչունները երամներով հավաքվում էին ծառերի շուրջը: Ես սիրում եմ թռչուններին, նույնիսկ ամենածղրտաններին, և ինչ-ինչ, բայց հյուրասիրությունից օգտվում էին բոլորը, ու մի բան էլ ավելանում էր: Բայց եկավ մի օր, և թռչունների հետ ինչ որ բան կատարվեց. նրանք դարձան չար ու ագահ, սկսեցին ջարդել ճյուղերը, իսկ պտուղները թափել գետնին: Թռչունների հետևից հայտնվեցին օրքերը՝ կացինները ձեռքներին, և կտրեցին իմ ծառերը... Դեպքից հետո ես գալիս էի այդտեղ, կանչում իմ ընկերներին, երգում նրանց երկար անունները, բայց նրանք նույնիսկ չէին շրշում ի պատասխան: Նրանք այևս չէին լսում, չէին պատասխանում...  Օ Օրոֆարնե, Լեսսեմիստա, Կարնեմիրիե, Օ արոսենի, մազերդ ճերմակ ծաղիկներով զարդարված, Օ իմ արոսենի, հիշում եմ կանգնած էիր ամռան պես պայծառ: Կեղևդ փայլուն էր, տերևդ թեթև, ձայնդ մեղեդային ու փափուկ, Կանաչ ու կարմիր պսակը գլխիդ, դու շրշում էիր կամացուկ: Օ արոսենի մեռած, չորացել են քո մազերը և դարձել են մոխրագույն, Պսակդ ընկել է, և հավիտյանս լռել ձայնդ սիրասուն: Օ Օրոֆարնե, Լեսսեմիստա, Կարնեմիրիե...  Եվ հոբիիթները քնեցին Բրեգալադի մեղեդային երգի տակ, որը բոլոր լեզուներով ողբում էր իր արոսենիների մահը:  Հաջորդ օրը առավոտյան նրանք նորից գնացին զբոսնելու և ամբողջ օրն անցկացրին միասին, բայց Բրեգալադի «տանից» հեռու չգնացին: Օրվա մեծ մասը լուռ նստած էին Լանջի հովանու ներքո: Օրը ցրտել էր, սառը քամի էր փչում, ամպերը ծածկել էին երկինքը, և արևը հազվադեպ էր երևում: Էնտմութը դեռ շարունակվում էր, և առաջվա պես լսվում էր էնտերի միալար գվվոցը, մեկ աստիճանաբար բարձրանալով ու հզորանալով, մեկ էլ իջնելով ու խլանալով:  Եկավ երկրորդ գիշերը, իսկ էնտերը երգում ու երգում էին սրընթաց սլացող խիտ ամպերի ներքո, որոնց միջև ընկած երկնքի փոքրիկ պատառիկներում առկայծում էին աստղերը: Եվ ահա սկսվեց երրորդ առավոտը, գունատ ու քամոտ: Էնտերի երգը հանկարծակի փոխվեց հավանության խլացուցիչ աղմուկի և նորից հանգստացավ: Օրը բացվեց, քամին հանգստացավ, և օդում կախվեց ծանր, լարված սպասումը: Փինն ու Մերին նկատեցին, որ Բրեգալադը քարացած ականջ է դնում, թեպետ ձայները խուլ էին և ոչինչ հնարավոր չէր հասկանալ:
Վստահելի
1342
edits